Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Медиа / Дизайн
Тип:Продам, предлагаю

3Dmax ծրագրով աշխատանք

Կատարում եմ 3Dmax ծրագրով ցանկացած աշխատանք: 091960858

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 091960858, 010420556
Срок подачи: 15-11-2012
Актуальное предложение
Просмотров: 1767
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Похожие объявления
 
 
 
 
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՆՄԱՆՎԵԼ ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

  Այսօր -ը կապ հաստատեց հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկի` Կարեն Մովսիսյանի հետ: Երգիչը երաժշտական կրթություն ստացել է Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ոկալ բաժնում: Ձայնի չափազանց նմանությունը Արամ Ասատրյանի ձայնին` շատերի մոտ շփոթություն է առաջացնում: Այն հարցին, թե արդյո՞ք արյունակցական կապ ունի երգչի հետ` Կարենը պատասխանեց,-“Ոչ մի արյունակցական կապ չունեմ Արամ Ասատրյանի հետ, պարզապես իմ լավ ընկերն է եղել”: Կարենը նշեց նաև, որ այդ նմանությունը իրեն շատ հաջողություններ է բերել, սակայն նա ոչ մի ջանք չի գործադրել նմանվելու երգչին,-“ Սա իմ ձայնն է և ես չեմ փորձել նմանակել նրան, պարզապես ձայնս շատ նման է նրա ձայնին”: Կարենը հետ խոսեց նաև իր նոր ծրագրերի մասին: Շուտով երգիչը կներկայանա նոր ալբոմով և կնկարահանի երկու նոր տեսահոլովակ: Այսօր հարսանեկան արարողություններին հայտնի երգչի հրավիրելը կարող ենք համարել թանկ հաճույք, սակայն նրանց ծառայություններից օգտվում են շատերը: Կարենը նշեց, որ ինքն էլ է հաճախ հրավիրվում երգելու հարսանեկան արարողություններին և իր մեկ կատարումը ամենաքիչն արժե` 500 ամերիկյան դոլլար: Երգիչը հետ խոսեց նաև իր անձնական ծրագրերի մասին,-“ Նոյեմբեր ամսին պատրաստվում եմ ամուսնանալ և ապագա կինս ոչ մի կապ չունի շոուբիզնեսի հետ”: Իսկ վերջում տեղեկացանք, որ Կարենի սիրելի ուտեստները շատ են, սակայն  շատ ավելի սիրում է մեր ավանդական տոլման:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
Մերլին Մոնրոն՝ Ռիհաննայի հյուրասենյակում

  Ռիհաննան իր հյուրասենյակը զարդարել է ամերիկայի բոլոր ժամանակների սեքս-սիմվոլ՝ Մերլին Մոնրոյի դիմանկարով: Դիմանկարի հեղինակն է Քլեր Մինլերը: Նկարն ամբողջությամբ զարդարված է Swarovski բյուրեղիկներով:  Նկարը կշռում է 83 կիլոգրամ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

  Մեծ ժողովրդականություն վայելող երգչուհի Աիդա Սարգսյանը նոր է վերադարձել հանգստից: Նա ընտանիքի հետ մեկնել էր Բաթումի` անցկացնելու իր ամառային հանգիստը: Վերջերս նա որպես հյուր իր մասնակցությունն է ունեցել Նյու-Յորքում կայացած մրցանակաբաշխությանը: Երգչուհին ունեցել նաև է երկու մենահամերգ Վեգասում և Սիդնեյում: Haytniner. հետ զրույցի ժամանակ Աիդա Սարգսյանը ասեց, որ ձեռք է բերել երկու նոր երգ, և մտադիր է նոր շնչով ներկայացնել այդ երգերը` արդեն տեսահոլովակների տեսքով: Մենք հաջողություն ենք մաղթում երգչուհուն իր ստեղծագործական կյանքում:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Chrome դիտարկիչը թույլ չի տա այցելել «վատ» կայքեր

  Google ընկերությունը, անհանգստանալով համացանցում երեխաների անվտանգության համար, որոշել է Chrome դիտարկիչին ավելացնել «ծնողական վերահսկողություն» գործառույթը, որի շնորհիվ ծնողները կարող են սահմանափակ իրավունքներով պրոֆիլներ հաստատել իրենց երեխաների համար:   Նոր գործառույթի մասին դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, սակայն TechCnch լրագրողները նորույթը արդեն պարզել են անմիջապես մշակողներից: Ներկա պահին Chrome օգտատերերը կարող են մի քանի պրոֆիլ ունենալ, ինչը թույլ է տալիս բրաուզերը առավելագույնս անձնական դարձնել: Այժմ յուրաքանչյուր օգտատեր կարող է ազատ փոխել իր հաշվի կարգավորումները:   Երբ նոր գործառույթը հաստատվի դիտարկիչում, հնարավոր կլինի ստեղծել սահմանափակ իրավունքներով հաշիվներ: Նման պրոֆիլների օգտատերերը «սև ցուցակի» կայքերի հասանելիություն չեն ունենա կամ կարող են այցելել միայն «սպիտակ ցուցակի» ռեսուրսներ, որոնք կկազմի ադմինիստրատոր օգտատերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երբ պարում են շները.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
“ԴԻՆԱՄՈՆ” ՄԱՐԻՊՈԼԵ ՄԵԿՆԵՑ ԱՌԱՆՑ ԲԼՈԽԻՆԻ

  Կիևի “Դինամոյի” գլխավոր մարզիչը` Օլեգ Բլոխինը, այսօր իրականացրել է երեկոյի դասընթացները, իսկ ժամը 20:00ն մայրաքաղաքային թիմը թռչել է Մարիպոլ, 13-րդ տուրում  հանդիպելու տեղի “Իլիչևեց” խմբին: Իսկ մասնագետը մնացել է Կիևում: Բլոխինը խաղին կհետևի բժիշների հսկողության ներքո և մինչև Նոր Տարի “Դինամոյի” հետ չի թռչի արտագնա խաղերի: “Դինամոյի” և “Իլիչևեց” խաղը մեկնարկել է ժամը 16:00ն Մարիպոլեյում` “Իլիչևեց” մարզադաշտում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Կանադայի վարչապետը Ջասթին Բիբերին մեդալ է հանձնել՝ հայրենիքի առաջ արժանիքների համար

  Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը ուրբաթ իր համերկրացուն և փոփ կատարող Ջասթին Բիբերին տոնական մեդալ է հանձնել, որը ձուլվել է Էլիզաբեթ II «ադամանդե հոբելյանի» կապակցությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ «Ես երջանիկ էի Բիբերին մեդալ հանձնելու համար»,- իր Twitter միկրոբլոգում գրել է Հարպերը, ում 15-ամյա որդին Բենը ընկերների հետ ներկա է գտնվել նրա համերգին։ Մրցանակաբաշխությունը կայացել է Օտտավայում միլիոնավոր դեռահասների 18-ամյա կուռք Ջասթին Բիբերի համերգից առաջ։ Էլիզաբեթ II-ը, համաձայն կանադական Սահմանադրության, հանդիսանում է նաև այս պետության ղեկավարը։ Ընդհանուր առմամբ Կանադայում ձուլվել է 60 հազար տոնական մեդալ՝ «հայրենիքի առաջ քաղաքացիների արժանիքները» նշելու համար։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՐԵԼ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻ ՀԵՏ

  Այն  փաստը, որ  Բրիթնի  Սփիրսը  պարում  է  շատ  լավ, գիտեն  բոլորը: Այդ իսկ  պատճառով  զարմանալի  չէ,  որ  նրան  հրավիրել  են Twister Dance վահանակային  խաղի  հոլովակում  նկարահանվելու  համար: Ինքը` Բրիթնին  հիացմունք  է  ապրել  թե  նկարահանումներից  և  թե  այդ  նոր  գյուտից. ″Twister Dance Remix Video″-ն  վերջապես  այստեղ  է>>: Երգչուհին  ասել  է,  որ  կրկին  սիրով  կաշխատի  այդ  թիմի  հետ: Իդեպ,  դուք  շուտով  կարող  եք  շարժվել  ոչ միայն  Բրիթնի  Սփիրսի  ,  այլ  նաև  Ուիլ  Սմիթի, երգչուհի  Կեշայի  և  այլ  հայտնիների  հետ: Տեսանյութ   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը