Добавить объявление
;;
;;
Раздел:Транспорт / Автомобили
Тип:Продам, предлагаю

Վաճառվում է NISSAN MAXIMA

Վաճառվում է NISSAN MAXIMA մակնիշի, 1989 թ. արտադրության ավտոմեքենա, նորմալ աշխատանքային վիճակում: Շարժիչը V6 -- 3.0 ծավալով,170 ձիաուժ , փոխանցման տուփը մեխանիկական 5 աստիճան : Ղեկը գործարանային ձախ: Առջևի քարշակ: ABC, SRS, լյուկ, էլէկտրակառավարվող ապակիներ և հայելիներ: Նստատեղերի և լուսարձակների կարգավորում: PANASONIC ռադիոընդունիչ և մագնիտաֆոն: Կռուիզ կանտրոլ: Վազքը 212000 կմ: Հնարավոր է ապառիկ վաճառք ,եթե սկզբնական վճարվի գումարի կեսը: Միանգամից վճարելու դեպքում գինը սակարկելի: Հնարավոր է նաև փոխանակում համարժեք փոքրալիտրաժ ճապոնական արտադրության ավտոմեքենայի հետ:

Город: Ереван
Цена: $2 400  
Телефон: 093204400
Срок подачи: 23-01-2016
Актуальное предложение
Просмотров: 1016
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Վաճառվում է  NISSAN  MAXIMA
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՄԱՐՏԻՆ ՍԿՈՐՍԵԶԵՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՖԻԼՄ ՋՈՐՋ ՀԱՐՐԻՍՈՆԻ ՄԱՍԻՆ

  Աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նկարահանել է փաստավավերագրական  ֆիլմ  ˝The Beatles˝ խմբի կիթառահար Ջորջ Հարիսոնի մասին: Առայժմ այն միակ ամբողջական ֆիլմն է, որը պատմում է հայտնի կիթառահարի կյանքի մասին, քանի որ փաստավավերագրիչները միշտ ավելի հետաքրքրված են եղել Հարիսոնի կոլեգաներ`Ջոն Լենոնի և Պոլ Մակկարտնիի կյանքով: Ֆիլմը կրում է «Ջորջ Հարիսոն. Կյանքը նյութական աշխարհում» անվանումը, որում ռեժիսորը անրադառնում է Հարիսոնի կենսագրությանը, մտածելակերպին, կենսակերպին ու երգարվեստին: Ֆիլմի ամենաարտասովոր դրվագներից են «LCD» հետ կապված գերաստղի հիշողությունները: Ինչպես նաև ֆիլմում հարցազրույցներով, մեկնաբանություններով և հուշերով հանդես են գալիս Ջորջի ընկերները, հարազատներն ու մտերիմները:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
«Գերմանիայի ձայն» մրցույթի հայ մասնակից Մարի Հարությունյանը Հովհաննես Այվազովսկու ծոռնուհին է. Ֆոտո

    NEWS. STYLE- ի թղթակիցը կապ է հաստատել Մարիի հետ՝ իմանալու նրա տպավորությունները մրցույթից։   Մարի Հարությունյանն աշխարհահռչակ «The Voice» երաժշտական շոուի գերմանական տարբերակի ժյուրիի սրտերը գրաված երկու հայուհիներից մեկն է։ Ինչպես Իվետա Մուկուչյանը, Մարին նույնպես անցել է առաջին փուլն ու ընդգրկվել երաժիշտ Խավիեր Նայդոյի խմբում։  Մարի, պատմիր քո մասին։ Որտե՞ղ ես ծնվել, որտեղի՞ց են նախնիներդ։ Ծնվել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող Շվերին քաղաքում, բայց ծնողներս Հայաստանից են։ Հատկապես հպարտ եմ մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ ազգակցական կապով. նա իմ նախապապն է։ 19 տարեկան եմ, երաժշտությունից բացի հետաքրքրվում եմ նաեւ պարով. լատինաամերիկյան, եւ իհարկե, սալսայով։ Պարում եմ նաեւ «Հրաշք» հայկական ժողովրդական անսամբլում ու երգում եմ ներկայիս բնակավայր Նյուրնբերգի հայ համայնքի երգչախմբում։ Երգել սկսել եմ 9 տարեկանից։ Մի քանի ելույթ եմ ունեցել, որոնցից մեկը՝ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը։ Որտե՞ղ եք հայերեն սովորել։ Ազատ խոսում եմ հայերեն, ծնողներս են սովորեցրել։ Իմ մայրենի լեզուն է, եւ ընտանիքիս համար շատ կարեւոր է տանը հայերեն խոսելը։ Ես նաեւ գրել ու կարդալ գիտեմ։ Ի՞նչ ես սպասում «The Voice of Germany» մրցույթից։ Որպես երգչուհի ի՞նչ հեռանկերներ այն կբացի քեզ համար։ Անկեղծ ասաց, չգիտեմ՝ ինչ սպասել։ Նախեւառաջ ինձ համար մեծ պատիվ էր, երբ մի քանի վայրկյան երույթից հետո ժյուրիի բոլոր անդամները միաժամանակ շրջվեցին, թեեւ արդեն հավաքել էին իրենց խմբերը։ Ես «կույր լսումների» վերջին մասնակիցն էի, այդ պատճառով առանձնապես հույսեր չունեի։ Հուսով եմ, որ մրցույթն ինձ կօգնի հաստատվել որպես պրոֆեսիոնալ երգչուհի, որպեսզի բեմ դուրս գամ ու պարզապես երգեմ հանդիսատեսի համար։ Սա իմ երազանքն է. ինձ դուր է գալիս պարզապես բեմում լինել ու երգել։ Երաժշտության մեջ առանձնահատուկ սիրելի ոճ չունեմ։ Երգում եմ ամեն ինչ, սկսած Բեյոնսեից վերջացրած Էթա Ջեյմսով։ Շատ սիրում եմ հայկական երգեր, օրինակ՝ «Դլե յամանը։   Իվետա Մուկուչյանի հետ նույն խմբում ես։ Արդեն հասցրե՞լ եք հայերեն զրուցել։   Այո, ճիշտ է, Իվետայի հետ նույն խմբում ենք։ Իհարկե, հայերեն ենք շփվում։ Եղե՞լ ես Հայաստանում եւ պատրաստվում ես, արդյո՞ք մոտ ապագայում այցելել։ Իհարկե՝ եղել եմ։ Այնտեղ իմ քեռորդիները, մորաքույրս, պապիկս են ապրում։ Նրանց այցելել ենք ընտանիքով։ Դեռեւս որոշակի ծրագրեր չունեմ, նախեւառաջ ուսմանս հարցերը պետք է լուծեմ այստեղ եւ չգիտեմ՝ ինչ կլինի հետո։ Բայց իհարկե, ապագայում կգամ Հայաստան։     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գեղեցիկ է նաև առանց դիմահարդարման. Ֆոտո

    Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է առանց դիմահարդման լուսանկար: Ֆեյսբուքի իր էջում տեղադրած լուսանկարի տակ նա գրել է. «No make up - no mask! - only nature...»: Լուսանկարը համացանցային իրարանցում է առաջացրել. հետեւել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնցից կարելի է եզրակացնել, որ շատերը դերասանուհուն սիրում են առանց դիմահարդարման: Մեկնաբանություններին ի պատասխան` Նազենի Հովհաննիսյանը գրել է, որ make-up-ն ինքնապաշտպանություն է: Սակայն, դրան հետեւել են այդ «ինքնապաշտպանությունից» հրաժարվելու մասին կոչեր:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Ինչպե՞ս իսկապես սեքսուալ դառնալ

  Սեքսուալ լինելը կանանց ամենամեծ ցանկություններից է: Գրավել հակառակ սեռին, խելքահան անել հայացքով, զգալ, թե ինչպես անգամ ամենացանկալի զուգնկերը, տարված կանացի հմայքով, հայտնվում է ընկերուհու գրկում...  Կան բնական գրավչությունն ավելացնելու մի քանի միջոցներ: Ըստ  ODELYA., առաջինը ինքդ քեզ սիրելն է` անկախ բոլոր թերություններից: Սիրել ամեն ինչ` մազերի ծայրից մինչեւ եղունգները: Չկան այնպիսի հասկացություններ ինչպես իդեալական կազմվածքն է կամ կանոնավոր դեմքը. բոլոր այդ չափորոշիչները փոխվում են ժամանակի հետ: Կա հատուկ վարժություն, որը սեքսուալ գրավչություն է ձեւավորում. Պատկերացրեք ձեր կարծիքով ամենասեքսուալ հերոսուհուն: Պտտվեք հայելու առաջ` փորձարկելով նրա կեցվածքը, դեմքի արտահայտությունն ու ժեստերը: Հանվեք եւ նայեք ձեզ հայելու մեջ` ուշադրությունը կենտրոնացնելով ամենագրավիչ մասերի վրա: Երկրորդը` դադարեք քաշվել: Հոգեբանները պնդում են, որ էքստրավերտներն ավելի հաջողակ են սեռական կյանքում, քանի որ չեն վախենում իրենց ցանկություններից եւ կարողանում են հարաբերություններ ստեղծել: Սովորեք ինքնավստահ լինել. խոսեք սեքսի մասին, արտահայտեք մտքեր, պատմեք  զուգընկերոջը ձեր երեւակայությունների մասին: Եվ, վերջապես, վերջինը. երբեք մի վախեցեք սեքսուալ հագնվել: Կանանց հարկավոր է իրենց զգեստապահարանը համալրել  կարմիր գույնի զգեստներով, քանի որ դա գրգռում է տղամարդկանց: Մի թաքցրեք ձեր կազմվածքի արժանիքները. եթե գեղեցիկ կուրծք ունեք` դեկոլտե կրեք, մի վախեցեք ցուցադրել գեղեցիկ ոտքերը կարճ զգեստով:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Dolce&p;Gabbana-ն և Moschino-ն Նաոմի Քեմփբելի հետ համատեղ վերնաշապիկների նոր հավաքածու են ներկայացրել

  Աշխարհահռչակ թոփ մոդել Նաոմի Քեմփբելը հանրահայտ իտալական Dolce&p;Gabbana և Moschino նորաձևության տների հետ համագործակցության արդյունքում ստեղծել է վերնաշապիների նոր հավաքածու, հայտնում է Italia-. կայքը։ «Սև հովազը» նշել է, որ իր նախաձեռնությունն առավելապես բարեգործական բնույթ է կրում, և վերնաշապիկների վաճառքից սատացված ողջ հասույթն  ուղղվելու է Չինաստանի կարիքավոր երեխաներին։  Վերնաշապիկները կարելի է ձեռք բերել Yoox. առցանց խանութում. դրանցից յուրաքանչյուրի արժեքը 35 դոլար է։  Վաճառքի արդյունքում ստացված բոլոր գումարները կփոխանցվեն Քեմփբելի հիմնած Fashion For Relief բարեգործական հիմնադրամին, որն էլ համապատասխանաբար կբաշխի գումարը աղքատ երեխաների ընտանիքներին։   ՝tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Հայ գրողների ստեղծագործությունները` թուրքական ռադիոյի եթերում

  Թուրքական «Աչըք» ռադիոն պատրաստում է նոր հաղորդաշար, որտեղ կներկայացվեն հայ գրողների` թուրքերեն թարգմանված ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.» (Էրմենիհաբեր) կայքը:«Հայ գրականության նմուշներ» խորագիրը կրող հաղորդաշարի ընթացքում կկարդացվեն ստեղծագործություններ` Սարգիս Սրենցի համանուն գիրքից: Այս գրքում տեղ են գտել արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների օսմաներեն և թուրքերեն թարգմանությունները:Սակայն նշվում է, որ հիմնականում կկարդացվեն ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների թուրքերեն թարգամնությունները:Ստեղծագործությունները կկարդան Երվանդ և Փայլին Թոմասյանները: Հաղորդաշարի առաջին թողարկումը հեռարձակվել է նոյեմբերի 1ն:   `panora.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԺ

  ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նադեժդա Սարգսյանը ներկայում հանգստանում է, սակայն մոտ ապագայում ունի ծրագրեր, սակայն դրանց մասին դեռ չի ցանկանում խոսել: Երգչուհու սաները ժամանակ առ ժամանակ մեր երկիրը ներկայացնում են տարբեր մրցույթներում:  Դրանցից վերջինը ''Մանկական Նոր ալիք 2012'' մրցույթն էր, որտեղ Հայաստանը ներկայացրեցին Սոնա Գյուլխասյանը և Արինա Մալխասյանը: Նշենք նաև, որ ԱԺ նախկին պատգամավորը մտադիր չէ կրկին վերադառնալ քաղաքականություն: Իսկ Շուշան Պետրոսյանի` պատգամավորական մանդատ ստանալու մասին  Նադեժդա Սարգսյանն ասել է, որ  Շուշանը հրաշալի մարդ է, գրագետ, արիստոկրատ: Նրա նմանները հիմա քիչ են: Նա խորհրդարանում ոչ միայն մշակութային, այլ նաև բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հարցեր կարող է լուծել:
ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՄԲ

  Ռաֆայել Երանոսյանը Կամերային թատրոնի մյուս դերասանների հետ մեկնում է ԱՄՆ:Haytniner. հետ զրույցի ժամանակ նա ասեց, որ ԱՄՆ-ում կմնա մոտ 2 ամիս, քանի որ այնտեղ հանդես է գալու նաև "no ment" և  "Նազար-նազար մինչև վերջ"  ներկայացումներով: Հայաստան վերադառնալով դերասանը պատրաստվելու է նոր թատերաշրջանի բացմանը` "Սքոտչ և վիսկի" սիրային և դրամատիկ բեմադրությամբ: Այն պատրաստվել է ըստ ամերիկյան կինոկատակերգության, որի հեղինակը Ջոն Բոլդն է:Ներկայացման մեջ Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալու բավականին լուրջ դերում: " Մարմնավորում եմ մի տղամարդու կերպար, ով դավաճանում է կնոջը. ներկայացումը շատ հետաքրքիր ընթացք ունի: Հանդիսատեսն ինձ երբեք այսքան լուրջ չի տեսել",- ասեց դերասանը:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը