Добавить объявление
;;
;;
Шаг 1: Заполнить форму

 

Раздел объявления и срок публикации

 

Раздел*:
Подраздел*:
Пожалуйста, дождитесь перезагрузки страницы.
Тип*:
Срок размещения*:
Имя*:
например: Василий Логинов
E-mail*:
На сайте нигде не отображается.
Телефон :
например: +374 10 10 10 10
Город*:
Заголовок*:
(Максимум 100 знаков)

например: Кроватка детская.
Описание*:
(Максимум 1000 знаков, осталось)

Нельзя использовать HTML теги!
Цена:
 
 
 
*— поля, обязательные для заполнения

ArmNet.am
;|
Бесплатная торговая площадка Армении
ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԻԳԵԶԻ ՈՒՆԻԿԱԼ ԵՎ ՑՆՑՈՂ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Թիմուր Ռոդրիգեզը շատ երկար սպասեցնել չտվեց իր երկրպագուներին: Ընդհամենը երկու շաբաթ անց` «Я верю в твою любовь» երգի պրեմիերայից հետո, երգիչը ներկայացրեց երգի տեսահոլովակը, որը իսկական անակնկալ էր: Ռոմանտիկ և սենսացիոն, զգայացունց կադրերի խառնուրդ է, հատուկ էֆեկտներ, պարեր տանիքներին, ավտոմեքենաներ անապատում, և իհարկե գեղեցիկ սիրո պատմություն: Տեսահոլովակի նկարահանման համար երկարատև աշխատանքներ և քննարկումներ են եղել: Նկարահանումները անցկացվել են Եվրոպայի ամենամեծ անապատում, Սև Ծովի ափին և ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Հերսոնան: Այդ իսկ պատճառով, նրանք ովքեր հետևում են նկարահանման աշխատանքներին համոզված են, որ այդ կադրերը արվել են ինչ-որ տեղ Ամերիկայում, այնպիսի տպավորիչ է ստացվել անապատային բնապատկերը, որտեղ նկարահանվել է քիչ բուսականություն` անհավատալի գույներով: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դարձել է Լիլիյա Նեդզելսկայան, Ուկրաինայի հայտնի պարուսույցներից մեկը: “ Մեր առջև մեծ խնդիր էր դրված: Մենք ցանկանում էինք, որպեսզի այս տեսահոլովակը Out In Spaceց ավելի լավը լինի: Եվ իմ կարծիքով, դա մեզ մոտ ստացվել է: Ես այժմ կարծում եմ, որ «Я верю в твою любовь»-ը իմ ամենալավ և ստացված տեսահոլովակն է: Ես երբեք չեմ մոռանա նկարահանման երկու օրերը, երբ ժամանակի 90 տոկոսը մենք անցկացրել ենք բարձր արագությամբ, և դա ոչ միայն դարձավ մեր սցենարի մի մասը, այլ նաև օգնեց վերապրել այս երգը, ստանալ հաճույք, վախ, որն ընկած էր այդ շրջանակներում: Հուսամ, որ  այս տեսահոլովակը դիտելուց, լսարանը կստանա այն տպավորությունը և զգացողությունը, ինչը որ ցանկացել է հաղորդի մեր թիմը”-նշել է երգիչը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քիմ Քարդաշյանը ցանկանում է առանձնատուն գնել Լոնդոնում

  Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians» սերիալի մասնակից հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն այնքան է տարվել Լոնդոնով, որ մտադիր է այնտեղ տուն գնել: Քարդաշյանն այս շաբաթ քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ այցելել է Լոնդոն՝ Միացյալ Թագավորությունում ներկայացնելու իրենց բրենդային հագուստի վերջին հավաքածուն: Լոնդոնի հրապուրիչ փողոցներում Քարդաշյանը հիանալի երեկոներ է անցկացրել սիրելիի՝ սեւամորթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանկներս կկարողանա անշարժ գույք ձեռք բերել Լոնդոնում, որպեսզի էլ ավելի շատ ժամանակ անցկացնի Լոնդոնում՝ այս անգամ սեփական տանը: Բրիտանական The People թերթին տված հարցազրույցում Քարդաշյանը նշել է. «Ցանկանում եմ այստեղ ապրել՝ Միացյալ Թագավորությունում եւ պատրաստվում եմ անշարժ գույք գնել այստեղ: Այնքան գեղեցիկ է Լոնդոնը: Ութ անգամ եղել եմ այստեղ: Այն ինձ հիշեցնում է էլ ավելի մաքուր Նյու Յորքը»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քիչ առաջ ավարտվեց Ձախ Հարութի համերգը Մարզահամերգային համալիրում.

    Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում այսօր տեղի ունեցավ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի համերգը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Համերգն իրականացվեց Երիտասարդության համաշխարհային օրվան (նշվում է նոյեմբերի 10ն) և Ուսանողության միջազգային տոնին (նշվում է նոյեմբերի 17ն) նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նույն խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը և բարձրաստիճան այլ հյուրեր։    Գալուստ Սահակյանը, ով համերգին եկել էր իր թոռնուհու՝ Ժաննայի հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ լավ է իրեն զգում, քանի որ առիթ է ունեցել ներկա գտնվելու համերգին:   Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության անունից շնորհավորեց համաշխարհային տոների կապակցությմաբ. «Կա հայտնի մի ասացվածք՝ ինչպիսի երիտասարդություն ունես, այնպիսին էլ կլինի քո ապագան: Նայելով ձեր դեմքերին՝ ես համոզված եմ Հայաստանի Հանրապետությունն ունի պայծառ ապագա: Մենք էլ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի դուք ապրեք արժանապատիվ կյանքով»:   Համերգի ամբողջ ընթացքում ծափերը չէին դադարում, դահլիճում տիրում էր տոնական շատ բարձր տրամադրություն:       ՝ 1in.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Գյումրեցի ջազ դաշնակահարը ցնցել է բրիտանացիներին

    Հայազգի ջազ դաշնակահար, 25-ամյա գյումրեցի Տիգրան Համասյանը Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցելու է Լոնդոնի ջազային փառատոնին: Այս մասին մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: Նա ներկայացնում է ստեղծագործություններ իր Fable ալբոմից:   Ինչպես հունգար կոմպոզիտոր, դաշնակահար Բելլա Բարտոկը` Համասյանը նույնպես վերցնում է իր երկրի հին ազգագրական թեմաներն ու միախառնում ժամանակակից հնչյունների հետ: Պարբերականը նրան համեմատել է նաեւ հունգար մեկ այլ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ, որը փայլուն կերպով դաշնամուրային ռոմանտիկ ստեղծագործություններ էր գրում: Տիգրանին նմանեցրել են նաեւ ամերիկացի կոմպոզիտոր Քեյթ Ջարեթին`սեփական սոլոները հոգեւոր երաժշտության իմպրովիզային հնչյուններով ուղեկցելու ունակությամբ:   Այս տարվա փառատոնի շրջանակներում նախատեսված է ավելի քան 300 համերգ եւ 50 հրապարակներում հանպատրաստից կատարումներ: Համասյանն արդեն հասցրել է բրիտանական հանրությանը ցնցել իր դաշնամուրային եւ ակապելա կատարումներով:       ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Անակնկալ ամուսնության առաջարկ ջրի տակ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչպես է Ջենիֆեր Լոպեսը դեմքը ձգում բնական ճանապարհով

  Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսը կիսվել է մաշկի ձգության իր գաղտնիքով: Նա խոստովանել է, որ երբեք չի համաձայնի պառկել վիրահատական սեղանին ու գտել է մաշկը ձգելու իր տարբերակը: Պարզվում է՝ խոսքը մազերը ձիգ կապելու մասին է: Ի դեպ, նման ձևով է հարթեցնում դեմքը նաև Քեյթ Մոսը: Դա անգամ կատակով անվանում են «դեմքի կրոյդոնյան ձգում» (Կրոյդոնը Մոսի ծննդավայրն է):   Աղղբյուր` lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆԸ ՄԵԶ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՕՂԱԿՆ Է

  Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր օրերում տեղեկատվության հոսքը թե' ավելացել է, թե' դարձել է առավել հասանելի բոլորին: Այլ հարց է, թե  ինչպես է այն մատուցվում: Տեղեկատվական համակարգում իր նշանակալից դերն ունի տարբեր ոլորտներից քաջատեղյակ, իր մասնագիտական ոլորտում աչքի ընկնող Արտյոմ Երկանյանը: Այժմ նա վարում է իր տեսակի մեջ յուրահատուկ, չկրկնվող մի հաղորդում` "Աշխարհի հայերը": Ինչպես ասեց նա Haytniner. հետ զրույցի ժամանակ, նա կարողանում է աշխարհի հայերի հետ կապվել` գործի դնելով տարբեր միջոցներ: Նրա կարծիքով հաղորդման ոչ բոլոր հյուրերն են հայտնի, սակայն բոլորն ել արժանի են հայտնի լինել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր մեծ ներդրումը մեր ժողովրդի անունը աշխարհում բարձր պահելու գործում :   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
HAYTNINER. AM ԿԱՅՔԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Սիրելի' այցելուներ, ինչպես նկատել եք Haytniner. կայքի վերաբացման օրից սկսած, այստեղ գործում են շատ բաժիններ` Աստղային ճաշացուցակ, Ծաղրանկարներ, Նվերներ, Պատկերասրահ,  Վաճառասրահ, Ֆոտոալբոմ, Քվեարկություն, պարբերաբար տեղադրվում են թարմ նորություններ` արտասահմանյան և հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին: Օրերս բացվել է նոր բաժին, որը կոչվում է ''Աստղերը հուշում են'', շուտով սպասվում է ևս մի նոր էջ, որը կոչվում է ''Online հումոր'': Ինչպես նաև, կրկին կայքի վերաբացման օրից սկսած գործում է մի հրաշալի բաժին, որը ստեղծվել է մարդասիրական հիմունքներից ելնելով: Այդ բաժինը կոչվում է ''Բարեգործական ծրագիր'', որն իր մեջ ամբողջովին ներառում է բարեգործական ակցիաներ: Ինչպես գիտենք այս ծրագրի շրջանակներում մեր կայքը համագործակցում է '' Կիսաբաց լուսամուտներ'' թոք-շոու ծրագրի հետ: Այսպիսով, այսուհետ ձեր նվիրաբերած յուրաքանչյուր ''լուման'' փոխանցվելու է վերոնշյալ նախագծին մասնակից դարձած անապահով ընտանիքներին: Դուք ունեք բացառիկ հնարավորություն նշված բաժնին փոխանցել գումար և տարատեսակ ապրանքներ` հագուստներ, խաղալիքներ, սնունդ, նվերներ և այլն` վստահ լինելով, որ ձեր կողմից հատկացված օժանդակությունը կփոխանցվի համապատասխան կարիքավոր ընտանիքներին, քանի որ այս գործընթացը կատարվում է բացարձակապես ակնհայտ և իրազեկ կերպով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը