Добавить объявление
;;
;;
Раздел:Куплю / Продам / Другое
Тип:Продам, предлагаю

Vajarvum e,Wolksvagen vento 1.8

Wolksvagen vento 1.8
volkswagen vento 1.8

Город: Ереван
Цена: $3 500  
Телефон: 094520666
Срок подачи: 22-10-2012
Актуальное предложение
Просмотров: 1948
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Vajarvum e,Wolksvagen vento 1.8
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Ֆելիքս Խաչատրյանը ընկերուհի ունի՞

  Հեռուստահաղորդավար եւ այժմ նաեւ ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը Հայաստանի ամենացանկալի փեսացուների շարքում է: Երկար ժամանակ նրա սիրտը գերելու համար պայքարել է նույնիսկ ոչ ավել, ոչ պակաս մեր երկրի ամենահայտնի եւ ամենացանկալի աղջիկներից մեկը` Նազենի Հովհաննիսյանը: Չգիտեմ ինչի Նազենիի չարչարանքներն արդյունք չտվեցին, բայց կարծես թե այժմ մեկ ուրիշ աղջիկ է կարողացել Ֆելիքսին գերել: Նրանց բավականին հաճախ տեսնում են միասին, նույնիսկ ֆեյսբուքյան էջերում արդեն միասին նկարներ ունեն տեղադրած, իսկ այսօր դա լուրջ հարաբերությունների լավագույն ցուցանիշներից է: Աղջիկը, որի մասին պատմում եմ` “Արմենիա” հեռուստաալիքի, “Շարմ հոլդինգի” եւ բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի հետ համագործակցող դիմահարդար Առաքելյան Աննան է: Կարճահասակ, թուխ մաշկով, երկար մազերով, միշտ խնամված արտաքինով, լավ երաժշտական ճաշակով եւ մարմնի տարբեր հատվածներում հետաքրքիր դաջվածքներով այդ գեղեցիկ աղջիկը շատ է սազում Ֆելիքսի նոր հմայիչ խուլիգան ռեփերի կերպարին:   ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ահա այսպես պետք է հարգել շտապ օգնությանը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շանել N 5 վաճառքը կարող է դադարեցվել

  Բազմաթիվ կանանց սիրելի ''Շանել №5'' և բազմաթիվ այլ օծանելիքների վաճառքը կարող է արգելվել: Այս մասին հայտնել է բրիտանական BBC ռադիոկայանը: Այս ամենի պատճառն այն է, որ եվրոպացի գիտնականները բազմաթիվ բույրերի մեջ հայտնաբերել են նյութեր, որոնք կարող են ալերգիա առաջացնել մարդու մոտ: Վերջին հարյուր տարիների ընթացքում պարֆյումերներն օծանելիքի մեջ օգտագործել են հին մամուռի հատուկ տեսակ: Այժմ այդ մամուռը ներառված է ալերգիկ նյութերի ցուցակի մեջ: Արդյունքում արգելք է սպառնում այնպիսի օծանելիքների նկատմամբ, ինչպիսիք են ''Միսս Դիոր''-ը, ''Շալիմար''-ը, ''Գերլեն''-ն ու լեգենդար ''Շանել №5''-ը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշոյի երկրպագուն խոստանում է "Qele Qele &p; Sisho" դաջվածք անել

  Սիրուշոյի սերբ երկրպագուն՝ ոմն Չրնի Դորդեն, Twitter սոցիալական կայքում խոստացել է QELE QELE &p; Sisho գրությամբ դաջվածք անել: 600 հետևող ունեցող Դորդեն մասնավորապես ասել է. «Երդվում եմ, որ եթե երբևէ դաջվածք անեմ, ապա դա կլինի QELE QELE &p; Sisho: Դա իմ ամենա-ամենասիրած երգն է: Սիրում եմ քեզ @SishoOfficial!»: Մեկ այլ երկրպագու՝ արդեն Ճապոնիայից, իր ուրախությունն է հայտնել նույն կայքում երգչուհու ձայնասկավառակը ձեռք բերելու առիթով:    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
PSY-Ի "Gangn Style" ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՄՏԵԼ Է ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

  Կորեական ռեփեր PSY  "Gangn Style"-ը մտել է YouTube-ում ամենից դիտված տեսանյութերի տասնյակում: Տեսանյութը  այնտեղ տեղադրվել է 2012 թվականի հուլիսի կեսերին և մինչ այսօր այն դիտվել է 436 մլն անգամ: "Gangn Style”-ը 8-րդ հորիզոնականում է: Այդ տեսահոլովակներից ամենատարածվածը Ջաստին Բիբերի "Baby" տեսահոլովակն է, որը դիտվել է ավելի քան 787 մլն անգամ: Հրատարակչությունը նշում է, որ PSY տեսահոլովակը առաջին երկու ամսում դիտել են 105 մլն անգամ, իսկ սեպտեմբեր ամսվա սկզբին այն դիտվել է ավելի քան 300 մլն անգամ: Սեպտեմբերի 21ն Գինեսի համաշխարհային ռեկորդների ներկայացուցիչները խոստովանել են, որ նախկինում “like”-երի քանակը խախտվել է: Իսկ սեպտեմբեր ամսվա վերջին, "Gangn Style"-ը գլխավորում էր Բրիտանական աղյուսակը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
«007 գործակալն» անցել է «Հարի Փոթերին»

  Վարձույթի հենց առաջին շաբաթվա ընթացքում «007. Կոորդինատները «Սքայֆոլ»» ֆիլմը Մեծ Բրիտանիայում սահմանեց նոր ռեկորդ՝ ըստ հավաքված գումարի։ Ինչպես ասվում է Metro-Goldwyn-Mayer Studios, EON Productions եւ Sony Pictures Entertainment ընկերությունների մամլո հաղորդագրության մեջ, այդ ընթացքում ֆիլմը հավաքել է 59,5 մլն դոլար։ Տոմսերի վաճառքից առաջացած գումարի թիվն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, որ այս ֆիլմը բոնդիանայի ամենաեկամտաբեր մասը կդառնա։ Ավելացնենք, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերթը եւ Մահվան պարգեւները. մաս 2»-ը ֆիլմը՝ տոմսերի վաճառքից առաջացած 57,6 մլն դոլարով։ Հիշեցնենք, որ «Սքայֆոլը» մեկնարկում է Հյուսիսային Ամերիկայում այս տարվա նոյեմբերի 9ն, եւ դրանից ստացված եկամուտը, հավանաբար կգերազանցի «Մահվան պարգեւների» տոմսերի վաճառքից հավաքած ընդհանուր գումարը՝ 100 մլն դոլարը։   `
Շուշան Պետրասյանը Մրոյին ուզում է դարձնել Թերլեմեզյանի տնօրեն

  Օրերս Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալվարդ Պետրոսյանի հարսը՝ Աննա Մնացականյանը: Թափուր տեղի համար մրցույթը դեռևս չի կայացել:Սակայն, մեր տեղկություններով երգչուհի ԱԺ, պատգամավոր Շուշան Պետրասյանը այդ պաշտոնում ուզում է տեսնել այլ մարդու: Նա քայլեր է ձեռնարկում, որպեսզի տնօրենի պաշտոնում հայտնվի երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:  Հիշեցնենք, որ մինչ այդ քոլեջի տնօրենի պաշտոնում շատ երկար տարիներ եղել է նախ Ալվարդ Պետրոսյանի եղբայրը՝ լուսահոգի Սամվել Պետրոսյանը, եւ ապա որդին՝ լուսահոգի Նարեկ Առուշանյանը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՍԿԱՆԴԱԼԸ

  Սկանդալների սիրահար Լեդի Գագան, ինչպես միշտ ապշեցնում է մեզ իր խենթություններով: Հետաքրքիր է, որ այս անգամ նա իր էպոտաժ վարքով հետագայում խնդիրներ չի ունեցել, և ինչպես միշտ արժանացել է համակիրների հիացմունքին: Բանը նրանում է, որ Ամստերդամում կայացած իր մենահամերգի ժամանակ, Լեդի Գագան անմիջապես բեմում մարիխուանա է ծխել, որը ստացել էր նվեր իր համակիրներից: Համերգի ընթացքում երգչուհին փոքրիկ դադար է հայտարարել, իսկ այդ ժամանակահատվածում ուսումնասիրել է իր նվերները, որոնք համակիրները բառացիորեն նետել էին բեմի վրա: Այսպիսով, Լեդի Գագան, տուփերից մեկում հայտնաբերելով մարիխուանա, մեծ ուրախությամբ բարձրաձայնել է, որ քանի որ Ամստերդամում օրենքով արտոնագրված է մարիխուանա  օգտագործումը, նա կփորձի, քանզի ցանկանում է ճշտել ''խոտն'' իրական է, թե ոչ: Փորձելով բնական պատրաստված ծխախոտը` նա նշել է, որ իրական է, բայց շատ թույլ է, որպեսզի իրեն հաճույք պարգևի: Զուգահեռ Գագայի այս կարծիքին, կարելի է ասել հակառակը, որովհետև ընդմիջումից հետո նա անընդհատ ծիծաղել է,  և անբնական տարերք է ապրել, ինչը հիմք համարելով, հանգում ենք այն երզրակացությանը, որ այնուամենայնիվ, մարիխուանան  կլանել է Լեդի Գագային: Ինչպես նաև նշենք, որ երգչուհին համերգի սկզբում ներկայացել է ողջամիտ և հավասարակշռված կերպով: Այդուհանդերձ, կարծում ենք, որ սկանդալները Լեդի Գագայի երաժշտական կարիերային հաղորդում են յուրօրինակ թրթիռ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը