Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Другое
Тип:Продам, предлагаю

Vacharvume mercury gazi kalonka

Vacharvume mercury gazi kalonka,shat lav vichakum.ogtagorcvele 1 tari,gin@ 40.000 dram.her. 094733583 010733583

Город: Ереван
Цена:  40 000 amd
Телефон: 094733583
Срок подачи: 25-10-2012
Актуальное предложение
Просмотров: 2001
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Նախորդ շաբաթվա վիտորինայի հարցերը հետևյալն էին՝ Հարց 1. Ո՞վ է եղել երգչուհի Լուսինայի հարսանյաց հանդեսի կնքամայրը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրել է Նելլի Իվանյանի պատասխանը՝ Սիրուշո: Հարց 2. Որտե՞ղ է կայանալու “Սիրո պոկեր” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Այս հարցին հնչած պատասխաններից գրեթե բոլորը ևս ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Մարինե Եղոյանի պատասխանը՝ Մոսկվա կինոթատրոն: Հարց 3. Ի՞նչ ավտոմեքենա է վարում ռաբիզ երգիչ Թաթուլ Ավոյանը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան ընտրվել է Նվարդ Տոնոյանի պատասխանը՝ MERSEDES BENZ G500 Հարց 4. Արփինե Իսրելյանը որտե՞ղ է անցկացնելու իր հարսանեկան մեղրամիսը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Լուիզա Շարաջյանի պատասխանը՝ Շարմ Էլ Շեյխ: Հարց 5. Ու՞մ երեխաների կնքամայրն ու կնքահայրն են  Անահիտ Սիմոնյանը և Հայկոն: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Քրիստինե Գրիգորյանի պատասխանը՝ Գագա Ամատունի: Հարց 6. Ի՞նչ հագուստով է վերջերս լուսանկարվել Քիմ Քարդաշյանի 56-ամյա մայրիկը: Այս հարցին ճիշտ են պատասխանել կայքի մի քանի այցելուներ, սակայն նրանցից համակարգիչը ընտրել է Մարիամ Սարգսյանի պատասխանը՝ Բիկինի: Հարց 7. Ի՞նչ է երգչուհի Pink որդու անունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նելլի Ալեքսանյանի պատասխանը՝ Վիլոու Սեյջ Հարթ: Հարց 8. Ինչպե՞ս է կոչվում Սոս Պետրոսյանի առաջին գիրքը: Մելինե Մարտիրոսյանն ընտրվեց համակարգչի կողմից՝ Հայկական Կրկես: Հարց 9. Քանի՞  թոռ ունի դերասան Վլադիմիր Կոստանյանը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան նորից ընտրվել է Նելլի Ալեքսանյանի պատասխանը՝  հինգ: Հարց 10. Ե՞րբ է տեղի ունեցել Լիլիթ Հովհաննիսյանի “Թե աղջիկ լինեիր” երգի և տեսահոլովակի պրեմիերան: Այս հարցին հնչել են բազմաթիվ պատասխաններ, սակայն ճիշտ պատասխան է ընտրվել Շողիկ Ամիրյանի պատասխանը՝  01.09.2012 Իսկ այս շաբաթվա հարցերը հեևյալն են՝ Հարց 1. <<Ռուստամ և Զոհրաբ>> ֆիլմը, ո՞ր երկրի արտադրանք է: Հարցը Հայկ Չոմոյանի կողմից է: Հարց 2. Ո՞րն է Դելոյի ամենասիրած խմիչքը և որտե՞ղ է սիրում այն խմել: Հարցը Դելոյի կողմից է: Հարց 3. Ո՞վ է Կոլյա Եղիազարյանի՝ <<Դժվար ապրուստի Ֆելոյի>>, սիրած դերասանը: Հարցը Կոլյա Եղիազարյանի կողմից է: Հարց 4. Ի՞նչ է հումորիստ Անդրանիկ Հարությունյանի (Անդոյի) դստեր անունը: Հարց 5. Ի՞նչ է Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուի անունը: Հարց 6. Ինչպե՞ս  է կոչվում Աշոտ Ադամյանի նոր փաստագրական ֆիլմը: Հարց 7. Ո՞վ է եղել Սիրուշայի “Կորցրած մեղեդի” երգի առաջին կատարողը: Հարց 8. Ե՞րբ է ծնվել երաժիշտ Կամո Սեյրանյանը: Հարց 9. Ո՞վ է Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը: Հարց 10. Ո՞ր մասնակցի հետ է վերջին անգամ հանդիպել Haytniner. կայքը: Վերոնշյալ հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Քարդաշյանին մոդել դառնալու ճանապարհին խանգարել է իր հայկական կազմվածքը

  Քարդաշյանը նշել է, որ 90-ականներին ընդունված էր, որ մոդելները պետք է «կմախքի պես նիհար լինեին»:    «Սակայն իմ հայկական արմատները թույլ չէին տալիս համապատասխանել այդ կազմվածքին»,-նշել է Քարդաշյանը The Sun հետ զրույցում:   Քիմը հավելել է, որ իր փարթամ բարեմասնությունները սկզբնական շրջանում իրեն ավելի շատ խանգարում, քան օգնում էին:   Նշենք, որ ամերիկահայ մոդելն օրերս է բոլորել իր 32 տարին:   ՝ hay   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԱՅԿ ՉՈՄՈՅԱՆ` “ՌԱՖՈՅԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ”

  “Եզրագծից այն կողմ” սերիալում Ռաֆոյի դերում հանդես եկող դերասան Հայկ Չոմոյանը ոչ մի ընդհանուր գիծ չունի իր կերտած կերպարի հետ: Ավարտելով Երգի Պետական Թատրոնը և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը` Հայկը, սակայն, երաժշտական իր գործունեությունը համարում է սիրողական: Նա չի կարծում, որ երգչի իր կարիերան կարող է մի օր դառնա  հիմնական աշխատանք: Բացի այդ, դերասանն ինքն իրեն ավելի շատ տեսնում է հենց դերասանի ոլորտում: Haytniner. այն հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում ֆիլմում իր կատարած դերի հետ կապված, Հայկն ասաց` “Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ սցենարը դեռևս ընթացքում է”: Առաջիկայում, Հայկը պատրաստվում է մասնակցել նոր, 60 սերիայից բաղկացած կոմերցիոն ֆիլմի նկարահանումներին և առաջարկության դեպքում սիրով կնկարահանվի նաև գեղարվեստական ֆիլմում:    Նյութը պատրաստեց` Գոհարիկ Հակոբջանյանը
Երգչուհի Նանան կրկին սիրահարվել է: Պրեմիերա

    ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՄ   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԴՅՈՔ ՇԱԿԻՐԱՆ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

  Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս մամալում շարունակվում են լուրեր պտտվել, որ արմատներով կոլումբիացի սիրված երգչուհի Շակիրան որդի է ունենալու: Երեխայի հայրը հայտնի ֆուտբոլիստ Պիկեն է: Հղիության վերաբերյալ լուրը բարձրաձայնել է երգչուհու հայրը: Այս նորությունը մամուլում բառացիորեն բումի է վերածվել: Կարծում ենք 35-ամյա Շակիրան ցանկանում էր գաղտնի պահել հղիությունը, սակայն նրա հայրը երևում է շտապում է պապիկ դառնալ, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցում է իր անհամբերությամբ և շտապողականությամբ: Ի դեպ օրերս մամուլում տարածվել են լուրեր, որ Շակիրան և Ժերայր Պիկեն արդեն իսկ գիտեն` երեխայի սեռը տղա է: Ինչպես նաև զույգը որոշել է իրենց առաջնեկին Ուիլչիտո անվանել: Այս ամենին զուգահեռ աստղային զույգի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանցից և ոչ մեկը` տվյալ ինֆորմացիան չի մեկնաբանելու:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Պապիկը պարում է թոռների համար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Լեդի Գագան մա՞յր կդառնա

  Աղմկոտ Լեդի Գագան, թվում է շուտով վերջնականապես կկարգվի։ Ինչպես հաղորդում է «Sun» - ը, նրա զուգընկերը, Թեյլոր Քինին, խոստովանել է, որ անհամբեր սպասում է, թե երբ իրենք ընտանիք ու երեխաներ կունենան։ Պարզվել է՝ զույգը շատ հարգալից է վերաբերվում ամուր ընտանեկան կապերին։ «Իհարկե, ես ուզում եմ, որ մայրս թոռներով զբաղվի։ Կարծում եմ, լավ հայր կլինեմ։ Պարզապես հրաշալի կլիներ», - ասում է Քինին «Sun»ն տված հարցազրույցում։ Հետաքրքիր է, որ Թեյլորի մայրը նույնպես դեմ չէ իրադարձությունների նման ընթացքին. նա ծանոթ է Գագային, նրանց հանդիպումն արյունահեղ հետեւանքներ չի ունեցել։ «Ես իրոք երջանիկ եմ։ Իմ բախտը բերել է», - ասում է Թելորը Գագայի հետ հարաբերությունների իմասին։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՔՐԻՍՏԻԱՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ԳՆԵԼ Է ՏՈՒՆ ԻՐ և ՄՈՐ ՀԱՄԱՐ

  Վերջերս լուրեր էին պտտվում, որ դերասան Ռոբերտ Փաթթինսոնը վաճառում է այն տունը, որտեղ համատեղ ապրել են ինքն ու դերասանուհի Քրիստիան Ստյուարտը, այդ ձևով ավելի ցայտուն կերպով ընդգծելով, որ իր և դավաճան Ստյուարտի հարաբերությունները վերջնականապես հասել են իրենց տրամաբանական ավարտին: Անձամբ Կրիստիանը ժամանակավոր կեցություն էր հաստատել իր նախկին ռեժիսորի տանը, որը երկար ժամանակ չէր կարող շարունակվել, և նա որոշել է հիմնական բնակության վարյ գտնել իր համար: Ի դեպ դերասանուհին որոշել է ապրել մոր հետ, որովհետև մայրը պաշտոնապես բաժանվում է հորից, իսկ այս կերպ երկու միայնակ սրտեր կապրեն միասին և կմխիթարեն միմյանց: Երեք հարկանի տունը, որտեղ նրանք ապրելու են, գտնվում է Մալիբու ծովափնյա քաղաքում, որը Քրիստիանը գնել է 4,8 մլն դոլարով: Տունը բաղկացած է հինգ սենյակներից, շրջակայքում ունի լողավազան և առանձին տնակ, որը հատուկ նախատեսված է հյուրերի համար: Տան իրավաբանակ սեփականատերը հանդիսանում է մայրը, սակայն գումարի մեծ մասը վճարել է Ստյուարտը, ով այժմ կարող իրեն է նմանատիպ ճոխություններ թույլ տալ: Երևում է աղջիկը համակերպվել է Փաթթինսոնից վերջնականպես բաժանվելու մտքի հետ. ''Տորոնտո 2012'' կինոփառատոնին նա հանդես էր եկել նոր ոճով` ստեղծելով նոր կերպար, իսկ այժմ տեղափոխվում է նոր տուն: Կարծում ենք` ոչ մի տարօրինակ բան չկա, որ 22-ամյա դերասանուհին իր կյանքը դասավորում է նորովի` հաղորդելով նրան նոր շունչ:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը