Добавить объявление
;;
;;
Шаг 1: Заполнить форму

 

Раздел объявления и срок публикации

 

Раздел*:
Подраздел*:
Пожалуйста, дождитесь перезагрузки страницы.
Тип*:
Срок размещения*:
Имя*:
например: Василий Логинов
E-mail*:
На сайте нигде не отображается.
Телефон :
например: +374 10 10 10 10
Город*:
Заголовок*:
(Максимум 100 знаков)

например: Кроватка детская.
Описание*:
(Максимум 1000 знаков, осталось)

Нельзя использовать HTML теги!
Цена:
 
 
 
*— поля, обязательные для заполнения

ArmNet.am
;|
Бесплатная торговая площадка Армении
Քրիսթին Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը միասին հայտնվել են MTV շոուին

    Աստղային զույգը` Քրիսթին Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը, առաջին անգամ միասին հայտնվել են հեռուստատեսային շոուին, հայտնում է VIVA-ն: Հուլիսին տեղի ունեցած սկանդալից հետո, որը տեղի էր ունեցել Քրիսթինի և ամուսնացած ռեժիսորի դավաճանության պատճառով, աստղային զույգը առաջին անգամ միասին ներկայացավ հանրությանը: Զույգը մեծ ուրախությամբ ներկայացել է MTV հեռուստաշոուին, որտեղ տեղի են ունեցել « Twilight. Saga: Dawn.» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները:   `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԲՈՆԻՆ ԱՐԴԵՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ

  19-անյա Վահե Բեգլարյանն, ով շատերին հայտնի է որպես Բոնի, հեռուստատեսություն մուտք է գործել պատահական և այժմ շատ գոհ է: “Երեք տարի առաջ “32 ատամ”-ը քասթինգ էր կազմակերպել, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չէի ցանկանում մենակ ներկայանալ: Որոշեցի ընկերոջս հետ գնալ, բայց նա չեկավ… Տնեցիներս ամեն կերպ համոզեցին և ուղարկեցին: Մասնակցեցի ու ընդունվեցի. հավանել էին “բողոքողների” համարը: Այդպես էլ սկսվեց… Հետո եղավ “Մեր բակ”-ը, այժմ էլ  “Vitin” ակումբում եմ: Փորձում եմ մասնակցություն ունենալ նաև սցենարներ գրելու գործընթացին: Բոնին արդեն ընտրյալ ունի`Մագան, ով նույնպես արվեստի բնագավառից է: Հանդիպել են Արամ Mp3 մենահամերգներից մեկի ժամանակ: Արդեն յոթ ամիս է` նրանք ընկերություն են անում: Մագան սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: Մասնագիտությամբ երգչուհի է: Հրանտ Մաթևոսյանի հուշաղբյուրի առջև դրված քարե նստարանի մոտ, գրեթե ամենօր կարող ես հանդիպել երիտասարդ զույգին: Նրանք ժամերով զրուցում են, նա շոյում է աղջկա վարսերը, երբեմն համբուրվում են, նաև վիճում` իրարից նեղացած լքելով տարածքը, բայց րոպեներ անց կրկին հայտնվելով նույն նստարանին` հաշտվելու:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ժերար Դեպարդյեն շիկահեր է դարձել

  Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, որը նկարահանվել է «Օստերիքս եւ Օբելիքս», «Հայրիկներ», «Ձախողակները» եւ սիրված այլ ֆիլմերում, համաձայնել է մասնակցել կիեւյան բանկերից մեկի գովազդի նկարահանումներին։ Այդ մասին հայտնում է kp.ua-ը։ Նկարահանումների ընթացքում դերասանը սառնամանիքին, ցրտից դողալով, քայլում է բանկի մոտով եւ տեսախցիկի առջեւ գովաբանում այն։ Ճաշի ժամանակ նկարահանումները տեղափոխվել են ներս, բայց դերասանի վիճակը դրանից չի լավացել. նրան սպիտակ կոստյում են հագցրել, կանացի շիկահեր կեղծամ տվել եւ ստիպել կարմիր շրթներկ քսել։ Զարմանալի չէ, որ նման պայմաններում, հենց որ ռեժիսորն ասել է  «Վերջ, նկարահանվեց», դերասանը նետվել է «Բորիսպոլ» օդանավակայան՝ գոչելով. «Արագ, արագ, շատ եմ ուզում տուն հասնել»։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Շանթը շարունակում է չակերտավոր տաղանդների հայտնաբերումը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆլորա Մարտիրոսյանին թո՞ւրք բժիշկ է վիրահատել

  Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Այս մասին ասաց երգչուհու քրոջ որդին` Մանուկ Սահակյանը: "Փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, դա մի քիչ երկար պրոցես է",-ասաց նա՝ ավելացնելով, որ դատական գործընթացի մասին խոսք լինել չի կարող:   Մանուկ Սահակյանը հերքեց նաեւ համառորեն շրջանառվող այն տեղեկությունը, թե երգչուհուն ազգությամբ թուրք բժիշկ է վիրահատել: Այս համատեքստում շահարկվում է երգչուհու Հայոց ցեղասպանությունը դատապարտող համաշխարհային աստղերի հետ համատեղ ակցիայի մասին: Ֆլորա Մարտիրոսյանին հայ բժիշկ է վիրահատել: Երգչուհու կիսատ մնացած ծրագրերի շարունակելիության մասին առայժմ հարազատները չեն խոսում:    Ինչ վերաբերում է օրերս Համացանցում հայտնված Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակի տեսահոլովակին, հարազատները որակումներ չեն ուզում տալ, բայց գտնում են, որ պետք է դա հանվի Համացանցից:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Գյումրեցի ջազ դաշնակահարը ցնցել է բրիտանացիներին

    Հայազգի ջազ դաշնակահար, 25-ամյա գյումրեցի Տիգրան Համասյանը Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցելու է Լոնդոնի ջազային փառատոնին: Այս մասին մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: Նա ներկայացնում է ստեղծագործություններ իր Fable ալբոմից:   Ինչպես հունգար կոմպոզիտոր, դաշնակահար Բելլա Բարտոկը` Համասյանը նույնպես վերցնում է իր երկրի հին ազգագրական թեմաներն ու միախառնում ժամանակակից հնչյունների հետ: Պարբերականը նրան համեմատել է նաեւ հունգար մեկ այլ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ, որը փայլուն կերպով դաշնամուրային ռոմանտիկ ստեղծագործություններ էր գրում: Տիգրանին նմանեցրել են նաեւ ամերիկացի կոմպոզիտոր Քեյթ Ջարեթին`սեփական սոլոները հոգեւոր երաժշտության իմպրովիզային հնչյուններով ուղեկցելու ունակությամբ:   Այս տարվա փառատոնի շրջանակներում նախատեսված է ավելի քան 300 համերգ եւ 50 հրապարակներում հանպատրաստից կատարումներ: Համասյանն արդեն հասցրել է բրիտանական հանրությանը ցնցել իր դաշնամուրային եւ ակապելա կատարումներով:       ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ինչու՞ են կանայք դավաճանում

  Դավաճանության պատճառները շատ չեն, սակայն նրանք բոլորն էլ լուրջ են:   1. Կինը չի վայելել իր երիտասարդությունը: Երբ աղջիկն ամուսնանում է 18 տարեկանում եւ երեխաներ ունենում, ապա սկսում է նախանձել իր երիտասարդ ընկերուհիներին, ովքեր  տղաների ուշադրության կենտրոնում են: Նա եւս ցանակնում է ուշադրության արժանանալ եւ որոշում է իրեն 2-րդ հնարավորությունը տալ` փնտրելու  չիրականացված երջանկությունը:   2. Չբավարարված կին: Գուցե զուգընկերը ձեզ չի բավարարում: Սկզբում դա չի նկատվել կամ անուշադրության է մատնվել, սակայն տարիներ անց հարաբերություններն այդպես էլ չեն հարթվել: Սեքսուալ անհամատեղելիության մասին զրույցները ոչնչի չեն հանգեցրել: Արդյունքում` բազմաթիվ բարդույթներով տղամարդն է եւ կինը, ով իր անհավատարմության պատճառով մեղքի մեծ զգացում ունի: Կամ գուցե չի բավարարում տղամարդու կայացած չլինե՞լը, գուցե մեկ այլ բան: Պատճառներն իրականում շատ են:   3. Եվ ահա ես հանդիպեցի նրան…Ինչպես եւ տղամարդկանց, անպես էլ կանանց մոտ ճգնաժամեր են լինում: Ամուսնանալիս մենք հաճախ մտածում ենք, որ սիրում ենք, սակայն անցնում են տարիներ եւ հասկանում ես, որ ոչ, քանի որ հանդիպում ես հենց այն միակին եւ անկրկնելիին,  հանուն որի պատրաստ ես թողնել ամեն ինչ եւ լիովին տրվել զգացմունքներին:   4. Պատահականություն: Աղմկոտ երեկույթ, բազմաթիվ մարդիկ, գինու մեկ ավելորդ գավաթ եւ…տեղի ունեցավ: Ինքդ էլ չհիշելով` ինչպես դա տեղի ունեցավ, դավաճանում ես ամուսնուդ:   Բոլոր այս պատճառները  իրական են եւ կյանքում շատ են պատահում, սակայն պետք չէ մոռանալ, որ կինը երբեք չի հեռանա այն տղամարդուց, ով իրեն գնահատում, սիրում եւ պաշտպանում է:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԻԿՈԼ ՔԻԴՄԱՆԸ ՎԵՐԱՓՈԽԵԼ Է ԻՐԵՆ ՀԱՆՈՒՆ ˝V MAGAZINE˝ ԱՄՍԱԳՐԻ

  Նիկոլ Քիդմանը ˝V MAGAZINE˝ ամսագրի համար կատարված ֆոտոսեսիայում ընդհանրապես նման չէ իրեն: Նրա լուսանկարները էրոտիկ բնույթի էին, ինչը շատ հակասական էր Նիկոլի խառնվածքին: Եթե մտովի հիշենք նախկին Նիկոլ Քիդմանին, կհանգենք այն եզրակացությանը, որ լուսանկարներում պատկերված դերասանուհին նախկին դերասանուհու հակասական դեմքն է. մեզ հայտնի Քիդմանը միշտ եղել է հանգիստ, բարեհամբույր, հարգալից, նուրբ և փխրուն: Հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն նրա հետ կատարել է անպիսի արտասովոր փոփոխություններ, ինչպիսիք չկարողացան անել շատերը: Ի դեպ վերջերս գերաստղը վաճառել է Նյու-Յորքում գտնվող իր  առանձնատունը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը