Добавить объявление
;;
;;
Шаг 1: Заполнить форму

 

Раздел объявления и срок публикации

 

Раздел*:
Подраздел*:
Пожалуйста, дождитесь перезагрузки страницы.
Тип*:
Срок размещения*:
Имя*:
например: Василий Логинов
E-mail*:
На сайте нигде не отображается.
Телефон :
например: +374 10 10 10 10
Город*:
Заголовок*:
(Максимум 100 знаков)

например: Кроватка детская.
Описание*:
(Максимум 1000 знаков, осталось)

Нельзя использовать HTML теги!
Цена:
 
 
 
*— поля, обязательные для заполнения

ArmNet.am
;|
Бесплатная торговая площадка Армении
ԲԻԿԻՆԻ-ՕՐԱՑՈՒՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱԿԱՆԻՆԻՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐԸ

  Ամենամյա բիկինի-օրացույց Sports Illustrate-ը ինտերնետում հրապարակել է իր նոր տեսականիները: Այստեղ Ձեզ ծանոթ են բոլորի դեմքերը: Իրինա Շեյկը, շիկահեր Քեյթ Ապտոնը և Սինտիա Դիկերը: Ինչ վերաբերում է գլխավոր էջին, ապա այս անգամ այն գրավել է Ջոնի Լեդջենդի հարսնացու և մոդել Քրիստին Թեյգենը: Հիշեցնենք, որ անցյալ տարի տիտղոսաթերթը զարդարված էր Իրինա Շեյկի պատկերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
“ՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012”-Ի ՀԱՂԹՈՂ` ԱՆԻՏԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

  Գեղեցկուհի Անիտա Գաբրիելյանը մասնակցելով  “Միսս Հայաստան 2012” մրցույթին` առաջին տեղը զբաղեցրեց: Կարող ենք ասել, որ նա այն եզակիներից է, ով ունի բոլոր չափանիշները` Հայաստանը պատվով ներկայացնելու միջազգային գեղեցկության մրցույթներին: Հիշեցնենք, որ Անիտան այս տարվա “վիցցե միսս Հայաստան” մրցութին կրկին հաղթող էր ճանաչվել, իսկ Էրիկի “Անիրական սեր” տեսահոլովակում հանդես էր եկել, որպես գլխավոր հերոսուհի:
ԿՎԻՐԱՀԱՏԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՅ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻՆ

  “Փյունիկի” դարպասապահ Տիգրան Կանդիկյանը թիմին էր միացել հուլիսի վերջին և հիմնական կազմում երկու հանդիպում էր անցկացրել: Խաղերից մեկի ժամանակ ֆուտբելիստը ծնկի վնասվածք էր ստացել: Ֆուտբոլիստը կմեկնի Իտալիա և բուժզննում կանցնի Միլանում, որից հետո պարզ կդառնա, կվիրահատեն, թե ոչ:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՓԱԹԹԻՆՍՈՆԻ ՔՈՒՅՐԵՐԸ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ ՇՓՎԵԼ ԴԱՎԱՃԱՆ ՍՏՅՈՒԱՐՏԻ ՀԵՏ

  Քրիստիան Ստյուարտի ընկերուհիների խոսքերը փաստում էին, որ 22-ամյա դերասանուհին շարունակում է ծանր տանել իր և Փաթթինսոնի բաժանումը. վերջինս նույնիսկ չի ցանկանում շփվել կամ որևիցե կապ հաստատել ամենամոտ ընկերուհու հետ: Ասենք ավելին` զանգվածային լրատվական միջոցներին արգելված է Ստյուարտին որևիցե հարց տալ` կապված դերասանուհու անձնական կյանքի և Փաթթինսոնի հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ: Այս ամենին զուգահեռ` Ռոբերտի քույրերը չեն քողարկում իրենց վատ տրամադրվածությունը Քրիստիանի հանդեպ. դեռ ավելին` նրանք մեծ հաճույքով և մեծ բավարարվածությամբ են մեկնաբանում դերասանուհու դավաճանությունը: Իսկ մյուս կողմից Լիզայի և Վիկտորյայի ընկերները փաստում են, որ քույրերն ընդամենը շատ են անհանգստանում եղբոր համար. նույնիսկ դեմ են, որ Ռոբերտն ու դավաճան Ստյուարտը կրկին միանան: Նրանք հավատացած են, որ Քրիստիան Ստյուարտը կրկին ու կրկին կդավաճանի իրենց փափկասիրտ եղբորը: Ի դեպ նշենք, որ վերջերս տված իրենց հարցազրույցում, կես կատակ, կես լուրջ ասել են, որ կսպանեն Ռոբիին, եթե նա վերադառնա Ստյուարտի մոտ:   Նյութը պատրաստեց` Յուլյա Աբրահամյանը
ՋԱՄՇՈՅԱՆԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ ՍԵՔՍՆ Է…

  Գոռ Մարտիրոսյանը, ով «Բանակում» հեռուստասերիալում մարմնավորում էր բոլորիս կողմից սիրված «Ջամշոյան» կերպարը, այսօր hayntinier. հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում իր իսկ մասնակցությամբ սպասվում է նոր նախագիծ, որի մասին կմանրամասնի շատ ավելի ուշ: Այն հարցին, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ Գոռը, կես կատակ կես լուրջ պատասխանեց «սեքսով»: Իսկ ընդհանրապես ազատ ժամանակ սիրում է մեքենա վարել, հյուր գնալ և զբաղվել իր անձնական գործերով: Գոռի սիրած հոբբին եղել է գիրք կարդալը, սակայն ժամանակի սղության պատճառով քիչ է կարդում: Հայկական շոուբիզնեսում նախընտրած երգիչ կամ երգչուհի ունեք հարցին Գոռը պատասխանեց,-“Ամեն մեկից մի բան ունեմ լսելու, որ ինձ հաճելի է”, բայց հրապարակավ անուններ չնշեց: Նրա մանկության ժամանկվա սիրած խաղը եղել է «բիստին»: Տեղեկացանք նաև, որ մինչև «Բանակում» հեռուստասերիալում նկարահանվելը, Գոռը հանդես է եկել նաև  «Վերվարածներ» նախագծում  և «Որոգայթ» հեռուստասերիալում:  -Լուրերի համաձայն «Բանակում» մեկ այլ հերոս` «Թոռնիկ Ջամշոյանը» իրականում համարվում է Ձեր եղբայրը: Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ: Գոռը մեծ սիրով պատասխանեց, որ,-''Իմ եղբայրը չի, բայց մոտ ընկեր է ինձ համար, լավ ընկեր է, սրտացավ է, մի խոսքով լավ մարդ է'',-նշեց նա: Եվ վերջին հարցին, թե արդյոք նոր «Քաղաքում» նախագծում Գոռը մարմնավորելու է բոլորիս կողմից սիրված «Ջամշոյան»ն, թե՝ ոչ, դերասանն ասաց, որ կմարմնավորի նույն կերպարը, ուղղակի քաղաքացիական կյանքում:   Նյութը պատրաստեց՝  Տիգրան Հակոբյանը
ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

    Այս տարի երգիչ Արտաշ Ասատրյանը արդեն հասցրել է թողարկել չորս նոր տեսահոլովակ: Տեսահոլովակներից մեկը` "Արամ Հապետիչ", երգիչը նվիրել է իր հայրիկի` Արամ Ասատրյանի հիշատակին, իսկ մյուսը` "Ալիսա" կոչվող երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, 20 օրվա ընթացքում ունեցել է 300000 դիտող: Haytniner. հետ զրույցի ընթացքում  Արտաշ Ասատրյանը տեղեկացրեց, որ նոյեմբեր ամսին պատրաստվում է մենահամերգով հանդես գալ ՌԴ-ում:  Ի դեպ երգիչը այս տարի թողարկել է նոր ձայնասկավառակ " Իմ Հայաստան" խորագրով: Հաջորդ տարի նրա երկրպագուները հնարավորություն կունենան ունկնդրել Արտաշ Ասատրյանի նոր երգերը, քանի որ սպասվում է նոր ձայնասկավառակ:     Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԱՍՏՂԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

  Սեպտեմբերի 20ն Նյու Յորքը պաշտոնական մեկնարկ տվեց օպերայի և բալետի նոր մրցաշրջանին: Այդ առիթով, David H. Koch թատրոնում կայացավ Ballet Fall Gala ամենամյա երեկոն, որտեղ կարմիր գորգը զարդարել էին հայտնի աստղերը և հայտնիները (այնտեղ էին` Էնն Խետեուեյը, Սառա Ջեսսիկա Պարկերը, Կարոլինա Կուրկովան, Օլիվիա Պալերմոն և այլոք), իսկ ֆոտոխցիկների լույսերը կուրացնում էին մարդկանց աչքերը: Մասնավորապես տոնի հանդիսավոր պահին Վալենտին Գարավանը նշեց իր ներդրումները բալետի արվեստում (վերջին երեք տարիների ընթացքում դիզայները մի քանի բեմական հագուստ է կարել Նյու Յորքի բալետային ներկայացումների համար): Նշենք, որ այնտեղ գտնվող աստղերը գովաբանում էին Կելվին Կլեյ ֆիրման:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
«Wired» ամսագիրը կազմել է աշխարհի ամենավտանգավոր անձանց ցուցակը

  Ամերիկյան «Wired» ամսագիրը կազմել է մոլորակի ամենավտանգավոր անձանց ցուցակը, որում ընդգրկված է նաեւ ռուսաստանցի ծրագրավորող, տեղեկատավական անվտանգության հարցերով հայտնի մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ընեկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին: Նա 8 –րդ հորիզոնականում է:   Ցուցակում ներկայացված իսկական հանցագործների թվում է  Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոններից մեկը` Հոակաին «Էլ Չոպո» Գուսմանը:   Ամսագրի վերլուծաբանները ցուցակում են ներառել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Աասադին, ով զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը, իսկ ամենավտանագավոր մարդ ամսագիրը համարել է Իրանի զինուժի հրամանատար Քասամի Սոլեյմանին, հաղորդում է  РБК-ն:   Մեկնաբանելով Կասպերսկուի ներկայությունը, ամսագիրը նշել է, որ հենց նրա «Լաբորատորիան» է Մերձավոր Արեւելքում վիրուսային ալիքի հեղինակը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝