Добавить объявление
;;
;;
Раздел:Работа / Компьютеры / Интернет
Тип:Продам, предлагаю

Ashxatanq Tanic - Nyuteri avelacum - Dzaynagrutyunner

Kariq unenq ashxatoxi, ov kunena ARAG internet kap, yev kunena hamakargchain hmtutyunner (minimal baza, mnacace ksovorecnenq dzez).
Cankali e vor unenaq Tv Tuner.
Petq e Download, uload yev dzaynarutyunner katarel.

Manramasneri hamar mail uxarkeq, yev uxarkeq dzer CV, kam mi poqr bnutagir. (mail uxarkeluc menak mi greq manramasnerin kcanotacneq, skzbic duq nerkayaceq).
Shnorhakalutyun.

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 
Срок подачи: 26-05-2012
Актуальное предложение
Просмотров: 3292
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Ինչո ՞ւ են Հ1ն զրկում գովազդից կամ «սպանենք Հ1ն, կեցցե Аrmenia TV ՞ ն»

  Վերջին շրջանում բավական ակտուալ է «Հանրային հեռուստաընկերությանը» գովազդներից զրկելու հարցը: Բանն այն է, որ նպատակ կա հունվարի 1ց, դոտացիաներն ավելացնելու հաշվին, «Հ1»ն իսպառ զրկել գովազդից: Ինչպես գիտենք,  հայկական հեռուստաշուկայում գովազդի առյուծի բաժինը հասնում է «Արմենիա TV»ն, «Հ1»ն եւ «Շանթ» հեռուստաընկերությանը: Նախ խոսենք դոտացիաների մասին Ի՞նչ է կատարվում հայկական հեռուստաշուկայում. ՀՀ  իշխանությունները փորձում են «Հ1»ն զրկել գովազդից, բայց դա անում են ժողովրդի հաշվին: Ըստ պարզաբանումների, ճիշտ է, «Հ1»-ը գովազդ չի ստանա, փոխարենը կֆինանսավորվի պետբյուջեից, ասել է թե` «ժողովրդի գրպանից»:  Սա միայն արտաքին առումով, հիմա քննարկենք այսբերգի մնացած մասը: Ակնհայտ է, որ եթե մենք զրկենք Հ1ն գովազդային հոսքերից, ապա այդ հոսքերի առյուծի բաժինը կստանան առաջին հերթին  «ԱրմենիաTV»-ն  և «Շանթ»-ը: Սա ի՞նչ է նշանակում.  ՀՀ իշխանություններն այս քայլով միանգամից երկու նապաստակ են խփում. Այդ կերպ ոչ միայն  գովազդներն ուղղորդում են «Արմենիա» հեռուստաընկերություն` կրկնապատկելով վերջինիս ֆինանսական հոսքերը` Հ1 հաշվին եւ միաժամանակ, որպեսզի վերջինիս չնեղացնեն, ավելացնում են նրա պետական դոտացիան: Գործնականում «Հ1»-ը դառնում է սովորական միջին «կլասի» հեռուստաընկերություն:  Աշխարհում ցանկացած պետական հիմնարկի խրախուսվում է նաեւ ինքնուրույն որոնել  կոմերցիոն շահույթ, քանի որ դրանով պետական հիմնարկը դառնում է արդյունավետ, եւ հնարավորություն է ունենում լրացուցիչ գումարներով զարգացում ապրել: Այդ իմաստով, «Հ1»-ը, լինելով հանրային հեռուստաընկերություն, ճիշտ էր, որ միաժամանակ ունենար նաեւ կոմերցիոն հետաքրքրություններ: Իշխանությունները իրենց այս քայլը հիմնավորում են նրանով, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաընկերությունները չեն զբաղվում  գովազդ հայթայթելով: Այստեղ, իհարկե, ճշմարտության հատիկ կա, սակայն սա ճշմարտության միայն մի կողմն է, քանզի բոլոր այդ երկրներում հանրային կոչված հեռուստաընկերությունները իրենց հեռուստաշուկաներում երրորդական-չորրորդական դեր ունեն: Մինչդեռ Հայաստանում և մի շարք այլ ԱՊՀ երկրներում պատմականորեն այնպես է ստացվել (hաշվի առնմելով խորհրդային անցյալը),  որ հանրային հեռուստաընկերությունների տեղն ու դերը չափազանց մեծ է հեռուստաշուկայում, և այդ շարքում բացառություն չէ նաև Հայաստանը: Այսիքն, զրկելով «Հ1»ն գովազդից գումար աշխատելու իրավունքից, փաստորեն սպանում ենք այն`դարձնելով այն հիգերրորդ-վեցերորդ կարգի հեռուստաընկերություն: Այստեղ է , որ հռետորական կարգի հարցադրում է առաջ գալիս. իսկ ո՞ւմ է դա հարկավոր: Գովազդային շուկայից քիչ թե շատ տեղեկատվություն ունեցող մարդիկ քաջ գիտակցում են այս որոշման գլխավոր նպատակը. այն է`շուկայում շարքից հանել Հանրային հեռուստաընկերությունը` փոխարենը այդ ֆունկցիան տալով Արմենիա հեռուստաընկերությանը: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ում է պատկանում «Արմենիա» հեռուստաընկերությունը, պարզ է դառնում այս որոշման իրական դրդապատճառը.շարքից հանելով Հանրային հեռուսատընկերությունը`նրա գովազդային հոսքերն ուղղորդել դեպի «Արմենիա» հեռուստաընկերություն և սույն հակաշուկայական ու հակադեմոկրատական որոշումը քողարկել կեղծ ու քաղքենիական ձևակերպումներով: Եվ որ ամենակարևորն է. այս ամենի հիմնական վճարողը մեր հանրությունն է, քանզի հենց նույն հանրության հաշվին է, որ Հանրայինից գովազդների վերացումը պետք է կոմպենսացվի դոտացիաների ավելացմամբ՝ ավելի քան 1 միլիարդ դրամով: Ներկայիս հեռուստաշուկայում իրականացվող գործընթացները միկրոմոդել է, թե ինչ է կատարվում ողջ տնտեսության մեջ և որոնք են իշխանությունների իրական նպատակները: Իսկ դրանք ակնհայտ են`գերկենտրոնացնել բոլոր հնարավոր ու անհնարին ֆինանսական հոսքերը իրենց սեփական ձեռքերում: Սակայն  պարզ է նաև մեկ այլ բան, որ այս ամենը երկար տևել չի կարող, քանզի, ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «Жадность фраера сгубила»:   `zh.
Մանրամասներ «Գեներալի աղջիկը» սերիալի վթարի ենթարկված դերասանի մասին

  ''Գեներալի աղջիկը'' հեռուստասերիալի ստեղծագործական խմբից  տեղեկացնում են, որ  երեկ  Դիլիջանի ոլորաններում ավտովթարի ենթարկված Ռաֆիկ Խաչատրյանի առողջական վիճակը լավ է:  Նա   թեթև վնասվածքներ է ստացել:   Նշենք, որ Ռաֆիկը սերիալում մարմնավորում է Միքոյի կերպարը:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԳՎԻՆԵԹ ՓԵԼՏՐՈՈՒՆ` 'BOSS' ՕԾԱՆԵԼԻՔԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ

  Մինչև այս ամսվա վերջ կթողարկվի ''BOSS'' ֆիրմայի օծանելիքի` նոր ''Nuit Pour Femme'' բույրը: Այն կներկայացնի դասական ոճի ֆավորիտ, դերասանուհի Գվինեթ Փելտրոուն: Օծանելիքի համաշխարհային վաճառքը կմեկնարկվի սեպտեմբեր ամսվա ընթացքում: Կերպարը, որը դարձել է բույրը ստեղծողների ոգեշնչման կիզակետը, դերասանուհու էության ողջ նկարագիրն է` սև դասական զգեստ, առանց այլևայլությունների` պարուրված էլեգանտությամբ, ռոմանտիզմով և զգացմունքայնությամբ: Այս տարրերը միանշանակ հարիր են Գվինեթ Փելտրոուի ոճին: ''Hugo Boss Fragrance'' ֆիրմայի տնօրենը` Գերդ Ֆոն Պոդևիլսը, իր տված հարցազրույցում ասել է, որ Փելտրոուի հետ իրենց համագործակցությունը ֆիրմայի համար կատարյալ տարբերակ էր: Բարեհամբույր Գվինեթը հավելել է, որ այն կինը, ով ընտրում է  ''BOSS'' օծանելիք` նպատակասլաց, հեռատես, կայուն և լիդերին բնորոշ հատկանիշներով լի անձնավորություն է, ով միաժամանակ կարողանում է համատեղել կանացիությունն ու զորությունը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԱՐԴՅՈ՞Ք ԲԻՈՆՍԵՆ ԿՐԿԻՆ ՀՂԻԱՑԵԼ Է

  Լուրեր են պտտվում, թե ամերիկացի RNB ոճի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, երգահան, դերասանուհի, պարուհի և մոդել Բիոնսե Ժիզել Նոլզը, նույն ինքը Բիոնսեն,  կրկին անգամ հղի է: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ երգչուհուն նկատեցին մի ռեստորանի մոտ` ընդգծված զգեստով, ինչի պատճառով երևում էր նրա` արդեն կլորիկ փորիկը: Ամուսինների լրատուն անմիջապես լուրը հասցրել է նրանց, իսկ մամլո քարտուղարը արձագանքել է այսպես,-“  Բացարձակապես ոչ մի մեկնաբանություն` նման իրավիճակի մասին”: Հուսանք , որ շուտով ամեն ինչ կպարզվի և կհաստատվի վերոնշյալ բարի լուրը: Հիշեցնենք, որ Բիոնսեն ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԵՐ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՀԱՅՑԸ

  Լոնդոնի բարձրագույն դատարանը հրաժարվեց բավարարել երգիչ` Սեր Էլթոն Ջոնի հայցն ուղղված «The Times» ամսագրին: Էլթոն Ջոնը բողոքել էր դատարան դեռևս այս թվականի հունիսի 21ց: Թերթի հոդվածում երգիչը համարվում էր Պատրիկ ՄաքՔենայի հաճախորդը, ով «Ingenious Media» հաշվապահն է: Ջոնը երբեք չի օգտվել նրա ծառայություններից, իսկ հաջորդ օրը «The Times»-ը հրապարակեց սույն հոդվածը: Հուլիսին նույն թերթը հրապարակեց մի հոդված, որում ասվում էր, որ «Igenious Media»-ն առաջարկել է իր հաճախորդին փոխանցել գումարները օֆֆշոր, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց: Երգիչը ենթադրեց, որ «The Times» հոդվածները կարող են վնասել նրա հեղինակությանը, մանավանդ, որ նա զբաղվում է բարեգործությամբ: Սակայն դատարանը որոշեց, որ պնդումներն այն մասին, թե հոդվածը կապում է երգչին հարկերից խուսափելու սխեմային, այնքան անհիմն են, որ հայցը պետք է մերժել: Դատավորը նշեց նաև, որ երգչի իրավունքն է դժգոհել, քանի որ տեղեկությունները կեղծ են: Կբողոքարկի դատարանի որոշումը, թե չէ, երգչի փաստաբանները չասացին: Հիշեցնենք, որ 2006ն երգիչը դատի էր տվել «The Sunday Times» թերթին: Դատարանի որոշմամբ թերթը Ջոնից ներողություն էր խնդրել և փոխհատուցել մի կլորիկ գումար, որի չափը չի նշվում:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
ԻՎԱՆ ՈՒՐԳԱՆՏԸ ԼՔԵԼ Է «Большая разница» ԾՐԱԳԻՐԸ

  Այս աշնանը ռուսական առաջին ալիքում մի շարք փոփոխություններ են կատարվել, ընդ որում` ոչ այդքան ուրախալի: «Прожекторперисхилтон» ծրագիրը փակվել է, իսկ այժմ էլ հայտնի է դարձել, որ Իվան Ուրգանտը որոշել է թողնել աստղային ծրագիրը`«Большая разница» , որը չորս տարի նա վարել է Ալեքսանդր Ցեկալոյի հետ: Այժմ Իվանին կարող ենք տեսնել միայն երկու ծրագրերում«Вечерний Ургант» և «Смак»: Ի դեպ, հաղորդավարը շատ է կարոտում «Большая разница»  հաղորդման իր գործըներներին և որոշել է հրավիրել նրանց իր գիշերային ծրագրին: “Ես շատ եմ ցանկանում տեսնել նրանց, սակայն նրանք այժմ շատ զբաղված են: Ալեքսանդր Ցեկալոն այժմ պատրաստվում է «Большая разница» հաղորդաշարի նոր եթերաշրջանին, Սերյոժա Սվետլակովը և Գարիկ Մարտիրոսյանը չեմ հասկանում, թե ինչով են զբաղված, բայց նրանք էլ են զբաղված: Ամեն դեպքում ես ցանկանում եմ նրանց բոլորին համախմբել: Նստենք և թերթերը ընթերցենք, իսկ տղաները նույնպես ցանկանում են և համաձայն են իրականացնել այդ միտքը”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՄԱԴՈՆՆԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ

  Ամերիկայի Միացյան Նահանգներն իր ողջ պատմության ընթացքում, երևի թե չի ունեցել ավելի մեծ փոփի սիրահար նախագահ` ինչպիսին Բարակ Օբաման է: Նախագահի նախընտրական քարոզարշավները նման են փոփ-համերգների և հայտնի կատարողների հավաքույթների: Բարեգործական ծրագիրը, որը կազմակերպվել էր այս տարվա ընտրարշավի համպատասխան գումարը հավաքելու նպատակով, կայացել է Սառա-Ջեսսիկա Փարկերի առանձնատանը: Հավաքին ներկա են գտնեվել ամերիկյան շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև ամբողջ աշխարհում հայտնի ''Vogue'' ամսագրի գլխավոր խմբագիրը: Ի դեպ նշենք, որ բարակ Օբաման անտարբեր չէ նաև հիփ-հոփ ոճի հանդեպ, ինչպես նաև նրա այս տիպի ոճային հետաքրքրություններին համակարծիք է կինը: Նրան սատարում են շատ երգիչ-երգչուհիներ, նույնիսկ հենց ինքը Մադոննան, ում արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ վերջերս` Նյու-Յորքում տեղի ունեծաց համերգի ժամանակ, սկանդալային Մադոննան ` փոփի թագուհին, մեջքով կանգնել է դեպի դահլիճը, որի վրա գրված է եղել "Oba".     Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը  
Բռնցքամարտիկները մենամարտից առաջ և հետո

  Բռնցքամարտը ամենավտանգավոր մարզաձևերից մեկն է, բայց նաև շատ եկամտաբեր մարզաևերից է: Մեկ հաղթանակի դեպքում հաղթողը ստանում է 1մլնց ավել գումար, ինչը շահավետ ու գրավիչ է ցանկացած բռնցքամարտիկների համար:   ՝ copypaste.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝