Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Компьютеры / Интернет
Тип:Продам, предлагаю

Համակարգչային ծառայություններ ձեր տանը

Windows 7 32/64, Office 2003-ի 2007-ի 2010-ի ամբողջ փաթեթը, Eng, Rus.
Windows XP SP2/SP3, Antivirus,

Նորոգում, Հզորացում,Մաքրում.

Գները մատչելի են` այցը անվճար 093-30-54-40

notebook, netbook, laptop, PC, համակարգիչ, hamagargich, komp comp computer

Город: Ереван
Цена:  3 000 amd
Телефон: 093305440
Срок подачи: 01-11-2012
Актуальное предложение
Просмотров: 1673
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Համակարգչային ծառայություններ ձեր տանը
Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Քրիսթին Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը միասին հայտնվել են MTV շոուին

    Աստղային զույգը` Քրիսթին Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը, առաջին անգամ միասին հայտնվել են հեռուստատեսային շոուին, հայտնում է VIVA-ն: Հուլիսին տեղի ունեցած սկանդալից հետո, որը տեղի էր ունեցել Քրիսթինի և ամուսնացած ռեժիսորի դավաճանության պատճառով, աստղային զույգը առաջին անգամ միասին ներկայացավ հանրությանը: Զույգը մեծ ուրախությամբ ներկայացել է MTV հեռուստաշոուին, որտեղ տեղի են ունեցել « Twilight. Saga: Dawn.» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները:   `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԴԱԼԻԹԱ. ԵՐԳՉՈՒՀԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Շուտով Հայաստանը կսկսի ընտրել Մանկական Եվրատեսիլ 2012 մեր մասնակցին: Իսկ, մինչ այդ, Մանկական Եվրատեսիլի նախորդ տարվա մեր մասնակից Դալիթան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նորանոր երգերով և տեսահոլովակներով: Երգչուհու հերթական տեսահոլովակը եթեր կհեռարձակվի այս տարվա սեպտեմբերին: Տեսահոլովակը նկրահանվել է Րաֆֆի Ալթունյանի հեղինակած “Դու չկաս” երգի հիման վրա: “Haytniner.” հետ զրույցում Դալիթան նշեց, որ տեսահոլովակը, որի ռեժիսորը Սուրեն Սարգսյանն է, հեքիաթային է լինելու: “Մինչև Եվրոպա մեկնելս նկարահանեցինք տեսահոլովակը A Company հետ համագործակցելով:”,-ասաց Դալիթան: Ինչ վերաբերում է երգչուհու հանգստին, նշենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլ 2011 մեր աստղը այն անցկացրել է Ֆրանսիայում և Իսպանիայում:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
Կռվարարներն ավելի երկար են ապրում, քան ամաչկոտ լռակյացները

  Բղավեք, անպատվեք և բռունցքով հարվածեք սեղանին, եթե բարկացած եք։ Շրջապատի մարդկանց դա դժվար թե դուր գա, սակայն, ըստ գիտնականների, բացասական հույզերի արտահայտումը կերկարացնի ձեր կյանքը, գրում է Правда-ն։   Ֆրիդրիխ Շիլլերի անվ. Ենի համալսարանի (Գերմանիա) մասնագետները պարզել են, որ մարդիկ, ովքեր չեն ամաչում արտահայտել իրենց հույզերը, ավելի երկար են ապրում, քան զուսպ մարդիկ։ Գիտնականների կարծիքով՝ բացասական հույզերը զսպելը վնասակար է առողջության համար։   Նման եզրակացություն է արվել 6 հազար կամավորների մասնակցությամբ արված ուսումնասիրության հիման վրա։ Չափել են նրանց զարկերակը և պարզել, որ այն մարդիկ, ովքեր զսպել են իրենց անհանգստությունը, այն զգալի արագացել է։ Դա հիմք է հանդիսացել ենթադրել, որ բացասական հույզերի զսպումը կարող է առաջացնել հիպերտոնիա, քաղցկեղ և այլ հիվանդություններ։   Գիտնականները համեմատել են տաքարյուն իսպանացիներին անդրդվելի բրիտանացիների հետ, որոնց համարձակորեն կարելի է անվանել հանգստության էտալոն։ Հետաքրքիր է, որ Իսպանիայի բնակիչները միջին հաշվով ապրում են 2 տարի ավել, քան Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հաջողակ մարդու 10 կանոնները

  1. Միշտ ճշմարտությունը ասե՛ք, և այդ դեպքում կարիք չի լինի ինչ-որ բան հիշել 2. Օրվա սկզբում արեք ամենադժվար և տհաճ գործերը 3. Հեռուստացույց ԵՐԲԵՔ մի՛ նայեք  4. «Շարժվե՛ք առաջ» միտքը Ձեզ շատ կօգնի 5. Գլխում մի՞տք է ծագել՝ անմիջապես գրառե՛ք 6. Ուշանալու ե՞ք: Տեղեկացրեք այդ մասին ամեն գնով 7. Մի՛ վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են Ձեզ: Նրանք չեն փոխվում: 8. Ծնողներին շատ ժամանակ տրամադրե՛ք: Այն պահը, երբ նրանք Ձեր կողքին չեն լինելու, շատ անսպասելի է գալու:  9. Քաղաքավարությունը աշխարհներ է նվաճում: Հաճախ օգտագործե՛ք: 10. Սովորե՛ք ընդունել Ձեր սխալները:    : med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջասթին Բիբերը նոր սիրավեպ է սկսել. Ֆոտո

  Մի քանի օր առաջ ամբողջ աշխարհն իմացավ երիտասարդ աստղային զույգի՝ Ջասթին Բիբերի եւ Սելենա Գոմեսի բաժանման մասին: Բոլորին հետաքրքիր էր բաժանման պատճառը, եւ լուրերից մեկն այն է, որ Ջասթինը տարվել է Victoria's Secret հրեշտակներից մեկով՝Բարբարա Պալվինով: Սակայն Ջասթինի ընկերներն ասում են, որ նա դեռ հույսեր ունի՝ հետ բերել իր նախկին աստղային ընկերուհուն, որի համար հետաձգել էր իր բոլոր գործերը, որպեսզի մեկնի Բրուկլին՝ Սելենայի հետ խոսելու:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը. ՖՈՏՈ

  Այս տարվա ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել հայտնի դերասան Չանինգ Տատումը: Այս արդյունքը գրանցվել է ըստ People ամսագրի: Այս տարի Չանինգն իր ետեւում է թողել Բրեդլի Կուպերին, ով անցյալ տարվա ամենասեքսուալ տղամարդն էր,Մետտ Դեյմոնին,Ջորջ Քլունիին: Չանինգ Տատումը նկարահանված վերջին "Սուպեր Մայք" ֆիլմում նա մերկապարողի դեր է խաղում:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անհայտ փաստեր Էլվիս Փրեսլիի մասին

  Գտնվել է լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի ասուլիսի հազվագյուտ տեսագրություն։ Դրվագները թվագրված են 1972-ով։ Արտիստի հետ այս զրույցը տեղի է ունեցել Madison Square Garden –ում նրա ելույթների շարքի առաջին համերգից առաջ։ Ըստ Chicago Sun-Times - ի, բրիտանական հյուրախաղերի մասին հարցին Փրեսլին պատասխանում է, որ կցանկանար ելույթ ունենալ օվկիանոսից այն կողմ։ «Նախկինում երբեք չեմ եղել Մեծ Բրիտանիայում։ Շատ կցանկանայի այնտեղ ելույթ ունենալ։ Արտասամանում երբեք չեմ եղել՝ չհաշված բանակում ծառայությունը», -ասում է Փրեսլին։ Ասուլիսը տեղի էր ունենում ուրբաթ երեկոներից մեկի ժամանակ։ Էլվիս Փրեսլիի հետ կադրում կարելի է տեսնել նրա հորը՝ Վերնոնա Փրեսլիին։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մեկ երեկոյի ընթացքում հավաքել է 70 հազար դոլար

  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` COAF, երեկվա նվիրատվությունների երեկոյին հավաքվել է 70 հազար դոլար, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա համանման  հավաքից: Սա Հայաստանում նվիրատվությունների արդեն երրորդ երեկոն է:   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործում է 2004 թվականից եւ Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում 15 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել: Հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ Գարո Արմենի խոսքով  հիմնադրամի դրսի նվիրատուների մեջ շատ են ոչ հայերը: «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ հիմնադրամի ամերիկյան բարերարների հետ կողք կողքի մեր աշխատանքներում ներգրավվում են հայաստանյան անհատներ որ կազմակերպություններ` աջակցելով մարդկանց, որոնք այսօր դրա կարիքն ունեն»,- ասաց Գարո Արմենը:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝