Добавить объявление
;;
;;
Раздел:Работа / Кулинария / Рестораны
Тип:Продам, предлагаю

Պահանջվում է մատուցողուհի-բարմեն(աղջիկ) (matucoxuhi, barmen)

Ջիսնոց բար, Ջովանի ռեստորան
Երևանի կենտրոնում գործող «ՋԻՍՆՈՑ» բարում պահանջվում է բարմեն-մատուցողուհի, աշխատանքային փորձը ցանկալի է/բարում/, աշխատանքային ժամերը 10-00-ից մինչև 23-00-ն:

Город: Ереван
Цена: договорная
Телефон: (091) 49 54 19 (091) 49 54 99
Срок подачи: 26-05-2012
Актуальное предложение
Просмотров: 1872
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Похожие объявления
 
 
 
 
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Աստղերը մանուկ հասակում (ֆոտո)

    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՎԻՃԵԻՆ

  Վերջերս, Կրեեդը Ալեքսեյ Վորոբևի հետ համատեղ ձայնագրել էին «Больше чем любовь» երգը: Սակայն երգիչները դրանով չցանկացան բավարավել և որոշեցին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իսկ տեսահոլովակի սցենարները պետք է առաջարկեին նրանց երկրպագուհիները, և ինչպես խոստացել էին տղաները` հաղթողը պետք է նկարահանվեր հենց այդ տեսահոլովակում: Բայց, ցավոք, չստացվեց: Եվ միայն այն պատճառով, որ երկրպագուհիների ուղարկած սցենարներն այնքան հաջողված էին, որ Լեշան և Եգորը չկարողացան ընտրել դրանցից լավագույնը: Նրանք որոշում են ընտրել յուրաքանչյուր սցենարից ամենաթեժ հատվածները և դրանցով իսկ գրել մեկ ամբողջական սցենար: Այսինքն ծաղկաքաղ անել: Եվ արդյունքում ստացվում է հետևյալը.- տղաները ընկերներ են, ովքեր երջանիկ  սիրահարների կերպար են մարմնավորում: Եվ ահա, շատ պատահական, մի ընկերը հանդիպում է իր երազների աղջկան և չի պատկերացնում, թե ճակատագիրը ինչ թակարդ է պատրաստել իրենց համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԺՅՈՒՐԻՆ ՑՆՑՎԵԼ Է ՀԱՅԻ ԵԼՈՒՅԹԻՑ. ՎԻԴԵՈ

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԴՅՈ՞Ք ՌՈԲԵՐՏ ՓԱԹԹԻՆՍՈՆԸ ՆԵՐԵԼ Է ՔՐԻՍԹԵՆ ՍՏՅՈՒԱՐՏԻՆ

  Երևում է` Ռոբերտը ներել է Քրիսթենին, ում հետ հարաբերությունները խզել էր վերջինիս դավաճանության պատճառով: Պտտվող լուրերի համաձայն` Ռոբերտ Փաթթինսոնը ներել է դավաճան դերասանուհուն, և այժմ նրանք կրկին միասին են ապրում: Վերջերս Ստյուարտն անընդհատ հետապնդում էր փափկասիրտ դերասանին և երևում է նրա մոտ ստացվել է ներում ստանալ Ռոբերտից: Զույգի մտերիմներից մեկը ասել է, որ Ռոբերտն ու Քրիսթենը առանց իրար չեն կարող ապրել, այդ իսկ պատճառով երկարատև զրույցներից հետո, նրանք կարողացել են հարթել իրենց միջև ծագած բոլոր խնդիրները: Ինչպես նաև նշել է, որ նրանք միմյանց շատ են սիրում: Կատարվածից դատելով` կարծում ենք` Ստյուարտը վստահ էր, որ Փաթթինսոնն իրեն ներելու է: Հիշեցնենք, որ սիրեցյալները ծանոթացել են ''Մթնշաղեր'' ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նախկինում նրանք իրենց հարաբերությունները միշտ ցանկացել են գաղտնի պահել և ուրախ էին, որ բոլորին թվում էր, թե ամեն ինչ տեղի է ունենում գովազդային գործակալության կատարած աշխատանքների շրջանակներում: Զուգահեռ այս ամենին, Քրիսթենին և Ռոբերտին միշտ նկատում էին ռեստորաններում, հյուրանոցներում և տարատեսակ այլ վայրերում: Ռոբերտը միշտ քնքշորեն գրկում էր Ստյուարտին նրա գոտկատեղից և երբեք միայնակ չէր թողնում: 2009 թվականին, երբ նկարահանվեց ֆիլմի հաջորդ մասը, արդեն ամբողջ աշխարհն իրազեկված էր, որ սիրված ֆիլմի գլխավոր դերակատարները իրական կյանքում սիրեցյալներ են: Իսկ Ստյուարտին և Ռոբերտին միասին լուսանկարները դարձավ պապարացիների սիրելի զբաղմունքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Գիտնականները պարզել են, թե որ մեքենաներն են գրգռում կանաց

  Հավանաբար սխալված չենք լինի ասելով, որ վերջին 50 տարիներին ավտոմեքենան դադարել է  փոխադրամիջոց լինելուց, եւ ավելի հաճախ է հանդես գալիս որպես տիրոջ «դիրքն ու տեղը» ցույց տալու միջոց: Ինչպես հաղորդում է «ТонеТо»-ն, «ավտոմբիլային մաչոների» կյանքը դառնում է ավելի հեշտ. գիտնականներն «առանձնացրել են» մեքենաների  ամենասեքսուալ գույները: Հոգեբանների խմբի եւ բրիտանական «Hiscox» ապահովագրական ընկերության համատեղ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանանց դուր չեն գալիս տղամարդկանց շրջանում պոպուլյար սեւ մեքենաները: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կանայք ամենասեքսուալն են համարել դեղին եւ կանաչավուն մեքենաները:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ճարպակալումից ավելի հաճախ են մահանում, քան սովից. գիտնականներ

  Հրապարակվել Է մի խումբ գիտնականների զեկույցը, որում հաստատվում Է, թե ավելորդ քաշը մահվան ավելի տարածված պատճառ Է դարձել, քան թերսնումը:   Գիտնականները վերլուծել են 2010 եւ 1990 թվականների մահացության վիճակագրությունը եւ եկել այն եզրակացության, որ 20 տարվա ընթացքում մահվան պատճառների ցուցակում սովն առաջին տեղը զիջել Է ճարպակալմանը:   Այսպես, նախանցյալ տարի շուրջ 3 մլն մարդ Է մահացել  ավելորդ քաշից այն դեպքում, երբ թերսնման զոհերը եռակի քիչ են եղել:   Այդուամենայնիվ, հետազոտության հեղինակները նշում են, որ Աֆրիկայում աղքատիկ սննդաբաժինը նախկինի պես անչափահասների մահվան հիմնական պատճառն Է:   ՝    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ. ″ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ 5″-Ի ՀԱՂԹՈՂԸ ԻՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

    Դեռևս “Հայ Սուպերսթար 5” ն մասնակցելու ընթացքում Սոնա Ռուբենյանը, շնորհիվ իր հզոր ձայնի և աշխատասիրության,  արդեն հասցրել էր սիրվել հայ հեռուստադիտողի կողմից: Համոզված ենք, որ մեր ընթերցողներից շատերին կհետաքրքրի, թե ինչով է այս պահին զբաղված երգչուհին և ինչ նորություններ կներկայացնի իր երկրպագուներին առաջիկայում: Սոնան Haytniner.ն պատմեց, որ երբեք չի մտածել, թե կմասնակցի “Հայ Սուպերսթար” նախագծին, թեև միշտ հետևել է մրցույթին: Սակայն 5-րդ եթերաշրջանի անոնսները դիտելիս` երգչուհին, ի վերջո, որոշեց մասնակցել և լրացրեց մասնակցության հայտը:  “Երգչի և երգչուհու կարիերայում շատ եմ կարևորում մրցույթները: Մրցույթի մասնակցելիս՝ երգիչը հենց ինքն է իր ուժերը փորձում և հասկանում է, թե ինչի է ընդունակ ինքը: Իսկ “Հայ Սուպերսթարը” ոչ միայն մրցույթ է, այլ նաև հայտնի դառնալու և հեռուստադիտողի կողմից սիրվելու հնարավորություն: Այդ նախագծից հետո երգչի հետագա գործունեությունն ավելի դյուրին է դառնում, որովհետև սկզբնական դժվարին ճանապարհն անցնելու հոգսն արդեն հոգացել է հեռուստաընկերությունը”,-նշում է Սոնան: Չնայած նախագիծը վերջերս է ավարտվել, բայց երգչուհին արդեն տարբեր երկրների հայ համայնքների կողմից համերգների առաջարկներ է ստացել: Ի դեպ, արդեն սեպտեմբերից երգչուհին կմասնակցի նոր նախագծերի: Մեր այն հարցին, թե, արդյոք, չի սպասվում նոր երգ կամ տեսահոլովակ, Սոնան պատասխանեց. “Հայ Սուպերսթար” նախագծում հաղթելով “Շանթ” հեռուստաընկերության կողմից նվեր ստացա երգ և տեսահոլովակ, որոնք շուտով կներկայացնեմ հեռուստադիտողին: Բացի դա ինքս ունեմ իմ կողմից գրված մի քանի երգ, որոնք նույնպես պատրաստվում եմ ձայնագրել”: “Հայ Սուպերսթար 5” հաղթող Սոնա Ռուբենյանն արդեն ունեցել է զուգերգ <> ռոք խմբի հետ: Երգչուհին կարծում է, որ հետագայում այդ երգը կձայնագրվի և կունենա տեսահոլովակ: “Շատ եմ հավանում իրենց աշխատանքը և սիրում եմ իրենց երգերը: Իսկ ընդհանրապես կուզեմ ելույթով հանդես գալ այն երգիչ-երգչուհիների հետ, ովքեր երգում և ներկայացնում են այնպիսի երաժշտություն, որն ինձ հոգեհարազատ է”,-նշեց Սոնան: Դե ինչ, “Haytniner.”-ը Սոնային նորանոր հաղթանակներ է մաղթում` հուսալով, որ մի օր նրա նման հզոր ձայնով երգչուհուն կտեսնենք աշխարհի խոշորագույն բեմերում:     Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
Յուրա Մովսիսյանը բուժզննում է անցել Իսպանիայում

      Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Կրասնոդարն» առանց Յուրա Մովսիսյանի պարտություն կրեց Մոսկվայի «Սպարտակից»: Հանդիպումից հետո կրասնոդարցիների գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խոսել է իր թիմի խաղից, ինչպես նաև անդրադարձել վնասվածք ստացած հայ հարձակվողի առողջական վիճակին: «Նա Իսպանիայում հետազոտում է անցել: Առաջիկա օրերին կիմանանք բուժզննման արդյունքները: Ամեն դեպքում, նա այժմ իրեն ավելի լավ է զգում»,-հայտարարել է Մուսլինը:   `hay     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝