Добавить объявление
;;
;;
Раздел:Куплю / Продам / Одежда / Бижутерия
Тип:Продам, предлагаю

Svadebnoe plate

Vardzov e trvum harsi zgest, nor, nayev vajarq

Город: Ереван
Цена:  70 000 amd
Телефон: 099081114
Срок подачи: 26-05-2012
Актуальное предложение
Просмотров: 1776
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Վերա Բրեժնեւան նշանվել է՞

  Ինչպես հայտարարել էր հայտնի երգչուհի Վերա Բրեժնեվան, նա պաշտոնապես բաժանվել է իր ամուսնուց՝գարծարար Միխայիլ Կիպերմանովից: Բայց երգչուհին կարծես չի տառապում բաժանման պատճառով: Երգչուհին վերջերս հայտնվել է Մոսկվայի ակումբներից մեկում հսկայական ադամանդե մատաինով եւ բազմաթիվ անպատասխան հարցեր է թողել հանրության համար: Երբ լրագրողները հարցրել են, թե որտեղից այդ մատանին, Վերան պատասխանել է, որ նվեր է ստացել: « Նման աքսեսուարներ ինքդ քեզ, իհարկե, չես գնի,բայց չեմ ասի, թե ով է այն ինձ նվիրել»,- ասել է շիկահեր գեղեցկուհին: Բաժանումից անմիջապես հետո, համացանցի նրա էջում հայտնվել են սիրո մասին բանաստեղծություններ, դե ինչ հավանաբար նրա կյանքում որեւէ մեկն արդեն կա:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ռուս հայտնի երգչուհին Հելոուինի ժամանակ կոտրել է ոտքը

  Ռուսական հայտի «Վինտաժ» խմբի երգչուհի Աննա Պլետնեվան տուժել է մոսկովյան ակումբներից մեկում իր ներկայացման ժամանակ: Նա ընկել է բեմի վրա գտնվող փոսի մեջ՝ ստանալով ոտքի կոտրվածք: Երգիչները այս անգամ Հելոուինի տոնին պլանավորել էին ներկայանալ այլ տեսքով՝ խումբը որոշել է հասարակությանը զարմացնել երգչուհու թռչող դագաղից դուրս գալով: Դուրս գալով այդ «հետաքրքրր տրանսպորտային միջոցից», երգչուհու ոտքը մնացել է բեմի փայտե հատակի մեջտեղում: Մի քանի ժամ հետո նա հայտնվել է հիվանդանոցի վիրահատարանում ոտքի կոտրվածքով:   ՝ Slaq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ. "ՄԵՐՕՐՅԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ"

    Մեր օրերում լրատվական դաշտում բացերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել մեկ առ մեկ: Հենց այս խնդրի մասին փորձեցինք խոսել "Հ2"  հեռուստաընկերության "Լրաբեր" լրատվականի մեկնաբան, լրագրող Արմեն Չիբուխչյանի հետ: "Բացերը շատ են, ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալիզմի պակաս եմ տեսնում, օպերատիվության պակաս կա" հետ զրույցում նշեց նա: Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավոր է` Արմեն Չիբուխչյանին կրկին տեսնենք որպես  դասախոս, նա պատասխանեց. - Այո, հնարավոր է, համալսարաններից մեկում:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը  
«007 գործակալն» անցել է «Հարի Փոթերին»

  Վարձույթի հենց առաջին շաբաթվա ընթացքում «007. Կոորդինատները «Սքայֆոլ»» ֆիլմը Մեծ Բրիտանիայում սահմանեց նոր ռեկորդ՝ ըստ հավաքված գումարի։ Ինչպես ասվում է Metro-Goldwyn-Mayer Studios, EON Productions եւ Sony Pictures Entertainment ընկերությունների մամլո հաղորդագրության մեջ, այդ ընթացքում ֆիլմը հավաքել է 59,5 մլն դոլար։ Տոմսերի վաճառքից առաջացած գումարի թիվն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, որ այս ֆիլմը բոնդիանայի ամենաեկամտաբեր մասը կդառնա։ Ավելացնենք, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերթը եւ Մահվան պարգեւները. մաս 2»-ը ֆիլմը՝ տոմսերի վաճառքից առաջացած 57,6 մլն դոլարով։ Հիշեցնենք, որ «Սքայֆոլը» մեկնարկում է Հյուսիսային Ամերիկայում այս տարվա նոյեմբերի 9ն, եւ դրանից ստացված եկամուտը, հավանաբար կգերազանցի «Մահվան պարգեւների» տոմսերի վաճառքից հավաքած ընդհանուր գումարը՝ 100 մլն դոլարը։   `
«Ոսկե ծիրանն» անիվների վրա կգնա Վայոց ձոր

  «Ոսկե ծիրանն անիվների վրա ծրագիրը» նոյեմբերի 16ն կսկսի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Ծրագրի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ժամը 18:0ն` ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը:   ՝ panenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շատ տաղանդավոր երեխան.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՌԻԶ ՈՒԻԶԵՐՍՓՈՒՆԸ ԽԱՆՈՒԹ Է ԹԱԼԱՆԵԼ

  Ամերիկյան դերասանուհի, 35-ամյա մայրիկ Ռիզ Ուիզերսփունը, ով 2005 թվականին դարձել է “Օսկար” մրցանակի դափնեկիր, քայլել է Բևերլի Հիլզի խանութներով: Դերասանուհին հագել էր գեղեցիկ սպիտակ զգեստ և ընտրել պայուսակին համապատասխանեցված գույնով կոշիկներ: Դերասանուհին մտել է խանութ և մի քանի ժամ անց, ահռելի գնումներով դուրս է եկել: Հետաքրքիր է, որ դերասանուհին իր զգեստապահարանը որոշել է թարմացնել  հղիությունից հետո և կամ որոշել է ավագ որդու համար նվեր ընտրել: Նշենք, որ դերասանուհու որդին` Դիկոնը դառնում է ինը տարեկան: Իսկ վերջերս էլ դերասանուհին խոստովանել է, որ հայտնվող կնճիռներն սկսում են իրեն ընկճել, բայց պլաստիկ վիրահատության չի դիմելու: “Դա ինձ համար չէ: Ես դեմ չեմ պլաստիկային, ես ունեմ մի շարք ընկերներ, ովքեր դա արել են: Եթե դու դրանից քեզ ավելի լավ ես զգում` ապա հրաշալի է: Բայց կարծում եմ, որ դա ոչ մի կերպ չի հեշտացնում քո` որպես մարդու և անհատի խնդիրները: Այդ իմաստով ես պլաստիկ վիրահատության կարիք չունեմ: Եկեք պարզապես ներկա օրը վայելենք այնպես, ինչպիսին այն կա:     Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
ՆՈՐԱԾՆԻ ՍԻՐՏԸ ՄԱՐՄՆԻՑ ԴՈՒՐՍ Է. ՖՈՏՈ

  ԱՄՆ Թեքսաս նահանգի բնակչուհի Օդրին Կարդենասը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ. աղջկա սիրտը ձեւավորվել է կրծքավանդակից դուրս: Նման արատը հանդիպում է 8 մլն նորածիններից միայն մեկի դեպքում: Միաժամանակ, նման արատով ծնված երեխաների 90 տոկոսը մահանում է կամ ծնվելիս, կամ կյանքի առաջին օրում: Սակայն Օդրինին մի քանի ժամ տեւող բարդ վիրահատության են ենթարկել Հյուսթոնի հիվանդանոցում, որի արդյունքում երեխան կենդանի է մնացել եւ հիմա վերականգնողական փուլ է անցնում:   Երեխայի մայրը սարսափելի արատի մասին իմացել է 16-շաբաթական հղիության ժամանակ, երբ ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել:   Բժիշկներն առաջարկել են կամ ընդհատել հղիությունը, կամ կրել ու ծնել երեխային, իմանալով, որ նա կարող է մահանալ: Բժիշկներն առաջարկել են նաեւ անցք բացել դեռ չծնված երեխայի կրծքավանդակի վրա, որպեսզի տեղ բացեն սրտի համար:   «Դուք երբեք չեք հասկանա, թե ինչ է զգում մայրը՝ նման որոշում ընդունելով, քանի դեռ ինքներդ չեք բախվել դրան դեմ առ դեմ»,-ասել է Կարդենասը:   Օդրինը ծնվել է 5 շաբաթ առաջ: Բժիշկների խոսքով, աղջնակը առաջիկա տարիներին էլի պետք է մի քանի անգամ վիրահատվի:   ՝ lrahos.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝