Добавить объявление
;;
;;

Как сделать объявление заметнее?

Вы можете повысить эффективность своего объявления двумя способами:

Изменить статус объявления можно с помощью различных платежных систем.

;|
Бесплатная торговая площадка Армении
Մարիաննա Հովհաննիսյան Պրեմիերա. ՔԵԶ

    Քեզ   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ԿՈՄԲԻՆԻԶՈՆՈՎ

    Անսահմանափակ տաղանդավոր անձնավորություն, պարուհի, երգչուհի, դերասանուհի, դիզայներ և հաջողակ բիզնես լեդի, 43-ամյա Ջենիֆեր Լոպեսի ծնողները չափազանց խիստ են եղել աղջկա նկատմամբ և աշխատել են նրան հեռու պահել ամերիկյան փողոցային կյանքից: Ջենիֆերը կրթություն է ստացել աղջիկների դպրոցում և իրեն նվիրել արվեստին: Լոպեսը կյանքի դաժան դպրոց անցնելուց հետո հասել է նրան, ինչի մասին երազել էր: Վերջերս, Ջենիֆերը բեմ է բարձրացել  թափանցիք շլացուցիչ կոմբինիզոնով: Իր համերգին, որը կայացել էր Մադրիդում, Ջենիֆերը շատ լավ էր զգում: Այնուամենայնիվ, իր պարային շոուն և ոկալային տվյալները մղվեցին երկրորդ պլան, երբ Լոպեսը հայտնվեց բեմում: Իր պիջակը երգչուհին հատուկ խնամքով էր պատրաստել համերգի համար և զուր չէր: Զգեստները` ոչ միայն ընդգծում էին Ջենիֆերի գեղեցիկ կազմվածքը, այլ նաև համերգին տալիս էին սեքսուալություն: Հիշեցնենք, որ Ջենիֆերը հանդիպում է պարող Կասմեր Սմարթի հետ և բեմ էր բարձրացել մատին` փոքրիկ ադամանդե մատանիով:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Մերլին Մոնրոյի լուսանկարը վաճառվել է 16 հազար դոլարով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Dom Aukcyjny Desa Unicum աճուրդների  տունը 750 հազար դոլարով վաճառել է 230 լուսանկարների հավաքածու, որոնց մեջ եղել են Մերլին Մոնրոյի եւ այլ հայտնիների լուսանկարներ: Բոլոր նկարների հեղինակը Հոլիվուդի աստղերին լուսանկարած հայտնի մասնագետ Միլթոն Գրինն է: Հավաքածուից ամենաթանկը` 16 հազար դոլար, վաճառվել է Մերլին Մոնրոյի ծովափնյա սեւ-սպիտակ լուսանկարներից մեկը: Ժամանակին լուրեր կան թե Մոնրոն եւ Գրինը սիրավեպ են ունեցել: Աճուրդին մասնակցել է աստղերի մոտ 600 սիրահար-երկրպագու: Վաճառվել են Լայզա Մինելիի, Մարլեն Դիտրիխի, Գրեյս Կելլիի եւ այլ հայտնիների լուսանկարներ:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Երբեք մի հանձնվեք.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կանդելակին պատմել է Սահակաշվիլիի VIP հանգստի մասին

  Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ասել է, որ Վրաստանի նախագահի աշխատակազմն իրեն ոչ հավաստի տեղեկատվություն է տրամադրել: «Ինձ ասացին, որ նա Մերանոյում հանգստացել է մեկ օր եւ իր հաշվին: Խաբելը լավ բան չէ, նա այնտեղ մնացել է 3 օր», – նոյեմբերի 22ն իր Twitter-ում գրել է Կանդելակին: Իր  «Կենդանի մատյանում» նոյեմբերի 20ն հաղորդավարուհին գրել է, որ օրերս Սահակաշվիլիին «տեսել են նորաոճ «Էսփաս Անրի Շենո» առողջարանում, որը գտնվում է իտալական գեղատեսիլ Մերանո քաղաքում: Կանդելակիի խոսքով՝ այդ վայրում «սովորաբար հանգստանում է Ուկրաինայի իշխող վերնախավը, նաեւ՝ Դիեգո Մարադոնան»: Գրառումն ուղեկցվել է հանգստացող նախագահի մի քանի լուսանկարներով: «Նախագահն առողջարանում ընդհանուր առմամբ մեկ շաբաթ է անցկացրել, ուրվագծվում է հետեւյալ գումարը. 1350 եվրո × 7 օր + 2860 եվրո = 12 310 եվրո», – գրել է հաղորդավարուհին: Այդ գումարին նա հավելել է 2520 եվրոյի այլ ծախսեր եւ մասնավոր ինքնաթիռով Թբիլիսի-Մերանո թռիչքը՝ 100 հազար դոլար արժողությամբ:  «Չհաշված բարձրակարգ ռեստորանները»,- նշել է նա: Հեռուստահաղորդավարուհին հավելել է, որ «նշված գումարները համեմատելի չեն նախագահի համեստ եկամտին»: «2012 թ. հայտարարագրից հետեւում է, որ Միխայիլ Սահակաշվիլիի եկամուտը կազմում է ամսական  4720 լարի, այսինքն` 90 հազար ռուբլի», – գրել է Կանդելակին եւ ընդգծել, որ «մեր VIP-հանգստացողը  ծախսել է իր կես տարվա աշխատավարձը»,- մեջբերում է KM.RU-ն: Ըստ Կանդելակիի` Սահակաշվիլին Մերանոյում առաջին անգամ չէր հանգստանում: «Դա նրա միակ սիրելի վայրը չէ, օրինակ, նախագահը հաճախ է լինում Բաթումում, որտեղ սկզբում բախտը փորձում է խաղատներում, որոնցով հեղեղել է քաղաքը, իսկ հետո ուկրաինացի երգչուհիների հետ հաճելի ժամանակ է անցկացնում շքեղ հյուրանոցներում», – վստահեցնում է հեռուստահաղորդավարուհին, գրում է «dni.»-ն: Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն հաստատել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բուժզննում է անցել Իտալիայում` «Էսփաս Անրի Շենո» առողջարանում: «Վրաստանի նախագահը Իտալիայի առողջարանում է եղել նոյեմբերի 15ն` Բրյուսելից հետդարձի ճանապարհին: Նախագահն ամեն տարի հետազոտվում է, եւ դա նույնպես նախատեսված հետազոտում է եղել: Ցանկանում եմ հավելել, որ նախագահն առողջ է: Նա այնտեղ մնացել է  մեկ օր: Պետբյուջեից չի ծախսվել ոչ մի թեթրի. նախագահը ծասել է իր սեփական փողերը», - հայտարարել է Մանջգալաձեն, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՎՐԻԼ ԼԱՎԻՆԸ «ՀՊԱՐՏԱՑԵԼ Է» ԻՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԱՏԱՆԻՈՎ

  Չեդ Կրիուգեռ և Ավրիլ Լավին ապագա ամուսնական զույգը հայտնվել է ˝HELLO˝ ամսագրի առաջին էջին: Լուսանկարում Չեդը գրկել է իր սիրելիին, իսկ Ավրիլը մեծ խանդավառությամբ ցուցադրում է իր ադամանդե մատանին: Հուսանք, որ զույգը ամուսնության հարցը երկար չի ձգձգի և հանրությանը շուտով կներկայացնի հարսանեկան լուսանկարները:  Կրիուգեռի համար այն կլինի առաջին ամուսնությունը, իսկ երգչուհին խորանին ընդառաջ կգնա երկրորդ անգամ: Ավրիլ Լավինը ամուսնացած է եղել գծագրիչ  Sum 41 հետ: Զույգը բաժանվել է 2009 թվականին: Ի դեպ Չեդն ու Ավրիլը նշել են, որ միմյանց հետ մեծ հույսեր են կապում և պատրաստվում են կյանքի մնացած օրերն անցկացնել միասին` պարուրված սիրով, ջերմությամբ և ընտանեկան խաղաղությամբ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Հարիսոն Ֆորդը պատրաստ է նկարահանվել «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմում

    Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին նկարահանվել հանրահայտ «Աստղային պատերազմներ» նոր՝ 7-րդ ֆիլմում, որի էկրանավորման իրավունքը պատկանում է Disney ընկերությանը։ 70-ամյա Ֆորդը նշել է, որ ինքն անչափ երջանիկ է կրկին նկարահանման հրապարակում հայտնվել իր ընկերների՝ Մարկ Համիլի և Քերի Ֆիշերի հետ, որոնց հետ արդեն խաղացել է «Աստղային պատերազմներ» նախկին ֆիլմերում։ 1977թ.ն նկարահանված ֆիլմում Ֆորդի խուլիգանական կերպարը՝ Հան Սոլոն, ըստ սցենարի, պետք է մահանար, սակայն հաշվի առնելով, թե այդ կերպարը որքան սիրված էր հանդիսատեսի կողմից, նրան հաջողվեց խուսափել «մահից»։ «Աստղային պատերազմներ» 7-րդ ֆիլմն էկրան կբարձրանա 2015 թ.ն։     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆ. 'ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔՈՂԱՐԿԵԼ ՀՈՒՅԶԵՐՍ'

  Hajtniner.  կայքը զրուցեց սիրված սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ: Ունեցանք հաճելի զրույց, որի ընթացքում սպորտային մեկնաբանն ինչպես յուրաքանչյուր մեկնաբանման ժամանակ, այս անգամ ևս մեզ փոխանցեց դրական լիցքերի մեծ պաշար: Ինչպես միշտ` այս տարին ևս Կարեն Գիլոյանի համար հագեցած ու ծանրաբեռնված է եղել և նա, թոթափվելով առօրյա հոգսերից, հանգստացել  է Բուլղարիայի ծովափնյա քաղաքներից մեկում: Նա արտահայտվեց այս կերպ.- Հանգստացել եմ շատ լավ և ինչպես միշտ վերադարձել եմ հայրենիք դրական տրամադրվածությամբ: Եվ շարունակելով խոսքը մանրամասնեց, որ անհամբերությամբ սպասում էր այս տարվա սեմտեմբերի 1ն, քանզի այս տարի նրա որդին ընդունվել էր Ֆիզմաթ դպրոց: Բոլորս էլ  նկատել ենք, որ Կարեն Գիլոյանը, ոչ միայն իրեն հարիր կերպով մեկնաբանում է սպորտային իրադարձությունները, այլ նաև ամեն անգամ յուրովի է ապրում հայ մարզիների յուրաքանրյուր հաղթանակած պահը: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսին էին նրա հույզերը այս տարվա Օլիմպիական խաղերի ընթացքում:- Մեկ անգամ ևս մեծ խանդաղատանքով կարող եմ նշել մեր հայ մարզիկների` Հռիփսիմե Խուրշուդյանի, Արթուրի և Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակների մասին, որոնց ժամանակ դրական հույզերի տեղատարափ սկսվեց շրջապատում: Ինչպես նաև նշեմ, որ ուրախացել եմ հայ մարզիկների այլ հաղթանակներով, բայց նշանակալից և քմահաճ էին վերոնշյալները: Haytniner. կայքին նաև հետաքրքրում էր` արդյոք սպասվում էին անակնկալ նորություններ և փոփոխություններ կապված Կարեն Գիլոյանի ծավալած աշխատանքային գոծունեության հետ:- Կարծում եմ առաջիկայում ամեն ինչ կլինի սովորականի պես լավ, ամեն բան կընթանա հարթ, կընթանա իր հունով, սակայն ցանկություն ունեմ անձնական բիզնես սկսել. ժամանակն է փող աշխատել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը