Добавить объявление
;;
;;
Раздел:Куплю / Продам / Другое
Тип:Продам, предлагаю

Վաճառում եմ երկաթե բաք 4000 լիտրից ավելի տարողությամբ:

Վաճառում եմ երկաթե բաք(цистерна)4000 լիտրից ավելի տարողությամբ: Պատրաստված է հաստ մետաղից: ՈՒնի ջրի բացթողնման փական (вентиль): Հարմար է տանիքի ջուրը կուտակելու և հետագայում ոռոգման կամ այլ նպատակներով օգտագործելու համար:

Город: Ереван
Цена:  82 000 amd
Телефон: 098930891
Срок подачи: 28-01-2015
Актуальное предложение
Просмотров: 1301
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Վաճառում եմ երկաթե բաք 4000 լիտրից ավելի տարողությամբ:
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Թափառական երաժիշտը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աշխարհի ամենափոքրիկ շնիկը.

  Աշխարհի ամենափոքրիկ շնիկ է ճանաչվել Մեյսին, որը երեք ամսական է և խոմյակից մի փոքր ավելի է կշռում: Շնիկի հասակը 7 սմ է, մարմնի երկարությունը՝ 12 սմ, իսկ քաշը՝ 250 գրամ: Շնիկի սեփականատիրոջ՝ լեհ Աննա Պոլի խոսքով, նորածին ժամանակ շնիկն ընդամենը 45 գրամ է եղել: Աննան անհանգստացել է Մեյսիի առողջության համար և նրան կերակրել է ներարկիչով: 35-ամյա Աննան դիմել է Գինեսի ռեկորդների գրքի կազմակերպությանը, որպեսզի իր շնիկին ճանաչեն որպես աշխարհի ամենափոքրիկ շուն, սակայն նրան պատասխանել են, որ կարող են Մեյսիին գրանցել միայն այն ժամանակ, երբ նա դառնա մեկ տարեկան:     `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սոֆյա Ռոտառուն մերժել է Ալլա Պուգաչովային

  Ինչպես արդեն հայտնի է, շարունակվում են «Ամանորյա հանդիպումներ» համերգի նախապատրաստական աշխատանքները՝ Ալլա Պուգաչովայի նախաձեռնությամբ: Հայտնի է դարձել, որ մասնակից աստղերի ցանկում չկա Սոֆյա Ռոտառուի անունը:   Պարզվել է, որ Ռոտառուն ինքը չի ցանկացել մասնակցել շոուին: Ինչպես հայտնում է ռուսական մամուլը, Պուգաչովան եւ Ռոտառուն չեն կարողացել լուծել ֆինանսական հարցերը: Ռուսական էստրադայի պրիմադոննան ուղղակի չի ցանկացել Սոֆյա Ռոտառուի ելույթի համար վճարել հասանելի հոնարարը:   «Ամանորյա հանդիպումներ» համերգին չեն հնչի նաեւ Իոսիֆ Կոբզոնի, Վալերի Լիոնտեւի եւ Ալեքսանդր Ռոզենբաումի անունները: Ալլա Պուգաչովան որոշել է հրավիրել երիտասարդ երգիչ – երգչուհիների, ինչպիսիք են` Տիմուր Ռոդրիգեսը եւ Յոլկան: Համերգին կմասնակցեն նաև Պուգաչովայի ընտանիքի անդամները, այդ թվում` Կրիստինա Օրբակայտեն,Վլադիմիր Պրեսնյակովը:   ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջեյ Լոյի շրջապատը խուլ ու համր է դարձել

  Ամերիկացի գրավիչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ստիպել է բոլորին իր շրջապատում լռության մասին պայմանագիր ստորագրել: Հիմա ոչ մի աշխատակից, ու փոփ երգչուհու համար առանձնատուն կառուցող բանվոր, ոչ ոք չի համարձակվի որեւէ մեկի հետ խոսել Լոպեսի անձնական կյանքի մանրամասներից: Բայց ամենազարմանալին այն է, որ Ջեյ Լոն խնդրել է ճիշտ նույնպիսի պայմանագիր ստորագրել իր բոյֆրենդ, պարող Քասփեր Սմարթին, ով ստորագրել է պայմանագիրն առանց որեւէ առարկության: Ինչպես հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն, աստղի ռուս երկրպագուներն այդպես էլ մինչեւ վերջ չեն կարողանում հասկանալ երգչուհու արարքը, որովհետեւ նրա ռուս ֆանատները վստահ են, որ չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հայաստան-Լիտվա հանդիպման տոմսերն կարժենան 3000-8000 դրամ

  2012թ. նոյեմբերի 14ն Վազգեն Սարգսյանի անվան ''Հանրապետական'' մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը` վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6ց` ''Հանրապետական'' մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և ''Հյումել'' խանութների ցանցում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ - արևելյան տրիբունա` 5000 դրամ - արևմտյան տրիբունա` 8000 դրամ:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ՎԻԴԵՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ

  Ինչպես նշվել էր Haytniner.-ում, Սերժ Թանկյանը պետք է վիդեո հաղորդագրությամբ հանդես գար` կոչ անելով փրկել Թեղուտի անտառը: Րոպեներ առաջ խոստացված տեսանյութը տեղադրվել է համացանցում, և Haytniner.-ը առաջինն է ներկայացնում այն իր ընթերցողներին: Սերժ Թանկիան`  «Խնդիրը, որը ներիկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնությունը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ: Հետևանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:  Արդարացումը. Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:  Իրականությունը. Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռևս էական եկամուտներ չի ստանում, և հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով: Այլընտրանքը. Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու, կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար, չափազանց կարևոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար, թե տնտեսական և թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:»   Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Ամերիկուհին պարտության մատնեց Սյուզի Կենտիկյանին

    Երեկ, Դյուսելդորֆում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA տիտղոսի համար մենամարտը: Գերմանիայի ներկայացուցիչ հայազգի Սյուզի Կենտիկյանը (29-2, 16 նոկաուտ) 10 ռաունդանոց մենամարտում, միավորներով, պարտություն կրեց 31-ամյա ամերիկացի Կարինա Մորենոյից, որը աշխարհի նախկին քառակի չեմպիոն է:  Նշենք, որ Սյուզի Կենտիկյանն աշխարհի նախկին չեմպիոն է WIBF (2007թ.) և WBO (2009թ.) վարկածներով:     ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՐԵԴ ՓԻԹԹԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋԸ

  Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նշանվել է դերասան ու սցենարիստ Ջաստին Թերուի հետ: Համաձայն “People” ամսագրի հրապարակումների` Ջենին ընդունել է իր սիրեցյալի ձեռքի և սրտի առաջարկը: 41-ամյա Թեուրեյի համար այն կլինի առաջին ամուսնությունը, իսկ 43-ամյա դերասանուհին խորանին ընդառաջ կգնա երկրորդ անգամ. 2000-2005 թվականներին նա պաշտոնապես հանդիսանում էր սիրված դերասան Բրեդ Փիթթի կինը: Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին անընդհատ ջերմ հարաբերություններ էր հաստատում նախկին ամուսնու հետ: Ի դեպ խաժակն դերասանը հրճվանքով շնորհավորել է նախկին կնոջը նշանադրության կապակցությամբ: “Showbis Spy” ինտերնետային խմբագրությունը տարածել է այն լուրը, որի համաձայն Բրեդը նորությունն իմանալուն պես զանգել է Ջենիֆեր Էնիսթոնին և մաղթել է նրան հարատև երջանկություն: Շնորհավորանքներն ու հուսադրումները եղել են փոխադարձ. Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը մոտ ժամանակներս նույնպես ամուսնանալու են, իսկ Ջենին գիտեր այդ մասին: Բարեհամբույր Էնիսթոնը նրանց ցանկացել է ամենայն բարիք և կայուն ընտաիք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը