Добавить объявление
;;
;;
Раздел:Работа / Компьютеры / Интернет
Тип:Продам, предлагаю

Требуется на работу менеджер по работе с клиентами

Открыта вакансии модератора/менеджера по работе с клиентами. Обязанности: Осуществлять контроль подачи объявлений от рекламодателей на сайте перед публикацией в соответствии с техническими требованиями и правилами размещения. Сменный график работы. Оплата от 7000 руб. в неделю.

Город: Ереван
Цена:  1 amd
Телефон: 
Срок подачи: 14-11-2014
Актуальное предложение
Просмотров: 1257
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Ինչ է մաղթել Գալուստյանը Մասլյակովին ծննդյան օրվա առիթով

  Այսօր լրանում է ռուսաստանցի հաղորդավար, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովի ծննդյան 71-ամյակը:  Ավելի շատ «Ուրախների և հնարամիտների ակումբից» հայտնի Մասլյակովին շնորհավորել է նաև հումորիստ, շոումնեն Միխայիլ Գալուստյանը: Առայժմ նրա շնորհավորանքը կարծես թե ամենաօրիգինալն է: Twitter-ում տարածած տեքստում Գալուստյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում են Ալեքսանդր Վասիլիի Մասլյակովին ծննդյան օրավա առիթով: Մաղթում եմ կովկասյան երկրարակեցություն, սիբիրյան առողջություն և հրեական երջանկություն)))»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը բաժանվել են

  Ամերիկացի փոփ-աստղեր և դեռահասների կուռքեր 18-ամյա Ջասթին Բիբերը և 20-ամյա Սելենա Գոմեսը պաշտոնապես հայտարարել են իրենց բաժանման մասին մի քանի տարի շարունակվող բուռն սիրավեպից հետո։ «Բաժանման նախաձեռնողը Սելենան է, դա պատահել է մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Նրանց համար հեշտ չէր մշտապես միմյանցից հեռու գտնվելը։ Բացի այդ, Գոմեսը կասկածներ ուներ Բիբերի հավատարմության վերաբերյալ»,- հաստատել է զույգի մտերիմ աղբյուրը People ամսագրին։ Երիտասարդները առաջին անգամ հանրությանը ներկայացան որպես սիրահար զույգ 2011թ. փետրվարին։ Մինչ այդ նրանք գաղտնի էին հանդիպում։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հարիսոն Ֆորդը պատրաստ է նկարահանվել «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմում

    Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին նկարահանվել հանրահայտ «Աստղային պատերազմներ» նոր՝ 7-րդ ֆիլմում, որի էկրանավորման իրավունքը պատկանում է Disney ընկերությանը։ 70-ամյա Ֆորդը նշել է, որ ինքն անչափ երջանիկ է կրկին նկարահանման հրապարակում հայտնվել իր ընկերների՝ Մարկ Համիլի և Քերի Ֆիշերի հետ, որոնց հետ արդեն խաղացել է «Աստղային պատերազմներ» նախկին ֆիլմերում։ 1977թ.ն նկարահանված ֆիլմում Ֆորդի խուլիգանական կերպարը՝ Հան Սոլոն, ըստ սցենարի, պետք է մահանար, սակայն հաշվի առնելով, թե այդ կերպարը որքան սիրված էր հանդիսատեսի կողմից, նրան հաջողվեց խուսափել «մահից»։ «Աստղային պատերազմներ» 7-րդ ֆիլմն էկրան կբարձրանա 2015 թ.ն։     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Դեմի Մուրը և Էշթոն Կաթչերը կրկին միավորվել են բարեգործության համար

  Հոլիվուդյան դերասաններ Դեմի Մուրն ու Էշթոն Կաթչերը կրկին պատրաստ են միավորվել, իհարկե, միայն հանուն բարեգործության: Նախկին սիրեցյալները որոշել են մոռանալ բոլոր վիրավորանքները և համագործակցել իրենց բաեգործական հիմնադրամում՝ THORN. Digital Defenders of Children:   «Վերջին երեք տարիների ընթացքում մենք մեր ողջ ջանքերը ներդրել ենք հիմնադրամի գործունեության վրա, որը պայքարում է երեխաների սեռական շահագործման դեմ: Մեր գլխավոր խնդիրն է դարձել պաշտպանել երեխաներին սեռական շահագործման հանցանքից»,-ասվում է Էշթոնի և Դեմիի պաշտոնական հայտարարությունում:   ՝ lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աշխարհի ամենաթանկարժեք գովազդային տեսահոլովակը .

  2009 թն «Pixar» ստուդիան նկարահանել էր «Հրեշները այլմոլորակայինների դեմ» ֆիլմի 3D – գովազդային տեսահոլովակը: Տեսահոլովակի արժեքը կազմել էր 10 մլն դոլար: Գումարի մեծ մասը ծախսվել էր ոչ թե տեսահոլովակի, այլ 150 մլն ստերեոսկոպիկ ակնոցների արտադրմանն ու տարածմանը, որոնց օգնությամբ տետք է դիտեին 3D տեսահոլովակը:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Շպռօտն իր սևամորթ ընկերոջ հետ կվերադառնա հայրենիք

  Բոլորին շատ հայտնի երգչուհի Շպռօտը, ով իրականում Անի Թովմասյանն է, աշխատում է ԱՄՆ հայկական ռեստորաններից մեկում՝ որպես երգչուհի: Ըստ mul.–ի փոխանցմամբ՝ հենց այստեղ էլ երգչուհին գտել է իր սիրած տղամարդուն. նա սևամորթ է ու ռեստորանի մշտական այցելուներից: Կայքը հայտնում է, որ ըստ տարածվար լուրերի՝ չի բացառվում, որ հենց նրա հետ էլ Շպռօտը ժամանակավոր վերադառնա հայրենիք:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սարգիս Հովսեփյանի մեծարման արարողությունը.

 
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ COMPASS BAND-Ն ԻՐ “SWEETY BABY” ԵՐԳՈՎ

  Սեպտեմբերի 30ն Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ Մանկական Եվրատեսիլ  2012 Հայաստանյան նախընտրական փուլը: Այսպիսով, պարզ դարձավ, որ Նիդերլանդներում կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի Compass band-ն իր  Sweety Baby երգով: Համերգի ընթացքում, որի հանդիսավարներն էին Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի և Եվրատեսիլում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գապարյանն ու  հաղորդավար և բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը,  հատուկ հյուրի կարգավիճակով հանդես եկան նաև Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011–ի հաղթող վրացական Candy խումբը և Եվրատեսիլի առաջին հայ դեսպան Անդրեն: Բացօթյա կանաչ սենյակից մասնակիցների հետ հարցազրույցներ էր անցկացնում մրցույթում նախորդ տարվա մեր ներկայացուցիչ Դալիթան: Վերջինս էլ հենց բացեց համերգային ծրագիրն իր “Wele to Armenia” երգով: Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար պայքարում էին հետևյալ երգերն ու կատարողները, որոնց հերթականությունը նախապես որոշվել էր սեպտեմբերի 25ն կայացած վիճակահանության արդյունքում: 1.Ֆլորա Մխիթարյան – “Օրը” 2.“Խենթություն” համույթ – “Լինում է, չի լինում” 3.Տաթև Ենգիբարյան- “Իմ ռոքը” 4.Նինելա Մխիթարյան – “Իմ աշխարհը” 5.Կարեն Օհանյան – “Love”  6.Մարինե Աբրահամյան –“Stop” 7.Միլլի Միսկարյան –“Սերը տարիք չի հարցնում” 8.Զանգակ ստուդիո – “Tik-tak” 9.Լուսինե Ղազարյան- “Երազանքի թևով” 10.Լիդուշիկ – “Շնորհավոր” 11.Վահագն Գրիգորյան – “Home Sweet home” 12.Գայանե Ղազարյան – “Come” 13.Style խումբ – “Knock, Knock” 14.Սոնա Դունոյան – “Տարբեր ենք” 15.Մանե Առաքելյան- “Երգավազք” 16.Compass Band – “Sweetie baby” 17.Անգելինա Գասպարյան – “My ne is Angel”   Ամստերդամում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2012 կարգախոսն է` “Կոտրիր սառույցը”: Հուսանք, որ մեր մասնակցներին կհաջողվի իրենց ջերմությամբ հալեցնել սառույցն ու հաղթանակը բերել Հայաստան:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը