Добавить объявление
;;
;;
Раздел:Транспорт / Автомобили
Тип:Продам, предлагаю

Opel Vectra

VACHARVUM E OPEL VECTRA B 1.6 SHARJICHOVA GUYN@ KANACH METALIK. KONDICIONER,ANVTANGUTYAN BARCIKNER,ARJEVI HAELINER2 TAQACVUM EN.APAKINER@ ELEKTRAKAN KARAVARMAMB.UNI GAZI BALON.ANVTANGUTYAN HAMAKARG HERAKARAVARMAMB.HNARAVOR E POXANAKUM BMW E 46I HET MER KOXMIC HAVELAVCHAROV.PAKOVII HAMAR CHZANGEL.ANNA


Город: Ереван
Цена: $5 800  
Телефон: 093214730 093080094
Срок подачи: 24-03-2013
Актуальное предложение
Просмотров: 1799
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Похожие объявления
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Չինացի զույգը նկարվել է 88 տարվա ամուսնությունից հետո

  88 տարվա ամուսնացած չինացի զույգը, ի վերջո կարողացել է ձևավորել իրենց ամուսնական ալբոմը: Այս մասին գրում է Lenta լրատվական կայքը:  Նկարների մեջ պատկերված են 101 ամյա ամուսինն ու 103 տարեկան կինը` հարսանեկան զգեստներով: 1924թն, իրենց ամուսնության օրը նրանք չեն կարողացել անմահացնել իրենց:  Այժմ, լուսանկարչությամբ զբաղվող չինական կազմակերպություններից մեկը առաջարկել է զույգին մասնակցել ֆոտոսեսիաների:    ՝shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նախորդ 2 շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում

  Նախորդ 2 շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝    Հարց 1. Ու՞մ աշակերտն է եղել Ալեքսանդր Մակեդոնացին: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Խաչատրյանի պատասխանը՝ Արիստոտելի: Հարց 2. Դերենիկ Դեմիրճյանի նկարը առաջինն է ճանաչել Վարդան Պարոնյանը: Հարց 3. Ե՞րբ է մահացել Համո Բեկնազարյանը:  Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Եպրաքսյան Սահակյանի պատասխանը՝ 1965 թվականի ապրիլի 27: Հարց 4. Ի՞նչ մասնագիտություն ունի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նոնա Հոհաննիսյանի պատասխանը՝ լրագրող: Հարց 5. Ալբերտ Էյնշտեյնի նկարը առաջինն է ճանաչել Արուսյակ Աղաբաբյանը: Հարց 6. Անդրանիկ Օզանյանի նկարը մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ ճանաչել են շատ շատերը և տվել են ամենաշատ պատասխանները, սակայն ամենաառաջին ճիշտ պատասխանը հնչել է Աղաբեկ Հովսեփյանի կողմից: Հարց 7. Քանի՞ տարեկանում է Սիլվա Կապուտիկյանը գրել իր առաջին բանաստեղծությունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Սվետա Պետրոսյանի  պատասխանը՝ 13: Հարց 8. Ֆրեդերիկ Շոպենի  նկարը առաջինն է ճանաչել Կարինե Խաչատրյանը: Հարց 9. Ե՞րբ է ծնվել Կարեն Դեմիրճյանը:    Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Սոնա Խաչատրյանի  պատասխանը՝ 1932 թ. Ապրիլի 17: Հարց 10. Ե՞րբ է ծնվել Մոնթե Մելքոնյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Ալբերտ Գրիգորյանի պատասխանը՝ 1957 թվական, նոյեմբերի 25:   Այս շաբաթվա վիկտորինայի հարցերն են՝   1. Ո՞վ է եղել <<Մեր մանկության տանգոն>> ֆիլմի օպերատորը:   2. Քանի՞ աստիճան թեքություն ունի Պիզայի աշտարակը:   3. Քանի՞ տարեկանում է մահացել Մեսրոպ Մաշտոցը:    4. Էրեբունի ուրարտական քաղաքը ու՞մ կողմից  է հիմնադրվել և ո՞ր թվականին:  5. Ո՞վ է պատկերված նկարում:   6. Ո՞վ է պատկերված նկարում:  7. Ո՞րն է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքը:  8. Ո՞վ է պատկերված նկարում:  9. ԱՄՆ որերորդ նախագահն է Ջոն Քենեդին:  10. Որքա՞ն է Դիեգո Մարադոնայի հասակը:    Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Թեթեւ միջոցներ սեքսը չափազանց վառ դարձնելու համար

  Շատ զույգեր ժամանակի ընթացքում բախվում են «սեքսից ձանձրանալու» խնդրին։ Հարաբերությունների նախկին սրությունը կորում է, ինչ-որ նոր բանի ցանկություն է առաջանում, իսկ ինչի՝ անհասկանալի է։ Առանց զուգընկերոջը փոխելու սեքսը բազմազան դարձնելու համար ցանկացած զույգին հասանելի մի քանի միջոց կա։ 1. Խոսեք սեքսի մասին։ Զուգընկերոջը պատմեք ամենայն մանրամասնությամբ առաջիկա սեքսի մասին։ Ինչ, ինչպես եւ երբ եք պատրաստվում անել։ Սա հին միջոց է, սակայն շատ գրգռող։ Հետաքրքիր է, որ արդեն գործողության ժամանակ ասվող «չարաճճի» խոսքերը կարող են «մտրակել» զուգընկերոջը եւ գրգռել կանացի գուլպաներից ու կորսետներից ավելի ուժեղ։ 2. Բազմազանություն պետք է փնտրել ոչ միայն դիրքերում, այլեւ տարածության մեջ։ Պատուհանագոգեր, սեղաններ, հատակ, աթոռներ... Իսկ եթե այս ամենն արդեն փորձված է, ինչո՞ւ չավելացնել էքստրիմ։ Սեքսով զբաղվեք վերելակի մեջ, այգում, ընկերների տանը, մի խոսքով, շարժեք ձեր երեւակայությունը։ 3. Իսկ եթե նախորդ տարբերակը ձեզ համար չափազանց արկածախնդիր է, պարզապես վառեք լույսը կամ սեքսով զբաղվեք մոմի լույսի տակ։ Հավատացեք, զգացողությունները միանգամայն նոր կլինեն։ Իսկ եթե լույսի հետ փորձերը ձեր զույգի համար անցած փուլ է, փորձեք կապել աչքերն ու հանդարտ երաժշտություն միացնել... 4. Փորձեր արեք հակաբեղմնավորիչներով։ Եթե միշտ օգտագործում եք պահպանակներ, անցեք հակաբեղմնավորիչ հաբերի, բայց մի մոռացեք նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Այս սխեման հակառակ ձեւով էլ է գործում, չէ՞ որ, իզուր չեն պահպանակներ արտադրողները ստեղծել այդ ռեզինե արտադրանքի հսկայական տեսականի։ Եվ վերջապես, հիշեք, եթե դուք փորձեք բազմազան դարձնել սեքսը միայն այն պատճառով, որ այդպես «պետք» է հարաբերությունների կամ զուգընկերոջ համար, ոչինչ էլ չի ստացվի։ Դուք անձամբ պետք է ցանկանաք նոր զգացողություններ ու առասպելական հաճույք ստանալ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ումի՞ց է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՒՄ Ռաֆայել ՂԱԶԱՆՉՅԱՆԸ

  Asekose. և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է հեռուստահաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը:   - Ի՞նչ նվիրական երազանք է ունեցել դպրոցական Ռաֆայել Ղազանչյանը:    -Իմ բոլոր երազանքները իրականության են վերածվել, բացի բժիշկ դառնալու երազանքից. մանկության տարիների երազում էի բժիշկ դառնալ:   -  Եթե ընտրության հնարավորություն ունենայիք, ո՞ր երկրում կցանկանայիք ծնվել:   - Կցանկանայի ծնվել Անգլիայում և այնտեղ էլ ստանալ բժշկի որակավորում:   -  Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը:   - Ընկերությունը ընտանիքի պես հասկացություն է, ընկերները շատ չեն լինում և պետք էլ չի, քանի որ ընկերները ուշ թե շուտ դառնում են ընտանիքի անդամներ:   - Մարդկային ո՞ր որակն է Ձեզ համար ամենակարևորը:   - Ազնվությունը և պարզությունը, երբ մարդը պահում է իրեն այնպես, ինչպիսին ինքը կա` զերծ կեղծավորություններից:    - Աշխատանքի մեջ ի՞նչն է Ձեզ համար անընդունելի:   - Սուտը, նախանձը և դելետանտությունը:    - Կա՞ մեկը, ումից կցանկանայիք ներողություն խնդրել:   - Ներողություն եմ խնդրում ընկերներիցս, որ ժամանակի սղության պատճառով հաճախ չեմ կարողանում տեսնվել իրենց հետ, ինչպես նաև՝ իմ դասընկեր Պավելից, որ ութերորդ դասարանի անգլերենի դասագիրքը վերցրել եմ և մինչև հիմա հետ չեմ տվել:   - Կարողանու՞մ եք հեշտությամբ ներել:    -Երբ դիմացինս գիտակցում է իր սխալը, հեշտությամբ ներում եմ, իսկ երբ չի գիտակցում, պարզապես մոռանում եմ մի որոշ ժամանակ հետո:   -  Ձեր կյանքում եղե՞լ են հետաքրքիր պատահականություններ:   - Եղել են, ու համոզված եմ՝ էլի կլինեն, ուղակի երկար պատմություններ են…   - Երբևէ ցանկություն ունեցե՞լ եք  քաղաքական գործիչ լինել:   - Երբեք քաղաքականությունը ինձ չի գրավել, հատկապես՝ այն քաղաքական մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում, ես փորձում եմ իմ ոլորտում ինչ-որ բան փոխել դեպի լավը, թող քաղաքականությամբ զբաղվեն նրանք, ովքեր համոզված են, որ իրենց համար առաջնային են ազգային, այլ ոչ թե՝ անձնական խնդիրները:   -  Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ:   - Միանգամայն դրական, իմ կարծիքով՝ նույնիսկ ուշացել են, պետք է ավելի շուտ մուտք գործեին քաղաքականություն:   - Ի՞նչ եք կարծում` ավելի հեշտ է մարդուն «ստիպել» ժպտալ, թե լաց լինել:   - Ազգին ծիծաղեցնելը գնալով ավելի դժվար է դառնում, բայց կարող եմ հավաստիացնել, որ չծիծաղող չկա, վատ ծիծաղացնող կա:   - Հավատու՞մ եք Վանգայի կանխագուշակումներին՝ կապված աշխարհի վերջի հետ:   - Ես հավատում եմ միմիայն Աստծուն և փորձում եմ հեռու լինել ցանկացած գուշակություններից ու բամբասանքներց:   Հեղինակ`Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲԵՅՈՆՍԵՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԶԲՈՍԱՆԱՎՈՒՄ

  Վերջիվերջո ծանրաբեռնված աշխատանքից դույզննչ թոթափվելով` ամերկացի սիրված երգչուհի Բեյոնսեն ամուսնու և դստեր հետ որոշել է հանգստանալ: Հանգիստն անցկացնելու համար ընտանիքն ընտրել է Ֆրանսիան, որտեղ նրանք իրենց լիակատար հանգիստն են անցկացնում զբոսանավում, որում հանգրվանել են հանգստյան առաջին օրից սկսած: Բեյոնսեի սիրելի ամուսինը`Jay-Z-ը ոչ մի րոպե դստերը գրկից չի իջեցրել, իսկ այդ ընթացքում երգչուհին կարողացել է վայելել իր հանգիստը, նույնիսկ դեմքն է հանգստացրել ամենօրյա ''առատ'' դիմահարդարանքից:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Երգչուհի Ռիհաննան մերկացել է. Ֆոտո

      Ամերիկյան R&p;B եւ փոփ-երգչուհի Ռիհանան մերկացել է։ Բարբադոսյան գեղեցկուհին դարձել է GQ տղամարդկանց ամսագրի դեկտեմբերյան համարի դեմքը։ Աղջիկը պարբերականի շապիկին հայտնվել է մերկ՝ ինտիմ մասերը ծածկելով ձեռքերով եւ կարճ կաշվե բաճկոնով։ Eonline մեկնաբանությամբ՝ լուսանկարը միաժամանակ թե՛ հանդուգն է, թե՛ ողջամիտ։ Ի դեպ, դրանում ցուցադրվել են երգչուհու դաջվածքները։ Լուսանկարից Ռիհանան գոհ է եւ տեղադրել է այն սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ V Magazine ամսագրի բաց ֆոտոսեսիային թոփ-մոդել Քեյթ Մոսը եւ Ռիհանան ամաչել են մասնակցել։ Լուսանկարները նման են լեսբիական սիրո հիմնի, որտեղ Ռիհանան ու Քեյթ Մոսը ոչ միայն գրկախառնվում են, այլեւ միմյանց փոխարինում են տիրուհու եւ խոնարհ աղախնի դերերում։   `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝                   
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ. “ՄԽՈՅԻ ԿԵՐՊԱՐՆ ԻՆՁ ԽՈՐԹ Է”

  Հաճախ սերիալային կերպարները նույնացվում են այն դերասանների հետ, ովքեր մարմնավորում են այդ կերպարը: Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք բացահայտել մեկ սերիալային կերպար, ում հայ հեռուստադիտողը ամենաշատն է նույնացնում:  Մենք կապ հաստատեցինք դերասան Հովհաննես Դավթյանի հետ, ով “Բանակում” հեռուստասերիալում մարմնավորում է Մխոյի կերպարը: հետ զրույցում դերասանը նշեց, որ ինքն առօրյա կյանքում բացարձակապես նման չէ իր կերպարին: Ինչպես գիտենք սերիալում նրա կերպարը զորացրվել է, մեզ հետաքրքրում էր արդյո՞ք նորից կվերադառնա շարքային Արշատյանը զորամաս, արդեն այլ կարգավիճակով. “Զորամաս չի վերադառնա, բայց նրան կտեսնեք նույն սերիալում, ուղղակի արդեն քաղաքացիական կյանքում”: Իսկ արդյո՞ք դերասան Հովհաննես Դավթյանին կտեսնենք ոչ  հումորային սերիալներում, դերասանը պատասխանեց. “Դե հիմա չեմ կարող ասել, հնարավոր է այո, հնարավոր է ոչ”:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
Այսօր կույրերի միջազգային օրն է: Աշխարհում կա 124 մլն. կույր մարդ

  Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում կա 124 մլն կույր: Նրանց թիվը, ըստ ԱՀԿ, մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։   Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը հասնում է 284 միլիոնի, որոնցից 19 միլիոնը երեխաներ են: Օրը համընկնում է Փարիզում եւ Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ հիմնած մանկավարժ Վալենտին Հայուիի ծննդյան օրվա հետ:   Հայաստանում տեսողական խնդիր ունի մարդկանց 0,7 տոկոսը:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝