Добавить объявление
;;
;;
Раздел:Транспорт / Автомобили
Тип:Продам, предлагаю

Продаю в рассрочку а/м IVECO DAILY

Ապառիկ (փակովի) տարբերակով վաճառվում է IVECO DAILY 2,9 տուրբոդիզելային շարժիչով ավտոմեքենա: Վազքը ընդհամենը 63000 կմ է: Շարժիչի ծավալը 2.9 լ, հզորությունը 120 ձիաուժ: Դիզվառելիքի ծախսը 11-12 լ / 100 կմ: Բեռնախցիկը մոտավորապես «СОБОЛЬ» -ի կամ կարճ «FORD» -ի չափ է, բայց բավականին բարձր է նրանցից: Երկար տարիներ չի շահագործվել և կայանված է եղել չոր և ապահով վայրում, գտնվում է թարմ վիճակում: Բոլոր անիվները տանող են – (4X4 լիաքարշակ): Ունի նաև ուժեղացուցիչ (раздатка): Շատ հարմար է բարդ արտաճանապարհային , ձնածածկ, ցեխոտ և անանցանելի պայմաններում օգտագործելու համար, սակայն սովորական ասֆալտապատ ճանապարհներին էլ մեքենան իրեն դրսևորում է թեթև մարդատար ավտոմեքենայի պես: Հնարավոր է ապառիկ վաճառք առանց բանկի (նոտարի պայմանագրով) և առանց լրացուցիչ տոկոսների, որի դեպքում սկզբից պետք է վճարվի $ 3500 ,իսկ այնուհետև ամսական $ 500-ական, մինչև գումարի վերջնական մարումը: Մեքենան չի փոխանակվում:

Город: Ереван
Цена: $6 500  
Телефон: 093204400
Срок подачи: 11-01-2015
Актуальное предложение
Просмотров: 1299
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Продаю в рассрочку а/м IVECO DAILY
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Վլադիմիր Կլիչկոն հրաժարվել է 5 միլիոն եվրոյից

  Ուկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն մերժել է գերմանացի բռնցքամարտիկ Մարկո Հուկի պրոմոութերների առաջարկը՝ մրցամարտ անցկացնելու վերաբերյալ։ Այդ մարտի արդյունքում Կլիչկոն կվաստակեր 5 միլիոն եվրո։ «Նա հրաժարվեց առաջարկը ստանալուց մոտ 20 րոպե անց, - հայտարարել է Հուկի պրոմուտերներից մեկը՝ Կալլե Զաուերլանդը, - Մեզ թվաց, թե նա խուսափում է մենամարտել Մարկոյի հետ։ Բայց ես չեմ հանգստանա ու ևս մեկ առաջարկ կպատրաստեմ», - Զաուերլանդի խոսքերը մեջբերում է Bild-ը։ Հուկը կարիերայի հիմնական մասն անցկացրել է առաջին ծանր քաշային կարգում, իսկ այս տարվա փետրվարին ռինգ դուրս եկավ ռուս գերծանր քաշային Ալեքսանդր Պովետկինի դեմ ու պարտություն կրեց միավորներով։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ավելացրու գույներ. Ջենիֆեր Լոպեսը` նոր գովազդում. Ֆոտո և վիդեո

  Հանրահայտ դերասանուհի ու երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է հայտնի «Teelogy» բրենդի մարզաշապիկների գովազդում, հայտնում է SPLETNIK-ը: Բրենդի և Ջեյ Լոյի համագործակցության շրջանակներում 43-ամյա երգչուհին ցուցադրել է վառ մարզաշապիկներ` հագեցած պատկերներով: Գովազդային հոլովակում Ջենիֆերը պատմում է, թե ինչու է նախընտրում «ֆուտբոլկաներ» առօրյա կյանքում: Ամեն դեպքում, մենք գիտենք, որ Ջեյ Լոն սիրում է ոչ միայն հարմարավետ «քեժուալ»` պրակտիկ-առօրյա ոճը, այլև դիզայներական զգեստներ:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռ չեն հանձնել հարազատներին

  Նոյեմբերի 20ն ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռեւս չեն հանձնել հարազատներին:    «Դատաբժշկական փորձաքննության ընթացքը երկարեց` կապված դեպքի հետ: Երիտասարդ կին, վիրահատությունից հետո բարդություններ, առողջության վատթարացում եւ այլն, դա էր պատճառը, որ երկարեց այս պրոցեսը: Գործողություններ են, որ պետք է արվի մահվան պատճառը պարզելու համար»,- ասաց նա:   Երգչուհին նշեց, որ դատաբժշկական փորձաքննության ընթացքի մասին հարազատները տեղյակ չեն, դեռ ոչ մի փաստաթուղթ նրանց չեն փոխանցել: Բժիշկների դեմ դատական գործընթաց սկսելու մասին խոսք կարող է լինել միայն հայտնի երգչուհու հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունից հետո:   Ենթադրվում է, որ աճյունը հազատներին կհանձնեն հաջորդ շաբաթ: Դրանից հետո Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, ապա դին կտեղափովի Հայաստան: Հայաստան բերվելուց հետո կլինի հրաժեշտի օր Արամ Խաչատրյան համերգասրահում, այնուհետեւ կտանեն եկեղեցի եւ հուղարկավորեն: Քրիստինե Պեպելյանը օրերս կմեկնի ԱՄՆ, որի ժամանակ կմասնակցի նաեւ հոգեհանգստի արարաղությանը: Երգչուհին տեղեկացրեց նաեւ, որ շարունակում է վատ մնալ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը:   Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20ն, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կանացի ինչ կազմվածք է տղամարդկանց ավելի դուր գալիս

  ԱՄՆ – ի հոգեբաններն ու սոցիոլոգները իմացել են, թե ինչ կանացի կազմվածք է տղամարդկանց ավելի դուր գալիս։ Ինչպես հաղորդում է ODELIYA.RU – ն, հետազոտություններն ապացուցել են, որ մարմնի որոշակի կազմվածքին նայելուց տղամարդու մոտ հաճույքի հորմոն է արտադրվում։   Տղամարդու համար ամենահաճելի մարմինը «ավազի ժամացույցն» է, այսինքն՝ մեծ կրծքեր, բարակ իրան եւ լայն ազդրեր։   Հիշեցնենք, որ Նոր Հյուսիսային Ուելսի գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ տղամարդիկ նախընտրում են հետեւյալ հատկություներով կանանց. հասակը՝ 163 սմ, մեջքը՝ 76 սմ, կրծքի շրջագիծը՝ 95 – 100 սմ եւ կոնքինը՝ 100 սմ։ Սա մոտավորապես 46 – 48 չափսն է։   ՝ STYLE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երկիր մոլորակի 25 գողտրիկ անկյուն, որոնց իրական լինելուն դժվար է հավատալ. ՖՈՏՈ

  1. Ռորայմա սարը, Վենեսուելա2. Սալար դե Ւըւնի, Բոլիվիա3. Մարավիա, Չեխիա4. Կակաչի դաշտեր, Լիսսե, Նիդերլանդներ5. Իսլանդիա6. Մեյր կղզու նավամատույցը, Վալլեյո, Կալիֆորնիա7. Նամիբիա8. Նայկա քարանձավը, Չիհուահուա, Մեքսիկա9. Սիրո թունելը, Կլեվեն, Ուկրաինա10. Մետրո, Սթոքհոլմ, Շվեդիա11. Լապլանդիա, Ֆինլանդիա12. Ժանգյե, Չինաստան13. Գրիննել լեռը -Գլասիե Ազգային Արգելոց, Մոնտանա14. Ռիշաթի Կառույցը, Մավրիտանիա15. Հենգ Սոն Դունգ քարանձավը, Վիետնամ16. Չանդ Բաորի, Աբհաների, Հնդկաստան17. Քարե Անտառը, Յուննան, Չինաստան18. Բերրի Հեդ կամարը, Նյուֆաունդլենդ, Կանադա19. Ռետբա լիճը, Սենեգալ20. Գալլֆոս, Իսլանդիա21. Ալիքը, Արիզոնա22. Սոկտրա, Եմեն23. Մեծ Պրիզմային Գարուն, Յելլոուսթոնի ազգային արգելոց, Վայոմինգ24. Դժողքի դուռը, Դերվեզե, Թուրքմենիստան25. Բյուրեղյա քարայրը, Սքաֆթաֆելլ, Իսլանդիա   ՝ http://lovemysoul.wordpress./     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Գրական ստեղծագործությունների մրցույթ: Հաղթողներին սպասվում է դրամական պարգև

    «Արցախակերտում» նախաձեռնությունն ու «Կամք» հասարակական կազմակերպությունը հայտարարում են գրական ստեղծագործությունների մրցույթ՝ «ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով:   Նպատակ՝   գրական գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթի միջոցով խթանելով ստեղծագործողներին` գրել ազատագրված հայրենիքի թեմայով՝ այդ ստեղծագործությունների տարածման շնորհիվ հասարակության գիտակցության մեջ ամրապնդել ազատագրված հայրենիքի հետ զգայական ու գիտակցական կապը:    Չափանիշեր՝   ·        Բոլոր հաստատվող աշխատանքները պետք է լինեն ազատագրված տարածքի թեմատիկայով՝ առանց ոճային, ժամանակային կամ չսահմանված այլ սահմանափակումների: ·        Չափածո գործերը կարող են լինել մինչև հազար բառ, իսկ արձակ գործերը՝ մինչև երեք հազար բառ: Գնահատելու ժամանակ բառերի քանակը ազդեցություն չի ունենալու գնահատականի վրա, եթե այն տեղավորվում է վերոնշյալ սահմաններում: ·        Աշխատանքների լեզուն հայերենն է: ·        Մեկ հեղինակը կարող է հաստատել առավելագույնը չորս ստեղծագործություն՝ երկուական չափածոյից և արձակից:  Աշխատանքները պետք է հաստատվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ   artsakhakertum@yahoo.   էլհասցեին ուղարկելու միջոցով, որին կից պետք է նշված լինեն հեղինակի/հեղինակների անուն ազգանունը, էլհասցեն, հեռախոսահամարը և ծննդյան տարեթիվը: Ստեղծագործությունների ընդունումից հետո մինչև դեկտեմբերի 16-ը ժյուրին (գրող ու «գրական թերթ»ի խմբագիր Կարինե Խոդիկյան, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան և հրապարակախոս ու Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյան) կգնահատի աշխատանքները, որին զուգահեռ ընթերցողների համար բաց քվեարկություն կկազմակերպվի ծրագրի բլոգում, և ժյուրիի ու ընթերցողների գնահատականների համագումարով կորոշվեն վեց հաղթողները (երեքական հաղթող երկու անվանացանկերում՝ չափածո և արձակ): Առաջին մրցանակակիրներին կտրվեն 30,000-ական դրամ, երկրորդներին՝ 20,000-ական դրամ, իսկ երրորդներին՝ 10,000-ական դրամ մրցանակներ, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կտպագրվեն «գրական թերթ»ում:   Դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին բոլոր հաստատված ստեղծագործությունները տպագրվելու են հատուկ ժողովածուով, որը նախատեսվում է տարածել ՀՀ և ԼՂՀ գրադարաններին, դպրոցներին, համալսարաններին և այլ կառույցների: Բոլոր ստեղծագործությունները դրվելու են նաև ծրագրի բլոգում և «Արցախակերտում» նախաձեռնության կայքում:     ՝ 7or.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հռոմի պապը կմիանա Twitterն

  Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կմիանա Twitter սոցիալական կայքին, հայտնում է Courier Mail-ը՝ նշելով կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այդ քայլի առանձնահատկությունները:   Ավանդաբար ձեռագիր գրող Հռոմի պապը գրեթե համակարգիչ չի օգտագործում: Ըստ ամենայնի՝ նա կլիազորի իր անունից tweet-ները:   Ըստ Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի՝ այլ մանրամասներ կհրապարակվեն, երբ բացվի Բենեդիկտոս 16-րդի պաշտոնական էջը, ինչը, հավանաբար, տեղի կունենա այս տարեվերջին:    Անցած տարի 85-ամյա պոնտիֆիկոսն իր առաջին tweet-ն աշխարհի 1, 1 մլրդ կաթոլիկներին հղել էր Վատիկանի էջից:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Aston Martin ընկերությունը վաճառվում է 800 մլն դոլարով

  Aston Martin բրիտանական ավտոարտադրողի հիմնական բաժնետոմսերի փաթեթի սեփականատեր Investment Dar քուվեյթական ընկերությունը գնորդ է փնտրում իր մասնաբաժնի համար։ Թեկնածուների թվում են, մասնավորապես, Mahindra &p; Mahindra ավտոհսկան, ինչպես նաև ճապոնական Toyota կոնցեռնը։ Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Investment Dar ընկերությունը, ում պատկանում է Aston Martin բաժնետոմսերի 64%-ը, վարձել է Rothschild ֆինանսական խորհրդատուին, ով պատասխանատու կլինի գործարքի համար։ Investment Dar-ը հանդիսանում է կոնսորցիումի մի մասը, որը ղեկավարում է Դևիդ Ռիչարդսը։ Հայտնի բրիտանական ավտոարտադրողին գնելը 5 տարի առաջ հենց նրա նախաձեռնությունն էր։ Ռիչարդսը դարձել է նաև տնօրենների խորհրդի նախագահ։ 2.000թ.ց ապրանքանիշն անմիջականորեն ղեկավարում է Ուլտրիխ Բեցը։ Հիշեցնենք, որ ներկայում բրիտանական բրենդը համարվում է էլիտար սպորտային մեքենաներ արտադրող անկախ ընկերություններից մեկը, որը դեռևս չի պատկանում ոչ մի խոշոր ավտոմոբիլային կոնցեռնի. Lborghini-ն, Bugatti-ն և Bentley-ն մտնում են Volkswagen խմբի մեջ, Ferrari-ն պատկանում է Fiatն։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝