Добавить объявление
;;
mercurial.com.ua бутсы в ассортименте купить футзалки Киев футзалки продаем самые удобные;;
Отправить письмо администратору

Ф.И.О.*:
E-mail*:
Телефон:
Информация объявления*:
 
*— поля, обязательные для заполнения
;|
Бесплатная торговая площадка Армении
Իսկ դուք տեսե՞լ եք Սելենա Գոմեսին կիսամերկ. ՖՈՏՈ

    20-ամյա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը խելքահան է անում իր կիսամերկ լուսանկարներով:Հիշեցնենք, որ Ջասթին և Սելենա զույգը  համարվում է " ԴԻՍՆԵՅ ԶՈՒՅԳ": Այդքան էլ երկար ժամանակ չէ, ինչ նրանք հանդիպում են, սակայն երբևէ նրանց առանձին չես տեսնի:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Երգչուհի Ռիհաննան մերկացել է. Ֆոտո

      Ամերիկյան R&p;B եւ փոփ-երգչուհի Ռիհանան մերկացել է։ Բարբադոսյան գեղեցկուհին դարձել է GQ տղամարդկանց ամսագրի դեկտեմբերյան համարի դեմքը։ Աղջիկը պարբերականի շապիկին հայտնվել է մերկ՝ ինտիմ մասերը ծածկելով ձեռքերով եւ կարճ կաշվե բաճկոնով։ Eonline մեկնաբանությամբ՝ լուսանկարը միաժամանակ թե՛ հանդուգն է, թե՛ ողջամիտ։ Ի դեպ, դրանում ցուցադրվել են երգչուհու դաջվածքները։ Լուսանկարից Ռիհանան գոհ է եւ տեղադրել է այն սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ V Magazine ամսագրի բաց ֆոտոսեսիային թոփ-մոդել Քեյթ Մոսը եւ Ռիհանան ամաչել են մասնակցել։ Լուսանկարները նման են լեսբիական սիրո հիմնի, որտեղ Ռիհանան ու Քեյթ Մոսը ոչ միայն գրկախառնվում են, այլեւ միմյանց փոխարինում են տիրուհու եւ խոնարհ աղախնի դերերում։   `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝                   
ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. “ՎԵՐԵՎ ՆԱՅԻՐ”-ՇՈՒՏՈՎ

  Տարվա լավագույն երգչուհի, գեղեցկուհի, հրաշալի ձայնի և տաղանդի տեր, երգչուհի Սոնա  Շահգելդյանը շուտով հանրությանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարվել է “Վերև նայիր” երգի հիման վրա: Խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը` Արսեն Գրիգորյանը: “Լինելու է շատ հետաքրքիր տեսահոլովակ, շատ լավ երգ: Երգը զետեղված է նաև իմ ձայնասկավառակում: Ընդհանուր առմամբ սիրո մասին է, բայց ոչ ստանդարտ սիրո, ավելի շատ բնության հետ համատեղված”  Haytniner. հետ զրույցում նշեց երգչուհին: Իսկ այն հարցին, թե սպասվում է դուետ, Սոնան պատասխանեց. “Այո, սպասվում է: Այս անգամ կլինի ժանրային փոփոխություն: Արդեն դուետ ենք ձայնագրել Երգիչ Սևակ Ամրոյանի հետ: Երգելու ցանկությունը եղել է և′ իմը, և′ իրենը: Հետաքրքիր է ստացվել: Ես իմ դերում եմ, ինքն` իր: Հնարավոր է լինի տեսահոլովակ: Երգը նոր չէ, ժողովրդական գեղեցիկ երգ է”: Ինչպես գիտենք Սոնա Շահգելդյանը 2010 թվականի “Նոր ալիք” երգի մցույթի հաղթողն է: Մեզ հետաքրքրում էր, թե հնարավոր է նրան տեսնենք “Եվրատեսիլ” երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին. “Եթե ստանամ առաջարկ և իմանամ, որ հաստատ ես կգնամ, ապա կհամաձայնեմ, իսկ եթե ուղղակի մասնակցեմ նախընտրական փուլին, ապա` ոչ”:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
ԴԻՆԱ ԱԿՈՊՈՎՆԱՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒ՞Մ

  Երևան հեռուստաընկերության ամենավառ դեմքը` Դինա Ակոպովնան բազմաթիվ նորություններ ունի իր մասնագիտական կյանքում: «Օրը ցերեկով» հաղորդման հաղորդավարուհի և «Մեր հիթերը» նախագծի հեղինակ և պրոդյուսեր Դինան պատրաստվում է եթեր հեռարձակել իր նոր հաղորդաշարը: Haytniner. հետ զրույցում Դինան չցանկացավ բացահայտել նոր նախագծի գաղտնիքները, սակայն նշեց, որ այն անմիջական կապ է ունենալու պետական այրերի և քաղաքական գործիչների հետ: Հակիրճ հաղորդումը կարելի է ներկայացնել` որպես հարցազրույց առանց փողկապի:  Բացի այդ, հեռուստադիտողին քաջ հայտնի և սիրելի «Օրը ցերեկով» հաղորդումը այս տարի նշում է իր ստեղծման 3 ամյակը: «Ժպիտ» ակումբի հետ համատեղ  հոկտեմբերի սկզբին 40 համարից բաղկացած համերգ տեղի կունենա` նվիրված նախագծի հոբելյանին: Հեռուստադիտողները նույնպես հնարավորություն կունենան ներկա գտնվել համերգին:  Եվս մեկ ուրախալի լուր Դինա Ակոպովնայից. շատ շուտով տեղի կունենա «Մեր Հիթերը» հաղորդման մրցանակաբաշխություն: Դե ինչ, սպասենք նորանոր մանրամասների Դինա Ակոպովնայի նախագծերից:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

  Էվելին Բլեդանսի երկրորդ որդին Սեմյոն Սեմինն է, և քչերին է հայտնի, որ դերասանուհին ունի նաև ավագ որդի` Իսրայելի հայտնի բիզնեսմենի հետ ամուսնությունից: 18-ամյա որդին հրաժարվում է շփվել մոր հետ: Նրա խնամքով զբաղվել են տատիկն ու պապիկը: Այն ժամանակ դերասանուհին ամբողջությամբ տարված էր իր կարիերայով: Իսկ հետո ամուսինը տղայի հետ տեղափոխվել է Իսրայել, իսկ դերասանուհին մնացել է Մոսկվայում: Մայրական զգացմունքներն այն ժամանակ բացակայում էր և երեխան մեծացավ առանց մոր խնամքի:  Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ տղան` Նիկոլայը, հասկացավ, որ մայրը հրաժարվել է իրենից: Նա չէր ցանկանում շփվել մոր հետ, իսկ երբ մայրն ամուսնացավ` ընդհանրապես հրաժարվեց մորից: Դերասանուհին գտնում է, որ տղայի վերաբերմունքի պատճառը տատիկը, պապիկն ու նախկին ամուսինն են: Սակայն դերասանուհին հույս ունի, որ մի օր տղան, ով արդեն 18 տարեկան է, կզգա իր սերը և իրենց հարաբերությունները կբարելավվի:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ի՞նչ ակնկալել Օձի տարուց

  2013 թվականը սարերի ետևում չէ:   Շուտով մենք հրաժեշտ կտանք 2012 թվականին և կդիմավորենք նոր 2013 թվականը, որը համարվում է Սև օձի տարի:   Կարելի է ասել՝ եկել է կյանքը հիմնովին փոխելու ժամանակը. ազատվեք Ձեր հին «կաշվից» և ամեն ինչ սկսեք նոր էջից: 2013 թվականը Ձեզ բազմաթիվ անսպասելի փոփոխություններ կբերի, ուստի մի՛ փորձեք կայունություն մտցնել Ձեր կյանքում: Ընդհակառակը՝ եղեք նախաձեռնող՝  մշակելով հետաքրքիր ծրագրեր հետագա անելիքներում:   Օձը սիրում է երբ մարդիկ նպատակասլաց են, ուստի նրանք ավելի մեծ հնարավորորություններ ունեն հասնելու մեծ հաջողությունների գալիք տարում:   Օձի տարին խելամիտ և ռացիոնալ որոշումներ կայացնելու տարի է: Եկող տարին կարելի է համարել ընտանեկան կայունության լավագույն ժամանակահատված, որի ընթացքում կլուծվեն ավելի վաղ ծագած բոլոր անախորժությունները:   Օձի տարում ծնված երեխաները կլինեն շատ երջանիկ և բախտավոր: Կունենան մեծ տաղանդ, բայց, միևնույն ժամանակ, կլինեն ամբիցիոզ:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Պրեմիերա.Գարիկ Պապոյան եւ Նարինե Դովլաթյան "Opposite Things"

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սինգապուրում տաքսու վարորդը ուղևորներին է վերադարձրել նրանց մոռացած 900 հազ. դոլարը

  Սինգապուրյան տաքսիստը Թայլանդի զբոսաշրջիկ ընտանեկան զույգին վերադարձրել է նրանց կողմից ավտոմեքենայի մեջ մոռացված գումարը,- հաղորդում է France-Presse-ը:   Գործակալության տեղեկություններով՝ տաքսիստի հայտնաբերած տուփում գրեթե 900 հազ. դոլար է եղել:    Ըստ վարորդի խոսքերի՝ ինքը հայտնաբերել է տուփը այն բանից հետո, երբ զույգը իջել է առևտրի կենտրոնի մոտ: Նա նայել է տոպրակի մեջ և այնտեղ գումար տեսել: Այնուհետև գնացել է այն գրասենյակ, որտեղ աշխատում է և տնօրենին հայտնել է գտածի մասին:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝