Добавить объявление
;;
;;
Шаг 1: Заполнить форму

 

Раздел объявления и срок публикации

 

Раздел*:
Подраздел*:
Пожалуйста, дождитесь перезагрузки страницы.
Тип*:
Срок размещения*:
Имя*:
например: Василий Логинов
E-mail*:
На сайте нигде не отображается.
Телефон :
например: +374 10 10 10 10
Город*:
Заголовок*:
(Максимум 100 знаков)

например: Кроватка детская.
Описание*:
(Максимум 1000 знаков, осталось)

Нельзя использовать HTML теги!
Цена:
 
 
 
*— поля, обязательные для заполнения

ArmNet.am
;|
Бесплатная торговая площадка Армении
“Ու փչում է քամին”, բայց առանց Սյուզիի՞

  Օդերեւութաբանների կանխատեսմամբ` առաջիկա օրերին Երեւանում կփչեն    քամիներ` իրենց հետ բերելով 2006 շունչը, բայց “վա˜յ, էն օրերը” չի ասի Սյուզին :): “Լավ միտք է, չէի մտածել, բայց արդեն ուշ է հրավիրելու համար. համերգն արդեն պատրաստ է: Լինելու են ինչպես նոր երգեր, այնպես էլ գործեր անցած տարի լույս տեսած “Հայաֆիկացում”  CDց”: “Ու փչում է քամին” խորագրով համերգի շրջանակում այս ռեփերն իր ընկերների եւ կոլեգաների հետ “Օպերա” ակումբի բեմից կողջունի ռեփասեր երկրպագուներին դեկտեմբերի 8ն: Ելույթ են ունենալու “Մեծ Հայք”ց Մոսը եւ Էդգարը, ՀՏ Հայկոն, Միշոն, Վլոդը, Էրոն, MTiko-ն եւ ուրիշներ:  Ռեփից հեռանալու մասին` ամիսներ առաջ արված իր հայտարարությունը “Դժվար ապրուստ”-ում նկարահանվող Նարեկն այսպես է մեկնաբանել.“Ասել էի, որ որոշ ժամանակով եմ հեռանում: Այդպես էլ եղավ: 1-2 ամիս տեւեց այդ շրջանը: Իսկ սերիալն իմ բուն գործունեությունը չէ, այլ հետաքրքիր աշխատանք: Միայն սերիալին չեմ նվիրվի: Ռեփն ինձ համար առաջին տեղում է”: Ռեփերը նշել է նաեւ, որ նախատեսում է նոր ձայնասկավառակ թողարկել. “Կարծում եմ` մյուս տարի կիրականացնեմ ցանկությունս”:   ՔԱՄԻ ՓՉԻ   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ինչպես արդեն հայտնի է բոլորին,  յուրաքանչյուր ամսվա սկիզբ բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարվում են 0 և համակարգիչը պատահականության սկզբունքով ձևավորում է տվյալ ամսվա աաջին ԹՈՓ տասնյակը:Եվ այսպես ներկայացնենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը՝ ԹՈՓ 1. Միհրան Ծառուկյան ԹՈՓ 2. Հայկ Ղուկասյան ԹՈՓ 3. Արթուր Պետրոսյան ԹՈՓ 4. Հայկ Չոմոյան ԹՈՓ 5. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 6. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 7. Արա Գևորգյան ԹՈՓ 8. Կամո Սեյրանյան ԹՈՓ 9. Սուրեն Առուստամյան ԹՈՓ 10. Դավիթ Ամալյան   Իսկ այս շաբաթ համակարգչի ձևավորած ԹՈՓ տասնյակը հետևյալն է՝   ԹՈՓ 1. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 2. Արսեն Գրիգորյան ԹՈՓ 3. Ալեքսանդր Բաբասյան ԹՈՓ 4. Վլադիմիր Կոստանյան ԹՈՓ 5. Սիլվա Հակոբյան ԹՈՓ 6. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 7. Խաչիկ Եղոյան ԹՈՓ 8. Մագա Մարտիրոսյան ԹՈՓ 9. Բամբիռ ԹՈՓ 10. Ջոնի Կարապետյան   Հիսեցնենք նաև, որ հաջորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը կձևավորվի տվյալ մասնակցի էջ ձեր այցելությունների հաշվին:   Իսկ  մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ 'ԿԵՍ ԿԱՏԱԿ, ԿԵՍ ԼՈՒՐՋ'

  Haytniner. կայքը վերոնշյալ խորագրի ներքո զրուցել է սիրված անձնավորություն, հեռուստամեկնաբան- ռեժիսոր, երաժշտական ձևավորող, ֆիլմերի սինխրոն թարգմանիչ, այլ կերպ ասած բազմապրոֆիլային մի անհատականության հետ, ով տարիներ շարունակ վայելում է հանրության սերն ու հարգանքը: Այդքանով հանդերձ ինքն իր աչքերում` հասարակ մարդ, իսկ մեզ համար իրական լեգենդ: - Պարոն Եղոյան մեզ հետաքրքրում է, թե ի՞նչը խթան հանդիսացավ, որ սկսեցիք ձեր վիթխարի ուղին և դարձաք կարկառուն դեմք: - Ինձ թվաց Կոմիտասի մասին եք խոսում, որովհետև ես ինձ երբեք կարկառուն դեմք չեմ համարել, առավել ևս իմ սկսած, կամ անցած ուղին վիթխարի չեմ համարում: Ինչի՞ մասին է խոսքը. ինչպես բոլորը, այնպես էլ  ես ընդամենը հասարակ մարդ եմ, մարդ, ով ունի հետաքրքրություններ ու նախաձեռնություններ: Երբեք չեմ ձգտել, որ ինձ տեղին-անտեղի անվանեն հանրաճանաչ, կարկառուն դեմք կամ անկրկնելի և անփոխարինելի: Միշտ հիշեք`անփոխարինելի ու անկրկնելի մարդիկ չկան. կան արժեքներ, որոնք մնայուն են, որոնք կրում են հազարամյակների դրոշմը և արժանի են հավերժ հիշվելու: Իսկ այս դեպքում ուղղակի պետք է նշվեր, թե ինչպես եղավ, որ ես հասա նրան, ինչին, որ հասել եմ: Ահա այս դեպքում, ամեն ինչ դասավորվեց այնպես, ինչպես ի վերուստ սահմանված էր: Մայրս մասնագիտությամբ  բժշկուհի էր, իսկ հայրս` Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլի մենակատար: Մայրս ցանկանում էր, որ ես դառնայի բժիշկ, իսկ հայրս` չէր ցանկանում , որ դառնայի արվեստագետ, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, հանգամանքների բերումով կյանքս նվիրեցի արվեստին: Այդպես էլ բարձրագույն կրթություն չստացա: Սակայն աստված բարեգութ գտնվեց իմ հանդեպ ու ես ընկա արվեստի հորձանուտը:  Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ ստեղծած աշխարհը, որում ես ապրում եմ, որովհետև յուրաքանչյուր ոք պիտի սիրի այն գործը, ինչով նա զբաղվում է, պիտի գնահատի այն ու ի սրտե նվիրվի նրան. միայն այս դեպքում կարող է հասնել ցանակալի հաջողության: Օրինակ, եթե հաց հավաքողը սիրի իր գործը, ժամանակի ընթացում կդառնա լավ հաց հավաքող` իր գործի մասնագետը: - Իսկ ինչո՞վ եք այժմ զբաղվում պարոն Եղոյան: - Զբաղվում եմ տնայնագործությամբ` տանը հարսանիքներ, կնուքներ և տարատեսակ ֆիլմեր ու հաղորդումներ եմ մոնտաժում, եթերաժամ չունեմ, ինչպես նաև 2000 թվականի կեսերից առ այսօր աշխատում եմ ''Մհեր Մկրտչյան'' թատրոնում` որպես ներկայացումների երաժշտական ձևավորող:  - Իսկ ի՞նչ պլաններ ունեք կապված ապագայի հետ: - Ես երբեք չեմ պլանավորոմ կյանքս: Չգիտեմ` ապագայում հանգամանքների բերումով որտեղ կհայտնվեմ. ուղղակի չեմ սիրում տեղին-անտեղի գլուխ գովալ. հավատացեք` ինքնագովեստն ու ինքնահավանությունը լավագույն հատկանիշները չեն, որոնցով կարող է օժտված լինել մարդ արարածը: Չեմ սիրում, երբ մարդիկ բարձրաձայնում են, որ հայտնի են և ամենակարող, որովհետև կյանքը կարող է անականկալ կերպով հարվածել այնպես, որ որքան էլ ժամանակ անցնի չկարաղանան լիովին սթափվել: Մի կարգախոս ունեմ` -Կյանքում շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա, բայց չկա մի բան, որ թույլ չտան ինձ: Այսինքն, չեմ անի այն ինչը չի կարելի: - Իսկ ի՞նչ կարծիք ունեք այն մասին, ինչ կատարվում է մեր կինոասպարեզում, հեռուստաեթերում և շոու բիզնեսում: - Դրանք հողմեր են, կգան ու  անմնացորդ կգնան: Ես ուրախ եմ, որ արժանացել եմ ժողովրդի սիրուն ու հարգանքին, որ ընդունվել ու սիրվել եմ ժողովրդի կողմից: Այսքանն ինձ լիովին բավարար է: - Մի զավեշտալի դեպք կպատմե՞ք ձեր կյանքից: - Ես ծնվեցի և զարմացա. սա է իմ կյանքի ողջ զավեշտը: Բայց կասեմ հաճելի դեպքեր. շատ հաճելի է այն, որ մանուկ ժամանակ ինձ իր գիրկն է առել Հրաչյա Ներսիսյանը, Ջիվան Գասպարյանը, ինչու չէ նաև Կարաբալան ու Դալուլեն: Բախտ եմ ունեցել շփվելու մեծն Շիրազի ու Սիլվա Կապուտիկյանի հետ, և բազմաթիվ այլ մեծերի: Մինչ օրս անչափ հաճելի է վերհիշել նմանատիպ գեղեցիկ դրվագները: Աստծո կամոք դեռ ապրում եմ, ինչը բոլորին եմ ցանկանում….     Իդեպ Ձեր հոդվածի անվանումը ճիշտ համապատասխանում  է իմ կյանքի էությանը:  Եվ 3 – րդ ալիքում իմ վարած ''Կես կատակ, կես լուրջ'' հաղորդաշարին, որի հեղինակն էր Արա Գևորգյանը: Այս հոդվածն էլ մի հաճելի դրվագ էր: Շնորհակալ եմ, որ չեք մոռացել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Հայը, թուրքը, վրացին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ավելացրու գույներ. Ջենիֆեր Լոպեսը` նոր գովազդում. Ֆոտո և վիդեո

  Հանրահայտ դերասանուհի ու երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է հայտնի «Teelogy» բրենդի մարզաշապիկների գովազդում, հայտնում է SPLETNIK-ը: Բրենդի և Ջեյ Լոյի համագործակցության շրջանակներում 43-ամյա երգչուհին ցուցադրել է վառ մարզաշապիկներ` հագեցած պատկերներով: Գովազդային հոլովակում Ջենիֆերը պատմում է, թե ինչու է նախընտրում «ֆուտբոլկաներ» առօրյա կյանքում: Ամեն դեպքում, մենք գիտենք, որ Ջեյ Լոն սիրում է ոչ միայն հարմարավետ «քեժուալ»` պրակտիկ-առօրյա ոճը, այլև դիզայներական զգեստներ:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴՈՐԻԱՆՍԻ ՇԱՏ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՄԵՐԳԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

  Բոլորիս համար ակնհայտ է այն, որ "Դորիանս" խումբը իր պրոֆեսիոնալիզմով առաջատարների շարքում է:  Haytniner.-ը կապ հաստատելով "Դորիանս" խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ պարզեց, որ խումբը պատրաստվում է մեծ համերգի, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 10ն: Համերգը կայանալու է աշխարհահռչակ արտիստների մասնակցությամբ: Այն տեղի կունենա ռոք երաժիշտ Դերեք Շերինյանի հետ համատեղ, որը հայտնի է "Dre Theatre" խմբից: Համերգի հատուկ հյուրն է Գլեն Հյուզը "Deep Parple" խմբից, ում հետ մի քանի նոր երգերով կներկայանա "Դորիանս"-ը: Հնչելու են նոր երգեր` "Դորիանս"ն հատուկ ռիթմով: Վահագն Գևորգյանը խոսեց նաև նոր ձայնասկավառակի մասին, որն ունկնդրելու հնարավորություն կունենանք 2013թ: Ի դեպ համերգի ժամանակ հնչելու են մի քանի երգեր նոր ձայնասկավառակից:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ…ՄԵԾ ԱՐՏԻՍՏ, ԴԵՐԱՍԱՆ, ՀՈՒՄՈՐԻՍՏ. ՄԻ ԽՈՍՔՈՎ ԼԵԳԵՆԴ

  Haytniner. զրույցը Կիմ Երիցյանի երիտասարդ ընկերոջ` Լևոն Բարսեղյանի հետ կայացավ մտերմիկ միջավայրում: Լևոնը այսպես ասաց. '' Կիմ Երիցյանը եղել է իմ ավագ ընկերը ու լավագույն բարեկամը, պարզապես բառեր չեմ կարողանում գտնել նրան ներկայացնելու համար: Նա մեծություն է եղել և կա'': Արդեն երկու տարի է ինչ գործում է ''Կիմ Երիցյան'' մշակութային հասարակական կազմակերպությունը: Կան մի քանի նոր ծրագրեր, և Լևոն Բարսեղյանը իսկապես պայքարում է, որպեսզի դրանք իրագործի. '' Ուզում ենք դրամատիկական թատրոնի մոտ Կիմ Երիցյանի արձանը կանգնեցնել. այս հարցով արդեն դիմել ենք դրամատիկական թատրոնի ղեկավար Արմեն Խանդիկյանին, և դրական պատասխան ստանալով` դիմեցինք նաև քաղաքապետարան: Մեր ազգային բարերարներից մեկը նույնպես խոստացավ ցույց տալ իր աջակցությունը` քաղաքապետարանի թույլտվությունը ստանալուց հետո: Համոզված եմ, որ քաղաքում բոլորը կցանկանան տեսնել Կիմ Երիցյանի արձանը: Արդեն լույս է տեսել Կիմ Երիցյանի գիրքը և սկավառակը: Գրքում նրա գրվածքներն են` պատմվածքներ, նովելներ, հոդվածներ... Կարդում ես ու զարմանում, թե որքան խորը կարող է լինել մարդու հոգին, իսկ սկավառակում նրա ամբողջ կյանքի պատմությունն է": ''Կիմ Երիցյան'' հասարակական կազմակերպությունը ունի նաև մեկ այլ ծրագիր. հանդիպումներ կազմակերպել մեր մեծ արվեստագետների հետ. '' Մեր մեծերը մշակութային արժեքներ են, և մենք պետք է գնահատենք այդ արժեքները'',- նշեց Լևոն Բարսեղյանը: Զրույցի ժամանակ նա հպարտությամբ ասաց. '' Ես սովորել եմ Կիմ Երիցյանի դպրոցում'': Երանի թե բոլորս հնարավորություն ունենայինք լինել աշակերտը կյանքի հոգևոր արժեքներ սովորեցնող այդ դպրոցի: Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
15 մլն դոլար արժողությամբ շքեղ հրավառություն, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում.

  Քուվեյթում սահմանադրության ընդունման 50-ամյակի կապակցությամբ 15 միլիոն դոլար արժողությամբ հրավառություն է կազմակերպվել, որը դարձել է աշխարհի ամենաշքեղ հրավառությունը և արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:      `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝