Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Транспорт / Такси
Тип:Продам, предлагаю

BERNAPOXADRUMNER MATCHELI GNEROV

ԿԱՀՈՒՅՔԻ ԵՎ ՏԱՆ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ/պրոֆեսիոնալ մասնագետներով եվ բարձրակարգ մեքենաներով/15-20 տարվա աշխատանքային փորձ/անվտանգությունը և սպասարկման որակն ապահովում ենք: ՀԵՌ.091509685 095369989

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 091509685 095369989
Срок подачи: 05-10-2012
Актуальное предложение
Просмотров: 4182
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

BERNAPOXADRUMNER MATCHELI GNEROV
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Mets Hayq Fily Cypher-U Pchum e Qin

    Mets Hayq Fily Cypher-U Pchum e Qin   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
"Դժվար ապրուստ" Մերին սերիալում մահանալուց հետո հայտնվել է Ամերիկայում. ՖՈՏՈ

  “Դժվար ապրուստ” հետեւողներին դեռեւս անհայտ է` Մերիի դերակատարը սերիալի շրջանակում իսկապես մահացել է, թե առաջիկայում կպարզվի հակառակը:): Մերի Մակարյանը վերջին շրջանում ոչ միայն հեռուստաէկրանին չի հայտնվում, այլեւ ներկա չէ ընկերների, կոլեգաների տարեդարձերին կամ հանրային հետաքրքրություն ունեցող միջոցառումների:  Սերիալային դերասանուհին այս օրերին Միացյալ Նահանգներում է, ինչի առիթով ամերիկաբնակ երգիչ Նորոն իր “ֆեյսբուքյան” էջում լուսանկար է տեղադրել եւ հումորային հետեւյալ գրառումը կատարել. “Սերիալում որ մահանում են, ընկնում են Լոս Անջելես”: Մերի Մակարյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում է նոյեմբերի 11ն “Alex” թատրոնում կայանալիք “Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով. ““King” մշակութային ընկերությունն ինձ խրախուսական մրցանակ է հանձնելու որպես երիտասարդ լավագույն դերասանուհի, ինչի համար շատ ուրախ եմ: Դա կլինի իմ առաջին մրցանակը”:  Ինչպես նա է տեղեկացրել, մրցանակաբաշխությանը մասնակցելու են նաեւ Կոնստանտին Օրբելյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Ավրաաամ Ռուսսոն, Սիլվա Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Սամվել Գրիգորյանը, Ռուբեն Սասունցին, Սուպեր Սաքոն եւ այլք:   Մերին նշել է նաեւ, որ առաջին անգամ է Միացյալ Նահանգներում, անչափ տպավորված է, իսկ առաջիկայում կվերադառնա Երեւան` շարունակելու սերիալային աշխատանքը:       ՝ bravo.
Մերկ Քեյթ Մոսը. ֆոտո

Հայտնի մոդել Քեյթ Մոսը մերկացել է Vogue ամսագրի իսպանական տարբերակի համար։ Լուսանկարիչ Մարիո Տեստինան որոշել է դիմել իսպանական մշակույթի ամենահայտնի կերպարին՝ կորիդային։ Արդյունքում նկարահմանը մասնակցել է նաեւ հայտնի մատադոր Խոսե Մարիա Մանզանարեսը, հայտնում է The Sun - ը։ Լուսանկարներում երիտասարդ ցլիկի փոխարեն մատադորը սանձահարում է Քեյթ Մոսին։ Ճշգրիտ դիրքերն ու լույսի հետ վիրտուոզ աշխատանքը համատեղվում են ավանադական իսպանական հանդերձանքի ճոխության հետ։ Լուսանկարների մեծ մասը բավականին ողջամիտ են։ Սակայն դրանցից մեկն ապշեցնում է իր էրոտիզմով. սանձահարված Քեյթ Մոսը կիսամերկ պառկած է թախտին, եւ, կարծես՝ լսում է Խոսե Մարիա Մանզանարեսի կրքոտ խոսքերը, ով արդեն դեն է շպրտել սպիտակաթույր վերնաշապիկը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԺԵՐԱՅՐ ԴԵՊԱՐԴԻԵԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

  Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերայր Դեպարդիեն, ով հայտնի է մեզ, որպես Օբելիքս դերակատարմամբ բարի ու ազնիվ մեկը, պարզվում է, որ կյանքում այդքան էլ համբերատար, բարեհոգի ու նրբանկատ անձնավորություն չէ: Օրերս դերասանը փողոցային քաշքշուկի պատճառ է դարձել. նա վիճաբանել, ապա ծեծի է ենթարկել այն վարորդին, ում մեքենային նա հարվածել էր իր մոտոցիկլով: Այս դեպքի պատճառով դերասանին սպառնում է երկու տարվա ազատազրկում: Հետագայում Դեպարդիեն խոստովանել է, որ բավականին տաքացել է ու ընդունել է իր մեղավորությունը, սակայն տուժողն արդեն դիմել էր դատարան և պատրաստվում է պայքարել մինչև վերջ: Ի դեպ սա առաջին պատահարը չէ կապված դերասանի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ. 2009 թվականին նա կրկին վնասել էր մի մեքենա, բայց նախորդ անգամ դերասանի բախտն ուղղակի բերել էր, քանզի հարցը լուծվել էր առանց դատական գործընթացի:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան 
Կնոջ ինքնագնահատականն ազդում է քաշի վրա. հետազոտություն

  Նորվեգիայի համալսարաններից մեկի հոգեբանները գտել են ուղիղ առնչություններ կնոջ քաշի եւ ինքնագնահատականի միջեւ: 1200 հոգի մինչեւ 19 տարեկան աղջիկների մասնակցությամբ փորձի ժամանակ մասնագետները նրանց խնդրել են գնահատել իրենց կազմվածքը: Հարցվածների 60 տոկոսն իրեն գեր է համարել:   Հետո մասնագետները շարունակել են հետեւել նրանց, եւ պարզվել է, որ մինչեւ 20 տարեկանը իրենց գեր համարողների մեծ մասն իսկապես գիրացել է: Ովքեր ադեկվատ ինքնագնահատական են ունեցել, կազմվածքի փոփոխություններ առանձնապես չեն կրել:   Ի դեպ, այս փորձն անցկացվել է նաեւ տղամարդկանց շրջանում, բայց արդյունքները նույնքան արտահայտված չեն եղել:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բրիթնի Սփիրսը Forbes վարկածով ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհին

     Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը: Վարկանիշի առաջին տեղում 31-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսն է, որը նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը վաստակել է 58 մլն դոլար: Մեծ խզումով երկրորդ տեղում է 22-ամյա քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթը, որը մեկ տարում 57 մլն դոլար է վաստակել: Եռյակը եզրափակում է 24-ամյա փոփ աստղ Ռիհաննան: Նա վաստակել է 53 մլն դոլար: Forbes վարկանիշը կազմվում է սեփական տվյալների, ինչպես նաև շոու բիզնեսի ինսայդերների հետ հարցազրույցների հիման վրա:     ՝ PanARMENIAN.Net     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Անակոնդան կով է «հետ տվել» (Video)

  Չափազանց մեծ չափերի «ուտեստ» համտեսելով՝ հսկայական անակոնդան կարծես մտածել է, որ ինքն ամենևին էլ սոված չէ, նկատում է Daily Mail-ը իր տարածած տեսագրությանը կից անդրադարձում: Դրանում հսկայական օձը «հետ է տալիս» մի ամբողջ կով: Կովը կշռում է մոտ 66 կգ և առհասարակ անակոնդայի սիրելի զոհն է: Այս անակոնդան իր չմարսված ուտելիքից ազատվում է 90 վայրկյանում: Անակոնդան սովորաբար «ծանր» սնունդը հետ է տալիս, եթե նրան վախեցնում են, և նա արագ տեղաշարժվելու անհրաժեշտություն է զգում: Բրազիլական ջունգլիներում արձանագրված դրվագը այժմ ինտերնետի հիթ է:      ՝ lragrox.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՇԵՅԿ, ԹԵ ԿՈՇԻԿՆԵՐ

  Իրինա Շեյկը մասնակցել է իսպանական Xti ապրանքանիշի կոշկների, աշուն-ձմեռ 2012 թվականի քարոզարշավին: Ցավոք նկատելով Իրինա Շեյկի գեղեցկությունը` կոշիկը մղվում է երկեորդ պլան: Նկարահանումներին մասնակցել է նաև Արթուր Սեիլսը` իր տեսախցիկով: Հիշեցնենք նաև, որ Իրինա Շեյկը VS  ապրանքանիշի ներքնազգեստների գովազդի նկարահանումները փոխարինել է իրենց մրցակից Lascana ապրանքանիշի հետ և ակտիվորեն աշխատում է այդ գործատուի համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը