Добавить объявление
;;
;;
Раздел:Недвижимость / Квартиры / Дома
Тип:Продам, предлагаю

Снять квартиру в Ереване недорого в новостройке

Эта двухкомнатная квартира сдаётся в посуточную аренду на 4-ом этаже 20-ти этажной монолитной новостройки, расположенной рядом с торговым центром "Dalma", в двух шагах от остановки. Здание сдано в эксплуатацию, на окнах уже установлены стеклопакеты, входная дверь металлическая, комнаты имеют выход на открытый балкон. Комнаты очень удобно спланированы, проведен газ, обеспечено круглосуточное водоснабжение.кондиционирование,отопление (тёплый пол),интернет и кабельное телевидение. Здание оборудовано подземным паркингом. В 5-ти минутах езды расположены стадион "Раздан", супермаркет

Город: Ереван
Цена: $40  
Телефон: 091001990
Срок подачи: 19-01-2016
Актуальное предложение
Просмотров: 471
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Снять квартиру в Ереване недорого в новостройке
Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Ինչ է լինում, երբ շատ ես ուզում ամուսնանալ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԻԳՈՒՑԵ՞ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՆՈՐԻՑ ՏԵՍՆԵՆՔ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ

  "Դժբախտ երջանկություն", "Վերադարձ", "Կյանքի գինը" հեռուստասերիալներում տարբեր կերպարներ մարմնավորած հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Haytniner. հետ զրույցի ժամանակ ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ չի նկարահանվում հեռուստասերիալներում, քանի որ այսպես ասած հանգստանում է: " Արմենիա հեռուստաընկերությունից երկու-երեք նախագծերի մասնակցելու հրավերներ եմ ստացել, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել",- ասաց դերասանուհին:  Փոխարենը Լուիզա Ղամբարյանը խոսեց Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում սեպտեմբերից ցուցադրվող ներկայացման մասին: Ներկայացումը բեմադրվել է ըստ ամերիկացի դրամատուրգ Բեռնարդ Սլեյդի "Ռոմանտիկ կոմեդիա" կատակերգության: Դերասանուհին մարմնավորում է ամերիկուհի Ֆիբի Գրեդդակին, որը սկսնակ գրողից դառնում է հայտնի դրամատուրգ: Ներկայացման բեմադրիչը Ժան Նշանյանն է: Դե ինչ, մեզ մնում է միայն հետևել դերասանուհու ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին:   Նյութը պատրաստեց` Դիանա  Մուրադյանը
ԱՐԱՄՈՆ ՆՈՐ ՖԻԼՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐՈՒՄ

  Կարծես թե աշունը առատ է լինելու ոչ միայն բնության համար: Արվեստագետների կյանքում այն  ևս նոր էջ  կբացի: Արամոն պատկանում է հենց այդ արվեստագետների թվին: -ը կապ հաստատեց նրա հետ և փորձեց պազել, թե ինչն է նրա լռության պատճառը. “Ինձ մոտ ստեղծագործական լռություն է: Սեպտեմբերից կներկայանանք նորություններով: Նոր ֆիլմ ենք նկարահանել, որի գլխավոր դերակատարներից մեկը ես եմ” նշում է երգիչ, դերասան Արամոն: Վերջինս նաև տեղեկացրեց, որ ֆիլմը այժմ գտնվում է մոնտաժային փուլում և վերջնական ձևով հանրությանը կներկայացվի աշնանը: Սակայն սա ամենը չէ: Երգարվեստի հետ կապված երգիչը նորություններ ևս կներկայացնի: Մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է թողարկել իր նոր ձայնասկավառակը. “Դեռ երգերն եմ ընտրում, որոնցից մեկի հիման վրա էլ կնկարենք տեսահոլովակ”: Իսկ մեր այն հարցին, արդյո՞ք սպասվելու է համերգ, երգիչը պատասխանեց. “ Այո, իհարկե, աշնանը կներկայանանք համերգով”:     Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Տղամարդիկ նախընտրում են կանանց, որոնք դիմագծերով նման են իրենց

  Տղամարդուն առավելապես գրավում է իրեն դիմագծերով նման կինը, որն ունի աչքերի նույն գույնը, կամ ասենք՝ ծնոտին նույնպիսի փոսիկ: Այս մասին գրում է Le Figaro-ն:   «Հնարավոր է՝ դուք զուգընկերոջը գրավեք հումորի զգացումով, սպորտի կամ առասպելաբանության հանդեպ ընդհանուր կրքով: Սակայն կարո՞ղ էիք ենթադրել, որ նա ձեր մեջ սեփական դեմքն է փնտրում»,- հարցադրում է անում հոդվածագիր Փոլին Ֆրեուրը՝ ներկայացնելով ֆրանսիացի գիտնականների հետազոտության զարմանալի արդյունքները:   Մոնպելյեի Էվոլյուցիոն գիտության ինստիտուտի հետազոտողները 100 մասնակիցներին խնդրել են ընտրել համակարգչով ստեղծված դիմապատկերներ, որոնք նրանք գրավիչ են համարում: Յուրաքանչյուր 5 տղամարդուց երկուսը ընտրել է իր մազերի, աչքերի գույնի, շուրթերի հաստության, ծնոտի փոսիկի առկայության կամ բացակայութան նմանությամբ կանանց:   Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են 115 իսկական զույգերի: Այդ դեպքում նույնպես կապ է հայտնաբերվել: Միմյանց նման զույգերը մեծամասնություն են կազմել:    Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք առավելապես ուշադրություն են դարձնում անձի որակական հատկանիշներին և սոցիալական վիճակին:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻ ԿԱՊՐԻՈՅԻ ՍԻՐՏԸ ԿՐԿԻՆ ԱԶԱՏ Է

  Աշխարահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի և սուպերմոդել Էրիզ Խիզերտոնի սիրավեպը մոտեցել է ավարտին:37-ամյա Դի Կապրիոն ու 23-ամյա Խիզերտոնը առաջին անգամ միասին երևացին Հոլիվուդում այս տարվա դեկտեմբերին և սիրահար զույգի հարաբերությունները տևեց ընդամենը 10 ամիս, տեղեկացնում է Life-ն:     ` asekose.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ տղայից. Ֆոտո

  Հայկական շոու-բիզնեսի ամենավառ եւ ամենաէքսցենտրիկ կերպարը՝ երգչուհի Շպռոտը, նույն ինքը՝ Անի Թովմասյանը, մի քանի տարի առաջ մեկնեց ԱՄՆ՝ այնտեղի շարքային հայկական մրցանակաբաշխություններից մեկը վարելու, եւ այլեւս չվերադարձավ: Իր հայաստանյան երաժշտական գործունեության տարիներին այդ աղջիկը գլխացավանք էր դարձել հայկական մենթալիտետի եւ կեղծ բարոյականության զոհ դարձած ազգաբնակչության համար: Նա գրեթե միշտ շրջում էր կիսամերկ եւ հայերի աչքերին անսովոր սանրվածքներով, երգում էր լկտի երգեր, նկարահանում էր վուլգար տեսահոլովակներ: Նրա մասին բամբասում էին, նույնիսկ նրա հերթական կիսամերկ նկարով ամսագրի շապիկը թույլ չտվեցին փակցնել քաղաքի կենտրոնում: Նա նույնիսկ դարձել էր հայկական առաջին «home video» ունեցողներից մեկը: Երեւանցիների հեռախոսների մեջ երկար ժամանակ պահպանվեց Անիի «պլան եմ ուզում» բացականչություններով տեսագրությունը: Ասում էին, որ նա նույնիսկ միտք ուներ նկարահանել մի տեսահոլովակ, որի ընթացքում պատրաստվում էր ինքնաբավարարվել եւ եթեր տալ այդ պահին սեփական դեմքի արտահայտությունը: Ցավոք սրտի, թե փառք Աստծո, հայ ռեժիսորների «դուխը» չհերիքեց այդպիսի բան նկարահանել: Մի խոսքով, Անին ուներ հայաստանյան Լեդի Գագա դառնալու բոլոր նախադրյալները, ուրիշ երկրում նա այդ ամենով կարող էր միլիոններ վաստակել, ուղղակի հայ հասարակությունը դեռ պատրաստ չէր ընկալելու եւ սիրելու այդպիսի կերպար: Ի վերջո, Շպռոտը երգեց իր լավագույն «Եղիր ազատ» երգը եւ անվերադարձ մեկնեց հայրենիքից: Այս ընթացքում ԱՄՆ-ում նա ինչով ասես որ չի զբաղվել՝ սկսած հավաքարարությունից, վերջացրած մատուցողուհու աշխատանքով: Երեւան պարբերաբար ինֆորմացիա էր գալիս, որ Շպռոտը մեկ մի հայտնի հայի տանն է ապրում, մեկ՝ մի այլ, որ երգչուհուն դժվար է, նա կարոտում է իր մայրիկին, կատվին եւ Երեւանը: Բայց երկու օր առաջ ընկերներիցս մեկից մի նոր հետաքրքիր բան իմացա: Չէի սպասում, որ այս հեռավորության վրա երգչուհին կհաջողացնի հայերին զարմացնել, բայց, կարծում եմ, դա Անիի մոտ կստացվի: Երգչուհի Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ մի երիտասարդից: Անին եւ նրա ապագա բալիկի հայրիկը ծանոթացել են ռեստորանում, որտեղ այժմ նա երգում է: Անիի սիրեցյալը սկզբում եղել է ուղղակի ռեստորանի հաճախորդներից մեկը:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հոլիվուդյան աստղ Հոլի Բերրիին արգելել են Ֆրանսիա գնալ

  Հոլիվուդյան աստղ Հոլի Բերրիին արգելել են Ֆրանսիա գնալ: Նրա փեսացուն` ֆրանսիացի Օլիվիե Մարտինեսն առաջարկել է նրան դստեր հետ տեղափովել Ֆրանսիա: Բերրիին «People» ամսագրին ասել է, որ հայտնիության պատճառով իրեն ԱՄՆ-ում հանգիստ չեն տալիս. ամենուր հետապնդում են պապարացիները: Ֆրանսիայում անհամեմատ ավելի հանգիստ է այդ առումով: Սալմա Հայեկլը, ով ամուսնացած է ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոյի հետ, դատավորներին ուղղված նամակում հաստատել է, որ Ֆրանսիայում անհամեմատ ավելի անվտանգ է հայտնիների կյանքը, քան Նահանգներում: Սակայն փոքրիկ Նալայի հայրը` կանադացի դերասան Գաբրիել Օբրին  դեմ է հանդես եկել մեկնմանը` նշելով, որ չի կարաղանա տեսնել դստերը: Դատարանը բավարարել է Օբրիի հայցը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Արջը վախեցնում է տուրիստներին, այնուհետև գողանում ավտոմեքենան.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝