Добавить объявление
;;
;;
Раздел:Куплю / Продам / Другое
Тип:Продам, предлагаю

Վաճառք

Վաճառվում է Mercedes Benz E320 մակնիշի մեքենա:Շարժիչի հզորությունը 224 ձիաուժ,վազքը 116000կմ,2000թ.,գույնը արծաթագույն մետալիկ,նստատեղերը տաքացվում են(ful:Արժեքը 11000$

Город: Ереван
Цена: $11 000  
Телефон: 099 21 21 90, 098 75 00 08
Срок подачи: 01-04-2013
Актуальное предложение
Просмотров: 1998
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Տարօրինակ հարսանեկան պար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋՈՐՋ ՄԱՅՔԼԻ ՆՎԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

  Անցյալ տարի աշխարհը գրեթե կորցնում էր իր սիրելի գերաստղ Ջորջ Մայքլին: Համերգային շրջագայությունների ընթացքում նա սուր թոքաբորբով էր հիվանդացել, և երկար ժամանակ երգչի կյանքին մեծ վտանգ էր սպառնում: Այդ ժամանակ ավստրալացի բժիշկերը ոչ մի ջանք չխնայեցին, որպեսզի փրկեն նրա կյանքը: Ջորջ Մայքլը չմոռացավ իր կյաքը փրկող բժիշկների մասին և որոշեց յուրօրինակ նվեր մատուցել նրանց: Նա հարյուրավոր տոմսեր նվիրեց հիվադանոցի աշխատակազմին և սրտանց հրավիրեց իր մենահամերգին, որը օրերս կայացավ Վիեննայում: Տեղեկացնենք, որ երգիչը մենահամերգը սկսել է հետևյալ երախտիքի խոսքերով. ''Օգտվելով առիթից` ես ցանկանում եմ նշել, որ այժմ դահլիճում ներկա են գտնվում, այնպիսի մարդիկ, ում շնորհիվ մեզնից շատերը հիմա ներկա են այստեղ: Ինձ համար մեծ պատիվ է այսօր երգել այն մարդկանց համար, ովքեր փրկել են իմ կյանքը: Անչափ շնորհակալ եմ'':   Նյութը պատրաստեց`  Յուլյա Աբրահամյանը
Դժվար է հավատալ, որ նա կին է (տեսանյութ)

      ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  Վերջին օրերին, հաղորդումներից մեկի ժամանակ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիներից մեկը` Նարեկ Բավեյանը, խոստովանել է, որ իր երկու երգը նման է Աշերի երգին: Այդ մասին վերջերը խոսում էին բոլորը: Նարեկն ասել է հետևյալը,- “Ես նախապես լսել էի այս երգը, բայց դա չէր նշանակում, որ պետք է դուրս գայի ու հայտարարեի, որ ներկայացնում եմ երգ, որը կարծում եմ նման է Աշերի երգին”: Հուսանք` կգա մի օր, որ մենք կներկայացնենք միայն մեր ստեղծագործությունները, ոչ թե ”կթխենք” արտասահմանցի երգիչներից: 
Լուսինե Բադալյան "ՍՏԱՑԵԼ ԵՄ ԱՅՍՊԻՍԻ ՆԱՄԱԿ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԹՐԵՍՆ ԵՄ ՏԱՆՈՒՄ"

    Հաղորդավարուհի  Լուսինե Բադալյանը facebook իր էջում գրել է. ԵՍ ՄԻ ԲԱՆ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ. ԳՐՈՂԸ ՏԱՆԻ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՕՐ ՕՐԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏԱՆՈՒՄ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՄԱՐԴԻԿ: ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԵՐԵԽԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԴՆ ԸՆԿՆԻ ԴՌՆԵԴՈՒՌ: ՍՏԱՑԵԼ ԵՄ ԱՅՍՊԻՍԻ ՆԱՄԱԿ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԹՐԵՍՆ ԵՄ ՏԱՆՈՒՄ: Բարև Ձեզ: Մենք իրար չենք ճանաչում, սակայն Դուք կարող եք դառնալ մեր փրկիչը: Կարդալով նամակս՝ սկզբից կզարմանաք, հետո հնարավոր է, որ բարկանաք: Քանի որ սովորաբար նման նամակներ չեք ստանում, ապա հույս ունեմ, որ կհասկանաք ու կկարեկցեք և կներեք ինձ համարձակությանս համար: Ես ինքս չէի պատկերացնի, որ ունակ եմ նման խնդրանքով դիմելու անծանոթ մարդկանց, քանզի խոսքը վերաբերվում է բալիկիս, որը 6 ամսական է: Շատ եմ ամաչում, որ ես ինքս չեմ կարող փրկել երեխայիս անհոգ մանկությունը, մի վայրկյանի մեջ կյանքս տակն ու վրա եղավ, երբ իմացա նրա հիվանդության մասին և որ շտապ վիրահատություն է անհրաժեշտ: Խելագարի նման ելքեր եմ փնտրում… Երևի Ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու եմ դիմել հենց Ձեզ…Չգիտեմ… Երևի մտածում եմ, որ հնարավոր է, որ հենց Դուք արձագանքեք… Ձեզ շատ տհաճ կթվա, սակայն ես այլ ելք չունեմ, ստիպված եմ օգնություն աղերսել բալիկիս համար: Խնդրում եմ, ուսումնասիրեք բալիկիս կայքը, որտեղ նկարագրված է նրա պատմությունը և Ձեր հնարավորության սահմաններում խնդրում եմ օգնեք մեզ, թեկուզ 100,200,500 դրամով, որը մեզ համար մեծ օգնություն կլինի: Իհարկե, դուք կարող եք նաև չհավատալ ինձ, բարկանալ, վիրավորվել… Ներեցեք խնդրում եմ չափազանց անամոթ լինելու համար, եթե խոսքը բալիկիս չվերաբերեր, հաստատ չէի համարձակվի… Ամաչում եմ, սակայն այլ ելք չունեմ, վիրահատությունը շատ թանկ արժի… Հոգաչափ շնորհակալ եմ… Եթե չկարողանաք մեզ օգնել, չվհատվեք, ուղղակի աղոթեք մեզ համար, որ ամեն ինչ լավ լինի… Շնորհակալություն, հուսով եմ՝ ինձ ճիշտ կհասկանաք…     ` Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՀԻԼԱՐԻ ԴԱՖՖԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  Երեկ` օգոստոսի 27ն, Հիլարի Դաֆֆը որդու` Լուկայի  հետ այցելել է ˝Բևերլի Հիլզ˝ հանրախանութ: Դերասանուհին իր համար ընտրել էր սպորտային ոճի հագուստ, իսկ որդու համար հոյակապ մանկական կոմբինեզոն` պատված կեդանիների նկարներով: Երևում է, որ փոքրիկ Լուկան շատ աշխույժ և հետաքրքրասեր երեխա է. մեքենայից իջնելիս նա քիչ էր մնում ընկներ Հիլարիի գրկից` իր ակտիվ, անկանոն  շարժումների պատճառով: Կածում ենք, որ այդքան շարժուն փոքրիկը շատ շուտով մայրիկից կսովորի գնումներ կատարել, իսկ ապագայում կփայլի իր ինքնուրույնությամբ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հիլարին մեզ ապշեցրեց իր ˝արևային˝ բաճկոնով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Քիմ Քարդաշյանի 4,8 մլն դոլար արժողության առանձնատունը. Ֆոտո

  Բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանը Բեւերլի Հիլզում առանձնատուն ունի։ Հայկական արմատներով գեղեցկուհու բնակարանը գնահատվում է 4,8 մլն դոլար։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ընթացքում նրա եկամուտը ճանաչվել է ամենաբարձրը հանրահայտ այլ մարդկանց շրջանում եւ կազմել է 6 մլն դոլար, այնպես որ, Քիմի համար նման առանձնատուն գնելը խնդիր չէ։ Քարդաշյանի տունը 4000 ֆուտ մակերես ունի։ Այնտեղ կա չորս ննջասենյակ եւ չորս լողասենյակ, երկու հսկայական հյուրասենյակ եւ սպա-կենտրոն։ Հսկայական լողավազանը, երաժշտական դահլիճը, պատշգամբն ու բուխարին համալրում են շքեղ այդ տունը։ «Այս տանը ես ինձ ապահով եմ զգում, քանի որ այն բարձր պատեր ունի, բացի այդ, այն զվարճալի երեկույթների համար շատ հարմար չափեր ունի», - նկատել է Քիմն իր հարցազրույցներից մեկում։    `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Սիրո ոսկե օրենքները

    Սերը մարդկային ամենախորհրդավոր եւ ամենագեղեցիկ զգացմունքներից է: Այդ մասին խոսել եւ խոսում են շատերը: Եթե սիրում ես ինչ-որ մեկին, ցանկանում ես միշտ նրա կողքին գտնվել: Սակայն շատ դեպքերում, նրա հետ երջանիկ պահերը անցկացնելու համար շատ դժվարություններ ես հաղթահարում` բախումներ են լինում ընտանիքի, ընկերների, շրջապատի հետ: Բոլորն ուզում են սիրել ու սիրված լինել, երջանիկ ընտանիք ունենալ, հուսալի թիկունք։ Բայց դա հաջողվում է միայն նրանց, ովքեր հիշում են սիրո ոսկե օրենքները։ Ահա դրանցից մի քանիսը`   ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ։   Ճշմարիտ սիրային, ամուսնական հարաբերությունների համար վստահությունը թթվածնի նշանակություն ունի։ Առանց դրա մեկը դառնում է կասկածամիտ, անհանգիստ, իսկ մյուսն ընկնում է հուզմունքների ծուղակը։ Նրան թվում է, թե ազատությունը կորցրել է։ Ուստի սովորեք վստահել ոչ միայն ձեր սիրեցյալին, այլև բուն հարաբերություններին։   ԱՆԿԵՂԾ ՇՓՄԱՆ ԿԱՆՈՆ։   Նորապսակների շրջանում մի տարածված սխալ կա. նրանց թվում է, թե երջանիկ ընտանեկան կյանքի համար բավական է պարզապես սիրել։ Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք այն փայփայում։ Անկեղծ շփումը սիրո համար նույնն է, ինչ ջուրը բույսի համար, առանց դրա չի ապրի։ Խոսեք միմյանց հետ ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին։ Անպայման պատմեք, թե ինչքան եք նրան սիրում ու գնահատում։ Եվ լավ վերաբերմունքը ձեր նկատմամբ մի ընդունեք որպես ինքնին հասկանալի բան։ Երախտապարտ եղեք։   ՆՎԻՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆ։   Իսկական սեր գտնելու համար հարկ է, որ նախ անկեղծորեն ու անշահախնդիր նվիրեք ձեր մի մասնիկը։ Եթե ցանկանում եք սեր ստանալ, պետք է նվիրեք այն։ Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ կստանաք։ Եվ հիշեք, սիրո պաշարն անսպառ չէ։ Եվ սերը կորցնելու միակ միջոցը այն ուրիշներին չտալն է։ Բայց խնդիրն այն է, որ շատերը չեն ցանկանում առաջինը տալ, նրանք սիրում են վերապահումներով. “Ես կսիրեմ քեզ, եթե դու էլ սիրես ինձ”։ Սպասում են, որ ինչ-որ մեկն առաջին քայլն անի։ Դա նույնն է, որ երաժիշտն ասի. “Ես կնվագեմ, եթե հյուրերը սկսեն պարել”։ ճշմարիտ սերը հատուցում չի պահանջում։   ՀՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆ։   Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է։ Այն քանդում է արգելքները և ամրապնդում փոխհարաբերությունները։ Հոգեբանները նույնիսկ խորհուրդ են տալիս ընտանիքում բնականոն մթնոլորտը վերականգնելու համար հատուկ վարժություններ անել, հաճախակի հենց այնպես գրկեք զուգընկերոջը, առանց սեքսուալ շարժառիթների, չարաճճիություններ արեք, ինչպես երեխաները, մարդկանց մեջ միմյանց ձեռք բռնեք, ինչպես պատանի սիրահարները: Երբ գուրգուրանքով հպվում եք ինչ-որ մեկին, փոխվում է նաև ձեր ֆիզիոլոգիան, նվազում են սթրեսների հորմոնները, թուլանում է նյարդային համակարգը, լավանում է հուզական վիճակը։ Իմաստուն մարդիկ ասում են՝ եթե օրվա ընթացքում քնքշանքով չեք գրկում 7-8 մարդու, ապա դատապարտված եք հիվանդության։   ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ   Եթե մարդուն սիրում եք, ապա ազատություն տվեք նրան։ Ընտրելու ազատություն, սիրելու ազատություն, իր ուզածի պես ապրելու ազատություն, և ոչ այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Իհարկե, դա հեշտ բան չէ։ Բայց ուրիշ ելք չկա։ Որպեսզի մարդ իրեն թակարդում չզգա, անձնական տարածություն է անհրաժեշտ:   `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝