Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Медицина / Здоровье
Тип:Продам, предлагаю

Санаторий Алтайский замок.

Профилакторий с лечением Алтайский замок - [url=http://altzamok.ru]отдых и лечение[/url] на курорте Белокуриха. Для каждого пациента врач разрабатывает индивидуальную программу санаторного режима, обследования, лечебно-оздоровительных процедур, диету. Кроме традиционных методов лечения в санатории практикуются уникальные методы лечения, которые есть только в нашем санатории из всех здравниц курорта Белокуриха.

Город: Ереван
Цена:  50 amd
Телефон: http://altzamok.ru
Срок подачи: 07-05-2013
Актуальное предложение
Просмотров: 1592
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Похожие объявления
 
 
 
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Երջանիկ ամուսնության գաղտնիքները

  Տղամարդիկ բնակչության կանացի կեսից ոչ պակաս են երազում ընտանիքի, կնոջ ու երեխաների մասին։ Կինը, իր հերթին, տարված է հարսանիքի, սպիտակ զգեստի եւ այն մտքով, որ պսակադրությունից հետո ամուսինն իրեն ձեռքերի վրա կպահի։ Mignews - ը չափազանց տխուր է համարում, երբ կյանքի նկատմամբ ունեցած մանր, բայց նշանակալի հայացքների պատճառով հաճախ ընտանիքներ են քանդվում։ Բանն այն է, որ խնդիրը փնտրում ենք հանգամանքների, ճակատագրի, այլ մարդկանց, մեր կեսի, բայց ոչ՝ մեր մեջ, նշում են հոգեբանները։  Դիտարկենք երջանիկ ընտանեկան կյանքի մի քանի կետ։   1. Մի փոխիր նրան, այլ՝ ինքդ քեզ   Մարդուն փոխելու փորձերն անշնորհակալ զբաղմունք է։ Առավել եւս, որ, որպես կանոն, նրա բնավորությունն ու սովորությունները գիտենք դեռեւս մինչեւ ամուսնությունը։ Այդ պատճառով, կեսիդ փոխելու փորձերի փոխարեն փոխիր թերությունների հանդեպ վերաբերմունքդ։   2. Գնա փոխզիջման   Այս խոսքերը բազմիցս ենք լսել, եւ այնուամենայնիվ, պետք է սովորենք փոխզիջման գնալ։   3. Փոխըմբռնում ու վստահություն   Եթե անընդհատ խանդես ու պահանջես, ապա ոչ մի լավ բան չի ստացվի։ Պետք է վստահել ու հասկանալ, չէ՞, որ կատարյալ չենք, եւ սեփական ընտրության իրավունք ունենք, նույնիսկ, եթե այն սխալ է։   4. Աջակցություն եւ օգնություն   Ինչ էլ որ պատահի, միշտ եղիր ամուսնուդ կամ կնոջդ կողքին։ Օգնիր քո կեսին գլուխ հանել, եթե նա խճճվել է։ Չէ՞, որ մեր հանդեպ հենց այդպիսի վերաբերմունք ենք պահանջում։ Առավելեւս, որ երեխաներին էլ լավ օրինակ է պետք ծառայել. հենց նրանք են մի օր, իրենց անհաջողություններով ու բացթողումներով, սկսելու դրսեւորել ձեր ամուսնության որակն ու ջրի երես հանել ձեր բոլոր սխալները։ Հիշեք, եթե սիրում եք միմյանց, ապա ոչ մի վեճ չի կարող ստիպել կասկածել ձեր ընտրության եւ երջանկության մեջ, չէ՞, որ մենք ենք այն կառուցում, իսկ կիսվելով՝ բազմապատկում ենք։   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ԵՐԲԵՔ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՄՆՈԻՄ: ՀԱՐՑԵՐ ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

    Haytniner. կայքի խմբագրությունը վերջերս ստացել է նամակ, որտեղ մեր ընթերցողը ցանկանում էր մի քանի հարց ուղղել “Կյանքի կառուսել” նախագծի դերասան Արթուր Պետրոսյանին: Haytniner.-ը կապ հաստատեց դերասանի հետ, և հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ստորև`    1.Ի՞նչ հեռախոս է օգտագործում Արթուր Պետրոսյանը: - Այս պահին հեռախոսս հասարակ, երկու սիմ-քարտով հեռախոս է: 2. Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենագեղեցիկ օրը: - Այս հարցը ես կցանկանայի շրջանցել, որովհետև չեմ կարող միանշանակ պատասխանել: 3. Արտասահմանյան ո՞ր գեղարվեստական ֆիլմն եք սիրում: - Շատ ֆիլմեր կան, որ սիրում եմ, հատկապես` դասականների ֆիլմերը: 4. Որտե՞ղ եք հանգստացել այս տարի: - Այս տարի մեկ շաբաթով հասցրել եմ լինել Քոբուլեթիում: 5.  Ի՞նչ նոր ծրագրեր ունեք: - Պատրաստվում եմ հաճախել կինոռեժիսորական կուրսերի: Բացի այդ, ցանկություն ունեմ նկարահանել իմ ֆիլմը:  
Լիլիթ Հովհաննիսյանը գտել է իր կյանքի նոր ընկերոջը. ՖՈՏՈ

  Ես երեկ գտա իմ կյանքի նոր ընկերոջը: P.S. Շնորհակալ եմ շատ հաճելի և բառիս բուն իմաստով ՄԵԾ անակնկալի համար)))   Գրառումը կատարել է Լիլիթ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ով է «Facebook» նոր բաժնետերը

    «Facebook» գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, գլխավոր հաշվապահ Դեյվիդ Սփիլեյն  ու գլխավոր իրավաբան Թեոդոր Ուլիոթը վաճառել են իրենց բաժնետոմսերը: Տնօրենը ընդհանուր առմամբ վաճառել է 353 հազ. բաժնետոմս` ընդհանուր 7,45 մլն դոլար արժողությամբ: Նրանցից  13,4 հազարը վաճառվել է 20,79  եւ 339,5 հազարը` 21,1 դոլարով: Գլխավոր հաշվապահը վաճառել է բաժնետոմսերի մի մասը` 5,4 մլն, իսկ իրավաբանը` 3,13 մլն դոլարով, հաղորդում է  «LifeNews»-ը: Նշում է, որ 43-ամյա Շերիլ Սանդբերգը  սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի բիզնես-գործընկերն էր: 2012թ. հունիսին նա դարձել էր տնօրենների կազմի առաջին կին ներկայացուցիչը:   ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍԻՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ

  Այօր Դուք ունեք նաև հնարավորություն ձեռք բերել Ձեր կողմից սիրված հայտնի մարդկանց անձնական իրերը: Իսկ այս ամենին զուգահեռ Դուք կկատարեք նաև բարեգործություն, քանի որ հայտնի մարդանց անձնական իրերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործության: Նմանատիպ ակցիաներ կազմակերպել և կազմակերպում են շատ ամսագրեր և ինտերնետային կայքեր, սակայն ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ նմանատիպ գաղափար առաջին անգամ Հայաստանում առաջ է բերել ինտերնետային կայքը, և որի մասին տեսանյութերը YOUTUBE-ում հայտնվել են շատ վաղուց: Հաշվի առնելով այն փաստը, որ նպատակը բարեգործությունն է, որի իմաստը  շատ ընկերություններ սխալ են հասկանում և օգտագործում են իրենց PR համար, մենք չցանկացանք միջամտել նրանց գործունեությանը: Մեր ՎԱՃԱՌԱՍՐԱՀՈՒՄ գտնվող ապրանքների ցանկը ներկայացնենք ստորև և նշենք, որ ապրանքների ցանկը անընդհատ համալրվելու է: Արա Երնջակյան` գրքերի 4 հատորյակ Տեսանյութ Գոռ Մարտիրոսյան` դրամապանակ Տեսանյութ Հովհաննես Բաբախանյան` նկար Տեսանյութ Հայկ Չոմոյան` կոմպյուտերային խաղ Տեսանյութ Կարո Սարաֆյան` մինի դիսկ Արմեն Դալլաքյան` D &p; G գոտի Տեսանյութ
Վահրամ Պետրոսյանը Թաքնված Տաղանդում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՌԻՓՓԻ. ԵՐԳՉՈՒՀՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՊԼԱՆՆԵՐԸ

  «Կարգին սերիալ» 4-րդ եթերաշրջանում հեռուստադիտողը ականատես եղավ մեր շոու բիզնեսի ամենահամարձակ և տարբերվող երգչուհիներից մեկի` Ռիփփիի դերասանական խաղին: Մոնիկայի կերպարը, կարծես թե, սիրվեց հեռուստադիտողի կողմից: Այդ իսկ պատճառով  Haytniner. կայքը կապ հաստատեց երգչուհու հետ`փորձելով պարզել, թե արդյո՞ք վերջինս նկարահանվելու է հեռուստասերիալի նոր եթերաշրջանում: Երգչուհին նշեց, որ դեռևս չի կարող հստակ պատասխան տալ այդ հարցին, քանի որ իր պայմանագիրը 4-րդ եթերաշրջանի հետ էր կապված: Խոսելով սերիալներից` Ռիփփին նշեց, որ նկարահանվելու այլ առաջարկներ էլ է ստացել, որոնց մասին կլսենք առաջիկայում: Ինչ վերաբերում է նոր տեսահոլովակներին, երգչուհին ասաց, որ աշնանը սպասվում է նոր տեսահոլովակ, որը սակայն Հայաստանում չի ցուցադրվելու:    Նյութը պատրաստեց` Սյունե Առաքելյանը
ՀԻԼԱՐԻ ԴԱՖՖԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  Երեկ` օգոստոսի 27ն, Հիլարի Դաֆֆը որդու` Լուկայի  հետ այցելել է ˝Բևերլի Հիլզ˝ հանրախանութ: Դերասանուհին իր համար ընտրել էր սպորտային ոճի հագուստ, իսկ որդու համար հոյակապ մանկական կոմբինեզոն` պատված կեդանիների նկարներով: Երևում է, որ փոքրիկ Լուկան շատ աշխույժ և հետաքրքրասեր երեխա է. մեքենայից իջնելիս նա քիչ էր մնում ընկներ Հիլարիի գրկից` իր ակտիվ, անկանոն  շարժումների պատճառով: Կածում ենք, որ այդքան շարժուն փոքրիկը շատ շուտով մայրիկից կսովորի գնումներ կատարել, իսկ ապագայում կփայլի իր ինքնուրույնությամբ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հիլարին մեզ ապշեցրեց իր ˝արևային˝ բաճկոնով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը