Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Транспорт / Такси
Тип:Продам, предлагаю

Автобус Ереван - Москва – Ереван

Компания «Forsage Tour» создана в 1998 году. Основными направлениями являются пассажирские перевозки, аренда автобусов, микроавтобусов и т.д.

+(374) 10 359018
+(374) 55 670000
+(374) 99 09505
+(8 965) 944 44 22
+(8 967) 066 16 62
+(8 968) 858 88 68

Ереван - Владикавказ
Ереван - Новороссийск
Ереван - Сочи
Ереван - Воронеж
Ереван - Волгоград
Ереван - Саратов
Ереван - Самара
Ереван - Уфа

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 374 10 359018, 374 55 670000
Срок подачи: 22-02-2014
Актуальное предложение
Просмотров: 3333
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Автобус Ереван - Москва – Ереван
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Քրիստեն Սթյուարտը հղի է Ռոբերտ Պաթիսոնից

  Քրիստեն Սթյուարտը և Ռոբեր Պաթիսոնն արդեն ծնող են դարձել `էկրաններից այն կողմ: Թերևս նրանք այժմ նոր դերի հետ են բախվել, բայց արդեն իրական կյանքում:   Բոլորովին վերջերս էր, որ Քրիստեն Սթյուարտը հայտարարել էր, որ չի ցանկանում մայրանալ՝ համենայն դեպս մոտ ապագայում: Բայց նրա հայացքներն արագորեն փոխվում են, և զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Քրիստենն արդեն հղի է, և հաջորդ տարի Հոլիվուդի ամենաանկայուն զույգը զավակ է ունենալու:   Հնարավոր է, որ Քրիստենը այս քայլին է գնացել, որ Ռոբեր Պաթիսոնին ապացուցի իր զգացմունքների մասին: Չէ որ նրա դավաճանությունից հետո, շատերը կասկածում էին նրա անկեղծությանը:    Հաղորդվում է, որ ծնողները բավականին լուրջ են վերաբերվում երեխայի ծննդին և արդեն մանկական սենյակի դիզայնով են զբաղված: Երեխայի ծնունդից հետո Քրիստեն Սթյուրատը և Ռոբեր Պաթիսոնը նախատեսում են մեկնել Մեծ Բրիտանիա: Ամերիկուհի Սթյուարտն արդեն տվել է իր համաձայնությունը մառախլապատ Ալբիոն տեղափոխվելու համար:   Քրիստենը շատ է ցանկանում, որ երեխան ծնվի օրինական ամուսնացած ընտանիքում, ուստի նրանց հարսանիքը սարերի հետևում չէ:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Էրիկը երգում է վրացերեն "Poker of Love".

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱԼԲԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԴՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԳՆԱՑԵԼ

  Հանրահայտ դերասանուհի Ջեսսիկա Ալբան ընտանիքի` ամուսնու և երեխաների հետ, գնացել էր Հելլոուինի տոնի համար դդում ընտրելու: Արևմտյան Հոլիվուդում, աշնանը, կազմակերպվում է ավանդական փառատոն, ինչի առիթով էլ նկատվել է աստղային ընտանիքը: Դերասանուհու ավագ դուստրը` Օնորը, օգտվելով առիթից, գունավոր ներկերով ամբողջ դեմքին թիթեռ էր նկարել: Իսկ դերասանուհու տղան` Հևենը, դեռ շատ փոքր է, որպեսզի մասնակցի նման զվարճանքների, դրա փոխարեն, նա գլուխը պտտում էր շրջակա բոլոր ուղղություններով, զզնելով տարածքը: Հարկ է նշել նաև, որ ոչ միայն երեխաները մինչև հոգու խորք ուրախացան և զվարճացան, այլ նրանց հետ մեկտեղ նաև մեծերը: Ալբան, չմոռացավ նաև լուսանկարվել, որպես հիշատակ: Ոչ այնքան վաղ, Ալբան իր ամբողջ օրը տրամադրել էր միայն ավագ դստերը` Օնորին: Իսկ երբեմն էլ, դերասանուհուն հաջողվում է ընտանեկան զբոսանքը համատեղել սպորտային մարզումներին:
ՄԱՀԱՑԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՊԵՎՑՈՎԻ ՈՐԴԻՆ

  Օգոստոսի 25ն Մոսկվայում վաղ առավոտյան դերասան Դմիտրի Պեվցովի ավագ որդին ընկել էր 3-րդ հարկի պատուհանից: 22-ամյա երիտասարդը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ և ծայրաստիճան ծանր վիճակում  տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածի ընկերները հավաստել էին, որ տեղի ունեցածն ուղղակի պատահականություն էր. նրանք պատշգամբին նստած ծխելիս են եղել, երբ  Դանիելը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել էր: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունք երիտասարդին տեղափոխել էին կլինիկական մահվան վիճակում: Այդպես էլ կոմայից դուրս չգալով, երեկ` կեսգիշերին, տղան մահացել է: Դմիտրի Պեվցովը և նրա նախկին կինը` Լարիսա Բլաժկոն, գտնվում են ծայրաստիճան սթրեսային վիճակում: Նշենք, որ երիտասարդը հոր կրկնօրինակն էր. արտիստիկ էր, լեցուն էր էներգիայով, պատրաստակամությամբ, պունկտուալությամբ և ոգեշնչվածությամբ: Ներկա գտնվողները բացի ցավակցանքի խոսքեր ասելուց, նաև խոսել  են Դանիելի դրական հատկանիշների մասին: Ի դեպ երիտասարդի դիպլոմային վերջին աշխատանքը ''Զոյայի բնակարանը'' ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորել էր գլխավոր հերոսի կերպարը: Նա իր դերը խաղացել էր ուղղակի փայլուն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄԸ

  Սիրելի' այցելուներ, ինչպես գիտեք` մեր կայքում գործում է մի բաժին, որը կոչվում է ԹՈՓ 10: Կրկին անգամ հիշեցնենք, որ այն ձևավորվում է տվյալ մասնակցի էջ այցելությունների քանակով, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը բոլոր մասնակիցների վարկանիշային ցուցանիշերը հավասարեցվում է 0: Անդրադառնալով նախորդ շաբաթվա ԹՈՓ 10ն` նշեմ, որ նրա առաջատարն էր Հայկ Ղուկասյանը, նրան հաջորդում էր Ռաֆայել Երանոսյանը, ապա 3-րդ հորիզոնականում էր Արթուր Պետրոսյանը: Այս շաբաթվա ԹՈՓ 10 առաջատարն է սիրված երգիչ Միհրան Ծառուկյանը, ով անցած շաբաթ գտնվում էր 4-րդ հորիզոնականում, իսկ նախորդ շաբաթվա առաջատարը` Հայկ Ղուկասյանը, իր դիրքերը մեկ հորիզոնականով զիջել է` հայտնվելով երկրորդ տեղում: Անակնկալ կերպով իր հաստատում դիրքերում է գտնվում Արթուր Պետրոսյանը` ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս զբաղեցնելով պատվավոր 3-րդ հորիզոնականը: Իր դիրքերն է բարելավել նաև Հայկ Չոմայանը` 6-րդ հորիզոնականից հայտնվելով 5-րդ հորիզոնականում: Այս շաբաթվա ԹՈՓ 10-ում չեն ընդգրկվել երգչուհի Լանա Խաչատրյանը, Շաբվարշ Գևորգյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սլավա Սարգսյանը, իսկ ներառվել են հետևյալ անձիք` Արա Գևորգյանը, ով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, դուդուկահար Կամո Սեյրանյանը`գնվելով 7-րդ հորիզոնականում, երգիչ Դավիթ Ամալյանը` իր 9-րդ հորիզոնականով և Կարո Սարաֆյանը` բացելով սիրված մարդկանց այս շաբաթվա տասնյակը: Նշենք նաև, որ Մարտին Մկրտչյանն այս շաբաթվա ԹՈՓ 10-ում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը` նախորդ 5-րդ հորիզոնականի փոխարեն, իսկ Ռաֆայել Երանոսյանը՝ 4-րդ հորիզոնական՝ 2-րդ հորիզոնականի փոխարեն: Սիրելի' այցելուներ, հիշե'ք, որ Haytniner. կայքի ԹՈՓ 10 բաժինը ձևավորվում է ձեր շնորհիվ, այնպես որ սատարեք այն հայտնի մարդկանց, ովքեր ամենաշատն են վայելում ձեր սերն ու համակրանքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Փոլ Մաքքարթնիին պատկանած Aston Martin-ը վաճառվել է կես միլիոն դոլարով

  Հանրահայտ երաժիշտ Փոլ Մաքքարթնիին պատկանած Aston Martin սպորտային ռետրո ոճի ավտոմեքենան RM Auctions  աճուրդում վաճառվել է կես միլիոն դոլարով, տեղեկացնում է BBC-ն: Մաքքարթնին Aston Martin DB5 ավտոմեքենան, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից, գնել է 1964 թվականին: Նա ավտոմեքենան վաճառել է 1970 թվականին, ինչից հետո այն առնվազն 3 սեփականատեր է փոխել:   ՝ lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝   Հարց 1. Ի՞նչ է <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում հանդես եկող Էվայի դերակատարի իրական անուն, ազգանունը: Այս հարցին հնչած ճիշտ պատասխաններից համակարգիչը ընտրել է Անի Մանուկյանի պաասխանը՝ Տաթև Սարգսյան: Հարց 2. Ո՞ր դպրոցում է սովորել Մովսես Երեմյանը: Այս հարցին հնչել է շատ քիչ պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Մելինե Մարտիրոսյանի պատասխանը՝ Իսակովի անվան թիվ 132 դպրոց: Հարց 3. Սիլվա Հակոբյանի <<Մռութիկ>> տեսահոլովակում ո՞վ է հանդես եկել որպես գլխավոր հերոսուհի: Այս հարցին հնչած ճիշտ պատասխաններից համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը՝ Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթիկը: Հարց 4. Ո՞ր համալսարանն է ավարտել Ռեփեր Միշոն: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Ռիմա Խաչատրյանի պատասխանը՝ Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարան: Հարց 5. Ե՞րբ է ծնվել <<32 ատամ>> ակումբի Արսեն Գրիգորյանը: Այս հարցին հնչած միակ ճիշտ պատասխանը հնչել է Շուշան Թառոյանի կողմից՝ 1982 թվականի հունվարի 20: Հարց 6. Ո՞վ է Միհրան Ծառուկյանի <<Գոլ>> երգի խոսքերի հեղինակը: Լուիզա Շարաջյանն է այս անգամ ընտրվել համակարգչի կողմից՝ Գրիգոր  Կյոկչյան: Հարց 7. Որտե՞ղ է բնակվում երգիչ Նորոն՝ նույն ինքը Նորո Կիրակոսյանը: Այս հարցին չի հնչել ոչ մի ստույգ պատասխան: Ճիշտ պատասխանն  է  Գլենդել: Հարց 8. Որտե՞ղ է ծնվել Արամ Ավագյանը: Այս հարցին հնչել են տարբեր պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Լիանա Մուրադյանի պատասխանը՝ Վայք Հարց 9. Մարիաննա Մխիթարյանն ու՞մ  կերպարն է մարմնավորում <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում: Այս հարցին հնչել է շատ ավելի ու ավելի պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Մանե Վարդանյանի պատասխանը՝ Գոռի մոր՝ Սոնայի: Հարց 10. Ի՞նչ է Անահիտ Սիմոնյանի ամուսնու անուն, ազգանունը: Այս հարցին հնչել է ամենաշատ  պատասխանները, սակայն համակառգիչը ընտրել է  Մարիաննա Հակոբյանի պատասխանը՝ Հայկ Հակոբյան:   Այս շաբաթվա Վիկորինայի հարցերը հետևյալն են՝   Հարց 1. Ի՞նչպես է կոչվում Սյուզի Մելիքյանի վերջին տեսահոլովակը: Հարց 2. Ի՞նչ է Խաչիկ Եղոյանի հոր անուն, ազգանունը: Հարց 3. Քանի՞ երեխա ունի Արա Գևորգյանը: Հարց 4. Ե՞րբ է ծնվել Արթուր Աբրահամը: Հարց 5. Ի՞նչ է Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը: Հարց 6. Ո՞վ է <<Կարգին Սերիալի>> գլխավոր պրոդյուսերը: Հարց 7. Ե՞րբ է մահացել Արամ Ասատրյանը: Հարց 8. Ի՞նչ է Անչոկի իրական անուն, ազգանունը: Հարց 9. Ի՞նչ է Սերժոյի իրական անուն, ազգանունը: Հարց 10. Ի՞նչ է Անի Քրիստիի իրական անուն, ազգանունը:   Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՈՐԻՆԱ
Կանանց եւ տղամարդկանց 10 տարբերությունները

  Ինչո՞վ է տարբերվում տղամարդու և կնոջ հոգեբանությունը միմյանցից: Ճիշտ չէր լինի ասել, թե կինը տղամարդուց ավելի լավն է կամ էլ, հակառակը:Պարզապես նրանք շատ տարբեր են, որն էլ ամերիկացի հոգեբանները բացատրում են նրանց տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: 1. Տղամարդիկ իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ են փոխում, քան կանայք: Տղամարդիկ ավելի շատ հիմնվում են իրենց մտավոր ունակությունների վրա, երկար են մտածում մինչև որոշում կայացնելը, իսկ կանայք հիմնականում գործում են ինտուցիայով, կտրուկ և ակնթարթային որոշումներ կայացնելով: 2. Հիմնվելով մտավոր տեստերի արդյունքների վրա, որոնք երբևէ անցկացվել են, գիտնականները հայտնում են, որ կանայք ավելի բարձր IQ ունեն, քան տղամարդիկ: 3. Կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, նամանավանդ նույն սեռի մարդկանց դեմքերը: 4. Տղամարդիկ ավելի շատ են հակված օգելու, քան կանայք: 5. Կանայք ավելի վատատես են, երբ սպասում են իրենց աշխատանքային արդյունքին, քան տղամարդիկ: 6. Շատ կանայք մտածում են, որ չեն կարող հաջողության հասնել ամեն ինչում, մինչդեռ շատ տղամարդիկ այդպես չեն մտածում: 7. Կանայք ավելի վախկոտ են և ավելի նյարդային, քան տղամարդիկ: 8. Կանայք երկու անգամ ավելի շատախոս են, քան տղամարդիկ, հաշվել են, որ տղամարդիկ միջինում խոսում են 12,500 , իսկ կանայք 25,000 բառ օրական: 9. Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն 7 վայրկյանը մեկ: 10. Կանանց ուղեղը ավելի լավ է յուրացնում կարդալու ընթացքում նկարագրված կամ վերբալ հույզերը, դրա համար էլ շատ կանայք ասում են, որ տղամարդիկ մինչև չտեսնեն իրական արցունքները, չեն հավատա, որ մի բան այն չէ: Դրա համար էլ կանայք լացում են 4 անգամ ավել, քան տղամարդիկ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝