Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Ремонт / Работы по дому
Тип:Продам, предлагаю

Վերանորոգման գրասենյակ

ՏԱՐԱՏԵՍԱԿ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ. 1. ՋԵՌՈՒՑՈՒՄ
2. ՄԱՆՐԱՀԱՏԱԿԻ ՀԱՎԱՔՈՒՄ
3. ԿԵՐԱՄԻԿԱՅԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
4. ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ
5. ԿՈՅՈՒՂՈՒ ՄՈՆՏԱԺՈՒՄ
6. ՆՍՏԱԿՈՆՔԵՐԻ ԼՎԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
7. ՀԻԴՐՈՄԵՐՍՈՂ ՎԱՆՆԱՆԵՐԻ ԼՈԳԱԽՑԻԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
8. ԳԻՊՍԱԿԱՐԴՈՆԻ ԿԱԽՈՎԻ ԱԱՍՏԱՂՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
9. ՊԱՍՏԱՌԻ ՓԱԿՑՆՈՒՄ
10. ՆԵՐԿՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ
11. ԾՈՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
12. ԴՌՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
13. ԷԼԵԿՏՐԱԼԱՐԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ
14. ԱՌԱՍՏԱՂՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՎ ԱՊԱՌԻԿ
ԱՄԲՈՂՋ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՄԵԾ ԶԵՂՉԵՐ
ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ԱՅՑԸ, ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ՉԱՓԱԳՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ


Город: Ереван
Цена: договорная
Телефон: 010661020
Срок подачи: 10-10-2012
Актуальное предложение
Просмотров: 1784
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ COMPASS BAND-Ն ԻՐ “SWEETY BABY” ԵՐԳՈՎ

  Սեպտեմբերի 30ն Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ Մանկական Եվրատեսիլ  2012 Հայաստանյան նախընտրական փուլը: Այսպիսով, պարզ դարձավ, որ Նիդերլանդներում կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի Compass band-ն իր  Sweety Baby երգով: Համերգի ընթացքում, որի հանդիսավարներն էին Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի և Եվրատեսիլում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գապարյանն ու  հաղորդավար և բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը,  հատուկ հյուրի կարգավիճակով հանդես եկան նաև Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011–ի հաղթող վրացական Candy խումբը և Եվրատեսիլի առաջին հայ դեսպան Անդրեն: Բացօթյա կանաչ սենյակից մասնակիցների հետ հարցազրույցներ էր անցկացնում մրցույթում նախորդ տարվա մեր ներկայացուցիչ Դալիթան: Վերջինս էլ հենց բացեց համերգային ծրագիրն իր “Wele to Armenia” երգով: Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար պայքարում էին հետևյալ երգերն ու կատարողները, որոնց հերթականությունը նախապես որոշվել էր սեպտեմբերի 25ն կայացած վիճակահանության արդյունքում: 1.Ֆլորա Մխիթարյան – “Օրը” 2.“Խենթություն” համույթ – “Լինում է, չի լինում” 3.Տաթև Ենգիբարյան- “Իմ ռոքը” 4.Նինելա Մխիթարյան – “Իմ աշխարհը” 5.Կարեն Օհանյան – “Love”  6.Մարինե Աբրահամյան –“Stop” 7.Միլլի Միսկարյան –“Սերը տարիք չի հարցնում” 8.Զանգակ ստուդիո – “Tik-tak” 9.Լուսինե Ղազարյան- “Երազանքի թևով” 10.Լիդուշիկ – “Շնորհավոր” 11.Վահագն Գրիգորյան – “Home Sweet home” 12.Գայանե Ղազարյան – “Come” 13.Style խումբ – “Knock, Knock” 14.Սոնա Դունոյան – “Տարբեր ենք” 15.Մանե Առաքելյան- “Երգավազք” 16.Compass Band – “Sweetie baby” 17.Անգելինա Գասպարյան – “My ne is Angel”   Ամստերդամում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2012 կարգախոսն է` “Կոտրիր սառույցը”: Հուսանք, որ մեր մասնակցներին կհաջողվի իրենց ջերմությամբ հալեցնել սառույցն ու հաղթանակը բերել Հայաստան:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնանո՞ւմ է. Ֆոտո

  Նորից ամեն ինչ մատնեց ձախ ձեռքի մատնեմատին դրված մատանին, ինչը, մեր մեջ ասած, դժվար է չնկատել, երբ այն այդպիսի չափսեր ունի: Փարիզում կայացած Chanel ցուցադրության ժամանակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է շքեղ ադամանդյա մատանիով, ինչը մի քանի օր շարունակ գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Սակայն Ջենիի և 25-ամյա Կասպեր Սմարթի սպասվող ամուսնության մասին պաշտոնական լուրեր դեռ չկան:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նոր առաջարկ՝ Facebookց

  Facebook-ը լողազգեստով աղջիկների լուսանկարներ որոնողների համար ծրագիր է ստեղծվել.  Badabing հավելվածը ոչ մի օրենք չի խախտում, քանի որ միայն ընկերների բաց ալբոմներում է որոնում: Օգտատերերին մնում է ուշադիր լինել հրապարակվող նկարների նկատմամբ:   `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՏԻԿՈԶՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՊԱՏՎՈՎ

  Ինչպես հաղորդում է  “Շախմատային Հայաստան”-ը, Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) Լոս Անջելեսում շրջանային մրցակարգով անցկացված 22-րդ “Մետրոպոլիտեն” մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Իսկ 6 միավորով երկրորդ տեղում է 12-ամյա Սամուել Սևյանը (ԱՄՆ): Շնորհավորում ենք մեզ և տղաներին նման հաջողության արժանանալու համար:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀՆՉԵԼ Է ԱՄԵՆԱՄՈԴԱՅԻԿ ԱՍՏՂԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

  Նյու Յորքում աստղերը կրկին հավաքվել էին Night of Stars երեկոյին, որն ամեն տարի կազմակերպում է Fashion Group կազմակերպությունը, որպեսզի նշեն նորաձևության ոլոտում լավագույնից լավագույնին: Տոնական կարմիր գորգի վրայով քայլել են լավագույնները` Սելիտա Իբենկսը, Սառա Ջեսսիկա Պարկերը և Ռենե Զելլվեգերը, ովքեր, մինչ հանրության առաջ հայտնվելը, երկար ժամանակ են անցկացրել հայելու առաջ: Վերջինս, ի դեպ փայլում էր Կարոլինա Հերրերայով, դերասանուհին վաղուց է ընկերություն անում դիզայների հետ, այնպես  որ, այդ զգեստի ընտրությունը ակնհայտ է:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ` «ՓՐԿԵՆՔ ԹԵՂՈՒՏԸ!!!»

  System of a down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հաճելիորեն ուրախացրել է հայ բնապահպաններին, և, առհասարակ, հայերիս: Բանն այն է, որ Նյու Ջերսիում կայացած համերգի ժամանակ նա բեմ է բարձրացել “Փրկենք Թեղուտը” տարբերանշանով շապիկով: Բնականաբար, Թանկյանի արարքից առավել տպավորված են Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստները, որոնցից Մարիամ Սուխուդյանի կարծիքն էլ պարզեցինք կատարվածի վերաբերյալ: «Սա առաջին քայլը չէ: Դեռևս երկու տարի առաջ մենք նրան նամակ էինք հղել`պատմելով Թեղուտի խնդրի մասին Պատասխան նամակը երկար սպասեցնել չտվեց:    Նա պատրաստակամ էր անել այն ամենը, ինչն իր ուժերում էր` այս շարժմանը աջակցելու համար: Նա ներդրեց այն ոգին, որը պակասում էր մեր պայքարին: Իսկ ինչ վերաբերում է Նյու Ջերսիի համերգին, հետարքրիրն այն է, որ դա մեր շապիկը չէ, այսինքն` ինքն է ձեռք բերել և ինքնակամ կրել այն: Ոչ ոք նախօրոք չի իմացել և չի խնդրել այս քայլի մասին: Նա միշտ փորձում է բարձրաձայնել այս խնդիրը:  Կարելի է ասել, որ սա դարձել է իր առաքելությունը: Սերժն ինքը այցելել է Թեղուտ, որից հետո իր կայքում գրել էր, թե ինչ հիանալի է այդ վայրը, և որ թույլ չենք տա, որ այն հանք դառնա:  Նա նաև պետք է վիդեո հաղորդագրությամբ հանդես գա, որտեղ պետք է կոչ անի ալտերնատիվ ներդրումներ կատարել: Մեզ` բնապահպաններիս և ակտիվիստներիս համար շատ ոգևորիչ է, որ հայտնի մարդիկ արձագանքում են այս շարժմանը: Պարզապես խնդիրն այն է, որ Հայաստանի հայտնիներից շատերը կախման մեջ են որոշակի օղակներից, ինչը թույլ չի տալիս արտահայտել իրենց մտքերն ու պատրաստակամությունը ըստ արժանվույն: Հենց այս հարցում էլ Սերժ Թանկյանը տարբերվում է մյուս հայտնիներից: Սերժը բազմիցս հորդորել է վերջ դնել բոլոր տեսակի սահմաններին, չպետք է սահման լինի ջրին, օդին: Իր կատարած ներդրումը մեծացրել է այս խնդրի մասշտաբները` այն հասանելի դարձնելով նաև սփյուռքին: Մի բան է, երբ այս խնդրի մասին կոչ եմ անում ես, մի ուրիշ բան է, երբ Սերժ Թանկյանն է Facebook իր էջում կոչ անում բոլորին միանալ պայքարին: Մեր հիմնական նպատականերից մեկն էլ հենց այն է, որ հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնենք այս խնդրի մասին, ինչում մեզ մեծապես օգնում է հենց Սերժ Թանկյանը:-հավելեց Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանը:   Նյութը պատրաստեց Գոհարիկ Հակոբջանյանը Տեսանյութ   Նկարներ     
Ինչու՞ է դարպասապահը ստիպված որսում գնդակները.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ո՞ր նորածինն է համարվում առողջ

  Մոր օրգանիզմից պտղի անջատման պահից, այսինքն՝ պորտալարը կտրելուց և երեխայի աոաջին շնչառությունից hետո, սկսվում է երեխայի կյանքի նոր ժամանակաhատվածը՝ նորածնային շրջանը։ Երեխան նորածին է hամարվում մինչև 4 շաբաթական տարիքը։ Այս շրջանի գլխավոր առանձնաhատկությունն այն է, որ նորածին երեխայի օրգանիզմը սկսում է hարմարվել արտաքին միջավայրի պայմաններին։ Առաջին ներշնչման hետ hաստատվում են նրա թոքերի շնչական ֆունկցիան և արյան ինքնուրույն շրջանառությունը, սկսում են գործել մարսողական և արտաթորական օրգանները։ Այս շրջանի hամար բնորոշ է նաև այն, որ երեխան hարմարվում է արտարգանդային գոյության պայմաններին այն դեպքում, երբ նրա օրգանիզմի hիմնական ֆունկցիաները դեռևս գտնվում են անկայուն hավասարակշռության վիճակում։ Նորածնի կենսական կարևոր օրգանների և hամակարգերի գործունեությունը hիմնականում կախված է նրա օրգանիզմի կազմաբանական և ֆունկցիոնալ hասունության մակարդակից։   Հասուն նորածնի մարմնի զանգվածը և հասակն անհատական են՝ կախված ծննդկանի առողջական վիճակից և տարիքից, սնուցման ռեժիմից, hղիության ընթացքից, ծննդաբերությունների թվից, երեխայի սեռից, ծնողների կառուցվածքային առանձնահատկություններից և այլ պատճառներից։   Նորածնի հասակը տատանվում է 45-56 սմ (միջինը՝ 48–52սմ), մարմնի զանգվածը՝ 2500-6000 գ (միջինը՝ 3200-3500 գ) սահմաններում (տե՚ս աղյուսակը)։   Նորածնի ընդհանուր վիճակի որոշման համար մեծ նշանակություն ունի նրա օրգան-համակարգերի գործունեության գնահատումը։ Այդ նպատակով լայնորեն օգտագործվում է Ապգարի սանդղակը (ըստ նիշերի), որը կլինիկական 5 հատկանիշ է ընդգրկում։ Հաշվի է առնվում սրտի կծկումների հաճախականությունը, շնչառության հաճախականությունն ու խորությունը, նյարդային համակարգի ռեֆլեքսային դրդելիությունը, մկանային տոնուսի վիճակը, մաշկային ծածկույթների գունավորումը։ Լավ արտահայտված հատկանիշը գնահատվում է 2 նիշով, անբավարարը՝ 1 նիշով, բացակայումը կամ շեղումը՝ 0 (տե՛ս աղյուսակը)։   Նորածինը համարվում է գործնականում առողջ, եթե ցուցանիշների գնահատման ընդհանուր գումարը կազմում է 7-10 նիշ։ Նորածինները, որոնք ունեն 4-6 նիշ, գնահատվում են որպես միջին ծանրության, իսկ 1-3 նիշով՝ ծանր վիճակում ծնվածներ։ 0 դեպքում արձանագրվում է կլինիկական մահ:   Նորածնի վիճակը գնահատվում է ծնվելուց 1 րոպե հետո, այնուհետև կրկնակի՝ 5 և 30 րոպե անց։   Հատկապես մեծ ուշադրությամբ պետք է զննել անհաս, շնչահեղձուկով (ասֆիքսիայով) ծնված, ծննդաբերական վնասվածքի նշաններ ունեցող նորածիններին։   Կրկնակի կատարվող գնահատումը հնարավորություն է տալիս հետևելու նշանակված բուժման արդյունավետությանը և բավարարությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան բուժում։   Հեղինակ: Վ.Ա. ԱստածատրյանՍկզբնաղբյուր: Կլինիկական մանկաբուժություն: med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝