Добавить объявление
;;
;;
Раздел:Транспорт / Автобусы / Грузовики
Тип:Продам, предлагаю

Продаю в рассрочку а/м NISSAN CUBE 1999 г.в в норм> состоянии

Продаю а/м 1999 г.в в нормальном состоянии.Руль справа. Коробка передач - автоматическая.Сперва необходимо заплатить за автомоболь 1600 долларов, а потом по 500 долларов ежемесячно.

Город: Ереван
Цена: $6 500  
Телефон: +37498930891
Срок подачи: 11-01-2015
Продано
Просмотров: 1239
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Похожие объявления
 
 
 
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՔՐԻՍՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԻՆ՞Չ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅԻ ՀԵՏ

    Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուն` 26 ամյա Իրինա Շեյքը շարունակում է նկարահանվել ներքնազգեստ գովազդող ֆոտոշարքերում, իսկ “Ռուսական թոփ-մոդել” հեռուստաշոուի շրջանակում էլ շուտով կփոխարինի Քսենիա Սոբչակին` հանդես գալով որպես հաղորդավարուհի: Լուրերի համաձայն գեղեցկուհին առաջիկայում կխաղա նաև ֆիլմում, որը կոչվելու է “Մտածիր իմ մասին”: Այն  պատրաստվում է նկարահանել Սարիկ Անդրեասյանը: Վերոնշյալ ֆիլմում Իրինայի զուգընկերը Հարվի Քեյթելն է լինելու: Ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում 2013 գարնանը: Նշենք, որ հայաղգի այս ռեժիսորը ներկայում զբաղված է “Մայրեր” ֆիլմի երկրորդ մասի`”Շնորհավոր Նոր տարի, մայրեր” նկարահանման աշխատանքներով, որտեղ հանդես է գալիս նաև Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Իսկ վերջերս, ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը կրկին մասնկացել է  գերմանական Lascana ֆիրմայի կանանց նոր ներքնազգեստի հավաքածուի ցուցահանդեսին: Ինչպես միշտ Իրինայի լուսանկարները լինում են շատ գրավիչ և լուսավոր: Սա Իրինայի երկրորդ ֆոտոշարքն էր այդ ֆիրմայի համար:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Բեքհեմը կարող է դառնալ Ռեալի դեսպանը

  Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամերիկյան «Լոս Անջելես Գելեկսիի» կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին աշխատանք առաջարկել ակումբում, հայտնում է Football Espana-ն: ի համաձայն, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված, որ անգլիացին վերադառնա «Սանտյագո Բեռնաբեու», ուր նա հանդես է եկել 2003-2007 թթ.: Բեքհեմը կարող է դառնալ աշխարհում «Ռեալի» դեսպանը: Հիշեցնենք, որ Բեքհեմը հայտարարել է, որ MLS Գավաթի խաղարկությունից հետո, հեռանալու է «Լոս Անջելես Գելեկսիից»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամերիկուհին ընդհանրապես ցավ չի զգում

  ԱՄՆ Փաթթերսոն քաղաքում բնակվում է 13-ամյա Էշլի Բլոքերը, ով օժտված է արտասովոր ունակությամբ: Աղջիկը բացարձակապես չի զգում ոչ մի ցավ: Ծնողները Էշլիի տարօրինակ հատկության մասին իմացել են, երբ վերջինս, կոտրելով ոտքի կոճը, շարունակել է այդ վիճակով 2 օր շարունակ ազատ շարժվել: Հետաքրքրական է նաև այն, որ Էշլին ծնվելու ժամանակ ոչ մի ձայն չի հանել: 13-ամյա աղջկան իր համադասարանցիները հաճախ անվանում են «սուպերմեն» : Բժիշկները, ուսումանսիրելով Էշլիի մարմնի զգայունության աստիճանը, եկել են այն եզրահանգման, որ նա ունակ է զգալու միայն բարձր ճնշումը: Փոքր հասակում, որպեսզի աղջիկը քնած ժամանակ պատահմամբ չվնասի իր մաշկը, նրա ձեռքերի վրա հատուկ ճկուն վիրակապ են փաթաթել: Այն, որ Էշլին ցավ չի զգում դա դեռ չի նշանակում, որ նա չի տխրում կամ առավել ևս չի հուզվում: Աղջկա ծնողների խոսքով` Էշլին բավական նուրբ ու զգայուն հոգեկան կառուցվածք ունի:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Դժվար ապրուստ>> հողի վրա.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Յուրաքանչյուր աղջկա երազանքը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Եթե սա տղամարդու աշխարհ լիներ, ապա իր ամենազոր թուլությունը չէր լինի կինը. Արման Նշանյան

  -Ի՞նչը ստիպեց վերադառնալ Հայաստան:-Լճի ձուկը չի կարող ապրել օվկիանոսում… Ես պարզապես հոգնել էի աղի ջրերից: -Օպերային երգիչ, դերասան,վերջերս նաև որոշ չափով հաղորդավար, ո՞րն է ավելի հոգեհարազատ: Եթե ընտրության առաջ կանգնեիր, ապա… -Միանշանակ դերասան: Ես հոգով դերասան եմ:-Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում ուժեղ ու իմաստուն կին է կանգնած: Ո՞վ է քո թիկունքում:-Իմ թիկունքում բարության և անկեղծության հավատն է կանգնած: Ցավոք սրտի, ես դեռ չեմ գտել այն կնոջը, որի աչքերի մեջ կտեսնեմ իմ երեխաներին:-Հարցազրույցներից մեկում ասել ես, որ վերադարձդ կապված էր նաև նախկին ընկերուհուդ հետ: Հաճա՞խ է սիրահարվում Արմանը:-Արմանը ամեն օր սիրահարվում է, սերն ամենուր է: Պարզապես պետք է անընդհատ գտնել սեր քո հանդեպ, որպեսզի կարողանաս լիովին սիրել ուրիշին:-Ներկայում կա՞ այն միակը, ում հետ պատրաստ լինես կյանքդ կապել: Առհասարակ պատրա՞ստ է Արմանը լուրջ հարաբերությունների, թե՞ այսօր առաջնահերթը կարիերան է: -Կա այն միակը…Իհարկե կա: Պարզապես դեռ չի հայտնվել: Լուրջ հարաբերության պատրաստ կլինեմ, երբ լուրջ հարաբերություն հայտնվի: Լավ ասացվածք կա` եթե Աստված բերել է քեզ շեմին, ուրեմն միջով հաստատ անցնող ես: -Ըստ քեզ` որո՞նք են իդեալական կնոջ չափանիշները: -Բարություն, անկեղծություն, խորություն և հավատք: Նաև գեղեցիկ ու մի քիչ էլ թմբլիկ : -Կա՞ ն սահմանափակումներ, թե ինչպիսին չպետք է լինի Արմանի ընտրյալը, կամ որ ոլորտում չպետք է աշխատի: -Սահմաններ և տարբերակներ լինում են հարմարվելու դեպքում. ես չեմ հասկանում, թե դա ինչ է: Սերն է միակ փրկությունը: -Ըստ քեզ` սա տղամարդկա՞նց աշխարհ է, ինչպես հայտնի երգում է ասվում: Ընդունո՞ւմ ես տղամարդ-կին հավասարությունը:-Եթե սա տղամարդու աշխարհ լիներ,ապա իր միակ և ամենազոր թուլությունը չէր լինի կինը: Հավասարությունը չի կարող լինել նույն չափանիշներով: Տղամարդն ունի իր ուժերը, կինը՝ իր:-Ամենամեծ խենթությունը, որ արել ես…. -Սիրելն է… -Ի՞նչը երբեք չես ների: -Մարդ ստեղծված է ամեն ինչ ներելու, բայց երբեք դարձյալ հանդուրժելու համար: Չեմ հանդուրժի դավաճանությունը: -Ո՞րն է Արմանի տարերքը: -Բարությունը: -Աշխատանքի բերումով շատ երկրներում ես լինում: Ո՞ր երկրի մշակույթն է առավելապես հոգեհարազատ քեզ և ինչո՞ւ: -Ամեն երկիր ունի իր մշակութային առավելություններն ու թերությունները: Ինձ հոգեհարազատ է Հայաստանի մշակույթը: Այո՛, մեր լուրջ ֆիլմերը, օպերան և թատրոնը այս պահին շատ վտանգավոր վիճակում են: Սակայն հայն ունի մի շատ կարևոր հատկանիշ, որը բարձրագույնն է մշակույթում` մարդկայնություն:   ՝ Lady    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

  Երեկ տեղի ունեցավ Մանկական Նոր Ալիք մրցույթի վիճակահանությունը, որը որոշեց մեր մասնակիցների ելույթների հերթականությունը: Արդյունքում, Սոնա Գյուլխասյանը հանդես կգա 9-րդ համարի ներքո, իսկ Արինա Մալխասյանը` 8-րդ: Haytniner. հետ զրույցում երգչուհի Էմմին, ով այժմ նույնեպես Յալթայում է, նշեց` “Աղջիկները շատ լավ են տրամադրված առհասարակ ամեն ինչի կապակցությամբ: Նրանք մտերիմ են իրար հետ և շատ են օգնում միմյանց: Ինչ վերաբերում է իրար հաջորդող ելույթների, կարող եմ ասել, որ դա մեզ համար ավելի բարդ է լինելու այդքան քիչ րոպեների ընթացքում զսպել մեր իսկ էմոցիաները”: Դե ինչ, թող այդ համարները հաջողություն բերեն մեր մասնակիցներին:   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Եզդի երեխաների համար մուլֆիլմեր են նկարահանվել.

  Համացանցում եմ հայտնվել մի քանի մասից բաղկացած մուլտֆիլմեր, որոնք եզդիերեն են, եզդի մանուկների համար:   Մամո մաս 1 Մամո մաս 2 Մամո մաս 3 Մամո մաս 4   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝