Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Компьютеры / Интернет
Тип:Продам, предлагаю

Web Cragravorum ev kayqeri patrastum

Web kayqeri naxagcman ev karucman ashxatanqner. Kayqi tetev ashxatanq, anvtangutyan bardzr makardak. HTML, CSS, JavaScript, JQuery, MySQL, Ajax, PHP cragravorman lezuner.BARDZR VORAK

Программирование
software
Ծրագիր
Վեբ կայքեր
development
php , mysql
Վեբ դիզայն
web site
Веб Дизайн
veb dizayn
web dizayn
veb disain
web disain
web dezain
veb dezain

Город: Ереван
Цена:  150 000 amd
Телефон: +374 91 595959
Сайт: http://vipstudio.pw/
Срок подачи: 09-11-2014
Актуальное предложение
Просмотров: 4156
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Web Cragravorum ev kayqeri patrastum
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Մոսկվայում տեղի ունենալիք վաղվա համերգին Սիրուշոն չի մասնակցի

  Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մոսկվայում տեղի ունենալիք վաղվա համերգին. ''Նոյեմբերի 3ն Մոսկվայի Լուժնիկի համերգասրահում տեղի է ունենալու մեծ համերգ, որին մասնակցում են ռուս ճանաչված արտիստներ: Ինչպես երևի թե նկատել եք գովազդներից, այս համերգին հրավիրված էի մասնակցելու նաև ես, սակայն քանի որ ինձ մոտ այժմ նկարահանումների խիտ շրջան է, ես չէի կարողանալու լինել Մոսկվայում և մասնակցել համերգին: Այս մասին մինչև հասցրեցի տեղյակ պահել կազմակերպիչներին, գովազդն արդեն պտտվում էր: Առհասարակ իմ ելույթների ու գործունեության վերաբերյալ հստակ տեղեկություն կարող եք ստանալ իմ պաշտոնական էջերից'',- գրել է նա:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ողջո՜ւյն, աշխատավարձին «ռոճիկ», դրամին էլ «մայեթ» ասող ու «տալիքների» մեջ թաղված հայ միջին քաղաքացի

  Աշխարհի ամենաէժան արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ   Ողջո՜ւյն, աշխատավարձին "ռոճիկ",  դրամին էլ "մայեթ" ասող ու "տալիքների" մեջ թաղված հայ միջին վիճակագրական քաղաքացի: Ինչպես խոստացել էի, այսօր որոշել եմ դրականորեն ազդել ձեր տրամադրության վրա: Նախորդ նյութում ներկայացրել էի աշխարհի ամենաթանկ արժույթները դրամի համեմատությամբ ու խոստացել ներկայացնել դրա հակառակ "հիթ-շքերթը": Դե ասածն արած է: Էնպես որ առաջարկում եմ մեզ մի քիչ լավ զգալ ու "վերևից նայել" ներքոնշյալ ազգային արժույթներին ;)   10. SOS Որտե՞ղ փնտրել երկրներ, որոնց ազգային արժույթն ավելի ցածր արժեք ունի, քան ՀՀ դրամը... Կգուշակե՞ք, թե՞ ասեմ )))) Լավ, չտանջեմ, տասներորդ հորիզոնականում է Սոմալին 1 սոմալիական շիլլինգ = 0.253 ՀՀ դրամ   9. UGX - Ուգանդա Այս նախկին բրիտանական գաղութը համարվում է աշխարհում ամենաերիտասարդ բնակչությամբ պետությունը, քանի որ բնակչության միջին տարիքը 14,8 տարեկանն է, սակայն մի՛ շտապեք ճամպրուկների հետևից` Ուգանդայում հաստատվելու ու աշխատելու, քանի որ նախ Ուգանդայում ասֆալտ չկա, երկրորդն էլ այս ցուցանիշի պատճառը կյանքի միջին տևողությունն է, այն է ` 54 տարեկան: Իսկ այ ծնելիության 3.8% ռեկորդային ցուցանիշով Ուգանդան երկրորդն է աշխարհում: Իսկ մեր ինֆլյացիոն հիթ-շքերթում այն իններորդն է: 1 ուգանդական շիլլինգ = 0.156 ՀՀ դրամ   8. KHR Կամբոջա Այս ասիական բավականին էկզոտիկ երկիրն իր հարուստ բնությամբ ու հնագույն մշակույթով ամենաարագ զարգացող տուրիստական ուղիներից է: Մի ուշագրավ փաստ: Կամբոջայում ֆիքսված ինտերնետ կապի ամսավճարը տատանվում է 100-200 դոլարի սահմաններում: Ու էստեղ հարց է ծագում, ինչքա՜ն պիտի աշխատի խեղճ Կամբոջացին, որ կարողանա մտնել իրենց ԲլոգՆյուզն ու արտազատել հոգում կուտակված մաղձը: 1 կամբոջական ռիալ = 0.102 ՀՀ դրամ   7. PYG Պարագվայ Անցում կատարենք լատինական Ամերիկա, որտեղ բացի կրքոտ պարերից, սուրճի բույրից ու մելամաղձոտ սերիալներից կա նաև մի երկիր, ում ազգային արժույթն ավելի էժան է, քան մեր տեղականը:  1 պարագվայական գուարանի = 0.092 ՀՀ դրամ   6. GNF Գվինեա Հերթական աֆրիկական երկիրը, որտեղ հերիք չի թուղթ ունեն, մի հատ էլ էդ թղթով դրամ են պատրաստում... 1 գվինեական ֆրանկ = 0.059 ՀՀ դրամ   5. LAK Լաոս Հնդկաչին թերակղզում այս կոմունիստական ոճով կառավարվող երկրի ազգային արժույթը բացում է "լավագույն" հնգյակը: 1 լաոսյան ֆրանկ = 0.051 ՀՀ դրամ   4. IDR Ինդոնեզիա Այս երկիր-կղզիախումբը, որի արտադրած "արդար" յուղով սնվում է ՀՀ քաղաքացին ու նրա գործարաններում հավաքած հեռուստացույցերով դիտում տեղական սերիալային ողբերը, իր ազգային արժույթով զիջում է մեզ: 1 ինդոնեզական ռուփի = 0.043 ՀՀ դրամ   3.  IRR Իրան Եթե դուք դեռ կարծում եք, որ դրամական միավորի արժեքը կախված է երկրի տնտեսական վիճակից, ապա դուք ճիշտ եք, սակայն ոչ միշտ է այդպես, վառ օրինակ նավթի ու բնական գազի հարուստ պաշարներով Իրանի Իսլամական Հանրապետությունը: 1 իրանական ռեալ = 0.034 ՀՀ դրամ   2.STD Սան Տոմե և Պրինսիպի Այս հիթ-շքերթը պատրաստելիս անընդհատ մտածում էի` ի՜նչ էի անելու առանց Աֆրիկայի: Ի դեպ, Սան Տոմե և Պրինսիպիի դեմոկրատական հանրապետություը այն եզակի աֆրիկյան պետություններից է, որը կարելի է համարել ազատ ու ժողովրդավարական: Միգուցե այն պարզ պատճառով, որ տեղակայված է կղզու վրա ու հեռու է մայրցամաքից: 1 դոբրա = 0.022 ՀՀ դրամ   1. VND Վիետնամ Չէ, Հնդկաչինում իրոք գործերը մեղմ ասած լավ չեն: Աշխարհի ամենաէժան ազգային դրամական միավոր հիթ-շքերթում համոզիչ հաղթանակ է տանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը: 1 վիետնամական դոնգ = 0.019 ՀՀ դրամ   ՀԳ. Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ասեմ ավելին այս նյութը պատրաստելիս, հետաքրքիր բացահայտումներ արեցի: Մեծ թվով հարուստ տնտեսություններ ունեցող երկրների ազգային արժույթները գրեթե հավասար են մեր դրամին, էնպես որ, եկե՛ք սիրենք մեր ազգային դրամն ու խթանենք նրա արժևորմանը: Все так и մերն ուրիշ ա ;)   ՝ pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մերիի ելույթը ապշեցնում է ժուրիին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայաստանի դրոշը` Լեդի Գագայի հագուստին. Ֆոտո

  Վերջերս հաճախ տարբեր արտասահմանյան աստղերի տեսահոլովակներում կամ հագուստների վրա նկատում ենք հայկական խորհրդանիշներ: Ահա ևս մեկ օրինակ, Լեդի Գագան հագուստ է կրում, որի վրա պատկերված է Հայաստանի դրոշը:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԵՍ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ ՉԵՄ, ԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՄ ԵՎ ՀԱՅ

  Haytniner. կայքի հերթական հարցազրույցը սիրված դերասան Սերգեյ Դանիելյանին է նվիրված: Նա, մարմնավորելով մի շարք դերեր, հայ հանդիսատեսին է գերել  հատկապես <<Վերվարածներն ընտանիքում>> հեռուստասերիալի իր <<Մեծ մամե>> կերպարով. այն հարցին, թե որպես հայ տղամարդ, ինչպիսին կցանկանար տեսնել  Սերգեյ Դանիելյանը հայ կնոջ կերպարը և արդյո՞ք համապատասխանում է այսօրվա հայ կինը ավանդապաշտ հայ կնոջ կերպարի հետ, պատասխանեց, -  <<Ես հայ տղամարդ չեմ, ես ուղղակի տղամարդ եմ և հայ եմ, դրանք երկուսն էլ տարբեր են, իսկ <<հայ կին>> ասված, ինձ համար այդպիսի <<բրենդ>> չկա, բոլոր կանայք նույնն են  և ունեն այն, ինչ որ ունեն  աշխարհի մնացած կանայք: Ինձ համար բացարձակապես կապ չունի կինը ավանդապաշտ է, թե` ոչ, կինը կին է: Ես շատ նորմալ միջավայրում եմ մեծացել, ոչ մի հիվանդագին ավանդապաշտություն, ազգայնամոլություն չունեմ, իմ շրջապատում այդպիսի մարդիկ չկան, համենայն դեպս ինձ հետաքրքիր չեն նրանք, աշխատում եմ ինձ հեռու պահել նման մարդկանցից՝ <<նարկոտիկներից>>, լրբությունից, ավանդապաշտությունից>>:  Խոսելով սերիալների մասին` պարոն Դանիելյանն ավելացրեց. <<Սերիալներն էսթետիկ ճաշակ բարձրացնելու և մարդկանց մեծագույն հաճույք պատճառելու համար չեն, այդպիսի բարձր պահանջներ սերիալների վրա դրված չեն, պարզապես մենք ենք, որ <<գյորմամիշի>> պես ուզում ենք տեսնել սերիալներից այնպիսի մեծ բաներ, որոնք չկան, դա նման է նրան, որ համեմատենք շտապ օգնության առաջին օգնությունը ստացիոնար բուժօգնության հետ, դրանք տարբեր բաներ են>>: Ս. Դանիելյանը սերիալների հետ կապված գեղեցիկ համեմատություն արեց. <<Սերիալները նման են արևածաղկի սերմերին, եթե դու սոված ես՝ հաց ես ուտում, այլ ոչ թե արևածաղկի սերմեր՝ չմտածելով, թե ում հետ կերար, ինչքան կերար>>: Իսկ ի՞նչ են տալիս այսօրվա հայկական սերիալները հանդիսատեսին, նա պատասխանեց <<Ովքեր սերիալ են նայում,  նրանց  ինչ որ բան տալիս է, իսկ ով ունի ավելի բարձր պահանջներ, նայում է կինոներ, որոնք Հայաստանում այսօր գրեթե չեն նկարվում>>:  Այն հարցին, որ եթե օտար երկրում վաստակեիք հազարապատիկ անգամ ավել գումար,  արդյոք կապրեի՞ք Հայաստանից դուրս, Սերգեյ Դանիելյանն պատասխանեց, որ աշխատում է միաժամանակ ոչ միայն Հայաստանում, այլ նաև օտար երկրներում և այնտեղ մնալու խնդիր չկա,  նա ավելացրեց. <<Ես ապրում եմ Հայաստանում և շատ եմ սիրում Հայաստանը՝ այն Հայաստանը, որը ես եմ պատկերացնում, տեսնում: Ինձ համար Հայաստանը մարդիկ են, ում հետ ես շփվում եմ>>:  Եվ վերջապես այն հարցին, թե ինչ կփոխանցեիք հայ հանդիսատեսին, Ս. Դանիելյանը պատասխանեց, որ չունի ինչ որ բան փոխանցելու. <<Ես ունեմ իմ հանդիսատեսը և գիտեմ, որ հոկտեմբերի 11ն իմ հանդիսատեսը գալու է կամերային թատրոն՝ դիտելու հերթական իմ ներկայացումը>>: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
Ժերար Դեպարդյեն շիկահեր է դարձել

  Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, որը նկարահանվել է «Օստերիքս եւ Օբելիքս», «Հայրիկներ», «Ձախողակները» եւ սիրված այլ ֆիլմերում, համաձայնել է մասնակցել կիեւյան բանկերից մեկի գովազդի նկարահանումներին։ Այդ մասին հայտնում է kp.ua-ը։ Նկարահանումների ընթացքում դերասանը սառնամանիքին, ցրտից դողալով, քայլում է բանկի մոտով եւ տեսախցիկի առջեւ գովաբանում այն։ Ճաշի ժամանակ նկարահանումները տեղափոխվել են ներս, բայց դերասանի վիճակը դրանից չի լավացել. նրան սպիտակ կոստյում են հագցրել, կանացի շիկահեր կեղծամ տվել եւ ստիպել կարմիր շրթներկ քսել։ Զարմանալի չէ, որ նման պայմաններում, հենց որ ռեժիսորն ասել է  «Վերջ, նկարահանվեց», դերասանը նետվել է «Բորիսպոլ» օդանավակայան՝ գոչելով. «Արագ, արագ, շատ եմ ուզում տուն հասնել»։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բացահայտում Լոխ Նեսսի հրեշի մասին.

  Լոխ Նեսսի հրեշի մասին առեղծվածը դեռ վաղուց է արժանացել հետազոտողների հետաքրքրությանը:Բազմաթիվ մարդիկ փաստում են,որ տեսել են հրեշին Շոտլանդիայի Լոխ Նեսս լճի ջրերում:Նաև հայտնի էր այն տեսակետը,որ այն մի սուտ է,որը հորինել էր լճի հարակից հյուրանոցի տնօրենը,որպեսզի մշտական այցելուներով ապահովեր հյուրանոցը,բայց այդպես չէր...   Կոորդինատներ Google Earth համար-57°12'52.13"N 4°34'14.16"W     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
21-ՐԴ ԴԱՐԻ ˝ՆՈՐԱՈՃ˝ ԱՍՊԵՏԸ

  Օգոստոսի 27ն ամերիկացի երգիչ Ռոբբի Ուիլիամսը գործնականում սկսել է աշխատել իր նոր տեսահոլովակի ուղղությամբ: Նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում: Կառուցողական աշխատանքների համար ոճաբանները երգչին հագցրել էին ինչպես ասպետի: Կատարողը ստիպված էր նկարահանումների ողջ ընթացքում կրել ծանր սաղավարտը, զենքն ու զրահը, ինչպես նաև անգլիական հրեշտակի սպիտակ, մեծ և փափուկ թևերը, որոնք իրենց ծանրությամբ չէին զիջում սաղավարտին: Սակայն այս տարրերը չէին, որ շատերի մոտ զարմանք առաջացրեցին և դարձան մատնանշելի, այլ Ռոբբի հագած կանաչ կեդերը, որոնք ընդհանրապես  հարիր չէին իսկական ասպետին: Երևի ըստ Ռոբիի ոճաբանների և նրա տեսահոլովակի մոտիվներից ելնելով` անգլիական ասպետները իրենց դիրքերը զիջել են 2012 թվականի նորաոճ` կանաչ կեդերով ասպետներին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը