Добавить объявление
;;
;;
Раздел:Отдых, увлечения / Туризм
Тип:Продам, предлагаю

AMADEUS ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ

ԷԼ Տուր տուրիստական գործակալությունը կազմակերպում է որակավորված ավիատոմսերի վաճառքի AMADEUS ծրագրի ուսուցման անհատական դասընթացներ հատուկ մշակված ծրագրով և պրակտիկա տուրիստական գործակալությունում: Ուսման տևողությունը 1 ամիս, 2 դասաժամ տևողությամբ: ՈՒսման ավարտին տրվում է վկայական: Լավագույն ուսանողներին ապահովում ենք աշխատանքով: Ուսման վարձը 100 000 դրամ: Ավիատոմսերի ծրագրի դասընթացն իր մեջ ներառում է՝
• Amadeus ծրագրի ուսուցում
• Կոդերի ուսուցանում
• Ավիատոմսի ամրագրում
• Ավիատոմսի վաճառք
• Ընդհանուր ծանոթություն GABRIEL համակարգին
• Պրակտիկ գործունեություն
Հասցե` Վարդանանց 14/1
Հեռ`010560095,010560092,096560095,091417507
www. eltourtravel. com


Город: Ереван
Цена:  100 000 amd
Телефон: 37410560095
Срок подачи: 13-12-2016
Актуальное предложение
Просмотров: 368
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Похожие объявления
 
 
 
 
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՈՒԻԼ ՍՄԻԹԸ ԵՎ ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՆ ՄԻԱՍԻՆ

  Միխայիլ Գալուստյանը իր սեփական բլոգում գրել է նոր նախագծի մասին: Համաձայն նրա հրապարակման` Գալուստյան պրոդյուսերական կենտրոնը պայմանագիր է կնքել ″Dre Works Pictures″ ամերիկյան ընկերության հետ: Նշենք, որ այս տարի կլրանա Գալուստյան պրոդյուսերական կենտրոնի 1 տարին: Հիշեցնենք, որ նախկինում ″Dre Works Pictures″ հետ Միխայիլն ասոսացնում էր միայն իր և Պոու Պանդայի նմանությունը: Ի դեպ այս անգամ Միխայիլին բարեհամբույր վերաբերմունքով ընդունել էր անձամբ գերաստղ Ուիլ Սմիթը: Հենց նա է դառնալու ռուս-ամերիկյան կինոնախագծի արտասովոր հերոսը: Ֆիլմի մանրամասները և ամենակարևորը անունը դեռևս գաղտնի են պահվում, սակայն համոզված ենք, որ նմանատիպ դերասանների համադրությունը մեկ ֆիլմում կհանգեցնի ամենաանսպասելիին:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
Ռիհաննայի նվերները Ադելին` փոքրիկի ծննդյան առթիվ

  Րիհաննան երբեք չի թաքցրել իր ունեցած սերը Ադելի նկատմամբ: Իմանալով վերջինիս երեխայի ծնվելու մասին` գեղեցկուհի Րիհաննան նրան ուղարկել է բազմաթիվ նվերներ: Դրանց շարքում են եղել մանկական հագուստներ, որոնցից երկուսի վրա գրված են եղել հետաքրքիր արտահայտություններ. «Ստեղծվել է ինը ամիս» և «Իմ մայրը ռոք աստղ է»: Բացի դրանից` նվերներ է ստացել նաև նորաթուխ մայրիկը: «Դու պետք է սեքսուալ մայրիկ լինես: Երջանիկ եղիր: Շնորհավորում եմ»,- մաղթել է Րիհաննան` Ադելին նվիրելով գեղեցիկ ներքնազգեստ: Րիհաննան սիրում է Ադելին: Նա առաջիններից է եղել, ով շնորհավորել է ապագա մայրիկին` նրա հղիության մասին իմանալուն պես: Նա շատ մանրակրկիտ ձևով է ընտրել նվերները` համոզված լինելու համար, որ այդպիսիք ոչ ոք չի նվիրի` բացի իրենից: Եվ դա ստացվել է, Ադելին անակնկալները շատ են դուր եկել: Հիշեցնենք, որ Ադելն ու իր ընտրյալը` Սայմոն Կոնեցկին, ծնողներ են դարձել վերջերս` հոկտեմբերի 19ն` ունենալով փոքրիկ տղա: `artisto.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
Երգչուհին հարսանիքին ամուսնուն հուզել է իր երգով.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ ԵՎ ORBITAL SCIENCES.ՄԵԾ ՀԱՄԵՐԳ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

  Այսօր դուդուկահար Կամո  Սեյրանյանը ն տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21ն Հանրապետության Հրապարակում, Orbital Sciences  աշխարհահռչակ երաժշտական խմբի հետ պատրաստվում են ներկայանալ մեծ համերգով, խումբը արտասահմանից ժամանել է` համերգին մասնակցելու համար: <<Այժմ էլ փորձերի ենք, և խմբի հետ միասին աշխատում ենք հանրությանը ներկայանալ հետաքրքիր համերգով>>-հավելեց Սեյրանյանը: Իսկ մի քանի ամսից երաժիշտը կպատրաստի նոր տեսահոլովակ, սակայն այժմ մեծ եռանդով պատրաստվում է համերգին: Այն հարցին,թե արդյոք զավակները կշարունակեն իրենց հայրիկի գործը, Սեյրանյանը պատասխանեց. -Արդեն երեխաներս զբաղվում են երաժշտությամբ, սակայն ոչ դուդուկ` տղաս երգում է, նվագում դաշնամուր, իսկ դուստրս զբաղվում է միայն երգով: Դե ինչ, մենք մաղթում ենք Կամո Սեյրանյանին հաջողված համերգային ծրագիր:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԴԵՄԻ ՄՈՒՐԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԳԻՐՔԸ

  Օրերս պարզ դարձավ, որ Դեմի Մուրը 2 մլն դոլարի դիմաց` հրապարակելու է իր և նախկին ամուսնու` Էիշթոն Քաթչերի անձնական կյանքից մանրամասներ: Նա որոշել է, որ իր դրամատիկ բաժանման շնորհիվ կարող է և' գումար վաստակել, և' վրեժ լուծել նախկին անհավատարիմ ամուսնուց: Ինչպես նշեցինք` դերասանուհուն աձաջարկել են գրել հիշողություններ իր և նախկին ամուսնու համատեղ կյանքից, իսկ գլխավոր նախապայմանը այն է, որ դերասանուհին պիտք է լինի չափազանց անկեղծ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դերասանուհուն կանխավճարն արդեն իսկ վճարել են, նա սկսել է աշխատել իր սկանդալային գրքի տեքստային աշխատանքների վրա` մատնանշելով գրքի հիմանական էությունը: Չնայած այն հանգամանքին, որ զույգը դեռ պաշտոնապես չի բաժանվել, դերասանուհին պատրաստ է առավել մանրամասն պատմել իրենց համատեղ ապրած 6 տարիների մասին` հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Օրինակ` կարող է պատմել, թե ինչպես է նա սիրահարվել նախկին կողակցին, ով 15 տարով փոքր է իրենից, ինչպես նաև ամուսնու դավաճանությունների և հոգեցունց բաժանման մասին: Հետագայում Դեմի Մուրն իր հուշագրում առանձին գլուխ կտրամադրի դերասանուհի Մայլ Կունիշին, ով այժմ հանդիպում է իր նախկին ամուսնու հետ:   Նյութը պատրաստեց`  Յուլյա Աբրահամյանը
Վլադիմիր Կլիչկոն հրաժարվել է 5 միլիոն եվրոյից

  Ուկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն մերժել է գերմանացի բռնցքամարտիկ Մարկո Հուկի պրոմոութերների առաջարկը՝ մրցամարտ անցկացնելու վերաբերյալ։ Այդ մարտի արդյունքում Կլիչկոն կվաստակեր 5 միլիոն եվրո։ «Նա հրաժարվեց առաջարկը ստանալուց մոտ 20 րոպե անց, - հայտարարել է Հուկի պրոմուտերներից մեկը՝ Կալլե Զաուերլանդը, - Մեզ թվաց, թե նա խուսափում է մենամարտել Մարկոյի հետ։ Բայց ես չեմ հանգստանա ու ևս մեկ առաջարկ կպատրաստեմ», - Զաուերլանդի խոսքերը մեջբերում է Bild-ը։ Հուկը կարիերայի հիմնական մասն անցկացրել է առաջին ծանր քաշային կարգում, իսկ այս տարվա փետրվարին ռինգ դուրս եկավ ռուս գերծանր քաշային Ալեքսանդր Պովետկինի դեմ ու պարտություն կրեց միավորներով։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԻ ԿԻՆԸ ԿՐԿԻՆ ՀՂԻ Է

  Օրեր առաջ Հովհաննեսի կինը` Մերի Ազոյանը, ֆեյսբուքյան էջում տեղադրել է իրենց ապագա փոքրիկի լուսանկարը, որն արվել է ուլտրաձայնային հետազոտման ընթացքում: Սա զույգի երկրորդ երեխան է: Մերի և Հովհաննես Ազոյաններն ունեն ևս մեկ դուստր: Հավելենք, որ մեկնաբանություններում Մերին իրենց դստերը Վիկի է անվանել: Նշենք նաև, որ հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգի` Հովհաննեսի և Մերիի հասակների տարբերությունը  բավական մեծ է, ինչն այնուամենայնիվ չի խանգարում ամուսիններին ներդաշնակ և երջանիկ լինել միասին:
Գողացել են Էմի Ուայնհաուսի թանկարժեք շորերը

  Լոնդոնում գտնվող Էմի Ուայնհաուսի բնակարանից գողացել են երգչուհու երկու թանկարժեք զգեստ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 200 հազար դոլար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun գործակալությունը, գողոնի մեջ տեղ են գտել երգչուհու շատ հայտնի երկու զգեստներ, որոնց թվում հարսանեկան և երեկոների համար նախատեսված շորերը։ Պարբերականն ընդգծում է, որ զգեստները նախատեսված էին աճուրդներից մեկում վաճառքի համար։ Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 23ն Էմի Ուայնհաուսին գտել էին մահացած Լոնդոնի սեփական բնակարանում։ Երգչուհին այդ ժամանակ միայն 27 տարեկան էր։ Մահվան պատճառ էին դարձել ալկոհոլի օգտագործումն ու կախվածությունը թմրադեղերից։    `emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝