Добавить объявление
;;
;;
Найденные объявления рубрики «Все рубрики» 

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
Սպեցէֆեկներ (արհեստական ձյուն, կրակ, ծուխ կոնֆիտիներ)

Սպեցէֆեկներ (արհեստական ձյուն, կրակ, ծուխ կոնֆիտիներ)

договорная
Услуги /
Другое
Պրոֆեսիոնալ ձայնային տեխնիկա

Պրոֆեսիոնալ ձայնային տեխնիկա

договорная
Услуги /
Другое
Լուսային սարքաորումներ

Լուսային սարքաորումներ

договорная
Услуги /
Другое
CANR CUX, HRAVARUTYUN

CANR CUX, HRAVARUTYUN

договорная
Услуги /
Другое
ՀԾ-Հաշվապահ ծրագրի ներդրում, հաշվապահության ավտոմատացում

ՀԾ-Հաշվապահ ծրագրի ներդրում, հաշվապահության ավտոմատացում

договорная
Услуги /
Другое
Kursayinner

Kursayinner

amd
 3 000
Услуги /
Другое
Vacharvume mercury gazi kalonka

Vacharvume mercury gazi kalonka

amd
 40 000
Услуги /
Другое
Vacharvume vararan

Vacharvume vararan

amd
 25 000
Услуги /
Другое
Yndunum em furshetneri patverner tarber xnjuyqneri hamar

Yndunum em furshetneri patverner tarber xnjuyqneri hamar

amd
 20
Услуги /
Другое
Подготовка к тестам SSAT, ISEE, GED курс с репетитором из США

Подготовка к тестам SSAT, ISEE, GED курс с репетитором из...

amd
 1 000
Услуги /
Другое

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1 2 3

;|
Бесплатная торговая площадка Армении
5 խորհուրդ աշխարհի ամենաերկար ամուսնական կյանքով ապրած զույգից

  107-ամյա Կարամն ու նրա կինը՝ 100-ամյա Կատարի Չանդը միասին են արդեն շուրջ 87 տարի: Իրենց համատեղ կյանքի ընթացքում հնդիկ զույգը ունեցել է 8 երեխա և 28 թոռ։ «Վերջին 50 տարիների ընթացքում մենք իրարից չենք բաժանվել և ամենուր գնում ենք միասին»,-ասել է Կատարին։ Ամենաերկար տարիների ամուսնական  կյանքով ապրող զույգը որոշել է մի քանի արժեքավոր խորհուրդներ տալ երիտասարդներին ու բացահայտել  իրենց երկարատև միասնության «գաղտնիքները». 1.Հավատարիմ եղե՛ք իրար: 2.Հնարավորինս խնամե՛ք մեկդ մյուսին: 3.Եղեք հանդուրժող իրար նկատմամբ: 4.Լսեք մեկդ մյուսի խորհուրդները: 5.Մշտապես հետևեք սոցիալական և կրոնական արժեքներին:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մեսին շրջանցեց Պելեի ռեկորդը

    Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ`Պրիմերայի 11-րդ տուրում կայացած «Մալյորկայի» հետ խաղում: Նա 2012 թվականի ընթացքում խփեց  իր 75-րդ ու 76-րդ գոլերը: Մեսին, փաստորեն, գերազանցեց Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեի ցուցանիշը: Հիշցնենք, որ 1958 թվականին բրազիացին խփել էր 75 գնդակ:     ՝ hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Նախորդ շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում:

  Եվ այսպես, նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հեևյալն էին՝ Հարց 1. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասանուհի Գալյա Նովենցը: Այս հարցին ճիշտ պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է՝ Երևանում, 1937 թականի հուլիսի 1: Հարց 2. Ե՞րբ է ծնվել դերասան Խորեն Աբրահամյանը: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Անի Ահարոնյանի պատասխանը՝ 1930 թվականի ապրիլի 1: Հարց 3. Ո՞վ է Սոֆի Մխեյանի <<Հայաստանի երգը>> տեսահոլովակի ռեժիսորը:   Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Գրետա Անաստասյանի պատասխանը՝ Արեն Բայադյան: Հարց 4. Ովքե՞ր են դերասան և երգիչ Արման Նշանյանի ծնողները: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Լուսինե Հովհաննիսյանի պատասխանը՝ դերասան Ժան-Պիեր Նշանյան և դերասանուհի Շաքե Թուխմանյան: Հարց 5. Հ2 հեռուստատեսությամբ ի՞նչ հաղորդում է վարել Աբել Աբելյանը և ե՞րբ: Այս հարցին ոչ մի պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է՝ 2005թ. «Հ2» հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը: Հարց 6. Ի՞նչ է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդու անունը և ի՞նչ մասնագիտություն ունի: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Արմինե Չիբուխչյանի պատասխանը՝ Արայիկ Բաբաջանյան՝ դերասան, երգիչ: Հարց 7. Ե՞րբ է մահացել պարուսույց Մագան՝ Մարիամ Գևորգյանը: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Անի Ենգոյանի պատասխանը՝ 2012 թվականի հունիսի 13: Հարց 8. Ե՞րբ է ստեղծվել www. ինտերնետային կայքը: Այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է 2010 թվականի նոյեմբերի 1: Հարց 9. Ե՞րբ է ծնվել Արթուր Մեսչյանը: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Իրինա Պետրոսյանի պատասխանը՝ 1949 թվականի մարտի 3ն: Հարց 10. Ի՞նչ է Արթուր Աբրահամի մարզչի անունը: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Անի Ենգոյանի պատասխանը՝ Ուլի Վեգներ:   Այս շաբաթվա ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ հարցերը հետևյալն են՝   Հարց 1. Ո՞վ է Մոսկվայի Դրամատիկական Թատրոնի ղեկավարը: Հարց 2. Ո՞ր բարձրագույն հաստատությունում է սովորել դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը և երբ: Հարց 3. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը: Հարց 4. Ե՞րբ է ծնվել դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Հարց 5. Ի՞նչ է դերասան Հովհաննես Բաբախանյանի տիկնոջ անունը և ի՞նչ մասնագիտություն ունի: Հարց 6. Ի՞նչ է Եվա Ռիվասի անուն ազգանունը: Հարց 7. Ի՞նչ է  երգիչ Անդրեի անուն ազգանունը: Հարց 8. Ի՞նչ է  երգիչ Աբրահամ Ռուսսոյի անուն ազգանունը: Հարց 9. Ո՞վ է դերասան Վահագն Գալստյանի կնքահայրը: Հարց 10. Ե՞րբ և որտե՞ղ է ծնել <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում <<Նինայի>> կերպարը մարմնաորող Նարինե Դիլանյանը:   Վերոնշյալ վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Աշխարհում կան մի քանի քառյակներ, որոնք շատ նման են իրար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մահացել է «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոն

  Կյանքի 69-րդ տարում մահացել է դերասան Ռոբերտ Մկրտչյանը, ով հայտնի էր «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի դերակատարմամբ: Վերջին տարիներին դերասանը տառապում էր երիկամների անբավարարությամբ, ինչն էլ նրա մահվան պատճառ հանդիսացավ:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱՏԱԼԻ ՊՈՐՏՄԱՆԸ 'ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ' ԻՐ ՎԱՐՍԵՐԻՆ

  Դերասանուհի Նատալի Պորտմանը, 1994 թվականին ''Լեո''  ֆիլմի նկարահանումներից սկսած, միշտ ունեցել է դարչնագույն, թավշյա, երկար վարսեր: Բայց, այդուհանդերձ, ''Walt Disney'' համերգային դահլիճում կայացած նոր պարային նախագծի` ''L.A. Dance Project'' բացման արարողության ժամանակ, որը նախագահում էր Նատալի Պորտմանի ամուսինը` Բենժամեն Միլպեն, կարմիր գորգի վրա քայլելիս դերասանուհին ներկայացել է լիովին բաց գույնի վարսերով: Ինչպես նաև 31-ամյա դերասանուհին ներկայացել է հանրությանը ''Dior'' ֆիրմայի կողմից առաջարկվող սպիտակ, հոյակապ զգեստով և կրել է ''Van Cleef &p; Arpels'' ֆիրմայի զարդեր: Նատալի Պորտմանը խոստովանել է, որ իր մոր կարծիքով ինքը յուրովի փոխվել է, այդ կերպարում նա այլ մարդ է դարձել, չնայաց, որ մազերը մի քանի օր է ինչ ներկել է: Ասում են, որ բաց գույնի մազերը ասոցացվում են Նատալի Պորտմանի նոր ֆիլմում կերտած կերպարի հետ, սակայն ստույգ, որ ֆիլմի, դերասանուհին դեռ օֆիցիալ չի հայտարարել: Ի դեպ նշենք, որ երեկույթին նաև մասնակցել են դերասան Ռոբերտ Փաթթինսոնը և դերասանուհի Դիտա Ֆոն Տիզը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Պապիկը պարում է թոռների համար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Էլթոն Ջոնը հաղթել է իր հանրահայտ Nikita երգի գրագողության վերաբերյալ դատը

  Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հաղթել է դատական գործընթացը հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ` հաղորդում է TMZ պորտալը: Երգերի հեղինակ Գայ Հոբսը 2012թ ապրիլին դիմել է Իլինոյսի ֆեդերալ դատարան՝ Էլթոն Ջոնի դեմ հայցով, հայտարարելով, որ հանրահայտ երգիչն օգտագործել է իր տեքստը: Հայցի փաստաթղթում նշվում է, որ 1982թն Հոբսը իր Natasha ստեղծագործությունը, որը նվիրված էր ռուս մատուցողուհու հետ իր սիրավեպին, ուղարկել է բոլոր ձայնագրող ընկերություններին, այդ թվում այն մեկին, որը թողարկել է Էլթոն Ջոնի երգերը: Հոբսի ստեղծագործությունը ընկերությունը չի թողարկել, սակայն Էլթոն Ջոնի 1985թ Nikita երգի մեջ Հոբսը չափազանց ծանոթ բառեր է նկատել: Իր հայցում նա պահանջում է հեղինակային իրավունքների խախտման համար փոխհատուցում:  Էլթոն Ջոնն ի պատասխան դատարանից պահանջել է փակել գործը, քանի որ իր կարգի երաժիշտը չէր գողանա անհայտ բանաստեղծի երգի բառերը: Դատարանը համաձայնել է երգչի փաստարկների հետ և Էլթոն Ջոնի դեմ հայցը փակվել է:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝