Добавить объявление
;;
;;
Раздел:Недвижимость / Квартиры / Дома
Тип:Продам, предлагаю

Oravarcov bnakaran, oravarcov bnakaranner

Օրավարձով են տրվում 1,2,3,4 սենյականոց բնակարաններ և առանձնատներ Երևանում, փոքր կենտրոնում , բոլոր հարմարություններով, 13.000 դրամից սկսած և առանց միջնորդավճարի



Город: Ереван
Цена: договорная
Телефон: 091001990
Срок подачи: 27-11-2015
Актуальное предложение
Просмотров: 780
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Oravarcov bnakaran, oravarcov bnakaranner
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ինչպես արդեն հայտնի է բոլորին,  յուրաքանչյուր ամսվա սկիզբ բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարվում են 0 և համակարգիչը պատահականության սկզբունքով ձևավորում է տվյալ ամսվա աաջին ԹՈՓ տասնյակը:Եվ այսպես ներկայացնենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը՝ ԹՈՓ 1. Միհրան Ծառուկյան ԹՈՓ 2. Հայկ Ղուկասյան ԹՈՓ 3. Արթուր Պետրոսյան ԹՈՓ 4. Հայկ Չոմոյան ԹՈՓ 5. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 6. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 7. Արա Գևորգյան ԹՈՓ 8. Կամո Սեյրանյան ԹՈՓ 9. Սուրեն Առուստամյան ԹՈՓ 10. Դավիթ Ամալյան   Իսկ այս շաբաթ համակարգչի ձևավորած ԹՈՓ տասնյակը հետևյալն է՝   ԹՈՓ 1. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 2. Արսեն Գրիգորյան ԹՈՓ 3. Ալեքսանդր Բաբասյան ԹՈՓ 4. Վլադիմիր Կոստանյան ԹՈՓ 5. Սիլվա Հակոբյան ԹՈՓ 6. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 7. Խաչիկ Եղոյան ԹՈՓ 8. Մագա Մարտիրոսյան ԹՈՓ 9. Բամբիռ ԹՈՓ 10. Ջոնի Կարապետյան   Հիսեցնենք նաև, որ հաջորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը կձևավորվի տվյալ մասնակցի էջ ձեր այցելությունների հաշվին:   Իսկ  մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Ծեծկռտուք Հոլի Բերիի տանը

  Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ստիպված է եղել իրարից բաժանել ներկա եւ նախկին զուգընկերներին։ Կանադացի դերասան եւ ֆոտոմոդել Գաբրիել Օբրին եկել էր նրա տուն՝ դստերը տեսակցության, որտեղ էլ հանդիպել է դերասանուհու ներկա փեսացու Օլիվյե Մարտինեսին։ Արտասահմանյան ԶԼՄ-ները նշում են, որ կռվարարներին միմյանցից կարողացել են բաժանել միայն ոստիկանները, ովքեր եկել են կանչով։ Ներկա պահին հակառակորդները հիվանդանոցում են. Մարտինեսը վնասել է ձեռքն ու վիզը, իսկ Օբրին դեմքին ուժեղ հարված եւ ողի կոտրվածք է ստացել։ Հիշեցնենք, որ Օրբիի ու Բերիի սիրավեպից 2008ն ծնվել է նրանց դուստրը՝ Նալան։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հոլիվուդյան դերասանուհուն արգելել էին մեկնել Ֆրանսիա, ուր նրա փեսացուն առաջարկել էր դստեր հետ ընդմիշտ տեղափոխվել։ Փոքրիկ Նալայի հայրը կտրականապես դեմ եղավ դրան. նա կարծում է, որ Հոլիի եւ Նալայի տեղափոխումն իրեն կզրկի աղջկա հետ պարբերաբար տեսնվելու հնարավորությունից, եւ դերասանուհուն դատի էր տվել։ Օրբիի հայցը բավարարվել էր։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆԸ ՄԵԶ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՕՂԱԿՆ Է

  Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր օրերում տեղեկատվության հոսքը թե' ավելացել է, թե' դարձել է առավել հասանելի բոլորին: Այլ հարց է, թե  ինչպես է այն մատուցվում: Տեղեկատվական համակարգում իր նշանակալից դերն ունի տարբեր ոլորտներից քաջատեղյակ, իր մասնագիտական ոլորտում աչքի ընկնող Արտյոմ Երկանյանը: Այժմ նա վարում է իր տեսակի մեջ յուրահատուկ, չկրկնվող մի հաղորդում` "Աշխարհի հայերը": Ինչպես ասեց նա Haytniner. հետ զրույցի ժամանակ, նա կարողանում է աշխարհի հայերի հետ կապվել` գործի դնելով տարբեր միջոցներ: Նրա կարծիքով հաղորդման ոչ բոլոր հյուրերն են հայտնի, սակայն բոլորն ել արժանի են հայտնի լինել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր մեծ ներդրումը մեր ժողովրդի անունը աշխարհում բարձր պահելու գործում :   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Էդմոնդ Քեշիշյանը և Աննա Վարդանյանը ամուսնացել են. ՖՈՏՈ

    Այսօր՝ նոյեմբերի 14ն, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում, Տեր Հակոբ քահանայի օրհնությամբ տեղի ունեցավ հեռուստաօպերատոր Էդմոնդ Քեշիշյանի և ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայության պետ Աննա Վարդանյանի պսակադրության արարողությունը: Ներկա էին հարազատները, մտերիմները և ընկերները:    Հարսանիքի կնքամայրը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանն էր, իսկ կնքահայրը՝ բեյրութահայ Հովսեփ Հավարյանը:    Էդմոնդ Քեշիշյանը ճանաչված ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի եղբայրն է:   Արարողությանը ներկա է եղել նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:     ՝ shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անցանկալի մազերը կարող են ունենալ առավել անցանկալի հետևանքներ

  Մազակալումը կանանց ու աղջիկների համար դարձել է ցավոտ, միաժամանակ տարածված խնդիր: Վերջիններս դիմում են զանազան միջոցների' անցանկալի մազերից ազատվելու համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Կանանց առողջության կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Ստեփանյանը նշեց, որ մազակալման ամենից շատ հանդիպող պատճառը հորմոնալ խանգարումներն են. «Կանանց և աղջիկների մոտ բարձրանում է DHEA-S հորմոնի քանակությունը, որի հետեւանքով սեւ, կոպիտ մազեր են աճում հիմնականում դեմքի, կրծքի, պորտի, գոտկատեղի, ինչպես նաև թիկունքի հատվածներում»:   Գինեկոլոգի խոսքով՝ սա շատ լուրջ խնդիր է, եւ պետք չէ առանց համապատասխան բժշկական հետազոտության փորձել ազատվել անցանկալի մազերից: Մազակալությունը մակերիկամների, ձվարանների բորբոքման, հորմոնալ խանգարումների կամ ինչ-որ այլ հիվանդության հետեւանք է, հետևաբար պետք է նախեւառաջ պատճառները բացահայտել ու բուժում ստանալ: Հարցին սխալ մոտեցումը հետագայում կարող է հանգեցնել չբերության:   Երբ բուժումը սկսվում է ոչ թե մազահեռացումնից, այլ ախտորոշումից եւ հիվանդության դեմ պայքարից, մազերը որոշ ժամանակ անց թափվում են:   «Մեր կանայք ու աղջիկները չեն գիտակցում' ավելի կարեւոր է առողջությունը, քան մազերի հեռացումը, նրանք առանց պատճառները պարզելու փորձում են վերացնել հետեւանքները, բայց դա ժամանակավոր է լինելու, որովհետև մազերը նորից կաճեն եւ ավելի շատ»,- պարզաբանեց Նարինե Ստեփանյանը:   Գինեկոլոգը խորհուրդ է տալիս միայն համապատասխան բուժում ստանալուց հետո հեռացնել այն մազերը, որոնք բուժման ընթացքում չեն թափվել: Հեռացման մեթոդներից էլ, նրա վստահեցմամբ, ամենից անվտանգն ու հուսալին ասեղային էպիլյացիան է:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վերա Բրեժնեւան նշանվել է՞

  Ինչպես հայտարարել էր հայտնի երգչուհի Վերա Բրեժնեվան, նա պաշտոնապես բաժանվել է իր ամուսնուց՝գարծարար Միխայիլ Կիպերմանովից: Բայց երգչուհին կարծես չի տառապում բաժանման պատճառով: Երգչուհին վերջերս հայտնվել է Մոսկվայի ակումբներից մեկում հսկայական ադամանդե մատաինով եւ բազմաթիվ անպատասխան հարցեր է թողել հանրության համար: Երբ լրագրողները հարցրել են, թե որտեղից այդ մատանին, Վերան պատասխանել է, որ նվեր է ստացել: « Նման աքսեսուարներ ինքդ քեզ, իհարկե, չես գնի,բայց չեմ ասի, թե ով է այն ինձ նվիրել»,- ասել է շիկահեր գեղեցկուհին: Բաժանումից անմիջապես հետո, համացանցի նրա էջում հայտնվել են սիրո մասին բանաստեղծություններ, դե ինչ հավանաբար նրա կյանքում որեւէ մեկն արդեն կա:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամենաաղմկահարույց սեքս-սկանդալների հերոսները

    Սեքս-բլոգերուհին` ամերիկյան սենատից   Աղմկահարույց պատմություն ամերիկուհի չինովնիկ Ջեսիկա Կատլերի մասին:  2004ն ամերիկացի սենատորի` Մայքլ Դեվայնի օգնականուհին դատապարտվեց այն բանի համար, որ իր ինտերնետ բլոգում մանրամասն նկարագրել էր սենատի անդամների հետ ունեցած իր սեռական արկածները:   Սիրահարված նախարարը, որը ձգտում էր ճոխության   Թուրքմենիայի նախարարներից մեկը ազատվել է պաշտոնից այն բանի համար, որ նախագահական զբոսանավով շրջել է սիրուհու հետ: Նա իր «դամայի», երաժիշտների հետ հեռացել է ափից` տրվելու սիրային արկածներին: Այդ մասին իմացել են հատուկ ծառայությունները, և նախարարն անմիջապես ազատվել է աշխատանքից:   Զվարճասեր փոխդեկան-դասախոսը   Ամենաքննարկված սեքս-սկանդալներից մեկը եղել է Ուկրաինայում: Ուսանողուհին, իրականացնելով լրագրողական առաջադրանքը, փորձել է  ներխուժել կիևյան պոռնկատուն, որտեղ հանդիպել էր ԲՈՒհ իր դասախոսուհուն: Պարզվել է` կինն իր փոխդեկանն է: Վերջինս ապրելիս է եղել հանրակացարանում և սպասարկել է երիտասարդ, անփորձ ուսանողներին: Ուսանողուհու հետ հանդիպումից շատ չանցած` նա ազատման դիմում է գրել:   Իսպանուհի չինովնիկը   Այս տարվա սեպտեմբերին իսպանացի քաղաքապետը` Լոս-Իեբենեսը, զրկվել է  պաշտոնից (Տոլեդոյի նահանգ):  Ազատման պատճառը դարձավ էրոտիկ տեսանյութը, որը  համակարգչից որոշ հաքերների միջոցով հայտնվել էր համացանցում: Տեսանյութն այն աստիճան խայտառակ բնույթ է կրել, որ չինովնիկի կինը ստիպված է եղել ազատվել պաշտոնից` իր կուսակիցների  համբավին վնաս չհասցնելու համար:   Դիսնեյի հերոսների գինարբուքը   Ամենաթեժ սեքս-սկանդալներից մեկն էլ ծագեց 2006ն` Դիսնեյլենդում:   Դիսնեյի ամենահայտնի հերոսներրը` Միկին ու Մինին, Չիպը և Դեյլը, ինչպես նաև` Գուֆին, գինարբուք էին կազմակերպել, որի վերաբերյալ տեսանյութերը տեղադրել էին համացանցում: Անվտանգության աշխատակիցները ֆիքսել էին տեսանյութը և գինարբուքին մասնակցած բոլոր դերասաններին ազատել աշխատանքից:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Անցած 7 օրերի ամենագեղեցիկ գոլերի Թոփ տասնյակը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝