Добавить объявление
;;
;;
Шаг 1: Заполнить форму

 

Раздел объявления и срок публикации

 

Раздел*:
Подраздел*:
Пожалуйста, дождитесь перезагрузки страницы.
Тип*:
Срок размещения*:
Имя*:
например: Василий Логинов
E-mail*:
На сайте нигде не отображается.
Телефон :
например: +374 10 10 10 10
Город*:
Заголовок*:
(Максимум 100 знаков)

например: Кроватка детская.
Описание*:
(Максимум 1000 знаков, осталось)

Нельзя использовать HTML теги!
Цена:
 
 
 
*— поля, обязательные для заполнения

ArmNet.am
;|
Бесплатная торговая площадка Армении
Շաբաթվա ֆուտբոլային ամենագեղեցիկ հնարքներն ու դրվագները (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բրեդ Փիթն աջակցում է միասեռականների ամուսնությունն օրինականացնող շարժմանը

  Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը մտադիր է 100 հազար դոլար հատկացնել ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացման գործընթացին, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը: Այսպիսով, աստղը որոշել է ֆինանսապես աջակցել սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող ամենախոշոր կազմակերպությանը, որը վերջին 2 տարում շուրջ 8 միլիոն դոլար է ծախսել գեյերի ու լեսբուհիների օրինական ամուսնության իրավունքները քարոզելու համար: Միասեռական ամուսնությունների օրինականացման հարցը համընդհանուր քվեարկության կդրվի 4 նահանգներում ընտրությունների օրը:   ը նշում է, որ Բրեդ Փիթն ու նրա կինը՝ Անջելինա Ջոլին հայտնի են ընտանեկան կյանքի վերաբերյալ իրենց լիբերալ հայացքներով: Դերասաններն արդեն մի քանի տարի ապրում են միասին և դաստիարակում 6 երեխաների, որոնցից 3-ը որդեգրված են: Միաժամանակ նրանք հրաժարվում են օրինականացնել իրենց հարաբերությունները, քանի դեռ բոլոր ամերիկացիներն, անկախ իրենց սեռական նախընտրությունից, հնարավորություն չունենան նույնը անելու:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ ինքնագնահատականն ազդում է քաշի վրա. հետազոտություն

  Նորվեգիայի համալսարաններից մեկի հոգեբանները գտել են ուղիղ առնչություններ կնոջ քաշի եւ ինքնագնահատականի միջեւ: 1200 հոգի մինչեւ 19 տարեկան աղջիկների մասնակցությամբ փորձի ժամանակ մասնագետները նրանց խնդրել են գնահատել իրենց կազմվածքը: Հարցվածների 60 տոկոսն իրեն գեր է համարել:   Հետո մասնագետները շարունակել են հետեւել նրանց, եւ պարզվել է, որ մինչեւ 20 տարեկանը իրենց գեր համարողների մեծ մասն իսկապես գիրացել է: Ովքեր ադեկվատ ինքնագնահատական են ունեցել, կազմվածքի փոփոխություններ առանձնապես չեն կրել:   Ի դեպ, այս փորձն անցկացվել է նաեւ տղամարդկանց շրջանում, բայց արդյունքները նույնքան արտահայտված չեն եղել:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հոնգկոնգի «Դիսնեյլենդը» մինչև այս տարի վնասով էր աշխատում

  Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Հոնգկոնգում «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին բերել է 7 տարում առաջին շահույթը։ Ըստ պարբերականի՝ ստացված շահույթը կապված է մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ: Հստակ թվեր չեն նշվում, դրանք կհրապարակվեն 2013 թ. հունվարին: Ընդ որում՝ այս տարվա հունվարին Հոնգկոնգի Դիսնեյլենդը հայտարարել էր իր պատմության մեջ նվազագույն տարեկան վնասի մասին. հոկտեմբերի 1-ով ավարտվող ֆինանսական տարում վնասը կազմել է 237 մլն հոնգկոնգյան դոլար կամ 30.5 մլն ամերիկյան դոլար: Նախորդ ֆինանսական տարում այդ ցուցանիշը հավասարվել է 718 մլն հոնգկոնգյան դոլարի: Հոնգկոնգում թեմատիկ այգու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 1999թ.: Այգին սկսել է աշխատել 2005ն: Իշխանությունները հուսով էին՝ այն կարող է վերականգնել Հոնգկոնգի տնտեսությունը, որը տուժել էր ֆինանսական ճգնաժամից: Հոնգկոնգի «Դիսնեյլենդն» աշխարհում ամենափոքրն է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Յուրա Մովսիսյանը բուժզննում է անցել Իսպանիայում

      Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Կրասնոդարն» առանց Յուրա Մովսիսյանի պարտություն կրեց Մոսկվայի «Սպարտակից»: Հանդիպումից հետո կրասնոդարցիների գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խոսել է իր թիմի խաղից, ինչպես նաև անդրադարձել վնասվածք ստացած հայ հարձակվողի առողջական վիճակին: «Նա Իսպանիայում հետազոտում է անցել: Առաջիկա օրերին կիմանանք բուժզննման արդյունքները: Ամեն դեպքում, նա այժմ իրեն ավելի լավ է զգում»,-հայտարարել է Մուսլինը:   `hay     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝             
20-ամյա Սելենա Գոմեսը մեծացրե՞լ է կուրծքը

  20-ամյա Սելենա Գոմեսը, որը հայտնի է իր ռոմանտիկ երգերով, “Disney” հեռուստաընկերության շոուներին մասնակցությամբ եւ հանդիսանում է թինեյջերների կուռք Ջասթին Բիբերի սիրելին, նոր ֆոտոշարք է ներկայացրել` ընդգծելով, որ այլեւս երեխա չէ:  Սելենան իրեն “Տարվա կին” տիտղոսը շնորհած “Glour” շապիկին “Zac Posen” բրենդի երեկոյան զգեստով է, որը թույլ է տալիս ցուցադրել փարթամ կուրծքը: Նշենք, որ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` երգչուհին կուրծքը մեծացնելու համար պլաստիկ վիրահատության է դիմել:  Ամսագրին տված հարցազրույցում նա “սիլիկոնների” թեմայով  չի խոսել, փոխարենը հետեւյալն է ասել. “Եթե ուշադրություն դարձնեի բացասական այն լիցքերի վրա, որ ուղղվում են դեպի ինձ, դժվար թե հիմա ինքնագոհ լինեի…Մայրս միշտ ասում էր, եթե նեղացնում են, մյուս այտդ դեմ տուր եւ շարունակիր առաջ ընթանալ: Այդպես էլ վարվում եմ”:  “Դժվար է ժամանակ գտնել սիրելիի եւ ընկերների համար: Նախորդ շաբաթ հանդիպել եմ ընկերուհուս` Թեյլոր Սվիֆթի հետ, եւ մենք եկանք այն եզրահանգման, որ չենք հիշում, թե վերջին անգամ երբ ենք հանդիպել: Դա ինձ տխրեցնում է: Ի դեպ, երբ տխուր եմ լինում, երկրի ցանկացած կետից գնում եմ Թեյլորի կամ Ջասթինի մոտ, կամ էլ` տուն”,-պատմել է Սելենան:    ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆԻՆ ԿԱՐՈՏՈՒՄ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ...

  Վաստակավոր  երաժիշտ  Կարո  Սարաֆյանը` ով  երկար  տարիներ  է  ինչ  համագործակցում  է  հայ  երգարվեստի   բազմաթիվ  ներկայացուցիչների  հետ, ն  տեղեկացրեց, որ  վերջերս  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  էր  մեկնել  Ամերիկայի   Բոստոն  քաղաք, իսկ այսօր  ժամը  11:00ն    կմեկնի  Բեյրութ, մասնակցելու  Թաթա  Սիմոնյանի  համերգին,  որտեղից  և  կվերադառնա օգոստոսի  15ն: Այն  հարցին, եթե  Կարո  Սարաֆյանը  չընտրեր  երաժշտության  ասպարեզը` ինչով  կզբաղվեր, պատասխանեց,- Եթե  երաժիշտ  չլինեի, ապա  կզբաղվեի  ինչ-որ  բիզնեսով: Վաստակավոր  երաժիշտը  ներկայացրեց  նաև իր գրաֆիկը, ըստ  որի  ամեն  ամիս  արևմտյան  երկրներ  է  մեկնում  ամենաքիչը   2  անգամ: Իսկ  Կարո  Սարաֆյանին  արդյոք  ընտանիքը`  կինը  և  երեխաները  չեն  կարոտում,  երաժիշտը  պատասխանեց,-  Իհարկե  կարոտում  են,  սակայն  ինչ  արած, իրենք  են  ընտրել ))): Կարո  Սարաֆյանը  ն  տեղեկացրեց  նաև, որ  շուտով`  սեպտեմբերի  1ն,  կրկին  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  կմեկնի, սակայն  այս  անգամ  Ավստրալիա:   Կարո Սարաֆյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆ   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
ԱՎԱՐՏՎԵՑ “ԿԻՆՈԱՇՈՒՆ 2012” ԾՐԱԳԻՐԸ

  Երեկ, հոկտեմբերի 30ն, “Նաիրի” կինոթատրոնում տեղի ունեցավ “Կինոաշուն 2012” ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակներում մոտ 1 ամիս հայկական կինո սիրող հանդիսատեսը ապրում էր ազգային կինոյով: “Կինոաշուն 2012”-ը մեկնարկել էր դեռևս սեպտեմբերի 28ն Արմավիրի մարզում և արդեն 3-րդ տարին անցկացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ըստ Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքերի՝ “Կինոաշուն” մեկամսյա ծրագիրն արդեն ավանդական է դարձել, հասարակության կողմից սպասված է, և իրենք ամեն անգամ փորձում են ավելի լայն ընդգրկումով անցկացնել այն. “Ֆիլմերը ցուցադրվել են նաև ՀՀ մարզերում, սակայն էականն այն է, որ ցուցադրություններ են կազմակերպվել նաև զորամասերում: Մեր նպատակն է հաղթահարել այն անդունդը, որ առաջացել է կինո սիրող հանրության և հայ կինոյի միջ”,- ասել է Գևորգ Գևորգյանը: Տեղեկացնենք նաև, որ “Կինոաշուն 2012”-ը մեկնարկել էր դեռևս սեպտեմբերի 28ն Արմավիրի մարզում:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝