Добавить объявление
;;
;;
Раздел:Работа / Кулинария / Рестораны
Тип:Ищу, куплю

Խոհարարի աշխատանք

Փնտրում եմ խոհարարի աշխատանք:

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 098 58 62 08, 010 420556
Срок подачи: 10-01-2013
Актуальное предложение
Просмотров: 1772
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ՆՈՐԱԲԱՑ ԽԱՆՈՒԹ, ՈՐՏԵՂ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ՏՂԱՆԵՐ

  Ինչեր ասես, որ չեն հնարում, բարձր նորաձևության և սիրո քաղաք Փարիզում: Օրինակ, վերջերս նորաձևության հետ միավորել են հարաբերությունները և բացել են խանութ, որտեղ վաճառվում են տղամարդիկ` միայնակ աղջիկների համար: Դուք այժմ կսկսեք ծիծաղել, բայց դա այդպես է, բավական է միայն մոտենալ կախիչներին, որոնց վրա ամրացված է  պաստառ, որտեղ գրված է տեղեկություններ` վաճառվող տղայի մասին: Իսկ տղան` մի դիրքով կանգնած է ապակուց այն կողմ: Եվ այսպես, եթե դուք կատարում եք այդ դժվար ընտրությունը, սպասարկող անձնակազմը տղային տեղավորում է տուփիկի մեջ, փաթեթավորում և “ապրանքը” հանձնում տրիոջը: Իսկ գործունյա մարդկանց համար գործում է նաև առաքում: Բացի այդ, մինչ գնումներ կատարելը, հնարավորություն է տրվում լուսանկարվել կամ շփվել համակրող երիտասարդի հետ: Այս խանութի բացման գաղափարը հայտնի ֆրանսիական կայքինն է՝ AdopteUnMec, որը թարգմանաբար նշանակում է “Ընդունվում է տղաներ”: Եթե մի կողմ թողնենք այս խանութի տարօրինակ լինելը, ապա կհասկանանք, որ ամեն դեպքում, այն ինչ- որ մեկին հաստատ ձեռնտու կլինի:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
<<ԲԱՆԱԿՈՒՄ>> ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԷՄԻԼԸ ՈՉ ՄԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏ

    Այսօր կայքը կապ հաստատեց բոլորիս կողմից  սիրված «Բանակում»,  այժմ՝  «Քաղաքում» հեռուստասերիալի դերասան Էմիլ Գալստյանի հետ` նույն ինքը «Համբարձումը»: Չնայած այն հանգամանքին, որ Էմիլը փոքրնչ վատառողջ էր, այնուամենայնիվ սիրով համաձայնեց պատասխանել մեր բոլոր հարցերին: Եվ այսպես այն հարցին, թե ինչպիսին է Էմիլը առօրյա կյանքում՝ սերիալներից և թատրոններից դուրս, նա պատասխանեց, որ աշխատանքից դուրս ունի շատ այլ հետաքրքիր զբաղմունքներ: Մասնավորապես նշեց, որ  հաճախ է այցելում  տարբեր ակումբներ ու զվարճանքի կենտրոններ, այժմ էլ զբաղվում է  մի ներկայացման բեմադրմամբ, որի սցենարիստը հենց ինքն է: Մեզ նաև հետաքրքրեց, թե արդյոք Էմիլը իրեն նմանեցնում է «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներում կերտած  «Համբարձումի» կերպարին, նա պատասխանեց.-«Նման է այնքանով, որ ես եմ կերտում այդ կերպարը, այսինքն ձայնային առումով, իսկ ընդհանուր կերպարն ուղղակի կերպար է, ոչ մի նմանություն»: Էմիլը հավելեց նաև այն, որ – « դերասանական խաղի ժամանակ  մենք շատ հաճախ դիմում ենք իմպրովիզացիայի օգնությանը», որն էլ, ինչպես հասկացանք, նրանց մոտ շատ լավ է ստացվում:  Իսկ այն հարցին, թե  արդյոք կա բարեկամական կապ  «Համբարձում» և սիրված դերասան Կիմ Երիցյանի միջև, Էմիլը տվեց հետևյալ պատասխանը.-«Ո՛Չ, դա անպայման մեծ տառերով գրեք, որ չկա նման բան»: Փորձեցինք նաև տեղեկանալ Էմիլի անձնականից և պարզեցինք, որ դերասանի սիրտը դեռևս ազատ է, նա փնտրտուքի մեջ է և իր երազների թագուհուն դեռևս չի գտել: Եվ  քանի որ այսօր մեր սիրելի Երևան քաղաքի 2794-ամյակն է, դերասանը շնորհավորեց  բոլոր երևանցիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝  մաղթելով, որ մարդիկ փոխեն  իրենց վատ վերաբերմունքը միմյանց նկատմամբ, լցվեն սիրով ու հարգանքով, որովհետև միայն այդ ժամանակ մեծ բան կփոփոխվի.- «Եթե մենք մեր չափով ներդրում ունենանք, թեկուզ աղբը գցենք աղբարկղը, Երևանը ավելի կգեղեցկանա: Իսկ քանի որ Երևանը մեր «սիրտն» է, մենք ապրում ենք Երևանում, մենք էլ կգեղեցկացնենք մեր քաղաքը»: Եվ վերջում դերասանը նշեց, որ եթե հնարավորություն ունենար ինչ-որ բան փոխելու, այնպես կաներ, որ թատրոններում հանդիսատեսի պակաս չլիներ և մարդիկ կարողանային գնահատել ճիշտ արվեստը: Էմիլին մաղթելով քաջ առողջություն՝ հուսանք, որ կիրականանա նրա երազանքը: Մենք ևս, կայքի ողջ անձնակազմի անունից, շնորհավորում ենք մեր քաղաքի տարեդարձը՝  հպարտ լինելով, որ ապրում ենք նման գեղեցիկ քաղաքում, այն քաղաքում, որն ունի դարերի պատմություն և սիրտն է Հայոց աշխարհի:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը  
Ծովախոզուկը գինեսի ռեկորդակիր.

  Ծովախոզուկի 48 սանտիմետրանոց թռիչքը գրանցվել որպես ռեկորդ:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
″ՊԱՈՒԶԱ ԱՆՈՆ″ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

  Հումորի սիրահարներին, հատկապես Պ. Անոյի երկրպագուներին, ուրախացնենք, որ շուտով հեռուստաեթերից կտեսնենք սիրված դերասանուհուն: Վերջինս պատրաստել է նոր հումորային ծրագիր, որն էլ շատ շուտով կհանձնի հեռուստադիտողի դատին: -ը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Պ. Անոյի հետ. - Ինչո՞վ է զբաղված այսօր Պ. Անոն: - Մոտ 2 ամիս է հանգստանում եմ, բայց կան նաև նոր հումորային ծրագրեր: Իմ և հումորիստ Արմեն Ավետյանի նախագիծը ընթացքի մեջ է, և թե որ հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի, առայժմ պարզ չէ: Ծրագրից խոսել չեմ ցանկանում, գաղտնիք է. Շուտով կլինի եթերում: - Հեռուստատեսությունը այսօր ողողված է հումորային հաղորդումներով.  ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ  որակ ու մակարդակ են թելադրում: - Ինձ համար ամենաորակովն ու մակարդակովը ″Կարգին սերիալն″ է, կարգին տղաներն են, մի քիչ էլ ″Վիտամին ակումբը″: - Իսկ ի՞նչ կասեք սերիալների մասին: - Սերիալներին շատ լավ եմ վերաբերվում, մարդիկ զբաղվում են, և որ ամենակարևորը դերասանների համար աշխատանք կա: Երբեմն ես նույնպես նայում եմ սերիալ, այնպես որ շատ նորմալ եմ ընդունում: - Եթե առաջարկ ստանաք սերիալներում նկարահանվելու, կընդունե՞ք: - Ինչու չէ, իհարկե: Ես սերիալում նկարահանվել եմ` Քրիստ Մանարյանի ″Չորս գումարած″ սերիալում: - Ինչպե՞ս եք վերաբերվում նոր, սկսնակ դերասաններին: - Եթե շնորհալի են, ապա շատ լավ: Նույնիսկ ուրախանում եմ` տեսնելով, որ ունենք տաղանդավոր դերասաններ, բայց զայրանում եմ, երբ տեսնում եմ, ինչ որ սրճարանի աշխատողի կամ երգչի բռնել  բերել են ու նկարում են: - Հնարավո՞ր է Ձեր համագործակցությունը նոր, սկսնակ դերասանի հետ: - Իհարկե, եթե տաղանդավոր է: - Ի՞նչ կավելացնեիք: - Ցանկանում եմ միշտ լավ և շնորհալի դերասաններ լինեն, որ սերունդներին փոխարինեն:   Նյութը պատրաստեց` Մարինե Բաբայանը
ԲՈԼՈՐ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

    Ինչպես արդեն շատերին է հայտնի, Haytniner. կայքը ստեղծվել է 2010 թվականին և վերաբացվել է նորովի վերջերս: Սակայն պետք է նշել, որ այդ ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ մեր գործունեության ընթացքում: Իսկ այդ ամենին գումարվում է այն հանգամանքը, որ այսօր մի շարք կայքեր, հաղորդումներ, միջոցառման տեսակներ արվում են այնպես, ինչես անում էինք մենք ժամանակին: Եվ  վերջերս ականատես ենք այն երևույթին, թե ինչպես են մի շարք դերասաններ և երգիչներ հեռուստատեսությամբ գովազդում ինչ որ նոր բացվող ինտերնետային կայք: Ստորև ներկայացնում ենք այն տեսանյութերը, որոնք Haytniner.-ը նկարահանել է իր աշխատանքային գործունեության ընթացքում: Կարո Սարաֆյան` Տեսանյութ Էդգար Սարգսյան` Տեսանյութ Արթուր Պետրոսյան` Տեսանյութ Սլավա Սարգսյան` Տեսանյութ Արտավազդ Եղոյան` Տեսանյութ Կամո Սեյրանյան` Տեսանյութ Արա Գևորգյան` Տեսանյութ Շավարշ Գևորգյան` Տեսանյութ Հարություն Չալիկյան` Տեսանյութ Սոս Պետրոսյան` Տեսանյութ Մարինա Խաչատրյան` Տեսանյութ Դավիթ Ամալյան` Տեսանյութ Արսեն Հայրապետյան` Տեսանյութ Արմեն Պետրոսյան` Տեսանյութ Արմինե Պողոսյան` Տեսանյութ Սարգիս Մնոյան` Տեսանյութ Թաթուլ Ավոյան` Տեսանյութ Հիփսիմե Հակոբյան` Տեսանյութ Գարիկ Հովհաննիսյան` Տեսանյութ Մարտին Մկրտչյան` Տեսանյութ Գուրգեն Սարգսյան` Տեսանյութ Հայկ Ղուկասյան` Տեսանյութ Հովհաննես Բաբախանյան` Տեսանյութ Արմեն Մարգարյան` Տեսանյութ Արա Դեղտրիկյան` Տեսանյութ Արմեն Դալլաքյան` Տեսանյութ Արա Երնջակյան` Տեսանյութ Շահեն Ոսկանյան` Տեսանյութ Արծրուն Ասատրյան` Տեսանյութ Գևորգ Փահլևանյան` Տեսանյութ Հայկ Չոմոյան` Տեսանյութ Անդրանիկ Հարությունյան` Տեսանյութ Ռաֆայել Երանոսյան` Տեսանյութ Սարգիս Գրիգորյան` Տեսանյութ Աբրահամ Գասպարյան` Տեսանյութ Մագա Մարտիրոսյան` Տեսանյութ Վարդան Թադևոսյան` Տեսանյութ Աննա Խաչատրյան` Տեսանյութ Մրո`  Տեսանյութ Միհրան Ծառուկյան` Տեսանյութ Սիլվա Հակոբյան` Տեսանյութ Սուրեն Առուստամյան` Տեսանյութ Ասո` Տեսանյութ Գոռ Մարտիրոսյան` Տեսանյութ Իվան Մովսիսյան` Տեսանյութ Տեսանյութ Տեսանյութ  
ՄԻԽԱՅԻԼ ՉԻԳՈՐԻՆԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ

  Օլիմպիական եռակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Յուրի Հայրապետյանը այսօր կմասնակցեն  Սանկտ Պետերբուրգում սկսվող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարին: Իսկ  հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը 9 հնարավորինս վաստակեցին 6,5-ական միավոր և բաժանեցին 10-18-րդ տեղերը: Ավետիք Գրիգորյանի արդյունքն է 6, Յուրի Հայրապետյանինը և Արթուր Գաբրիելյանինը` 5,5-ական միավոր: 8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինը (Ռուսաստան):
ԳԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՖՖԼԵԿԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿ ԿԱՐԱՏԵԻՍՏԻ

  Ջեննիֆեր Գարները և Բեն Աֆֆլեկը իրենց ավագ դստերը ուղարկում են կարատեի դասընթացների: Դատելով լուսանկարներից` հեկտեմբերի 26ն փոքրիկ Վաիլետը անցել է նոր մակարդակի: Սրահ մտնելիս` աղջիկը սպիտակ գոտիով էր, իսկ ավելի ուշ, երբ նրա հայրը սրահից տանում էր, երեխան արդեն նարնջագույ գոտիով էր, իսկ ձեռքին էլ դիպլոմ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ջենիֆեր Լոպեսը Թուրքիայում համերգային շրջագայության է

  Աշխարհահռչակ լատինաամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այսօր վայրէջք է կատարել Ստամբուլում։ Հովանավոր ընկերության ներկայացուցիչները դիմավորել են Ջենիֆերին ու նրա ընտանիքին, ինչից հետո լուսանկարչական խցիկների ուղեկցությամբ նրանք ուղեւորվել են հյուրանոց։  Ջենիֆերը Թուրքիա է մեկնել Dance Again համաշխարհային շրջագայության շրջանակում։ Հիշեցնենք, որ  մինչեւ Թուրքիա ուղեւորվելը Ջենիֆերը համերգ էր տվել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում։    `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝