Добавить объявление
;;
;;
Раздел:Строительство / Тротуарная плитка
Тип:Продам, предлагаю

Тротуарная плитка, садовый бордюр и многое другое

Тротуарная плитка от производителья.Вибролитая и вибропрессованная.Большой выбор.
Высокое качество.Низкие цены.Скидки.Доставка.Укладка.Выезд и консультация специалиста бесплатно.
Заказы могут приниматься по телефону.


Город: Ра́менское
Цена: договорная
Телефон: +7 (903) 237 21 29
Срок подачи: 31-03-2015
Актуальное предложение
Просмотров: 965
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

 Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
«Կովկասի գերուհի» ֆիլմը նոր սցենարով

  Ավարտվել են «Կովկասի գերուհին» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները, այն անվանվել է «Կովկասի գերուհի. Շնորհակալություն, որ գողացար»: Նկարահանումները կատարվել են Կարաչաևո-Չերկեսիայում:  Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ֆյոդոր Բոնդարչուկն է: Կովկասի մասին պատմող նոր ֆիլմի սյուժեն հիմնված է Իլյա Տիլկինայի սցենարի վրա: Լեռնային գյուղում ապրում է Նինա անունով մի աղջիկ: Նինային ցանկանում են բռնի ամուսնացնել չսիրած անձնավորության հետ: Իսկ հազարավոր կիլոմետրեր հեռու, հեռավոր Ավստրիայում պսակադրության են պատրաստվում հարս ու փեսա: Սակայն տղան վերջին պահին հասկանում է, որ չի սիրում աղջկան, և փախչում է Կովկաս: Ֆիլմի գլխավոր հերոսների դերում հանդես են եկել Կոնստանտին Կրյուկովը, Լյուբով Նովիկովան, գերմանուհի Յուլիկա Վագները, լեգենդար խորհրդային դերասան Վլադիմիր Էտուշը, ինչպես նաև Վլադիմիր Զելդինը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԵՐԳԻՉ ԻՐԱԿԼԻՆ ՆՈՐԻՑ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

  Ռուս երգիչ Իրակլի Պիրցխալավան նորից հայրիկ է դարձել:  Նրա կինը՝ Սոֆիա Գրեբենշիկովան, նրան է պարգևել երկրորդ տղային: Դրա մասին երջանիկ հայրիկը գրել է իր միկրոբլոկում: Երգիչը Twitter-ում տեղադրել է իր և հղի կնոջ նկարը: Նկարի մեկնաբանությունը հետևյալն էր,-<<Բժիշկ Պիրցխալաուսը, ժառանգական գինեկոլոգ է>>: Իսկ որոշ ժամանակ անց Իրակլին բոլորին ի լուր հայտնեց, որ երեխա է ունեցել: <<Բոլորիցդ շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Չնայած նրան, որ բաց եմ թողել Milk բոլոր փորձերը, այնուամենայնիվ շատ երջանիկ եմ>>- գրել եր երգիչը: Իսկ թե ինչ է լինելու նրանց երեխայի անունը, ծնողները դեռևս թաքցնում են: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ

    Հարց 1. Ի՞ՆՉ ՄԵՔԵՆԱ Է ՎԱՐՈՒՄ "ՄԱԳԱՎՏՈ" ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Այս հարցին ճիշտ էր պատասխանել միայն Արմեն Մինասյանը: Ճիշտ պատասխանն է` TOYOTA  PRADO: Հարց 2. "ՀԱՅՔ" ԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԻՑ Ո՞Վ Է ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ  "ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ" ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ: Այս հարցին ճիշտ էին պատասխանել կայքի մի շարք այցելուներ, սակայն նրանցից համակարգիչը ընտրեց Այվազյան Սուրենին: Ճիշտ պատասխանն է` Նարեկ: Հարց 3. Ո՞Վ Է "ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ՔԱՂԱՔՈՒՄ" ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐԸ: Այս հարցին հնչել էր 4 ճիշտ պատասխան, որոնցից համակարգիչը ընտրեց Մելինե Հովհաննիսյանին: Ճիշտ պատասխանն է` Գոռ Կիրակոսյան: Հարց 4. Ո՞Վ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՌԵԿՏՈՐԸ: Այս հարցի ճիշտ պատասխանն է` Արմեն Մազմանյան: Հարց 5. Ո՞Ր ՄԱՍՆԱԿԻՑՆ Է ԵՂԵԼ WWW.-Ի ԱՌԱՋԻՆ ՀՅՈՒՐԸ: Այս հարցին ճիշտ պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է` Անդրանիկ Հրությունյան և Ռաֆայել Երանոսյան: Հարց 6. "ԿՅԱՆՔԻ ԳԻՆԸ" ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ ՈՒ՞Մ ԿԵՐՊԱՐՆ ԷՐ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ: Այս հարցին որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Աննա Նահապետյանին: Ճիշտ պատասխանն է` Ալեք: Հարց 7. Ի՞ՆՉ Է ԵՐԳՉՈՒՀԻ ՇՊՌՈՏԻ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ: Այս հարցին որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Սաթեն Գրիգորյանին: Ճիշտ պատասխանն է` Անի Թովմասյան: Հարց 8. Ո՞Վ Է ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ "ՏԱՐԻՆԵՐ" ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՌԵԺԻՍՈՐԸ: Այս հարցի Ճիշտ պատասխանն է Հրանտ Երցականյան:  Հարց 9. "ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ" ՖԻԼՄՈՒՄ Ո՞Վ Է ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼ ԱՐՄԵՆԻ ԿԵՐՊԱՐԸ: Այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է` Սամվել Սարգսյան: Հարց 10. Ո՞Վ Է "ԿԱՐԳԻՆ ՍԵՐԻԱԼ"-Ի ՌԵԺԻՍՈՐԸ Այս հարցին ճիշտ է պատասխանել Քրիստինե Գրիգորյանը` Արման Մարության: Իսկ այս շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն է` 1. Ո՞վ  է առաջին անգամ Հայաստանը ներկայացրել Եվրատեսիլ երգի մրցույթին: 2. Ո՞ր երգիչն է նկարահանվում “Դժվար ապրուստ” հեռուստասերիալում` թիկնապահի դերում: 3. Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի “Մայրիկ” տեսահոլովակի ռեժիսորը: 4. Ո՞վ է “Հարսնացուն Հյուսիսից” Ֆիլմի Արտակի դերակատարը: 5. Ո՞վ է “Ոչինչ չի մնա” ֆիլմի ռեժիսորը: 6. Ո՞վ է Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը: 7. Ի՞նչ է  VITAMIN  ակումբի ARAM MP3–ի իսկական մասնագիտությունը: 8. Մանկական Եվրատեսիլում հայազգի ո՞ր երգիչը հաղթեց: 9. Ինչի՞ց է երգչուհի JUCE–ը ամենաշատը վախենում: 10. Ո՞վ է համարվում հայ երգարվեստի կնքահայրը:   Հարցերին պատասխանելու համար սսեղմեք այստեղ` ՎԻԿՏՈՐԻՆԱ    
ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. “ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ’’

  “Կարգին հաղորդում”, “Կարգին կապ”, “Կարգին օպտիկս”, “Կարգին սերիալ”: Այս “կարգինների” կողքին ապագայում կավելանան նոր բառեր, որոնք, իհարկե, կներկայացվեն դերասաններ Մկրտիչ Արզումանյանի և Հայկ Մարությանի կողմից: -ը զրուցեց Մկրտիչ Արզումանյանի հետ, ով էլ հայտնեց, որ նոր, հետաքրքիր նախագծեր կլինեն: Նոր եթերաշրջանում եթերում կրկին կլինի “Կարգին սերիալը”: Իսկ ինչ վերաբերվում է հումորային ներկայացումներին, դերասանը նշեց, որ “NO COMMENT’–ը կլինի շարունակական, իսկ ‘’7.5”–ի հետ կապված շարունակություն չի լինի. Տղաները զբաղված են:Հայկոյի և Մկոյի երկրպագուներին շտապենք ուրախացնել և նշենք, որ հումորային ֆիլմեր սպասվելու են. “Միայն թե, կլինեն փոքրնչ ուշ: Ամեն նախագծի վրա մենք երկար ենք աշխատում: Ոչինչ չենք անում ուղղակի անելու համար: Ամեն ինչ որակով պիտի լինի” նշում է Մկրտիչ Արզումանյանը:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյան
Երկրագնդի Top 10 ամենագեղեցիկ եւ գրավիչ կանայք

  Աշխարհում մեծ ճանաչում ունեցող People ամսագրի փորձագետները կազմել են երկրագնդի ամենագեղեցիկ կանքանց Top տասնյակը: Բնականաբար ընտրությունը կայացել է համաշխարհային ճանաչում ունեցող կանանց շրջանում:   10. Սինդի Քրոուֆորդ 9. Ադրիանա Լիմա 8. Նիկոլ Շերզինգեր 7. Մոնիկա Բելուչի 6. Ջեսիկա Ալբա 5. Այշվարիա Ռայ 4. Պենելոպա Կռուզ 3. Հայդի Քլում 2. Անջելինա Ջոլի 1. Միրանդա Քեր   ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Թափառական երաժիշտը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ԲԱՆԱԿՈՒՄ” ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՄԽՈՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՀԵՏ

    Երևան քաղաքում ծնված և մեծացած, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կրթություն ստացած Հովհաննես Դավթյանը (Մխո), ով “Բանակում” հեռուստասերիալի ամենավառ կերպարներից մեկն է, թե մեծերի և թե փոքրերի սիրելի հերոսն է դարձել: Այսօր շատերի բառապաշարը ավելացվել է հենց այդ հերոսի բառերով: Ինչը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ կերպարը ստացված է: Իսկ թե այդ բառերը ինչպիսի սերունդ կդաստիարակեն, դա արդեն թողնում ենք ծնողներին: Այսօր, -ը, օրվա հերոսի` Հովհաննեսի հետ զրույցում տեղեկացվեց, որ իրականում Հովհաննեսը Մխոյի հակապատկերն է: ”Ոչնչով նման չեմ Մխոյի կերպարին, լրիվ հակառակ մարդն եմ, հակառակ բնավորության տեր: Շատ քիչ նման է բռնկվելը, սակայն ես ավելի ուշ եմ բռնկվում քան Մխոն”:  Իսկ թե Մխոն արդյոք դրական կերպար է, Հովհաննեսը պատասխանեց,-“ Իհարկե դրական կերպար է: Առաջին հայացքից բացասական է թվում, բայց այդ կերպարի մեջ ուսուցողական շատ բաներ կան”: Իսկ արդյոք Մխոյի խոսքն ու ոճը ուսուցողական և դաստիարակչական բնույթ ունի. լսեցինք այսպիսի պատասխան,-“Խոսքն ու ոճը իհարկե չի դաստիարակում, սակայն մարդկային շատ գծեր կան, որոնք ուսուցողական են, օրինակ` ազնվությունը, արդարությունը, անաչառությունը, որոնցով և օժտված է կերպարը”: Հովհաննեսն իրեն համարում է ընկերասեր ու “Բանակում” հեռուստասերիալի տղաներից ամենամտերիմը Էմիլն է, շատերի սիրելի դերակատար Համբարձումը: Դրանում մենք համոզվեցինք ինքներս, երբ փորցում էինք կապ հաստատել Էմիլի հետ: Պարզվեց, որ նրանց հեռախոսահամարները տարբերվում են միայն մեկ թվանշանով:,-“ Մենք ամեն ինչով ենք նման իրար, ունենք նույն բջջային հեռախոսները, մեկ թվի տարբերությամբ հեռախոսահամարը, հագուստները: Մի խոսքով` ինչ անում ենք, միանման ենք անում”: Հովհաննեսը կյանքում խենթություններ շատ է գործել և թե որն է եղել ամենամեծ խենթությունը, դերասանը պատասխանեց,-“ Այս պահին չեմ կարող հիշել,սակայն խենթություններ շատ-շատ եմ արել, եթե տրամադրությունս բարձր է լինում, ամեն խենթության էլ պատրաստ եմ լինում”: Այն պահին, երբ Հովհաննեսի հետ զրուցում էինք, նա շտապում էր հասնել կինոդահլիճ, որտեղ և կայանալու էր “Սիրո Պոկեր” ֆիլմի պրեմիերան:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ ԿԱՐԾԵՍ ԻՄ ԸՆԿԵՐՆ Է ԴԱՐՁԵԼ

  Այսօր -ը զրուցեց դերասան Վարդան Հովսեփյանի հետ: Զրույցի ժամանակ տեղեկացանք, որ Վարդանը և Ալեքսանդր Բաբասյանը ոչ միայն սերիալում են լավ ընկերներ, այլ նաև իրական կյանքում: '' Բացի ընկերներ լինելը, մեզ կապող կարևոր հանգամանք կա. երկուսս էլ սիրողական ֆուտբոլ ենք խաղում'': -ը հետաքրքրվեց, արդյո՞ք հնարավոր է առաջիկայում Վարդանին տեսնենք նոր հեռուստասերիալում. -Այլ հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ չկան, և անկեղծ ասած չեմ էլ սպասում, որովհետև ես մտածում եմ, որ հաճելի չէ, երբ մի հեռուստատեսությամբ տեսնում ես դերասանին, հետո մեկ այլ ալիքով տեսնեւմ ես նրան ուրիշ հեռուստասերիալում:   -Ապագայում ունե՞ք նոր ծրագրեր: - Այո... փորձում եմ ժամանակ գտնել և գնալ հանգստանալու որտեղ պատահի: Հեռուստասերիալն իմ ընկերն է դարձել, որովհետև ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ իրեն:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը