Добавить объявление
;;
;;
Шаг 1: Заполнить форму

 

Раздел объявления и срок публикации

 

Раздел*:
Подраздел*:
Пожалуйста, дождитесь перезагрузки страницы.
Тип*:
Срок размещения*:
Имя*:
например: Василий Логинов
E-mail*:
На сайте нигде не отображается.
Телефон :
например: +374 10 10 10 10
Город*:
Заголовок*:
(Максимум 100 знаков)

например: Кроватка детская.
Описание*:
(Максимум 1000 знаков, осталось)

Нельзя использовать HTML теги!
Цена:
 
 
 
*— поля, обязательные для заполнения

ArmNet.am
;|
Бесплатная торговая площадка Армении
ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` “ՊԱՐԶ, ՈՉ ԹԵ ԿԵՂԾ”

  Վերջերս, Մարիաննա Հովհաննիսյանը իր երկրպագուներին ներկայացավ նոր զուգերգով` “Մեծ Հայք” խմբի Մոսի հետ: Երգը արդեն իսկ սիրվել է բազմաթիվ երկրպագուների կողմից, ինչի մասին վկայում է հենց տեսահոլովակի դիտումների քանակը: Համագործակցության մասին առավել շատ տեղեկություն ստանալու համար Haytniner.-ը խոսեց երգչուհու հետ` “Նախաձեռնությունը իրենցն է եղել, բայց ես ինքս էլ մեծ հաճույքով եմ համագործակցել: Չեմ կարող հստակ ասել, արդյոք կլինի տեսահոլովակ այս երգի հիման վրա: Բայց հաստատ կարող եմ ասել միայն, որ արձակուրդներից հետո եթերում կլինի իմ նոր տեսահոլովակը` “Քիչ են քիչ” երգի հիման վրա: ”  Երգի երաժշտության հեղինակն է Դավիդ Բադալյանը, իսկ խոսքերինը` Մարիաննա Հովհաննիսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը: Երգչուհին նշեց նաև, որ շարունակում է ձայնագրել նոր երգեր, որոնք առաջիկայում կտրվեն հեռուստադիտողների դատին:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
2012 ամենաշահութաբեր ֆիլմերը

    Ստորև ներկայացնում եմ ձեզ 2012 ամենաշահութաբեր ֆիլմերի հնգյակը: Չնայած տարին դեռ չի ավարտվել, սակայն մասնագետներն արդեն հասցրել են հաշվել 2012 կինոբյուջեն:   5. Եվ այսպես լավագույն հնգյակը բացում է Մադագասկար 3-ը, 718.900.262  դոլլար համաշխարհային ցուցադրումից:   4. Նոր սարդ մարդը:     752.215.857 դոլլար:   3. Սառցե դարաշրջան 4:     867.094.063  դոլլար   2. Սև ասպետը. լեգենդի վերածնունդը     1.077.204.558 դոլլար   1. Իսկ առաջին հորիզոնականում է բազմաթիվ դրական արձագանքների արժանացած, և իմ կողմից էլ առանձնահատուկ սիրված, ժանրի մեջ շեդևր համարվող "Վրիժառուները" ֆիլմը: 1.511.757.910 դոլլար համաշխարհային ցուցադրումից:   ՝ http://pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռ չեն հանձնել հարազատներին

  Նոյեմբերի 20ն ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռեւս չեն հանձնել հարազատներին:    «Դատաբժշկական փորձաքննության ընթացքը երկարեց` կապված դեպքի հետ: Երիտասարդ կին, վիրահատությունից հետո բարդություններ, առողջության վատթարացում եւ այլն, դա էր պատճառը, որ երկարեց այս պրոցեսը: Գործողություններ են, որ պետք է արվի մահվան պատճառը պարզելու համար»,- ասաց նա:   Երգչուհին նշեց, որ դատաբժշկական փորձաքննության ընթացքի մասին հարազատները տեղյակ չեն, դեռ ոչ մի փաստաթուղթ նրանց չեն փոխանցել: Բժիշկների դեմ դատական գործընթաց սկսելու մասին խոսք կարող է լինել միայն հայտնի երգչուհու հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունից հետո:   Ենթադրվում է, որ աճյունը հազատներին կհանձնեն հաջորդ շաբաթ: Դրանից հետո Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, ապա դին կտեղափովի Հայաստան: Հայաստան բերվելուց հետո կլինի հրաժեշտի օր Արամ Խաչատրյան համերգասրահում, այնուհետեւ կտանեն եկեղեցի եւ հուղարկավորեն: Քրիստինե Պեպելյանը օրերս կմեկնի ԱՄՆ, որի ժամանակ կմասնակցի նաեւ հոգեհանգստի արարաղությանը: Երգչուհին տեղեկացրեց նաեւ, որ շարունակում է վատ մնալ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը:   Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20ն, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՆՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԼՔԵԼ Է ԿԱՍՊԵՐ ՍՄԱՐՏԻՆ

  Ավաղ Ջեննիֆեր Լոպեսի համբերությունը հասավ իր գագաթնակետին: Որոշ ամերիկացի լրագրողներ պնդում էին այն հանգամանքը, որ Լոպեսի զուգընկերը համասեռամոլ է: Երկար ժամանակ նա համբերատար վերաբերմունք էր ցուցաբերում  այն կատակներին, որոնք մատնանշում էին իր և երիտասարդ պարողի հարաբերությունները, ով իր տարիքին համահամապատասխան կդիտվեր որպես Ջեննիֆեր Լոպեսի որդի: Լոպեսը որոշել է դիմել դատարան` պահանջելով, որ նրանք իրենց պնդումներին  համապատասխան փաստեր ներկայացնեն: Ինչպես հետագայում պարզվեց, որ Ջեննիֆեր Լոպեսի էմոցիոնալ պոռթկմանը մասնակից են դարձել ոչ միայն լրագրողները այլ հենց ինքը Կասպեր Սմարտը: Վեճի ընթացքում Լոպեսը նշել է, որ նման տիպի բամբասանքները, ոչ միայն վնասում են Կասպերին, այլ նաև ազդում են իր հեղինակության վրա: Լրագրողների այն հարցին, որ նրանք բազմիցս նկատել  են Կասպեր Սմարտին համասեռամոլների համար նախատեսված ակումբի դռների առջև, ի դեմս լրագորղների, Կասպերը այդ հարցին փնթփնթալով պատասխանել է, որ ընդամենը դռան տեղն է շփոթել: Իսկ Ջեննիֆեր Լոպեսը այժմ  կատարում  է իր համաշխարհային շրջագայությունը և հետևաբար ժամանակ չի կարող հատկացնել Կասպերի խնդիրների լուծմանը: Այդ իսկ պատճառով զույգը որոշել է մի փոքր ժամանակ տալ միմյանց առանձնանալու, միայնակ մնալու համար և մոտ ապագայում նրանք միասին չեն ներկայանա  հանրությանը: Ջեննիֆեր Լոպեսը խորին հիասթափություն է ապրել Կասպերի արաքներից` հաշվի առվելով  այն փաստը, որ նա չի ցանկանում հասկանալ  իրեն` համաշխարհային աստղին և երկու երեխաների մորը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ջենիֆեր Լոպեսը ցնցել է Դուբայը

  Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի` Դուբայում տեղի ունեցած համերգը ցնցող է եղել, հայտնում է Mignews-ը: Նույնիսկ արաբական մամուլը երգչուհուն նկարագրել է որպես «հիասքանչ», «հրաշալի» և «փայլող» աստղի: Երգչուհին համերգի ժամանակ կրել է 6 շլացուցիչ զգեստ և հանդիսատեսի աղաղակներին պատասխանել է հետևյալ արտահայտությամբ, «Սիրում եմ քեզ` Դուբայ»: Նա կատարել է նաև իր նոր հիթերը` On The Floor և Dance Again` ցուցադրելով Լիբանանի ազգային դրոշը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ֆելիքս Խաչատրյանը ընկերուհի ունի՞

  Հեռուստահաղորդավար եւ այժմ նաեւ ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը Հայաստանի ամենացանկալի փեսացուների շարքում է: Երկար ժամանակ նրա սիրտը գերելու համար պայքարել է նույնիսկ ոչ ավել, ոչ պակաս մեր երկրի ամենահայտնի եւ ամենացանկալի աղջիկներից մեկը` Նազենի Հովհաննիսյանը: Չգիտեմ ինչի Նազենիի չարչարանքներն արդյունք չտվեցին, բայց կարծես թե այժմ մեկ ուրիշ աղջիկ է կարողացել Ֆելիքսին գերել: Նրանց բավականին հաճախ տեսնում են միասին, նույնիսկ ֆեյսբուքյան էջերում արդեն միասին նկարներ ունեն տեղադրած, իսկ այսօր դա լուրջ հարաբերությունների լավագույն ցուցանիշներից է: Աղջիկը, որի մասին պատմում եմ` “Արմենիա” հեռուստաալիքի, “Շարմ հոլդինգի” եւ բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի հետ համագործակցող դիմահարդար Առաքելյան Աննան է: Կարճահասակ, թուխ մաշկով, երկար մազերով, միշտ խնամված արտաքինով, լավ երաժշտական ճաշակով եւ մարմնի տարբեր հատվածներում հետաքրքիր դաջվածքներով այդ գեղեցիկ աղջիկը շատ է սազում Ֆելիքսի նոր հմայիչ խուլիգան ռեփերի կերպարին:   ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ամերիկուհին ընդհանրապես ցավ չի զգում

  ԱՄՆ Փաթթերսոն քաղաքում բնակվում է 13-ամյա Էշլի Բլոքերը, ով օժտված է արտասովոր ունակությամբ: Աղջիկը բացարձակապես չի զգում ոչ մի ցավ: Ծնողները Էշլիի տարօրինակ հատկության մասին իմացել են, երբ վերջինս, կոտրելով ոտքի կոճը, շարունակել է այդ վիճակով 2 օր շարունակ ազատ շարժվել: Հետաքրքրական է նաև այն, որ Էշլին ծնվելու ժամանակ ոչ մի ձայն չի հանել: 13-ամյա աղջկան իր համադասարանցիները հաճախ անվանում են «սուպերմեն» : Բժիշկները, ուսումանսիրելով Էշլիի մարմնի զգայունության աստիճանը, եկել են այն եզրահանգման, որ նա ունակ է զգալու միայն բարձր ճնշումը: Փոքր հասակում, որպեսզի աղջիկը քնած ժամանակ պատահմամբ չվնասի իր մաշկը, նրա ձեռքերի վրա հատուկ ճկուն վիրակապ են փաթաթել: Այն, որ Էշլին ցավ չի զգում դա դեռ չի նշանակում, որ նա չի տխրում կամ առավել ևս չի հուզվում: Աղջկա ծնողների խոսքով` Էշլին բավական նուրբ ու զգայուն հոգեկան կառուցվածք ունի:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՆԻՖԵՐԸ ՆՇՈՒՄ Է ՔՐՈՋ ՏԱՐԵԴԱՐՁԸ

  Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ուշ երեկոյան, Փարիզի Buddah Bar հաստատությունից է դուրս եկել: Գեղեցկուհի երգչուհին, իր հնարավոր ամուսնու` Կասպեր Սմարտի հետ նշում էր քրոջ` Լանդայի ծննդյան տարեդարձը: Ջենիֆերը հագել էր սև զգեստ, որը շատ ավելի գեղեցկացրել էր արծաթագույն զարդերով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ջենիֆերի վերարկուին, որը պատրաստված է միմյանց ամրացված շատ թեթև փայլերով, որոնք շարժվում էին անգամ մի թեթև քամուց: Հիշեցնենք, որ Ջենիֆերը շատ հաճախ նաև ներկայանում է շատ կարճ զգեստներով և ձեռքին էլ հայտնվել է կասկածելի մատանի` ադամանդե քարերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը