Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Другое
Тип:Продам, предлагаю

Տուր-մենեջերի դասընթացներ

ԷԼ Տուր տուրիստական գործակալությունը կազմակերպում է տուրիզմի որակավորված Տուր-մենեջերների դասընթացներ ,հատուկ մշակված ծրագրով և տուրիստական գործակալության գրասենյակում: Պրակտիկան և ստաժավորումն անց են կացվում տուրիստական գործակալության հիմունքներով:Դասընթացների անցկացման ժամկետները ` 45 օր, շաբաթական 3 անգամ` օրական 2 ժամ, 4 փուլով՝
• տեսական պարապմունքներ,
• գործնական պարապմունքներ,
• պրակտիկա-ստաժավորում,
• դեսպանատան անհրաժեշտ փաստաթղթերի, դրանց լրացման կարգի և նրբությունների ծանոթացում:
Տուրիզմի դասընթացների ժամանակ ուսանողներին տրվում են այն հիմնական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից տուր-մենեջերին՝ տուրիզմի շուկայում բարձր որակավորմամբ և պահանջարկ ունեցող մասնագետ դառնալու համար:Ավարտելով ուսանողները տիրապետում են բոլոր անհրաժեշտ գիտելիքներին և ստանում են հնարավորություն տուրիզմի ոլորտում հեշտությամբ աշխատանքի ընդունվելու հարցում:
Դասընթացի ավարտին տրամադրվում է վկայական( սերտիֆիկատ): Լավագույն ուսանողներին ապահովում ենք աշխատանքով: Ուսման վարձը 130 000 դրամ:
Հասցե` Վարդանանց 14/1
Հեռ`010560095,010560092,096560095,091417507
www. eltourtravel. com






Город: Ереван
Цена:  130 000 amd
Телефон: 37410560095
Срок подачи: 13-12-2016
Актуальное предложение
Просмотров: 772
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Ամուսնության առաջարկություն Մոսկվա կ/թ-ում (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ասիայում խոսող փիղ կա.

  Կորեայի պետական լեզուն համարվում է աշխարհում ամենաբարդ լեզուն: Չնայած դրան, Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում փղերից մեկը մեծ առաջընթաց է գրանցում այս լեզուն սովորելու հարցում: Կօշիկը` Սեուլի մոտ գտնվող Էվերլանդ կենդանաբանական այգում բնակվող 22-ամյա ասիական փիղը, ապշեցրել է փորձագետներին և իր տերերին `նմանակելով մարդկային ձայնը: Փիղը  կարող է ասել բարև,  նստիր, ոչ, պարկիր և լավ բառերը :Նրա մարզիչը` Կիմ Յոնգ Գափը, առաջին անգամ մի քանի տարի առաջ նկատել էր , որ կենդանին  նմանակում է իրեն: 2004 թն Կիմը նույնիսկ չէր էլ ենթադրում , որ կենդանաբանական այգուց լսվող մարդկային ձայնը արտաբերում է փիղը: Հետո նա հասկացավ, որ կենդանին նմանակում է իրեն և այդ մասին հայտնեց տնօրենին:     ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անիմաստ սատուսներ

  Ստատուսները հաստատ օրերով քննարկել են, փոփոխել, վիճել, ու վերջում կանգ են առել ամենաօպտիմալ տարբերակի վրա, որն էլ տեսնում ենք ստատուսի մուտքագրման տողում այսօր: Միակ բանը, որ հաշվի չի առնվել, թերևս այն է, որ շատերի «մայնդում» հաճախ տարօրինակ բաներ են պտտվում, որոնք էլ մարմնավորվում են անհասկանալի ստատուսների տեսքով: Դրանցից մեկը, օրինակ, սա է` «…»: Այսինքն, «Ի՞նչ է մտքումդ» բառի լավագույն պատասխանը երեք կե՞տն է: Իսկ ինչո՞ւ է ձեր մտքում երեք կետ, ամոթ չլինի հարցնելը: Եվ հետո` ի՞նչ է նշանակում այդ «…»-ը: Երեք կետից բաղկացած իմպրեսիոնիստական ստատուսի հեղինակը, երկնելով այս գլուխգործոցը, հիմնականում նպատակ ունի ստեղծել որոշակի ինտրիգ իր ներկայիս ապրած տրամադրության շուրջ` միաժամանակ փորձելով կերտել հանելուկային անձնավորության կերպար: Այս, առաջին հայացքից ոչնչի չպարտադրող ստատուսն իրականում պարունակում է հետաքրքրությունից տառապող ընկերների մոտ հարցեր առաջացնելու մեծ ակնկալիք: Այդ հարցերի շարքին են պատկանում, օրինակ, «vaaay lsi, inch a exel, chlini et anasuny eli zangela??», կամ «sin jan, chmtaces, sax lav klini»: Պատասխան քոմենթները կարող են լինել, ինչու չէ, ոչ պակաս հուզիչ ու զգացմունքային` էլ ավելի բորբոքելով քլթքլթացող կրքերը, օրինակ «bolors el galis enq u gnum», կամ «****», կամ կարող են պարունակել մեջբերում որևէ սիրատոչոր երգից, ասենք` «mi razashlis, kak v more karabli» (translity, է-էհ, կներեք, տրանսլիտը տվյալ դեպքում ինքնանպատակ չէ): Ստանալով այդքան սպասված հետաքրքրասեր քոմենթների անհրաժեշտ պաշարը` հեղինակը որոշ ժամանակ պահպանում է տանջալից լռություն, իսկ հետո պատասխանում է, օրինակ «ufff, lav e, chem uzum xosal et masin» (հարց է ծագում` էլ ինչո՞ւ ես ստատուս գրել): Պատասխանը կարող է լինել նաև ավելի կոնկրետ, բայց ոչ պակաս հռետորական, օրինակ` «inchi a es kyanqy senc anardar…» (ուշադրություն դարձրեք վերջին կետերին` հեղինակի մոտ ձևավորվում է ուրույն ոճ ու ձեռագիր): Դեպքերի զարգացման երկրորդ` առավել ողբերգական տարբերակի դեպքում հեղինակի գլուխգործոցը ինչնչ պատճառներով չի արժանանում հարկ եղած ուշադրության, և նա ստիպված դիմում է առավել ստեղծագործական միջոցների. հայտնվում է քոմենթ` իր իսկ կողմից, որտեղ որոշակի պարզաբանում է մտցվում վերը նշված ստատուսին, օրինակ` «zzvel em en inchic»: Սրանով հեղինակը կարծես ուղղորդում է մի պահ մոլորության մեջ հայտնված ընթերցողին ու փոքրնչ բարձրացնում հանելուկի քողը: Առավել համարձակները դիմում են նոր` պոստմոդեռնիստական ստատուս կերտելու քայլին, որն արդեն բաղկացած է ոչ թե երեք, այլ չորս կետից` «….»: Երբ դա էլ արժանի ճանաչում չի գտնում ընթերցողների շարքերում, հեղինակը դիմում է կուբիզմի ոճին` մեզ ներկայացնելով հետևյալ գործը «???»: Որոշ տեսաբաններ, այդ թվում և ձեր խոնարհ ծառան, մեկնաբանում են այն հետևյալ կերպ. «Ճղճիմ, երկրային արարածներ զիմ, որ զբաղվածիք լոկ յութուբեն լինկեր քոփիփաստոց ու ունայն «լոլ»-եր բազմացոց, ինչպե՞ս չեք հասկանայք, որ հեղինակն ստատուսի զ’այս կսավառնի էմփիռեյեն»: Միգուցե… ես… իհարկե… չեմ… հասկանում… բազմակետի ամբողջ խորությունն ու վեհությունը… մի նեղացեք, բայց դե պետք է ախր հաշվի առնել, որ ժամանակակից ընթերցողը միգուցե դեռ պատրաստ չէ նման նորարարական լուծումների:   ՝ copypase.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽԿԻՆ ԹԻՎ 5 ԽՄԲԻ ՏԻԿՈՆ ԻՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

  Տիկո, Ռաֆո, Աբո, Մավ…Ժամանակին այս չորս անուններով երգի հատվածը հնչում էր բոլորի շուրթերից: Այժմ տղաներից յուրաքանչյուրը փորձում է իր անհատական կարիերան ստեղծել: Haytniner.-ը խոսեց խմբի անդամներից Տիկոյի հետ: “Այժմ միանգամից մի քանի երգի վրա եմ աշխատում: Աշնանը եթեր կհեռարձակվի թվով երկրորդ տեսահոլովակս: Մոտակա իմ ծրագրերում կա նաև զուգերգ”: Սակայն երգիչը դեռևս չի որոշել, թե որ երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակը: Այն հարցին, թե հնարավոր է, որ երգիչը մի օր կրկին հանդես գա Թիվ 5 խմբի շրջանակներում, Տիկոն ասաց`  “Դժվար: Համենայն դեպս դեռ ահագին ժամանակ չի լինի նման բան”:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Ջենիֆեր Լոպեսը ցնցել է Դուբայը

  Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի` Դուբայում տեղի ունեցած համերգը ցնցող է եղել, հայտնում է Mignews-ը: Նույնիսկ արաբական մամուլը երգչուհուն նկարագրել է որպես «հիասքանչ», «հրաշալի» և «փայլող» աստղի: Երգչուհին համերգի ժամանակ կրել է 6 շլացուցիչ զգեստ և հանդիսատեսի աղաղակներին պատասխանել է հետևյալ արտահայտությամբ, «Սիրում եմ քեզ` Դուբայ»: Նա կատարել է նաև իր նոր հիթերը` On The Floor և Dance Again` ցուցադրելով Լիբանանի ազգային դրոշը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է

  Այսօր հայ մեծ գրող-երգիծաբան՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան 169 ամյակն է: Հակոբ Պարոնյանը ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում: Նա համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկը: Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել «Եփրատ» թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ:  Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա «Մեղու» հանդեսի հետ: Կարճ ժամանակ աշխատակցելով «Մեղու»ն՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ուղղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն:  Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: Դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն:  Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանին ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում է 1891թ. մայիսի 27ն՝ սերունդներին թողնելով իր անմահ ստեղծագործությունները՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» և այլն, որոնք այսօր էլ ընթերցվում են որպես ժամանակակից գործեր և զարդարում են հայ բեմը:    ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչ է լինում, երբ շատ ես ուզում ամուսնանալ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջենիֆեր Լոպեսը Թուրքիայի դրոշը պարզել է գլխավերեւում (տեսանյութ)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝