Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Другое
Тип:Продам, предлагаю

Скачать сборник книг 1с

Сайт создан для тех, кто готовится к [url=http://examen-1c.ru/]тестированию фирмы 1с[/url]. Надеюсь, представленные материалы помогут вам лучше и быстрее подготовится к экзаменам. На сайте можно бесплатно скачать сборник книг для подготовки к сертификационным экзаменам фирмы 1С. На сайте представлены книги по таким экзаменам, как платформа, бухгалтерия, управление торговлей, зарплата и управление персоналом, управление производственным предприятием. На сайте представлены книги по таким экзаменам, как платформа, бухгалтерия, управление торговлей, зарплата и управление персоналом.

Город: Ереван
Цена:  120 amd
Телефон: 8
Срок подачи: 28-04-2013
Актуальное предложение
Просмотров: 1477
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Խախտում կատարած վարորդները sms-ներ կստանան

  Այսօր կառավարությունը որոշեց  երթևեկության կանոնների պահպանության հսկման ավտոմատ համակարգի ներդրման շնորհիվ 9 ամսվա ընթացքում ճանապարհային ոստիկանությունում գոյացած լրացուցիչ արտաբյուջետային միջոցները տրամադրել համակարգի զարգացմանը:   Ձեռք է բերվելու 1 մլրդ 300 մլն դրամ արժողությամբ սարքեր և սարքավորումներ, իսկ համակարգի պահպանման և սպասարկման աշխատանքին տրամադրվելու է մոտ 145 մլն դրամ։   Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ նախօրեին` Մայքրոսոֆթի կենտրոնի բացման ժամանակ, ոստիկանությանը մի հետաքրքիր ծրագիր են առաջարկել երիտասարդ մասնագետները։ Եթե ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար «արժանանում» տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես հաղորդագրություն ուղարկել վարորդին։ Վերջինս ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև` թե որքան է վճարելու։   «Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան», - ասաց վարչապետը։    ՝ aysor.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անակնկալ ամուսնության առաջարկ ջրի տակ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՐԵԼ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻ ՀԵՏ

  Այն  փաստը, որ  Բրիթնի  Սփիրսը  պարում  է  շատ  լավ, գիտեն  բոլորը: Այդ իսկ  պատճառով  զարմանալի  չէ,  որ  նրան  հրավիրել  են Twister Dance վահանակային  խաղի  հոլովակում  նկարահանվելու  համար: Ինքը` Բրիթնին  հիացմունք  է  ապրել  թե  նկարահանումներից  և  թե  այդ  նոր  գյուտից. ″Twister Dance Remix Video″-ն  վերջապես  այստեղ  է>>: Երգչուհին  ասել  է,  որ  կրկին  սիրով  կաշխատի  այդ  թիմի  հետ: Իդեպ,  դուք  շուտով  կարող  եք  շարժվել  ոչ միայն  Բրիթնի  Սփիրսի  ,  այլ  նաև  Ուիլ  Սմիթի, երգչուհի  Կեշայի  և  այլ  հայտնիների  հետ: Տեսանյութ   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
ԻՆՉԻ՞ ԵՆ ՁԳՏՈՒՄ ԱՐԹՈՒՐԸ, ՋԵՍԻԿԱ ԱԼԲԱՆ ԵՎ ԳԱԼԻՆԱ ՅՈՒԴԱՇԿԻՆԱՆ

  Համաշխարհային դերասանուհի Սելմա Բլերը և իր որդին` Արթուրը, վերջերս Լոս-Անջելեսի լողափներից մեկում վայելում էին իրենց հանգիստը: Դերասանուհին 14 ամսական որդուն սովորեցնում էր մտնել ջուրը և փախչել ալիքներից, այնպիսի տպավորություն է, կարծես Բլերը որդու հետ ինչ-որ համար է պատրաստում: Բլերը և իր որդին հագել էին նույն գծավոր սվիտերները: Սակայն հետաքրքրաշարժն այն չէ, որ դերասանուհու որդին նմանակում է մորը, այլ այն, որ դերասանուհուն նմանակում են  շատ այլ հայտնիներ: Օրինակ` դերասանուհի Բլերը H&p;M ապրանքանիշի վարդագույն զգեստով  նկատվել է H&p;M աշնանային հավաքածուի ներկայացման ժամանակ, իսկ Վալենտին Յուդաշկինի դուստրը` Գալինա Յուդաշկինան, այդ վարդագույն զգեստով նկատվել է Բլերի կրելուց մի քանի օր անց: Եվ ահա մեկ այլ լուսանկարում, որտեղ Սելմա Բլերը Banana Republic ապրանքանիշի վերնահագուստը կրել է 2011 թվականի դեկտեմբերի 2ն, Ջեսիկա Ալբան այն կրել է 2011 թվականի դեկտեմբերի 23ն: Հետաքրքիր է, այս ամենը զուտ պատահականություն է, թե± ձգտում` հասնելու դերասանուհի Բլերի փառքին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
“THE VOICE OF ARMENIA” ՀԱՅՏՆԻ Է ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

    “THE VOICE OF ARMENIA” նախագծի ցնցող լուրը լսելուց հետո, շատերը տալիս  էին հետևյալ հարցը. Իսկ ովքե՞ր են լինելու ժյուրիի անդամները: Այն ժամանակ այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտեր, իսկ այսօր այն այլևս բացահայտված է: Նախագծի զարգացման հետ զուգընթաց ընտրվում էին մեծ թվով  մարդիկ, ովքեր կարող էին լինել ժյուրիի կազմում, իհարկե ժյուրիի անդամները բացառապես պիտի լինեին երգիչ-երգչուհիներ: Նրանցից չորսը ժյուրիի կազմում են: Ժյուրիի անդամներից ամեն մեկը պիտի լինի համապատասխան տարիքային խմբից: Եվ այսպես –ը ներկայացնում է ժյուրիի կազմը՝ Արտո Թունջբոյաջյան-50 տարեկան և ավելի, Աբրահամ Ռուսսո և Սոնա-30-45 տարեկան և Սոֆի Մխեյան-մինչև 30 տարեկան մասնակիցներ: Մեր այն հարցին, թե ինչու՞  ժյուրիի կազմի անդամներից երեքը ոչ հայաստանաբնակ են, “Հայաստանի ձայնը” նախագծի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը պատասխանեց: “Կարծում ենք՝ այդպես ավելի հետաքրքիր կլինի: Նրանք հայ են, սակայն հայաստանաբնակ չեն”:               Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը    
ՍԻՐՈՒՇՈՅԻ ՆՈՐ, ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԱՍԻՆ

  Երգչուհի Սիրուշոյի դիմահարդար Ագա Քանքանյանը տեղեկացրել է, որ երգչուհին նոր տեսահոլովակ է նկարահանել։ Տեսահոլովակն ամենայն հավանականությամբ եթերում կլինի դեկտեմբերին: Սիրուշոյի հետ աշխատելը, դիմահարդարի համար մեծ հաճույք է. այն լուրջ ստեղծագործական աշխատանք է դառնում։ Ագան համարում է, որ Սիրուշոն բոլորից հինգ քայլ առաջ է մտածում և չի ընդօրինակում ոչ մեկին: Ըստ նրա, տեսահոլովակը բացառիկ է, քանի որ Սիրուշոն ինքը նույնպես բացառիկ է իր իմիջով և աշխատանքի ոճով։ Թե ի՞նչպիսին է եղել դիմահարդարումը, Ագան չմանրամասնեց։ Նա նշեց միայն, որ այն ևս առանձնահատուկ է ստացվել, քանի որ տեսահոլովակում ներկայացված է մի քանի կերպար, որոնք ինքը չակերտներից չի հանի՝ հանդիսատեսին հետաքրքրության մեջ պահելու համար։
Գիտնականները պարզել են, թե որ մեքենաներն են գրգռում կանաց

  Հավանաբար սխալված չենք լինի ասելով, որ վերջին 50 տարիներին ավտոմեքենան դադարել է  փոխադրամիջոց լինելուց, եւ ավելի հաճախ է հանդես գալիս որպես տիրոջ «դիրքն ու տեղը» ցույց տալու միջոց: Ինչպես հաղորդում է «ТонеТо»-ն, «ավտոմբիլային մաչոների» կյանքը դառնում է ավելի հեշտ. գիտնականներն «առանձնացրել են» մեքենաների  ամենասեքսուալ գույները: Հոգեբանների խմբի եւ բրիտանական «Hiscox» ապահովագրական ընկերության համատեղ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանանց դուր չեն գալիս տղամարդկանց շրջանում պոպուլյար սեւ մեքենաները: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կանայք ամենասեքսուալն են համարել դեղին եւ կանաչավուն մեքենաները:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԲԵՔՀԵՄԸ ԵՎ ՎԻՆՏՈՒՐԱՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆՈՐԱՁևՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԺԱՄԱՆԱԿ

  Օրերս հայտնիներ Վիկտորյա Բեքհեմն ու Աննա Վինտուրան հանդիպել են նորաձևության պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ: Նրանք ուղղակի չէին կարող բաց թողնել նպանատիպ նախաձեռնությունը: Գեղեցկուհի Վիկին հագել էր վառ նարնջագույն զգեստ, որն էլ ավելի արտահայտիչ էր  դարձրել համահունչ հարդարանքով, իսկ Աննան հագել էր դասական կաթնագույն զգեստ` այն ընդգծելով իրեն հարիր հարդարանքով և սանրվածքով:  Նրանք հանդիպել էին մի հոյակերտ կառույցի մոտ, որի վրա ներկայացված էր սիրված երգչուհի Լեդի Գագայի պաստառը: Երկու հանրաճանաչ ոճաբանները դիպուկ խորհուրդներեն են տվել կանանց նորաոճության մանրուքների, այն ճիշտ ընկալելու և տվյալ կերպ հագնվելու առումով: Նշենք, որ մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը