Добавить объявление
;;
;;
Шаг 1: Заполнить форму

 

Раздел объявления и срок публикации

 

Раздел*:
Подраздел*:
Пожалуйста, дождитесь перезагрузки страницы.
Тип*:
Срок размещения*:
Имя*:
например: Василий Логинов
E-mail*:
На сайте нигде не отображается.
Телефон :
например: +374 10 10 10 10
Город*:
Заголовок*:
(Максимум 100 знаков)

например: Кроватка детская.
Описание*:
(Максимум 1000 знаков, осталось)

Нельзя использовать HTML теги!
Цена:
 
 
 
*— поля, обязательные для заполнения

ArmNet.am
;|
Бесплатная торговая площадка Армении
ՀԱՅԴԻ ԿԼՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՏԱՐԵԼ Է ԳՆՈՒՄՆԵՐ

  Օրերս մոդել Հայդի Կլումին նկատել են նոր զուգընկերոջ և իր երեխաների հետ Բևերլի-Հիլզի խանութներից մեկի մուտքի մոտ: Ի դեպ նշենք, որ վերջերս պապարացիները շատ հաճախ Հայդի Կլումին նկարահանում են նոր սիրեցյալի` Մարտինի, և իր թիկնապահների ուղեկցությամբ: Նշենք, որ Մարտինը նախկինում նույնպես հանդես է եկել, որպես Հայդիի թիկնապահ, իսկ ամուսինը մեղադրել է կնոջը դավաճանության մեջ: Սակայն, ինչպես երևում է կատարված լուսանկարներից, երեխաները մոր նոր զուգընկերոջ ընկերակցության հանգամանքը շատ բնական են ընդունում և նրա հետ իրենց շատ լավ են զգում: Ասենք ավելին` անցյալ անգամ Հայդի Կլումը Մարտինի հետ երեխաներին վերցրել է դպրոցից, ապա անմիջապես ուղևորվել են Բրենդվուդում գտնվող ''Starbucks'' սրճարանը, որտեղ նպաստավոր և հաճելի ժամանակ են անցկացրել: Երեխաները կրել են համապատասխան դպրոցական համազգեստ, իսկ Հայդին և Մարտինը ընտրել էին առօրյա հարմարավետ հագուստներ: Համարձակ մոդելը երբեք չի թաքցնում իր անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները: Հիշեցնենք, որ այս անգամ 39-ամյա մոդելը հանդես է եկել պաշտոնական մեկնաբանություններով, այն բանից հետո, երբ իր հարաբերությունները խզել է նախկին ամուսնու հետ:       Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ագիլերայի ելույթը բարեգործական համերգին.

  «Մենք ամեն ինչ կանենք՝ օգնելու մարդկանց, ոչ ոք առանց աջակցության չի մնա»-Ագիլերայի ելույթը «Սենդի» փոթորկի զոհերի հիշատակին նվիրված բարեգործական համերգին       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Դժվար է հավատալ, որ նա կին է (տեսանյութ)

      ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը

    Գիտնականների մի շարք փորձարկումները ցույց են տալիս, որ կանանց մատների երկարությունը ազդում է նրանց ընկալման զգացողության վրա:  Պարզվում է՝ որքան կարճ են կանանց մատները, այնքան նրանք զգայուն են: Այս եզրահանգման են եկել գիտնականները 100 ուսանողների հետ փորձ կատարելու արդյունքում: Հետազոտողները երիտասարդ տղաներին և աղջիկներին խնդրել են շոշափելով որոշել հատուկ տախտակի վրա դրված ֆիգուրների տեսակները: Բոլորից լավ այս խնդիրը լուծել են կանայք: Ընդ որում՝ որքան կարճ էին կանանց մատները, այնքան նրանք ավելի արագ ու անսխալ էին կռահում ֆիգուրի տեսակը:     ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Գիտնականները պարզել են, որ մարդկությունը գնալով հիմարանում է

  ԱՄՆ հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Սթենֆորդի գիտնականները պարզել են, որ մարդկությունը գնալով հիմարանում է և կորցնում իր մտավոր ու էմոցիոնալ ունակությունները, հայտնում է NEWS.-ը՝ հղում անելով Daily Mailն։   «Ինտելեկտն ու էմոցիաներն անչափ խոցելի են գենային մուտացիաների նկատմամբ»,- հայտնել են հետազոտության հեղինակները, ովքեր պնդում են, որ մուտացիաները վերջին ժամանակահատվածում չեն բարձրացնում մարդու ինտելեկտը։ Պատճառն այն է, որ մարդիկ այլևս կարիք չունեն կատաղի պայքար մղել գոյատևելու համար, ինչի դեպքում մարդու ինտելեկտն օգտագործվում է իր ողջ հզորությամբ։   «Մտավոր ունակությունների զարգացման հարցում գեների ակտիվությունը մեր նախնիների մոտ տեղի է ունեցել դեռ այն ժամանակ, երբ նրանք բնակեցրել են Աֆրիկա մայրցամաքը»,- նշել է հետազոտական թիմի ղեկավար Ջերալդ Քրեբթրին։   Այն պայմաններում, որ նրանք են ապրել, գոյատևելը հիմնական, ամենակարևոր խնդիրն է եղել, և հենց դրան են ուղղվել մարդու ինտելեկտի ողջ ուժերը։ Այդ պատճառով էլ գենային մուտացիաները հանգեցրել են ինտելեկտի զարգացման գագաթնակետին»,- նշել է հետազոտական թիմի ղեկավար Ջերալդ Քրեբտրին։     Դրանից հետո մարդու ինտելեկտուալ հզորությունը սկսել է անկում ապրել. գյուղատնտեսության զարգացման և քաղաքայնացման (ուրբանիզացիա) շնորհիվ գոյատևելն ու ապրելն անհամեմատ ավելի հեշտ է դարձել։ Արդյունքում՝ մարդկությունը սկսել է թույլ դիմակայել գենային մուտացիաներին, որոնք նպաստում են ինտելեկտի համաչափության խախտմանը։   Քրեբթրին հանգել է այն եզրակացության, որ անցած 3 հազար տարիների և 120 սերունդների ընթացքում մարդկությունը տարել է 2ց ավելի գենային մուտացիա, ինչի հետևանքով վատացել են մտավոր և զգացմունքային կարողությունները։   Սակայն մասնագետները հանգստացնում են՝ ասելով, որ ինտելեկտի հարցում մարդու կորուստները շատ դանդաղ են տեղի ունենում, և քանի դեռ  մեծ թափով զարգանում են գիտությունն ու տեխնոլոգիաները, մարդիկ պետք է արդյունավետ տարբերակ մշակեն՝ այս կործանիչ գործընթացները կանխելու համար։   Սկզբնաղբյուր `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3 երեկոյան ժամերին և դեկտեմբերի 4ն շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30ց դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:   Երևանում նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 4ն սպասվում է անձրև:     ՝ hetq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Vogue Fashion Fund-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ

  Նյու Յորքում կայացավ նորաձևության  հերթական պարգևատրումը, որում, Vogue Fashion Fund հիմնադրամի մրցանակը, երիտասարդ դիզայներների համար բացառիկ ձեռքբերում էր նորաձևության ոլորտում: Ըստ ավանդույթի, նրանց կազմակերպիչը դարձավ Vogue ամսագիրը` Աննա Վինտուրի գլխավորությամբ:   Միջոցառման ժամանակ դիզայներները ցուցադրեցին իրենց վերջին հավաքածուները, իսկ նրանց ներշնչանքը պետք է լինեին  "Завтрак у Тиффани" կամ "Великий Гэтсби" ֆիլմերը: “Ինձ համար շատ դժվար էր կատարել ընտրություն այդ երկու ֆիլմերի մեջ, որովհետև ինձ համար այդ երկու ֆիլմերն էլ շատ սիրելի են”,- խոստովանել է դիզայներ Ուես Գորդոնը, որտեղ նա ներկայացրել է հագուստ թավշյա կտորից, որը հագել էր իր մոդելը` երգչուհի Ռիտա Օրան: Դժվար է Գորդոնի աշխատանքը համեմատել մյուս դիզայներների աշխատանքների հետ, որովհետև նրա ներշնչանքը եղել է Հոլլի Գոլայտլին: Գորդոնին գնահատել են Դիանա Ֆոն Ֆյուրստենբերգը, Ամանդա Սեյֆրիդը, Իվանկա Տրամպը, Կարոլինա Կուրկովան, Զակ Պոզենը, Ջեյսոն Վուն և այլոք:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ռոնալդուի ջախջախված մեքենան հանվել է վաճառքի

  Ռոնալդուի Ֆերրարի 599 GTB Ֆիորանո Ֆ1 ավտոմեքենան հանվել է վաճառքի: Մեքենայի հետ տրվում են մի շարք փաստաթղթեր, որտեղ նշված է, որ մեքենայի առաջին սեփականատերը Քրիստիանո Ռոնալդուն է:  Վթարից հետո Ֆերրարի 599 GTB Ֆիորանո Ֆ1 ավտոմեքենան գնահատվում 50000 եվրո : Ինչպես նշված է նկարագրության մեջ , «մեքենան հնարավոր է վերանորոգել»: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ջախջախել է այս Ֆերրարին 2009 թ Մանչեսթերի օդանավակայանից ոչ հեռու գտնվող ճանապարհային թունելում: Ֆուտբոլիստը շտապում էր մարզահրապարակ, կորցրեց վերահսկողությունը և ամբողջ արագությամբ մխրճվեց պատին:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝