Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Транспорт / Такси
Тип:Продам, предлагаю

ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ / տրամադրվում է նաև բանվոր

ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ / տրամադրվում է նաև բանվոր, հեռ՝ 055186693

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 055186693
Срок подачи: 26-05-2012
Актуальное предложение
Просмотров: 2034
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ / տրամադրվում է նաև բանվոր
Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՈՎ Է ՍՏԻՊԵԼ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻՆ ԵՎ ՀՅՈՒ ՋԵՔՄԱՆԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՆԿԱՆՈՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

  Եթե դուք դեռ չեք լսել կորեացի ռեփեր PSY և իր արդեն աշխարհահռչակ Gang Style մասին, ապա դուք հետ եք մնացել արդիականությունից: Իր տեսահոլովակը հավաքել է 496 315 233 դիտող և 4 միլիոնից ավելի like-եր և նույնիսկ հայտնվել է Գիննեսի գրքում: Նրա պարը սովորել է աշխարհի միլիոնավոր մարդիկ: Եվ ոչ միայն սովորել, այլ նաև նկարահանել են իրենց պարը, որտեղ հպարտանում են իրենց պարային ունակություններով: Այս պահին PSY -ը այնքան հայտնի է Ամերիկայում, որ նրան տարբեր հաղորդումներից հրավիրում են նկարահանումերի, ինչպես նաև հանդիպումների` հայտնի աստղերի հետ, ովքեր նույնպես դեմ չեն սովորելու այդ նոր պարի մեթոդները: PSY առաջին ”զոհը” դարձավ Բրիթնի Սփիրսը: Երգչուհին թոք-շոուին հյուր էր եկել, որտեղ նրան մեծ անակնկալ էր սպասվում: Խեղճը չհասցրեց նույնիսկ պատրաստվել և ստիպված էր փորձության միջով անցնել բարձր կրունկներով և նեղ զգեստով: Հաջորդը դարձավ` Հյու Ջեքմանը: PSY-ը նրան տարել «Россомахи» ֆիլմի նկարահանումներին: Բրիթնիին և Հյուին շատ էր դուր եկել դասը: Հետագայում իր Twitter-ում Հյուն գրել է,-“ Ծփում էինք gang ոճում: Ես ուրախ եմ, որ երեկ հանդիպեցի PSYն”: Իսկ եթե Դուք չեք տեսել այդ հայտնի տեսահոլովակը, ապա շտապենք այն ներկայացնել Ձեր ուշադրությանը, որպեսզի Դուք նույնպես ժամանակի հետ քայլեք հավասար և հետ չմնաք մյուսներից:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
«Նորաշենի» զոհ է դարձել նաև Գայանե Ասլամազյանը

  «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը հայտնի դարձավ նրանով, որ պարզվեց այն մասին, որ մի շարք մարդիկ բնակարաններ են գնել տարբեր նորակառույց շենքերում, սակայն ամիսներ անց պարզել են, որ նույն բնակարանը վաճառված է մի քանի մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Աջափնյակ վարչական շրջանում մի բնակարան էլ գնել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ու հետագայում իմացել, որ այն այլ սեփականատեր ունի: Այժմ հարուցված քրեական գործին զուգահեռ Գայանեն քաղհայցով դիմել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով:   `emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ինչպես արդեն հայտնի է բոլորին,  յուրաքանչյուր ամսվա սկիզբ բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարվում են 0 և համակարգիչը պատահականության սկզբունքով ձևավորում է տվյալ ամսվա աաջին ԹՈՓ տասնյակը:Եվ այսպես ներկայացնենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը՝ ԹՈՓ 1. Միհրան Ծառուկյան ԹՈՓ 2. Հայկ Ղուկասյան ԹՈՓ 3. Արթուր Պետրոսյան ԹՈՓ 4. Հայկ Չոմոյան ԹՈՓ 5. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 6. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 7. Արա Գևորգյան ԹՈՓ 8. Կամո Սեյրանյան ԹՈՓ 9. Սուրեն Առուստամյան ԹՈՓ 10. Դավիթ Ամալյան   Իսկ այս շաբաթ համակարգչի ձևավորած ԹՈՓ տասնյակը հետևյալն է՝   ԹՈՓ 1. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 2. Արսեն Գրիգորյան ԹՈՓ 3. Ալեքսանդր Բաբասյան ԹՈՓ 4. Վլադիմիր Կոստանյան ԹՈՓ 5. Սիլվա Հակոբյան ԹՈՓ 6. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 7. Խաչիկ Եղոյան ԹՈՓ 8. Մագա Մարտիրոսյան ԹՈՓ 9. Բամբիռ ԹՈՓ 10. Ջոնի Կարապետյան   Հիսեցնենք նաև, որ հաջորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը կձևավորվի տվյալ մասնակցի էջ ձեր այցելությունների հաշվին:   Իսկ  մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԳԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՖՖԼԵԿԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿ ԿԱՐԱՏԵԻՍՏԻ

  Ջեննիֆեր Գարները և Բեն Աֆֆլեկը իրենց ավագ դստերը ուղարկում են կարատեի դասընթացների: Դատելով լուսանկարներից` հեկտեմբերի 26ն փոքրիկ Վաիլետը անցել է նոր մակարդակի: Սրահ մտնելիս` աղջիկը սպիտակ գոտիով էր, իսկ ավելի ուշ, երբ նրա հայրը սրահից տանում էր, երեխան արդեն նարնջագույ գոտիով էր, իսկ ձեռքին էլ դիպլոմ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ռիհաննայի նոր Unapologetic ալբոմը

  Շուտով կթողարկվի Ռիհաննայի յոթերորդ ալբոմը` Unapologetic վերնագրով: Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 16ց, սակայն դրա գինը կլինի շատ բարձր` 250 դոլար: §Unapologetic ձայնասկավառակը սահմանափակ թվով է թողարկվելու, այն արվեստի գործ է իսկական կոլեկցիոներների համար¦ ,- ասել է Ռիհաննան իր աշխատանքի մասին: Բացի երաժշտություններից` 250 դոլարի դիմաց երգչուհու երկրպագուները կստանան 3-D լուսանկարներ, Ռիհաննայի ոճի էվոլյուցիաների նկարազարդումները, ինչպես նաև գրություններ` գրված աստղի կողմից:   `artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Կանացի ինչ կազմվածք է տղամարդկանց ավելի դուր գալիս

  ԱՄՆ – ի հոգեբաններն ու սոցիոլոգները իմացել են, թե ինչ կանացի կազմվածք է տղամարդկանց ավելի դուր գալիս։ Ինչպես հաղորդում է ODELIYA.RU – ն, հետազոտություններն ապացուցել են, որ մարմնի որոշակի կազմվածքին նայելուց տղամարդու մոտ հաճույքի հորմոն է արտադրվում։   Տղամարդու համար ամենահաճելի մարմինը «ավազի ժամացույցն» է, այսինքն՝ մեծ կրծքեր, բարակ իրան եւ լայն ազդրեր։   Հիշեցնենք, որ Նոր Հյուսիսային Ուելսի գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ տղամարդիկ նախընտրում են հետեւյալ հատկություներով կանանց. հասակը՝ 163 սմ, մեջքը՝ 76 սմ, կրծքի շրջագիծը՝ 95 – 100 սմ եւ կոնքինը՝ 100 սմ։ Սա մոտավորապես 46 – 48 չափսն է։   ՝ STYLE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԺՅՈՒՐԻՆ ՑՆՑՎԵԼ Է ՀԱՅԻ ԵԼՈՒՅԹԻՑ. ՎԻԴԵՈ

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բարեգործական համերգ` ի նպաստ անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքների

  Բարեգործական համերգ-դրամահավաքի ակցիա` ի նպաստ անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքների: Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կկայանա «Ես գալիս եմ, մայրիկ» համերգ-ակցիան:   Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՄՆց, Ֆրանսիայից, Շվեյցարիայից հրավիրված վերարտադրողական բժշկության հայտնի բժիշկներ ու մասնագետներ, բարձրաստիճան հյուրեր:   Միջոցառման առաջին մասում կներկայացվի Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի «Երազ» բալետ-ֆանտազիան, իսկ 2-րդ մասում կծավալվի քննարկում ՀՀ բնակչության վերարտադրողական իրավիճակի և երիտասարդ անպտուղ զույգերին բժշկական օգնություն ցուցաբերելու շուրջ:   Միջոցառումը կկայանա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում  (ք. Երևան, Աբովյան փող., 7 շենք), այսօր՝ ժամը 17:00ն:   ՝ 7or.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝