Добавить объявление
;;
;;
Шаг 1: Заполнить форму

 

Раздел объявления и срок публикации

 

Раздел*:
Подраздел*:
Пожалуйста, дождитесь перезагрузки страницы.
Тип*:
Срок размещения*:
Имя*:
например: Василий Логинов
E-mail*:
На сайте нигде не отображается.
Телефон :
например: +374 10 10 10 10
Город*:
Заголовок*:
(Максимум 100 знаков)

например: Кроватка детская.
Описание*:
(Максимум 1000 знаков, осталось)

Нельзя использовать HTML теги!
Цена:
 
 
 
*— поля, обязательные для заполнения

ArmNet.am
;|
Бесплатная торговая площадка Армении
ԱՍՏՂԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՅԻՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՐԹ ՁԵՎԱՎՈՐԵԼ

  Բեն Աֆֆլեքը և Ջենիֆեր Գարները իրենց երեխային տարել են Արևմտյան Հոլիվուդի ինչ-որ ստուդիայում տորթ զարդարել սովորեցնելու: Դատելով լուսանկարներից` բոլորը շատ բարձր տրամադրություն ունեին: Իսկ նրանց տղան` Սամուելը, դեռ փոքր է նման առիթների մասնակցելու համար: Հիշեցնենք, որ Բեն Աֆֆլեքը հաճախել է քաստինգ-ագենտի երեկույթին: Տեղեկացնենք նաև, որ աստղերի թոփ հնգյակում, ովքեր վախենում են ինքնաթիռներից, կա նաև Բեն Աֆֆլեքի անունը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Mets Hayq Fily Cypher-U Pchum e Qin

    Mets Hayq Fily Cypher-U Pchum e Qin   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մոսկվայում տեղի ունենալիք վաղվա համերգին Սիրուշոն չի մասնակցի

  Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մոսկվայում տեղի ունենալիք վաղվա համերգին. ''Նոյեմբերի 3ն Մոսկվայի Լուժնիկի համերգասրահում տեղի է ունենալու մեծ համերգ, որին մասնակցում են ռուս ճանաչված արտիստներ: Ինչպես երևի թե նկատել եք գովազդներից, այս համերգին հրավիրված էի մասնակցելու նաև ես, սակայն քանի որ ինձ մոտ այժմ նկարահանումների խիտ շրջան է, ես չէի կարողանալու լինել Մոսկվայում և մասնակցել համերգին: Այս մասին մինչև հասցրեցի տեղյակ պահել կազմակերպիչներին, գովազդն արդեն պտտվում էր: Առհասարակ իմ ելույթների ու գործունեության վերաբերյալ հստակ տեղեկություն կարող եք ստանալ իմ պաշտոնական էջերից'',- գրել է նա:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴՐԻՈՒ ԲԵՐՐԻՄՈՐԻ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՆՀԱՅՏ Է ԴԱՐՁԵԼ

  Հայտնի դերասանուհի Դրիու Բերրիմորը իր ամուսնու`Ուիլլ Կոպելմանի հետ  հանգստյան օրերին այցելել է տարբեր խանութներ: Կինոաստղին լուսանկարել են Հոլլիվուդում: Նա կրել է մոդայիկ սրտաձև արևային ակնոց, ամառային հասարակ սարաֆան, որը լիովին ըդգծել է դերասանուհու արդեն իսկ ակնհայտ դարձած հղիությունը, և ամառային կոշիկներ: Դրիուի ամուսինը մի քայլ անգամ չի հեռացել իր սիրելի հղի կնոջ կողքից և կատարել է նրա բոլոր ցանկությունները: Ի դեպ օրերս իր հղիությամբ հպարտացել էր նաև մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն`ցուցադրված նկարներում ավելի արհատահատիչ կերպով ընդգծելով այն` հասարակ հագուկապով և ուղղակի հավաքված մազերով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Մահացել է «Դալլաս» սերիալի դերասանը

  Հայտնի ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Լարի Հեգմանը մահացել է նոյեմբերի 23ն 81 տարեկանում։ Երկար ժամանակ Հեգմանը տառապում էր կոկորդի քաղցկեղից։ Լարի Հեգմանը հռչակավոր դարձավ «Դալլաս» հեռուստասերիալում նենգ նավթային մագնատ Ջեյ Առ Յուինգի դերակատարմամբ։ Դերասանի հարազատների խոսքով, Հեգմանը մահից առաջ ընկերների եւ բարեկամների հետ նշել է Գոհաբանության տոնը, հաղորդում է BBC-ն։ 1990-ականների Հեգմանը ալկոհոլի չարաշահման հետեւանքով լյարդի քաղցկեղ ուներ, որը հաղթահարեց միայն փոխպատվաստումից հետո։ Վերջին տարիներին դերասանը քարոզում էր տրանսպլանտոլոգիայի օգտին եւ մասնակցում էր ծխելու դեմ արշավներին։ 2011ն Հեգմանը հայտարարեց, որ հիվանդ է կոկորդի քաղցկեղով։ «Դալլասում» կատարած դերի համար Հեգմանը չորս անգամ նշվել է «Ոսկե գլոբուսի», երկու անգամ Emmy մրցանակաբաշխության անվանակարգերում։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ

  Օգոստոսի 15ն գեղեցկուհի Եվա Լոնգորիան հագել էր բարձրակրունկ կոշիկներ: Դերասանուհին պատրաստ է մեծ զոհողությունների գնալ հանուն նոր նախագծի`NBC "Ready For Love" համար, որի նկարահանումները կատարվում են Լոս-Անջելեսում: Բարձրակրունկ կոշիկները չեն խոչընդոտում դերասանուհու ակտիվությանը, այլ հակառակը` նույնիսկ հիացնում և ուրախություն են պատճառում Եվային. հիմա նա իրեն առանց բարձրակրունկ կոշիկների ուղղակի չի պատկերացնում:   Ի դեպ օրերս Եվա Լոնգորիան ճանաչել էր իրեն 2010 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր: Դատավճռի հրապարակումից մի քանի օր առաջ, Եվան այդ հարցը լուծել է խաղաղ ճանապարհով` խոստովանելով իր մեղքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան
Գրական ստեղծագործությունների մրցույթ: Հաղթողներին սպասվում է դրամական պարգև

    «Արցախակերտում» նախաձեռնությունն ու «Կամք» հասարակական կազմակերպությունը հայտարարում են գրական ստեղծագործությունների մրցույթ՝ «ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով:   Նպատակ՝   գրական գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթի միջոցով խթանելով ստեղծագործողներին` գրել ազատագրված հայրենիքի թեմայով՝ այդ ստեղծագործությունների տարածման շնորհիվ հասարակության գիտակցության մեջ ամրապնդել ազատագրված հայրենիքի հետ զգայական ու գիտակցական կապը:    Չափանիշեր՝   ·        Բոլոր հաստատվող աշխատանքները պետք է լինեն ազատագրված տարածքի թեմատիկայով՝ առանց ոճային, ժամանակային կամ չսահմանված այլ սահմանափակումների: ·        Չափածո գործերը կարող են լինել մինչև հազար բառ, իսկ արձակ գործերը՝ մինչև երեք հազար բառ: Գնահատելու ժամանակ բառերի քանակը ազդեցություն չի ունենալու գնահատականի վրա, եթե այն տեղավորվում է վերոնշյալ սահմաններում: ·        Աշխատանքների լեզուն հայերենն է: ·        Մեկ հեղինակը կարող է հաստատել առավելագույնը չորս ստեղծագործություն՝ երկուական չափածոյից և արձակից:  Աշխատանքները պետք է հաստատվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ   artsakhakertum@yahoo.   էլհասցեին ուղարկելու միջոցով, որին կից պետք է նշված լինեն հեղինակի/հեղինակների անուն ազգանունը, էլհասցեն, հեռախոսահամարը և ծննդյան տարեթիվը: Ստեղծագործությունների ընդունումից հետո մինչև դեկտեմբերի 16-ը ժյուրին (գրող ու «գրական թերթ»ի խմբագիր Կարինե Խոդիկյան, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան և հրապարակախոս ու Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյան) կգնահատի աշխատանքները, որին զուգահեռ ընթերցողների համար բաց քվեարկություն կկազմակերպվի ծրագրի բլոգում, և ժյուրիի ու ընթերցողների գնահատականների համագումարով կորոշվեն վեց հաղթողները (երեքական հաղթող երկու անվանացանկերում՝ չափածո և արձակ): Առաջին մրցանակակիրներին կտրվեն 30,000-ական դրամ, երկրորդներին՝ 20,000-ական դրամ, իսկ երրորդներին՝ 10,000-ական դրամ մրցանակներ, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կտպագրվեն «գրական թերթ»ում:   Դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին բոլոր հաստատված ստեղծագործությունները տպագրվելու են հատուկ ժողովածուով, որը նախատեսվում է տարածել ՀՀ և ԼՂՀ գրադարաններին, դպրոցներին, համալսարաններին և այլ կառույցների: Բոլոր ստեղծագործությունները դրվելու են նաև ծրագրի բլոգում և «Արցախակերտում» նախաձեռնության կայքում:     ՝ 7or.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՐԱՍԱՆ ՇԱՀԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ԿԱԹՈԼԻԿԻ ԴԵՐՈՒՄ

  Դերասան Շահեն Ոսկանյանը պատրաստվում է նոր բեմադրության, որը հանդիսատեսին կներկայացվի շատ շուտով: Haytniner. կայքի հետ զրույցի ժամանակ դերասանը նշեց, որ ներկայացումը կոչվում է ''Աբգար Դպիր'' : Ներկայացման մեջ Շահեն Ոսկանյանը հանդես է գալու կաթոլիկի դերում: Haytniner. կայքը հետաքրքրվեց, թե որն է եղել դերասանի ամենադժվար կայացրած որոշումը վերջին տարիների ընթացքում: Շահեն Ոսկանյանը ափսոսանքով նշեց, որ վերջերս մեծ դժվարությամբ է մերժել ''Լիր Արքա'' ներկայացման մեջ մարմնավորել խեղկատակի դերը` անձնական նկատառումներից ելնելով: Դերասանը նաև ասեց, որ եթե իրեն հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխել կամ զարգացնել կինոնկարների ասպարեզում, ապա նա կնախընտրեր, որ դրանցով զբաղվեին միայն լուրջ մասնագետները:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը