Добавить объявление
;;
;;
Раздел:Недвижимость / Квартиры / Дома
Тип:Продам, предлагаю

Снять квартиру в Ереване посуточно краткосрочно

Аренда квартир на сутки в городе Ереван – это отличная альтернатива номерам столичных гостиниц.Мы предлагаем различные варианты – от небольших квартир в центре города и до шикарных апартаментов в Ереване, предусматривающих полный комплекс услуг.Все квартиры в аренду на сутки созданы для того, чтобы дарить Вам уют и тепло домашнего очага

Город: Ереван
Цена: договорная
Телефон: +37491001990
Срок подачи: 19-01-2016
Актуальное предложение
Просмотров: 800
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Снять квартиру в Ереване посуточно  краткосрочно
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՔԵԹԻ ՓԵՐՐԻՆ ՈՒ ՋՈՆ ՄԱՅԵՐԸ ԴԵՌ ՄԻԱՍԻՆ ԵՆ

  Օրերս ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին իր զուգընկերոջ` Ջոն Մայերի հետ այցելել է Լոս-Անջելեսի ''The Little Door'' ռեստորանային համալիր: Իսկ նախորդ շաբաթվա սկզբին զույգը հասցրել էր այցելել ''FYF Music Fest'', որտեղ պապարացիները խմբակային տարատեսակ լուսանկարներ էին նկարել: Ի դեպ, վերջերս անընդհատ լուրեր էին պտտվում, որ աստղային զույգը վերջնականապես խզել է հարաբերությունները, սակայն ինքներս էլ համոզվում ենք, որ դրանք ընդամենը ասեկոսներ էին, ոչ ավելին: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ նրանք միասին են եկել հավաքույթներին և միասին էլ գնացել են: Նշենք, որ վերջերս ''L'Officiel'' ամսագիրը հպարտացել է Քեթի Փերրիի անզուգական նկարով, որը հայտնվել էր նրանց ամսագրի սեպտեմբերյան համարի գլխավոր էջին, որի հեղինակն էր թուրք լուսանկարիչ Կունեյթ Ակերոգլուն: Նկարահանվելու համար երգչուհին հագել էր ''Louis Vuitton'' ֆիրմայի կողմից առաջարկված ծիրանագույն և սև գունային համադրությամբ զգեստ` ստեղծելով նոր` արտասովոր մի կերպար:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Լեդի Գագան մերժել է Մադոննային

    Հանրահայտ եւ սկանդալային երգչուհի Լեդի Գագան մերժել է ոչ պակաս հանրահայտ եւ սկանդալային երգչուհի Մադոննայի առաջարկը՝ Նյու-Յորքում միասին հանդես գալու վերաբերյալ: Այս առթիվ Մադոննան ասել է, որ մերժումը հանգիստ է տանում, իրեն նախկինում էլ են մերժել եւ բացի դա «իմ երկրպագուները լավագույնն են աշխարհում, թող Լեդի Գագամն նկատի ունենա սա»: Նախկինում Մադոննան օգտագործել է Լեդի Գագայի հիթային «Born This Way» երգի կրկներգն ու հետո հեգնել, թե ուրախ կլինի օգնել Լեդի Գագային երգ գրել:     `hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Հայ դուդուկահարը ապշեցնում է ժյուրիին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քիմ Քարդաշյանի 4,8 մլն դոլար արժողության առանձնատունը. Ֆոտո

  Բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանը Բեւերլի Հիլզում առանձնատուն ունի։ Հայկական արմատներով գեղեցկուհու բնակարանը գնահատվում է 4,8 մլն դոլար։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ընթացքում նրա եկամուտը ճանաչվել է ամենաբարձրը հանրահայտ այլ մարդկանց շրջանում եւ կազմել է 6 մլն դոլար, այնպես որ, Քիմի համար նման առանձնատուն գնելը խնդիր չէ։ Քարդաշյանի տունը 4000 ֆուտ մակերես ունի։ Այնտեղ կա չորս ննջասենյակ եւ չորս լողասենյակ, երկու հսկայական հյուրասենյակ եւ սպա-կենտրոն։ Հսկայական լողավազանը, երաժշտական դահլիճը, պատշգամբն ու բուխարին համալրում են շքեղ այդ տունը։ «Այս տանը ես ինձ ապահով եմ զգում, քանի որ այն բարձր պատեր ունի, բացի այդ, այն զվարճալի երեկույթների համար շատ հարմար չափեր ունի», - նկատել է Քիմն իր հարցազրույցներից մեկում։    `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Ռունալդուի հայտնի հարսնացուհի շքեղ առանձնատունը դարձել է Սենդի փոթորկի զոհը

  Ռուս հայտնի սուպերմոդել Իրինա Շեյկի առանձնատունը, որը նա գնել էր 2010 թվականին 2 միլիոն եվրոյի դիմաց, դարձել է  «Սենդի» փոթորկի «զոհը»: Առանձնատունը գտնվում էր Լաս Վեգասի Վեստ-Վիլաջ թաղամասում` Գուձոն գետի հարևանությամբ, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Իրինա Շեյկը աշխարահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի  հարսնացուն է:      `asekose.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
Ջեյմս Բոնդը` Մադամ Տյուսոյի թանգարանում

  Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է մի քանի նոր կերպարներով: Դրանք գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի կերպարները մարմնավորող դերասաններ Ջուդի Դենչն ու Դեիել Քրեյգն են. հաղորդւոմ է РИА Новости-ն:   Դերասանների մոմե արձանները ներկայցված նույն հագուստներով, ինչպես որ ֆիլմում է:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռոնալդուն կրկին սկսել է երգել (Տեսանյութ)

  Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնի է ոչ միայն իր ֆուտբոլային տաղանդով, այլև երգելով: Տարիներ առաջ նա այս ասպարեզում փորձել էր իր ուժերը, որը, շատերի կարծիքով, ձախողված փորձ էր: Բայց ոմանց դուր էր եկել պորտուգալացու կատարումը, և ահա Ռոնալդուն կրկին սկսել է երգել:   Նա իր խաղընկերներից մի քանիսի հետ այցելել է ձայնագրման ստուդիա և կրկին փորձել իր ունակությունները` միաժամանակ գովազդելով հովանավորին:   «Ես սիրում եմ փորձել ամեն ինչ, սիրում եմ հաղթել, սիրում եմ մրցակցություն և ատում եմ ցանկացած տիպի պարտություն»,- նշել է Ռոնալդուն:     ՝ panora.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սպիտակի երկրաշարժից 24 տարի է անցել

  Այսօր 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:  24 տարի առաջ 10 բալանոց երկրաշարժը հողին հավասարեցրեց երկրի հյուսիս-արևմտյան շրջանները: Մահացավ 25 հազար մարդ, շատերը ողջ կյանքում հաշմանդամ մնացին: Ընդհանուր առմամբ տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա: Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Ռիժկովի ղեկավարությամբ։ Հանձնաժողովը հոգատարությամբ ու մեծ եռանդով կազմակերպական վիթխարի աշխատանք կատարեց ազգաբնակչությանն օգնություն ցույց տալու, աղետի հետևանքները վերացնելու համար։ ԽՍՀՄ ղեկավար Մ. Գորբաչովը դադարեցրեց իր պաշտոնական այցն ԱՄՆ ու ժամանեց Հայաստան։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և ապա շինարարական աշխատանքներ կատարել։  Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանք ստեղծեցին ''ՍՈՍ Արմենի'', ''Ազնավուրը Հայաստանին'' և տասնյակ այլ կազմակերպություններ։  Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։  ՀՀ կառավարությունն այսօր էլ շարունակում է աղետու գոտու բնակարանաշինության ծրագիրը, հարյուրավոր ընտանիքներ արդեն բնակարան են ստացել, ծրագիրն ընթացքի մեջ է:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝