Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Транспорт / Такси
Тип:Продам, предлагаю

Автобус Ереван-Тбилиси-Воронеж-Москва-Санкт-Петербург-Ереван

Автобус Ереван – Москва

Компания «BusArm» создана в 2000 году. Основными направлениями являются пассажирские перевозки, аренда автобусов, микроавтобусов и т.д.

+(374) 60 67 03 57
+7(915) 412 63 64

Ереван - Владикавказ
Ереван - Пятигорск
Ереван - Ростов на Дону
Ереван - Воронеж
Ереван - Москва
Ереван - Санкт-петербург

Город: Ереван
Цена:  20 000 amd
Телефон: +374 60 67 03 57, +79154126364
Срок подачи: 18-08-2016
Актуальное предложение
Просмотров: 1585
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Автобус Ереван-Тбилиси-Воронеж-Москва-Санкт-Петербург-Ереван
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
<<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալի Նոյը երգում է <<Արա վայ վայ>>>. ՎԻԴԵՈ

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012”-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ 8-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ

Հայաստանը, “Մանկական Եվրատեսիլ 2012”ն, կներկայանա 8-րդ համարի ներքո: Այս մասին տեղեկացրել է “Մանկական Եվրատեսիլ 2012” պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը կներկայացնի Compass band-ը իր “Sweetie baby” երգով: Իսկ այժմ, Ձեզ ենք ներկայացնում ”Մանկական Եվրատեսիլ 2012” մնացյալ երկրների հերթականությունը. 1.Բելառուս 2.Շվեդիա 3.Ադրբեջան 4.Բելգիա 5.Ռուսաստան 6.Իսրայել 7.Ալբանիա 8.Հայաստան 9.Ուկրաինա 10.Վրաստան  11.Մոլդովա  12.Նիդերլանդներ Նշենք նաև, որ մանկական Եվրատեսիլ թվով 10-րդ մրցույթը կկայանա Ամստերդամում դեկտեմբերի մեկին:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲԻԼԼԻ ՔՐԻՍԹԱԼԸ ԿՏՊԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԵՐ

  Բիլլի Քրիստալը պայմանագիր է կնքել ˝Henry Holt and Company˝ հրատարակչության հետ, որի շրջանակներում, այն տպագրելու է դերասանի հուշագրերը: Լրատվամիջոցների լուսաբանումների համաձայան ֆինանսական պայմանները դեռ ստույգ չեն որոշվել, բայց հեղինակի հոնորարը առաջիկայում կազմելու է մոտ 4 մլն դոլար: Քրիստալը պլանավորել է տեքստային աշխատանքներն ավարտել 2012 թվականի նոյեմբերին. նա ցանկություն ունի գիրքը արդեն իսկ  տեսնել վաճառքում 2013 թվականի մարտի 13ն` իր ծննդյան 65-ամյակի օրը: Ամերիկացի դերասանն էկրաններից հանրությանը ներկայացել է 1970-ական թվականների կեսերից: Ի դեպ հանրահայտ դերասանը նախկինում հասցրել է  ևս մի քանի գիրք տպագրել, որոնց թվում էր  նրա ինքնակենսագրականը: Ինչպես նաև նշենք, որ դերասանը բազմիցս ներկայացել է մեզ որպես ˝Օսկարի˝ մրցանակաբաշխության հանդիսավար` վերջին անգամ 2012 թվականի փետրվարին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Հոնգկոնգի «Դիսնեյլենդը» մինչև այս տարի վնասով էր աշխատում

  Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Հոնգկոնգում «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին բերել է 7 տարում առաջին շահույթը։ Ըստ պարբերականի՝ ստացված շահույթը կապված է մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ: Հստակ թվեր չեն նշվում, դրանք կհրապարակվեն 2013 թ. հունվարին: Ընդ որում՝ այս տարվա հունվարին Հոնգկոնգի Դիսնեյլենդը հայտարարել էր իր պատմության մեջ նվազագույն տարեկան վնասի մասին. հոկտեմբերի 1-ով ավարտվող ֆինանսական տարում վնասը կազմել է 237 մլն հոնգկոնգյան դոլար կամ 30.5 մլն ամերիկյան դոլար: Նախորդ ֆինանսական տարում այդ ցուցանիշը հավասարվել է 718 մլն հոնգկոնգյան դոլարի: Հոնգկոնգում թեմատիկ այգու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 1999թ.: Այգին սկսել է աշխատել 2005ն: Իշխանությունները հուսով էին՝ այն կարող է վերականգնել Հոնգկոնգի տնտեսությունը, որը տուժել էր ֆինանսական ճգնաժամից: Հոնգկոնգի «Դիսնեյլենդն» աշխարհում ամենափոքրն է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աֆրիկյան կրքեր. Ջասթին Թիմբրլեյքի և Ջեսիկա Բիլի մեղրամիսը

  Ջասթին և Ջեսիկա աստղային զույգն իր մեղրամիսը կանցկացնի Սաֆարիում: 2012 հոկտեմբերի 19ն Ջասթինն ու Ջեսիկան ամուսնացան, եւ նրանց հարսանեկան արարողությունը նշվեց Իտալիայում:   `ledy   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՄԱՀԱՑԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՊԵՎՑՈՎԻ ՈՐԴԻՆ

  Օգոստոսի 25ն Մոսկվայում վաղ առավոտյան դերասան Դմիտրի Պեվցովի ավագ որդին ընկել էր 3-րդ հարկի պատուհանից: 22-ամյա երիտասարդը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ և ծայրաստիճան ծանր վիճակում  տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածի ընկերները հավաստել էին, որ տեղի ունեցածն ուղղակի պատահականություն էր. նրանք պատշգամբին նստած ծխելիս են եղել, երբ  Դանիելը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել էր: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունք երիտասարդին տեղափոխել էին կլինիկական մահվան վիճակում: Այդպես էլ կոմայից դուրս չգալով, երեկ` կեսգիշերին, տղան մահացել է: Դմիտրի Պեվցովը և նրա նախկին կինը` Լարիսա Բլաժկոն, գտնվում են ծայրաստիճան սթրեսային վիճակում: Նշենք, որ երիտասարդը հոր կրկնօրինակն էր. արտիստիկ էր, լեցուն էր էներգիայով, պատրաստակամությամբ, պունկտուալությամբ և ոգեշնչվածությամբ: Ներկա գտնվողները բացի ցավակցանքի խոսքեր ասելուց, նաև խոսել  են Դանիելի դրական հատկանիշների մասին: Ի դեպ երիտասարդի դիպլոմային վերջին աշխատանքը ''Զոյայի բնակարանը'' ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորել էր գլխավոր հերոսի կերպարը: Նա իր դերը խաղացել էր ուղղակի փայլուն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Կոֆեինը գունավոր է դարձնում կյանքը

  Կոֆեինն օգնում է մարդկանց ավելի վառ գույներով տեսնել կյանքը և խոսելիս ընտրել դրական բառեր: Այս եզրակացությանն են եկել գերմանացի գիտնականները մի փորձից հետո: Նրանք խնդրել են 66 կամավորների հնարավորինս արագ ասել, թե այն ինչ տեսնում են էկրանին, բա՞ռ է, թե՞ անիմաստ տառակապակցություն: Կամավորների ուղիղ կեսին նրանք տվել են մեկ կոճակ լակտոզա, որը չի ազդել արդյունքների վրա, իսկ մյուս կեսին տվել են 200 մգ կոֆեին, որ հավասար է 1-2 բաժակ սուրճի կոֆեինի քանակությանը, և ահա հենց այս կամավորներն են, որ 7 անգամ ավելի ճշգրիտ են եղել դրական բովանդակությամբ բառերը գուշակելիս: Մինչ այս գիտնականները համարում էին, որ կոֆեինը օգնում է արագացնել որոշակի ռեակցիաներ ու նպաստել նրան, որ մարդը ավելի արդյունավետ լուծի հեշտ առաջադրանքները, բայց այս փորձը ցույց տվեց, որ փաստորեն ուղեղը նման պարագայում ավելի հեշտ է լուծում միայն դրական առաջադրանքները: Հենց սա էլ թույլ է տվել գիտանականներին եզրակացնել, որ կոֆեինը նպաստում է պոզիտիվ աշխարհայացքին:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայ մասնակցի ռադիոպիեսը լավագույնների շարքում է միջազգային մրցույթում

  Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում:  BBC համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000ց ավելի ռադիոպիեսներ աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես օտար լեզվով գրված ռադիոպիես: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC համաշխարհային ծառայությամբ:  «Այս տարի հատուկ այս մրցույթի համար գրել եմ «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը, որը հիմնված է մեծամասամբ իրական դեպքերի վրա և կյանքի ու սիրո մասին է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Պիեսը առանձնանում է այն բանով, որ ներկայացնում է հայկական սովորույթներն ու կյանքը փոքրիկ սահմանամերձ գյուղում»,-ասաց Սեդա Ստեփանյանը:  Սեդան ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը, այժմ պրակտիկա է անցնում Ազատություն ռադիոկայանում: Իսկ դեկտեմբերին Երևանի պետական կամերային թատրոնում Գոռ Մարգարյանը կբեմադրի նրա հեղինակած «Ստրիպտիզ» պիեսը:  Ասում է, որ Բրիտանական խորհրդի և BBC համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի համար գրված պիեսը նվիրել է իր համար թանկ մարդու, ում այլևս երբեք չի հանդիպի: «Գրելիս, ես տողատակերում մեծ սեր ու զգացմունքներ եմ ներարկել և հուսամ, այդ ամենը շատ ու շատ մարդկանց սրտեր կջերմացնի և խորհելու ու իրենց կյանքը վերանայելու առիթ կտա», - ասաց Սեդան: Մրցույթին Սեդան մասնկացել է նաև նախորդ տարի` ներկայացնելով «Մահվան սպասումով» ռադիոպիեսը և կրկին ընդգրկվելով լավագույնների ցանկում: 2011 թվականին մասնակցել է Բրիտանական խորհրդի  Նա/Նե լրագրողական մրցույթին` արժանանալով առաջին մրցանակին լավագույն ուսանողական աշխատանք անվանակարգում` «Չեմ լռի» հարցազրույց-մենախոսության համար: BBC համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին:    ՝ hetq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝