Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Компьютеры / Интернет
Тип:Продам, предлагаю

Գործող Ինտերնետ ծառայություն ՊԱՀԵՍՏ

Մանրամասների համար խնդրեմ այցելեք հետևյալ էջը.
arto8.site11.com/Warehouse/?language=am

Արտավազդ

Город: Ереван
Цена:  2 500 amd
Телефон: 37493255228
Срок подачи: 10-12-2012
Актуальное предложение
Просмотров: 1960
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Հայկական սիրո խոստովանությունները շարունակվում են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռիհանան մերկացավ

      Մինչ շատ աստղեր գլուխ էին ջարդում, թե ինչ հագնեն Հելոուինին, Ռիհանան որոշեց ցնցել հանրությանը եւ մերկանալ, միայն թե՝ տարվա «ամենասարսափելի» տոնի հաջորդ օրը։ Հանրությանը ցնցումների ենթարկելու սիրահար երգչուհին առավոտյան սոցցանցի իր էջում տեղադրել է մերկ լուսանկար, որի վրա նրա հագուստի միակ կտորը… քողն է եղել։ Ռիհանան ձեռքով թեթեւակի ծածկել է կրծքերը, ինչը, սակայն չի թաքցրել սեքս-բոմբի հաճելի կլորությունները եւ կրծքի տակ եղած դաջվածքը։ Քողը հավանաբար մնացել էր գիշերային խրախճանքից հետո։ Ինչպես հաղորդում է yahoo – ն, Ռիհանան ողջ գիշեր անց է կացրել Հոլիվուդի արեւելյան մասում գտնվող Graystone's Supper Club –ում։ «Հաջորդ առավոտ… Ողջույն նոյեմբեր», - հենց այսպիսի գրություն է եղել լուսանկարի տակ։     `       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
Ջասթին Թիմբերլեյք ու Ջեսիկա Բիլլ աստղային նորապսակ զույգը շարունակում է զարմացնել ամբողջ աշխարհին

    Ջասթին Թիմբերլեյք ու Ջեսիկա Բիլլ աստղային նորապսակ զույգը շարունակում է ամբողջ աշխարհին զարմացնել իրենց ամուսնությունով: Հոլիվուդում բոլորն ասում են, որ չէին սպասի Ջասթինից նման լուրջ քայլ, բայց արի ու տես, որ հոլիվուդցիները սխալվում էին, եւ Ջասթինը ամուսնացավ Ջեսիկայի հետ` ավելին, այդ ամենն ամրապնդեց ճոխ հարսանեկան արարողությունով: Այժմ հերթը Ջեսիկայինն է: Նրա քայլը հոլիվուդին շատ սպասեցնել չտվեց. Ջեսիկան փոխել է ազգանունը, եւ դարձել Ջեսիկա Թիմբերլեյք: «Այո, ես փոխել եմ ազգանունս եւ արդեն պաշտոնապես Ջեսիկա Թիմբերլեյք եմ, բայց ընկերական շրջապատում ինձ դեռ Բիլլ են դիմում»,- հարցազրույցներից մեկում ասել է Ջեսիկան: Նոր կյանք, նոր ազգանուն, մեզ միայն մնում է եւս մեկ անգամ շնորհավորել նորաստեղծ Թիմբերլեյքների ընտանիքին:     `zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԴՐԻՈՒ ԲԵՐՐԻՄՈՐԻ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՆՀԱՅՏ Է ԴԱՐՁԵԼ

  Հայտնի դերասանուհի Դրիու Բերրիմորը իր ամուսնու`Ուիլլ Կոպելմանի հետ  հանգստյան օրերին այցելել է տարբեր խանութներ: Կինոաստղին լուսանկարել են Հոլլիվուդում: Նա կրել է մոդայիկ սրտաձև արևային ակնոց, ամառային հասարակ սարաֆան, որը լիովին ըդգծել է դերասանուհու արդեն իսկ ակնհայտ դարձած հղիությունը, և ամառային կոշիկներ: Դրիուի ամուսինը մի քայլ անգամ չի հեռացել իր սիրելի հղի կնոջ կողքից և կատարել է նրա բոլոր ցանկությունները: Ի դեպ օրերս իր հղիությամբ հպարտացել էր նաև մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն`ցուցադրված նկարներում ավելի արհատահատիչ կերպով ընդգծելով այն` հասարակ հագուկապով և ուղղակի հավաքված մազերով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
2012 ամենաշահութաբեր ֆիլմերը

    Ստորև ներկայացնում եմ ձեզ 2012 ամենաշահութաբեր ֆիլմերի հնգյակը: Չնայած տարին դեռ չի ավարտվել, սակայն մասնագետներն արդեն հասցրել են հաշվել 2012 կինոբյուջեն:   5. Եվ այսպես լավագույն հնգյակը բացում է Մադագասկար 3-ը, 718.900.262  դոլլար համաշխարհային ցուցադրումից:   4. Նոր սարդ մարդը:     752.215.857 դոլլար:   3. Սառցե դարաշրջան 4:     867.094.063  դոլլար   2. Սև ասպետը. լեգենդի վերածնունդը     1.077.204.558 դոլլար   1. Իսկ առաջին հորիզոնականում է բազմաթիվ դրական արձագանքների արժանացած, և իմ կողմից էլ առանձնահատուկ սիրված, ժանրի մեջ շեդևր համարվող "Վրիժառուները" ֆիլմը: 1.511.757.910 դոլլար համաշխարհային ցուցադրումից:   ՝ http://pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աշխարհի ամենամեծ զբոսանավը.

  «Օազիսը» աշխարհի ամենամեծ զբոսանավն է, որը 5 անգամ մեծ է «Տիտանիկից», ունի 21 լողավազան, 25 ռեստորան և նույնիսկ իսկական այգի:  «Օազիսի» յուրաքանչյուր 7 օրյա շրջագայությանը մասնակցում են ավելի քան 5.400 այցելու, որոնց սպասարկման համար աշխատում է 2.200 հոգանոց անձնակազմ:  Սիրով ներկայացնում ենք ձեզ մարդկային ինժիներական մտքի այս հերթական հաղթանակի մասին պատմող տեսանյութը:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  Վերջին օրերին, հաղորդումներից մեկի ժամանակ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիներից մեկը` Նարեկ Բավեյանը, խոստովանել է, որ իր երկու երգը նման է Աշերի երգին: Այդ մասին վերջերը խոսում էին բոլորը: Նարեկն ասել է հետևյալը,- “Ես նախապես լսել էի այս երգը, բայց դա չէր նշանակում, որ պետք է դուրս գայի ու հայտարարեի, որ ներկայացնում եմ երգ, որը կարծում եմ նման է Աշերի երգին”: Հուսանք` կգա մի օր, որ մենք կներկայացնենք միայն մեր ստեղծագործությունները, ոչ թե ”կթխենք” արտասահմանցի երգիչներից: 
ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ”ԱՉՔՍ ՏԵՍՆԻ, ՁԵՌՔՍ ՇՈՇԱՓԻ”

  “Լևոն Մուրադյանը երբեք չի ծերանա, գուցե տարիքը բարձրանա, սակայն նա միշտ երիտասարդ է մնալու”: Ահա այսպես հետ զրույցը սկսեց հայտնի դերասան, հումորիստ, երգիծաբան Լևոն Մուրադյանը: Դերասանը այժմ զբաղված է նոր` ”Քաղաքում” հումորային հեռուստասերիալի նկարահանումներով, որը “Բանակում” հեռուստասերիալի շարունակությունն է, սակայն այժմ արդեն զիվորները ներկայանում են քաղաքացիական կյանքում: Լևոն Մուրադյանը հեռուստասերիալում հանդես է գալիս, որպես “Մխոյի” հարուստ հայրիկ, ինչպես նշեց հումորիստը`”ատեցնյակ”: Իր հաջողության գրավականը դերասանը համարում է հետևյալը`  “Հայտնվել ճիշտ պահին` ճիշտ տեղում. աչքս տեսնի, ձեռքս շոշափի”,-ծիծաղով նշեց Լևոն Մուրադյանը: Դերասանը իրեն համարում է երջանիկ մարդ` ունի լավ ընտնիք, սիրած կին, հրաշք բալիկներ և սիրելի մասնագիտություն: Այն հարցին, թե արդյո՞ք իր երեխաները կշարունակեն հայրիկի գործը` դերասանը պատասխանեց,- երեխաներս դեռ փոքր են, տղաս 13 տարեկան է, իսկ աղջիկս` 5, սակայն կարծում եմ կշարունակեն իմ գործը”: Թատերական աշխարհում դերասանը իր բեմադրած ամենաճիշտ և հետաքրքիր  գործը համարում է “Պաղտասար Աղպար”-ը: Իսկ, թե ո՞ր աշխարն է իրեն ավելի հոգեհարազատ` թատրոնը, թե՝ կինոն, դերասանը պատասխանեց,- Ինձ հոգեհարազատ է և՛ կինոն, և՛ թատրոնը. նայած, թե այդ պահին որտեղ եմ նկարահանվում: Տվյալ դեպքում ինձ հոգեհարազատ է սերիալը, որովհետև այժմ նկարահանվում եմ հեռուստասերիալում”:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը